ԳԵՎՈՐԳ ԱՐԾՐՈՒՆԻ ԵՐԵՄԻԱՅԻ
Ծնվ. 1771թ., Վան:
Մահ. 06.08.1830թ., ԹիֆլիսԼ
Հաս. գործիչ, ազնվական Երան-Արծրունի տոհմից: 
Ե.Գ. Արծրունու հայրը: 
1813-ին հաստատվել է Թիֆլիսում և ընդունել ռուսական հպատակություն: 
1820-ին կայսեր հրովարտակով ԳԵՎՈՐԳ ԱՐԾՐՈՒՆուն շնորհվել է ռուս. ժառանգ. ազնվականի տիտղոս: 
Ծավալել է առևտրական, շինարարական, հասարակական լայն գործունեություն, հիմնել իջևանատներ, միջոցներ տրամադրել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (1824) կառուցմանը ևն: 
1819-ին Ամստերդամում գնել է հայկական տպարան և նվիրել Ներսիսյան դպրոցին: 
Ներսես արք. Աշտարակեցու Քիշնև աքսորվելուց հետո ԳԵՎՈՐԳ ԱՐԾՐՈՒՆին փաստորեն դարձել է դպրոցի տնօրենը: 
Տպագրել է «Դատաստան խրատուց... ի վայելս մանկանց Հայաստանի» (1829) ուսումնասիրությունը: 
ԳԵՎՈՐԳ ԱՐԾՐՈՒՆու մի շարք անտիպ աշխատություններ այրվել են 1855-ին:
Գրակ. 
Լեո, Գրիգոր Արծրունի, Երկ. ժող., հ. 6, Ե., 1987:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU