ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԻՍԱՀԱԿԻ
 
		Ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1940) պրոֆ. (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1946) ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943): 
Ծնդ. 24. 06. 1908թ. Թիֆլիս:
Մահ. 25.02.1978թ., Մոսկվա, թաղված է Երևանում:
Ա. Հ. Ալիխանովի եղբայրը: 
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931): 
1943-73-ին` ԵՖԻ տնօրեն: 
1946-60-ին` Մոսկվայի ճարտարագիտաֆիզ. ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ: 
Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը:
1934-ին Ա. Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգըռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 
1936-ին Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ: 
1942-ին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզարական ճա-ռագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950):
Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա ԱՌԱՋԻՆՆ է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: 
Ա.Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիս. մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ): 
Ա.Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը: 
Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզ. ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր-Ամբերդի դպրոցը: 
Արժանացել է ԽՍՀՄ Պետ. (1941,1948) և Լենինյան (1970) մրցանակների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 