ԳԱՐԵԳԻՆ Ա ՍԱՐԳԻՍՅԱՆ
Ավազանի անունը՝ Նշան:
Ծնվ. 27.08.1932թ., Քեսաբ (Սիրիա):
Մահ. 29.06.1999թ., Էջմիածին:
Ամենայն հայոց կաթողիկոս 1995-ից: 
ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: 
Հաջորդել է Վազգեն Ա Պալճյանին:
Ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946-52, Անթիլիաս, Լիբանան), Օքսֆորդի համալսարանում (1957-59, Անգլիա): 
Նրա՝ համալսարան ներկայացված ավարտաճառը («Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին») 1965- ին հրատարակվել է անգլ., ապա բազմիցս վերահրատարակվել: 
1952-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա (ի հիշատակ Գ. Հովսեփյանի՝ վերակոչվել Գարեգին աբեղա), 
1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 
1973-ին նրան շնորհվել է արքության տիտղոս: 
1977-ին ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 
1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս: 
Գործուն մասնակցություն է ունեցել ԵՀԽ միջեկեղեց. համաժողովներին. 
1975-ի ԵՀԽ Նայրոբիի (Քենիա) համաժողովում ընտրվել է խորհրդի փոխատենապետ: 
1971-73-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա), 
1973-77-ին՝ Հս. Ամերիկայի Արլ. նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
Ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի Դպրեվանքը (1977-ից Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), խմբագրել «Հասկ» գիտաաստվածաբան. տարեգիրքը, նախաձեռնել է թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը: 
1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն: 
1992-ից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1995-ի սեպտեմբերին Էջմիածնի Ս. Գայանե վանքում ստեղծել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն: 
1996-ին հայաստանյան նախկին 4 թեմերը վերակազմավորվել են 8 թեմերի, հիմնվել են Ուկրաինայի և Հվ. Ռուսաստանի թեմերը: 
1997-ի սեպտեմբերին, 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը: 
Կենսագործվել է Վազգեն Ա-ի ծրագիրը. Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարևանությամբ վերակառուցված շենքում հաստատվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի անվ. դպրատունը: 
Հայրապետը նոր թափ է հաղորդել Մայր աթոռ Ս. Էջմիածնի էկումենյան գործունեությանը, Մայր աթոռում ընդունել մի շարք եկեղեցական և էկումենիկ պատվիրակությունների:
1997-ի ապրիլի 7-ին կատարել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը:
Հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրությունների և հոդվածների: 
Աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվ. դ-ր:
Կաթողիկոսական գահին ԳԱՐԵԳԻՆ Ա ՍԱՐԳԻՍՅԱՆին հաջորդել է Գարեգին Բ Ներսիսյանը:
Երկեր. 
Արեւելեան ուղղափառ եկեղեցիների վկայութիւնը, Անթիլիաս, 1968: 
Հայ եկեղեցին այժմ, Նյու Յորք, 1970: 
Իրանը և հայերը, Թեհրան, 1971: 
Հայկական քրիստոնեական աւանդոյթը Իրանում, Նոր Ջուղա, 1974: 
Հոգեւոր կեանքի փնտրտուքի մէջ, Անթիլիաս, 1991: 
Յարութիւն և հայութիւն, Անթիլիաս, 1993: 
Ձեռնարկ հովուական աստուածաբանութեան, Ս. Էջմիածին, 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 