ԱՐՏԱՎԱԶԴ - զորավար
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
VIII դ. բյուզանդացի ռազմական գործիչ: 
Արմենիակների, այնուհետև՝ Օպսիկիոն բանակաթեմերի զորավար: 
ԱՐՏԱՎԱԶԴի օգնությամբ 717-ին բյուզանդական կայսր է հռչակվել Լևոն III Իսավրացին: 
Վերջինս ԱՐՏԱՎԱԶԴին կնության է տվել դստերը և շնորհել կյուրապաղատի աստիճան: 
Լեվոն III-ի մահից (741) հետո ԱՐՏԱՎԱԶԴն ապստամբել է նրա որդու՝ Կոստանդին V-ի դեմ: 
ԱՐՏԱՎԱԶԴի կողմնակիցները և Անաստասիոս պատրիարքը նրան հռչակել են կայսր, և ԱՐՏԱՎԱԶԴը  մտել է Կոստանդնուպոլիս: 
Իր մի որդուն՝ Նիկետասին, նշանակել է Արմենիակների բանակաթեմի զորավար, մյուսին՝ Նիկեփորոսին, հռչակել գահակից: Սակայն Սարդեսի ու Անկյուրայի ճակատամարտերում պարտություն կրելով՝ ԱՐՏԱՎԱԶԴն ապաստանել է Օպսիկիոն բանակաթեմում, որտեղ ձերբակալվել է, տարվել Կոստանդնուպոլիս և որդիների հետ կուրացվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՆԵԼԼԻ ԽՈՍՏԻԿՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ				 
			 
			 Ախտաբան-անատոմ: 
Բժշկ. գիտ. դ-ր (1990), պրոֆ. (1990), ՀՀ ԲԳԱ անդամ (2003): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՆԵԼԼԻ ԽՈՍՏԻԿՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ				 
			 
			 Ախտաբան-անատոմ: 
Բժշկ. գիտ. դ-ր (1990), պրոֆ. (1990), ՀՀ ԲԳԱ անդամ (2003): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 