ARNO BABAJANYAN HARUTYUNI / ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կոմպոզիտոր
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 22.01.1921թ., Երևան:
Մահ. 11.11.1983թ., Երևան:

Կոմպոզիտոր, դաշնակահար:
ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

Ավարտել է Երևանի (ստեղծագործ., 1947) և Մոսկվայի (դաշնամուրի, 1948) կոնսերվատորիաները, կատարելագործվել Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում (1946-48):

1950-56-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը», որը հրատարակվել է Ե. Չարենցի աջակցությամբ: Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ Դաշնամուրի (1944), Ջութակի (1949) կոնցերտներ նվագախմբի հետ, նկատելի է Ա.Ե. Խաչատրյանի և Մ. Ռախմանինովի ոճերի ազդեցությունը:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվածությունն առավել բնորոշ են դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադին» (1950, ԽՍՀՄ Պետ. մրց.' 1951), Դաշնամուրային տրիոյին (1952), Ջութակի և դաշնամուրի սոնատին (1959), Թավջութակի կոնցերտին (1962):

Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում (1947, Պրահա) ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի «Վաղարշապատի պարը», «Էքսպրոմտը» և «Պրելյուդը» արժանացել են 1-ին մրցանակիի:

Ժամանակի նորարարական շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, 2-րդ խմբ.՝ 1956), «Վեց պատկերը» (1965, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1966), № 3 կվարտետը (1976):

Ճանաչված են նաև ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի «Էլեգիան», «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Ա. Հարությունյան), Նոկտյուռնը:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվել են նրա հայրենասիրական ու քնարական երգերում և թատերական (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) ու կինոերաժշտության («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ», «Երջանկության մեխանիկան», ՀԽՍՀ Պետ. մրց.' 1983) մեջ:

Երևանում ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի անունով կոչվել է փողոց, կանգնեցվել նրա հուշարձանը (2003, քանդ.՝ Դ. Բեջանյան):

* * * *
Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն շոշանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին:
Ա. Բաբաջանյան

Գրակ.
Թաշչյան Ս.Ս., Առնո Բագաջանյան, Ե., 1961:
Григорян А., Арно Бабаджанян, М., 1961;
Аматуни С., Арно Бабаджанян. Инструментальное творчество. Исследование, Е., 1985; Тероганян М., Арно Бабаджанян, М., 2001.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 17140
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458249269675_arno-babajanyan-17.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458261481602_arno-babajanyan-16.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458239097109_arno-babajanyan-15.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458282243382_arno-babajanyan-14.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458234248906_arno-babajanyan-13.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • http://www.babadjanyan.ru/

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458230415930_arno-babajanyan-11.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    http://www.babadjanyan.ru/
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458255791782_arno-babajanyan-10.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458214715597_arno-babajanyan-9.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458224762412_arno-babajanyan-7.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458256564016_arno-babajanyan-6.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458297837497_arno-babajanyan-5.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458214437128_arno-babajanyan-4.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458221419529_arno-babajanyan-3.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458288072222_arno-babajanyan-2.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
  • ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134262458248538729_arno-babajanyan1.jpg

    Կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժող. արտիստ:

    ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott