ԱՐԳԻՇՏԻ Ա

Կենսագրության նկար
Գործունեությունը` Թագավոր
Բնակավայրը` Հայաստան

Արարատյան (Ուրարտու) պետության թագավոր մ.թ.ա. մոտ 786-ից:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մ.թ.ա. մոտ 764:

Մենուայի որդին և հաջորդը:

ԱՐԳԻՇՏԻ Աի գահակալման տարիներին թագավորությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին:
Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ ԱՐԳԻՇՏԻ Աը նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հս. շրջաններում:
Այնուհետև զենքն ուղղելով Ասորեստանի դեմ՝ ԱՐԳԻՇՏԻ Ա նրան դուրս է մղել Հս. Միջագետքից, Կոմմագենեից և Հս. Ասորիքից, տիրել Միշերկրածովքի արլ. և Փոքր Ասիայի հվ-արլ. շրջաններով անցնող առևտրական մայրուղիները:
Ասորեստանի դեմ համառ կռիվներ է մղել (մ.թ.ա. 781-776-ին և 774-ին) հվ-արլ-ում` ցեղակից Մանա երկիրը միավորելու նպատակով:

ԱՐԳԻՇՏԻ Աի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ Երկրներ, դաշնակցել նրան` ընդդեմ. Ասորեստանի:

ԱՐԳԻՇՏԻ Աի օրոք հիմնվել eն մ.թ.ա. 782-ին էրեբունի (Երևան) և մոտ 776-ին Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքները, կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ ևն, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին և արտաքին առևտուրը:

ԱՐԳԻՇՏԻ Աի անունով հայտնաբերվել են տասնյակ արձանագրություններ, բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր:

ԱՐԳԻՇՏԻ Ա հավանաբար թաղվել է երկրի կրոնական կենտրոն. Մուսասիրի տաճարում, որտեղ գլխավոր աստվածների կուռքերի կողքին զետեղվել է նրա 2 տ կշիռ ունեցող բրոնզաձույլ անդրին:

Գրակ.
Ղափանցյան Գ.Ա., Ուրարտուի պատմությունը, Ե., 1940:
Меликишвили Г.А., Наири-Урарту, Тб., 1954;
Пиотровский Б.Б., Ванское царство (Урарту), М., 1959.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4127
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ Բանաստեղծ, թարգմանիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott