ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1081թ.:
 
Կարսի թագավորության (963-1065) վերջին գահակալը (1029-ից): 
Հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն. Բագրատունիների թագավորության (885-1045) անկումից հետո ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆը դարձել է Բագրատունիների տոհմի ավագ ներկայացուցիչը, կրել «շահնշահ» տիտղոսը: 
Հովանավորել է գիտությունը և արվեստները, նրա արքունիքում գործել է ճեմարան, ինքը գրել է ոտանավորներ: 
1050-ական թթ. սելջուկյան թուրքերի հարձակումները, չնայած ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆի կողմից կազմակերպած համառ պաշտպանությանը, Կարսի թագավորության համար ստեղծել են ծանր վիճակ: 
Սելջուկյան նոր արշավանքից հարկադրված՝ ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆը 1065-ին իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային, փոխարենը Փոքր Հայքում ստացել կալվածքներ՝ Ծամնդավ, Լարիսա, Ամասիա, Կեսարիա, Կոմանա, Խավարտանեք քաղաքներով: 
ԳԱԳԻԿ ԱԲԱՍՅԱՆը նպաստել է Կիլիկիայում հայկական պետության ստեղծմանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ (Agassi)				 
			 
			 1988-ից մասնակցել է թենիսի մեծ մրցույթների, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություններում հասել կիսաեզրափակիչ: Այնուհետև որոշ ընդմիջումներով հանդես է եկել Ուիմբոլդոնում
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ (Agassi)				 
			 
			 1988-ից մասնակցել է թենիսի մեծ մրցույթների, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություններում հասել կիսաեզրափակիչ: Այնուհետև որոշ ընդմիջումներով հանդես է եկել Ուիմբոլդոնում
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 