GRIGOR XOJAJANYAN (CHAQIKENC, CHAQIKYAN) MIQAYELI / ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՋԱՆՅԱՆ (ՉԱՔԻԿԵՆՑ, ՉԱՔԻԿՅԱՆ) ՄԻՔԱՅԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հնդկաստան

XVIII դ. 2- րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ,
Մադրասի խմբակի ղեկավարներից:

Ծննդյան թիվն անհայտ է, Նոր Ջուղա (Իրան):
Մահվան թիվն անհայտ է, Մադրաս (Հնդկաստան):

Սովորել է ծննդավայրի հայկական առևտրական դպրոցում:
Ընտանիքով տեղափոխվել է Բասրա (այժմ՝ Իրաքում):
Առևտրական գործերով մեկնել է Հնդկաստան, գործունեություն ծավալել Իրանում, Թուրքիայում և Արմ. Եվրոպայի երկրներում, դարձել Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականներից:
Կապված է եղել ժամանակի հայտնի գործիչներ Շ. Շահամիրյանի, Սիմեոն Ա Երևանցու, Հովսեփ էմինի, Մ. Բաղրամյանի հետ:
Իր դրամական միջոցները հատկացրել է ազատագրական շարժման կարիքներին, Ս. Էջմիածնի տպարանի (1771) և թղթի գործարանի (1776) կառուցմանը, մասնակցել Մադրասի տպարանի հիմնադրմանը (1772), «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ», «Տետրակ, որ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղ-հրապարակախոսական երկերի նախնական մշակմանը:

ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՋԱՆՅԱՆի մասին վերջին տեղեկությունները վերաբերում են 1789-90-ին:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3109
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԿՐՏԻՉ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՇՈՏԻ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1997)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott