ԳԵՈՐԳԻ ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (Առուստամյան) ԱՐԿԱԴԻԻ
Խորհրդային Միության հերոս (հետմահու, 25.06.1945):
Գվարդիայի ավագ լեյտենանտ: 
Ծնվ. 28.07.1919թ., Կիսլովոդսկ:
Մահ. 22.01.1945թ., Բիշովստալ:
Օգնել է խոհարար հորը մեծացնել եղբայրներին և քրոջը: Զբաղվել է ֆուտբոլով: Արագ վազքի համար ստացել է "Հրդեհ" մականունը:
Դպրոցն ավարտել է գերազանց: 
Ընդունվել է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, սակայն առաջին կուրսից (1939) զորակոչվել է կարմիր բանակ:
 
Մասնակցել Արմ. Ուկրաինայի ազատագրմանը, խորհրդա-ֆիննական պատերազմին: 
Ծանր վիրավորվել է սրտի հատվածում: Ապաքինումից հետո վերադարձել է ծառայության:
Հայրենական պատերազմում (1941-45) 1-ին ուկրաինական ռազմաճակատում հետախուզական ստորաբաժանման հրամանատար: 
Բազմիցս կատարել է շտաբի առաջադրանքները՝ հակառակորդի թիկունքում հետախուզական գործողություններ իրականացնելով: Իրեն դրսևորել է որպես քաջ սպա:
Քաջատեղյակ էր հակառակորդի զին. ուժերի կազմակերպվածությունից: Միշտ զեկուցել է լակոնիկ, հստակ, ընդհանրացնող հետևություններով: ՈՒշադիր ուսումնասիրել է վերադաս շտաբներ հետախուզական տեղեկությունները հակառակորդի մասին, իր սակավաթիվ ուժերով ձգտել ստուգել տեղեկության իսկությունը: 
1945թ. հունվարի 22-ին Բիշկոստալ բնակավայրի մոտ (Լեհաստան) իր վերջին մարտում, վիրավորվել է ոտքից, սակայն շարունակել մարտը: Իր հրամանատարության տակ գործող հետախուզադիվերսիոն ջոկատով ոչնչացրել և գերել է մինչև 200 զինվոր և սպա, 2 տանկ, 2 ԲՏՌ, միքանի հրանոթ: 
ԳԵՈՐԳԻ ԱՌՈՒՍՏԱՄՈՎը անձամբ ոչնչացրել է հակառակորդի 20 զին. ծառայող:
Հերոսի կոչման արժանացել է 1945թ. հունիսի 25-ին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ԳԵՈՐԳԻ ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (Առուստամյան) ԱՐԿԱԴԻԻ/image/?type=album&prefix=album&img_id=134061793395528000_414px-80Arustamov_Georgi.jpgԽորհրդային Միության հերոս (հետմահու, 27.6.1945):   
- 
								ԳԵՈՐԳԻ ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (Առուստամյան) ԱՐԿԱԴԻԻ/image/?type=album&prefix=album&img_id=134061793369973699_Georgiy_Arustamov_memorial_(Kislovodsk).jpgԽորհրդային Միության հերոս (հետմահու, 27.6.1945): .jpg)  
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 