GEVORG D KOSTANDNUPOLSECI, Mecagorc / ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, Մեծագործ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հայտնի է նաև որպես Գրիգոր Քերեստեճյան Պետրոսի անունով:

Ծնվ. 05.07.1813թ., Կ. Պոլիս:
Մահ. 06.12.1882թ., Վաղարշապատ:

Ամենայն հայոց կաթողիկոս 1866-ից:

Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն:

Ուսանել է Կ. Պոլսի Գումգափուի ժառանգավորաց վարժարանում:

1848-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:

1858-60-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք:

Մասնակցել է արևմտահայերի Ազգ. սահմանադրության (1860) մշակմանը:

1861-ի հոկտեմբերից՝ կրկին արևմտահայ Բրուսայի թեմի առաջնորդ (առաջինի շրջանը 1844-58- ին էր):

Իր անդրանիկ հայրապետական կոնդակում (1866-ի մայիսի 27) շեշտել է, որ Հայ եկեղեցու վարդապետության մեջ փոփոխություն չպետք է կատարել, աշխարհաբարը հարկ է գործածել միայն քարոզելիս և խրատելիս, իսկ արարողությունները կատարել բացառապես գրաբարով:

Ձեռնամուխ է եղել արևելահայ դպրոցական գործի կարգավորմանը:
1867-ին Էջմիածնում ստեղծել է ուս. հանձնաժողով (որը հրատարակել է ծխական դպրոցների առաջին կանոնները),
1873-ին՝ թեմերի դպրոցական տեսչություն:

ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ Ռուսաստանի Ալեքսանդր II կայսեր հետ անձնական հանդիպման արդյունքում (1866) ճեմարան հիմնադրելու թույլտվություն է ստացել, որը բացվել է 1874թ-ին Վաղարշապատում և հետագայում իր անունով կոչվել Գևորգյան ճեմարան:

Կազմակերպել է Մայր Աթոռի պաշտտոնական ամսագիր «Արա-Գևորգ Դ Կոստանդրատ»-ի հրատարակումը Նուպոլսեցի (1868-ից), Էջմիածնի թանգարանը, կարգավորել վանքի տպարանն ու մատենադարանը:

1879-ին ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի վրա կառուցել է Օշականի եկեղեցին:

Լինելով հմուտ շարականագետ՝ ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն միակերպություն և կանոնավւսրություն է մտցրել հոգևոր երաժշտության մեջ, Կ. Պաղտատլյանի ու Ն. Թաշճյանի օգնությամբ կազմակերպել հայկական ձայնագրության նոր (Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը, հոգևոր երգերի ժող-ների՝ Շարակնոցի, Պատարագի, ժամագրքի պաշտոն, վավերացումն ու հրատ-ը:

Հայ հոգևոր երգարվեստի՝ ուշ միջնադարին վերաբերող կարգավորության հարցերում տրամաբան, ավարտի է հասցրել Մովսես Սյունեցու սկսած և Սիմեոն Ա Երևանցու շարունակած գործը, կարգավորել երգեցողության դրվածքը ազգ. դպրոցներում:

ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն դեմ է եղել 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմից հետո հայերի գաղթին Այսրկովկաս՝ պատճառաբանելով, որ չպետք է հայաթափել Արմ. Հայաստանի գավառները:

Հայկական հարցի և արտաքին քաղ. խնդիրների նկատմամբ զգուշավոր ու սպասողական դիրքորոշում է ունեցել:

Կաթողիկոս, գահին ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցիե.

Գրակ.
Աբեղյան Մ., Գեւորգ Դ Մեծագործ կաթողիկոս Ամենայն հայոց, Վաղպատ, 1899:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5686
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ Պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտորր (1996), պրոֆեսոր (2002)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott