ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ
Հայտնի է նաև որպես՝ Գագիկ-Խաչիկ 
Ծնվ, 879թ.:
Մահ. մոտ 943թ.:
Վասպուրականի թագավոր 908-ից: 
Արծրունիների նախարար, տոհմից: 
904-ին ավագ եղբոր՝ Աշոտի մահից հետո դարձել է Վասպուրականի իշխանապետ, ապա կրտսեր եղբոր՝ Գուրգենի հետ բաժանել նահանգի տարածքը: 
Հաջողությամբ պայքարել է կենտրոնախույս ուժերի, Ատրպատականում և Կորճայքում հաստատված օտարազգի իշխանությունների դեմ, Վասպուրականին է միացրել Մոկքը, արաբներից ազատագրել Ամյուկ ամրոցը, Պարսկահայքի Տամբեր և Ըռնա գավառները, Կորճայքի Ապուջաիրի բերդը: 
Հակադրվել է Հայոց արքա Սմբատ Ա-ին, որը Նախճավանը Վասպուրականից անջատել և հանձնել է Սյունիքին: 
Ատրպատականի կառավարիչ Յուսուփը, Հայաստանը մասնատելու և թուլացնելու նպատակով, 908-ին ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆուն տվել է թագ և «Հայոց թագավոր» տիտղոս, որով հիմնադրվել է Վասպուրականի թագավորությունը (մինչև 1021): 
ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆԻն մասնակցել է Սմբատ Ա-ի դեմ Յուսուփի գործողություններին և իր կենտրոնախույս քաղաքականությամբ ջլատել Հայաստանի միասնությունը, սակայն, ըմբռնելով Յուսուփի նպատակը, շուտով լքել է նրան: 
915-ին Վասպուրականին է միացրել Այրարատի Կոգովիտ, Բագրևանդ և Մասյացոտն գավառները, իսկ 927-ին՝ նպաստել կաթողիկոս, աթոռի Դվինից Աղթամար տեղափոխմանը (մնացել է մինչեւ 948-ը): 
929- ին թագադրել է Աբաս Բագրատունուն, իսկ 936-ին աջակցել նրան՝ Գիլանի ամիրայի դեմ պատերազմում: 
Ծավալել է շինարարական գործունեություն. նրա օրոք վերաշինվել են Ոստանը, Վանը, կառուցապատվել Աղթամարը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					         
 

 
	 
			  
	



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 