ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ
 
		
	Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: 
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): 
Ծնվ. 30.10.1875թ., Ալեքսաևդրապոլ:
Մահ. 17.10.1957թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:
Ա.Վ. Իսահակյանի պապը: 
1889-93-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 
1893-ին՝ Լայպցիգի, 
1897-ին՝ Ցյուրիխի համալսարանների ազատ ունկընդիր: 
1895-ին անդամագրվելով ՀՀԴ-ին՝ ծավալել է գաղափարաքարոզչական ընդհատակյա գործունեություն: 
Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու մեղադրանքով 1896-ին բանտարկվել է Երևանում, 
1898-ին աքսորվել Օդեսա, 
1908-ին բանտարկվել երկրորդ անգամ: 
1911-ին, որպես քաղաքական վտարանդի, մեկնել է Կ. Պոլիս, այնուհետև՝ Եվրոպա: 
1936-ին վերջնականապես հաստատվել է հայրենիքում: 
1897-ին լույս է տեսել ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի բանաստեղծությունների առաջին՝ «Երգեր ու վերքեր» ժողովածուն: 
Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծություններ», 1903, «Հայրենի աղբյուրից», 1920, «Ալագյազի մանիներ», 1945) քնարական շնչով ու փիլիսոփայական խոհականությամբ գերիշխում են սերն ու կարոտը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «էս ճամփեն ոլոր-մոլոր»), մայրական սիրո թեման («Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ»): 
Սերն իր բազմազան դրսևորումներով ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանների բանաստեղծությունների հիմնական թեմաներից է: 
Գրել է հայրենասիրական, ազատասիրական բանաստեղծություններ և պոեմներ, որոնք «Հայդուկի Երգեր» խորագրով և Հայ-գուսան ստորագրությամբ տպագրվել են «Դրոշակ» (Ժնև) ամսաթերթում: 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի ստեղծագործություններում ժողովրդի կենսագրական խնդիրները սերտորեն առնչվել են դարաշրջանի բարդ ու հակասական երևույթներին: 
Բանաստեղծը ցավով է վերապրել հայ ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: 
Իր ժողովրդի լինելիությունը հաստատելու, ամրապնդելու համար որոնել է սոցիալական ու քաղաքական հենարաններ: 
Բարձրարժեք քնարերգության ու հայրեներգության հետ միաժամանակ գրել է մաքառման, ըմբոստացման բանաստեղծություններ («Իմ սիրտն այնտեղ է», Ա.Ւ. Իսահակյան ԱՍ. Իսահակյան 1906, «Անհուն վրեժի և ատելության», 1908), փիլ-խոհ. պոեմներ («Աբու-լալա Մահարի», 1909-11): 
«Աբու-լալա Մահարի» պոեմում ներհունորեն բախվում և հարաբերվում են ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները: Սակայն պոեմի հերոսի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, այլ հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ: Նրա որոնող ոգին մղվում է դեպի «կախարդող հեռուները»: 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի ողջ ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհընկալման, վարքի ու արժանապատվության կնիքով: Այդ ոգով են տոգորված լեգենդները, հեքիաթները («Շիդհարը», 1907, «Յաւերժական սէրը», 1919, «Լիլիթ», 1921), արձակ էջերը («Համբերանքի չիբուխը», 1928, «Ուստա Կարո»): 
Գրել է նաև հրապարակախոսական հոդվածներ, հուշեր: 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի բանաստեղծություններով գրված երգերի զգալի մասը ժողովրդականացել են: 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի տուն-թանգ րաններ կան Երևանում, Գյումրիում: 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի անունով կոչվել են փողոցներ՝ Երևանում, Գյումրիում, Մոսկվայում և այլուր, բացվել դպրոցներ, գրադարաններ՝ ՀՀ տարբեր վայրերում: 
1980թ-ին ՀԳՄ սահմանվել է ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆի անվ. ամենամյա մրցանակ: 
Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1947-57): 
Պարգևատրվել  է ԽՍՀՄ Պետական մրցանակով (1946): 
Երկեր. 
Երգեր ու վէրքեր, Ալեքսանդրապոլ, 1897 (կազմի վրա՝ 1898): ճնտ. երկ., հ. 1-2,1939-40: 
Երկ. ժող., 1958-59: 
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1973-79: 
Հիշատակարան, Ե., 1977, 
Հայդուկի երգեր, Ե., 1990: 
Ուստա Կարո, Ե., 2000: 
Գրակ. 
Ասատրյան Ա., Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1940: 
Առաքելյան Վ., Ավետիք Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները, Ե., 1954: 
Ղանալանյան Ա., Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները, Ե., 1955: 
Իսահակյան Ա.Վ., Ավետիք Իսահակյանի արձակը, Ե., 1975: 
Մկրյան Մ., Իսահակյանի հումանիզմը, Ե., 1975: 
Ինճիկյան Ա.Մ., Ավետիք Իսահակյան (1875-1975), Կենսամատենագիտական ցանկ, մաս 1-2, Ե., 1976-77: 
Մուշեղյան Ա., Ավետիք Իսահակյան. Վաղ տարիներ, Ե., 1983:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183534221530_avetiq_isahakyan_1.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183540613038_avetiq_isahakyan_2.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183590546036_avetiq_isahakyan_3.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183559080749_avetiq_isahakyan_6.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183553389117_avetiq_isahakyan_5.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183547643867_avetiq_isahakyan_8.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183598371877_avetiq_isahakyan_10.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183586299987_avetiq_isahakyan_12.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183520565200_avetiq_isahakyan_13.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183572097479_avetiq_isahakyan_14.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183595443870_avetiq_isahakyan_15.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=13505518358363777_avetiq_isahakyan_16.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183518952361_avetiq_isahakyan_7.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
- 
								ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=135055183570431776_avetiq_isahakyan_9.jpgԲանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943):   
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 