ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆ ԲԵԳԼԱՐԻ
 
		Լեզվաբան, հայագետ: 
Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), 
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968-ից): 
ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965): 
Ծնվ. 01.04.1920թ., գ. Շահնազար (այժմ՝ գ. Մեծավան՝ ՀՀ Լոռու մարզում):
Մահ. 06.07.2005թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1941): 
1945-ից դասախոսել է ԵՊՀ ռոմանո-գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
1948-57՝ օտար լեզուների, 
1957-70-ին՝ ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 
1962-ից՝ ՀՀ ԳԱՍ Լեզվի ինստիտուտի տնօրեն: 
ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆի աշխատությունները վերաբեվում են ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, հայերենի պատմությանը, ժամանակակից հայերենին, հայ բարբառագիտությանը: 
ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուս., 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1988): 
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաչնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ: 
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը: 
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն: 
Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած: 
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը: 
Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը: 
Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին: 
Եվրոպայի (1974-ից), ԱՄՆ-ի (1980-ից) լեզվաբանության ընկերությունների անդամ: 
Պարգևատարվել է. ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշան, Մովսես Խորենացու մեդալ: 
Երկեր. 
Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954: 
Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Ե., 1959: 
Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե., 1969: 
Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Ե., 1970: 
Գրաբարի քերականության պատմություն (XVI-XIX դդ.), Ե., 1974: 
Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Ե., 1989: 
Хайасский язык и его отношение к индоевропейским языкам, Е., 1964; 
Универсальная теория языка. Пролегомены к субстанциональной лингвистике, М., 1999. 
Գրակ. 
Գևորգ Բեգլարի Ջահուկյան, կենսամատենագիտություն, Ե., 2004:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՍՄԲԱՏ ԽՈՋՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ				 
			 
			 Հետախույզ: Գեներալ-մայոր:Ծնվ. 15.10.1903թ., գ. Աչաջուր, Իջևան:Մահ. 1984թ. ք.Երևան:Փայլուն տիրապետել  ...
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՍՄԲԱՏ ԽՈՋՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ				 
			 
			 Հետախույզ: Գեներալ-մայոր:Ծնվ. 15.10.1903թ., գ. Աչաջուր, Իջևան:Մահ. 1984թ. ք.Երևան:Փայլուն տիրապետել  ...
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 