ԱՐՄԵՆ ԱԹԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ
 
		Ծնվ. 08.12.1960թ., Երևան:
 
Վ.Գ. Աթանյանի որդին: 
Ավարտել է ԵԳԹԻ (1982): 
ՀՀ Մշակույթի աջակցման և ռազմավարության հայկ. կենտրոնի նախագահ (2000-ից): 
Հեղինակ է 
«Կրկես» (1980), 
«Հեքիաթ» (1982, ԵՏԹ) 
«Թատրոն» (1983, շարք), 
«Երկուսը» (1986, ԵԿԹ), 
«Հոգիներ կանչողները» (1982, Սիրիայի պետ. համալսարան) գեղանկարի, գեղ. ձևավորումների: 
1980-2006թթ. անընդմեջ մասնակցել է խմբակային ցուցահանդեսներին և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Հայաստանում:
1980-1988թթ. համահեղինակ է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերերի և էքստերերի գեղարվեստական ձևավորումների:
1980թ. ցուցահանդես Մոսկվայում նվիրված Խորհրդային Միության Երիտասարդության 60-ամյակին. I մրցանակ:
1982-1986թթ. Ցուցահանդես «Դեկորատիկ-Կիրառական արվեստի ազգային թանգարանում» Հայաստան-Սարդարապատ
1988թ. Միջազգային քանդակի սիմպոզիումում Հայաստանի Եղվարդ քաղաքում Պետական մրցանակ «Գայլերի համաստեղություն» քանդակի համար:
1988թ. ցուցահանդես Սիրիայի Պետական Համալսարանում:
1990թ. ցուցահանդես «Ազգային արվեստի թանգարան» Քյոնիսբերգում:
1992թ. ցուցահանդես «Ժամանակակից արվեստի թանգարան» Քյոնիսբերգում:
1993թ. ցուցահանդես «Ֆըրստ Գալերի» Յոհաննեսբուրգ, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն:
1998-1995թթ. ցուցահանդես «Բենմոր Գալերի», Յոհանեսբորգ,Հարավ Աֆրիկյան Հանրապետություն:
1999թ. ցուցահանդես Մոսկվայի Արևելյան արվեստի պատկերասրահում:
2000թ. «Աթանյան նկարչական տոհմի» ցուցահանդես Պեշկեթուրյան Արվեստի Կենտրոնում, Լոս Անջելես:
2001թ. ցուցահանդես «Բրիստանգո» պատկերասրահում Լոս-Անջելեսում, ԱՄՆ:
2001թ. ցուցահանդես Լոս Անջելեսի Հայկական քոլեջում նվիրված «Հայաստանում պետականորեն Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին»:
Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ (1995-ից):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 