GEORG BRUTYAN ABELI / ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 06(24).03.1926թ., գ. Անքար (ՀՀ Տավուշի մարզ):

Փիլիսոփա: Փիլ. գիտ. դ-ր (1962) պրոֆ. (1963), ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. անդամ՝ 1971):

Հայոց փիլիսոփայության ակադեմիայի հիմնադիր-նախագահ (1987):

Լ.Գ. Բրուտյանի հայրը:

Ավարտել է ԵՊԻ (1947) և ԵՊՀ (1950):
1970-86-ին՝ ԵՊՀ դիալեկտ. մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի հիմնադիր-վարիչ,
1977-ից՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադ-քարտուղար,
1994-2002-ին՝ փոխնախագահ,
2002-ից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական:
1997-2001-ին՝ «Հայ միտք» (անգլ.),
2003-ից՝ Փիլ. միջազգ. ակադեմիայիի «Նորություններ և հայացք» (անգլ.) հանդեսների հիմնադիր-գլխ. խմբագիր:

Աշխատությունները նվիրված են իմացաբանության և տրամաբանության խնդիրներին:

ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆի ղեկավարությամբ մշակվել է փաստարկման տեսությունը և ձևավորվել փաստարկման երևանյան դպրոցը:

Առաջադրել է փոխակերպման տրամաբանության հայեցակարգը, աշխարհի լեզվական և հայեցակարգային մոդելների տարբերակ, լեզվաբան. լրացչության սկզբունքը, որը համաշխարհային փիլիսոփայության և լեզվաբանական գրականության մեջ կոչվում է ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆի անունով:

Հիմնադրել է թարգման. տրամաբանություն գիտ. ուղղությունը:


Զգալի ավանդ ունի հայ փիլիսոփայության և տրամաբանական մտքի պատմության, մասնավորապես Դավիթ Անհաղթի տեսական ժառանգության հետազոտման գործում:

Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, հետազոտությունների՝ հրատարակված աշխարհի ավելի քան 20 երկրներում:

Փաստարկման միջազգային ինստիտուտի (1991, Երևան, 2004-ից՝ Ամստերդամ), Փիլ. միջազգ. ակադ-ի (2001) հիմնադիր-նախագահ,
մի շարք միջազգ. ակադեմիաների և ընկերակցությունների անդամ:

Մեծ Մաստերտոնի (Նոր Զելանդիա) պատվավոր քաղաքացի,
Անվտանգության և խաղաղության միջազգ. խորհրդարանի (Իտալիա, ԱՄՆ) սենատոր:
Հնդկաստանի Անդրապրադեշ նահանգի գյուղաքաղաքներից մեկը, ի պատիվ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆի, կոչել է Անքար:

Երկեր.

Մաթեմատիկական տրամաբանության փիլիսոփայական ներածություն, Ե., 1968:
Փիլիսոփայություն և լեզու, Ե., 1972:
Դավիթ Անհաղթի ուսմունքը տրամաբանության մասին, Ե., 1980:
Իմաստասիրական երկխոսություններ, 2 հրտ., հ. 1-2, Ե., 1985-86:
Տրամաբանություն, Ծ., 1987:
Հայագիտություն և մետահայագիտություն, Ե., 1999:
Очерки по анализу философского знания, Е., 1979;
Трансформационная логика, Е., 1983;
Очерки теории аргументации, Е., 1992;
Logic, Language and Argumentation in Projection of Philosophical Knowledge, Lisbon, 1998.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4778
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134469049536221577_georg_brutyan.jpg

    Փիլիսոփա: Փիլ. գիտ. դ-ր (1962) պրոֆ. (1963), ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. անդամ՝ 1971): Հայոց փիլիսոփայության ակադեմիայի հիմնադիր-նախագահ (1987):

    ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ
  • ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13446904958613061_georg_brutyan_2.jpg

    Փիլիսոփա: Փիլ. գիտ. դ-ր (1962) պրոֆ. (1963), ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. անդամ՝ 1971): Հայոց փիլիսոփայության ակադեմիայի հիմնադիր-նախագահ (1987):

    ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ
  • ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134469049560939400_georg_brutyan_3_4.jpg

    Փիլիսոփա: Փիլ. գիտ. դ-ր (1962) պրոֆ. (1963), ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. անդամ՝ 1971): Հայոց փիլիսոփայության ակադեմիայի հիմնադիր-նախագահ (1987):

    ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ ԱԲԵԼԻ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott