ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆ ՍԱՐԳՍԻ
 
		
	Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հաս. գործիչ: 
Ադրբեջանական ԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1930): 
Ծնվ․ 16.03.1880թ․, ԹիՖլիս։
Մահ․ 20.04.1942թ․, Բաքու։
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում աշակերտել է Մ. Եկմալյանին, երգել է Ք. Կարա-Մուրզայի երգչախմբում: 
Ավարտել է Թիֆլիսի երաժշտ. ուսումնարանը (1904): 
Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտ. բաժանմունքը, կազմակերպել թատեր-երաժշտ. ստուդիա, երգչախմբեր, համերգներով ելույթ ունեցել Այսրկովկասի քաղաքներում, 
1910-17-ին Բաքվում խմբագրել է և հրատարակել «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: 
Գրել է «Սաֆա» օպերան (լիբրետոն՝ ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆի, բեմ.՝ 1939, Բաքու), երաժշտ. կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆ-, կամերագործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, մանկ, օպերաներ («Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1926, ևն), կատարել ժող. երգերի մշակումներ: 
Գրակ. 
Մանուկյան Ե., Անտոն Մայիլյան, Ե., 1965:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ				 
			 
			 Խորհրդային Միության հերոս (հետմահու, 16.05.1944), ավագ սերժանտ:Հերոսի կոչման է արժանացել Նովոռոսիյսկի մատույցներում, Վերխնեբականսկի մոտ, Դոլգայա լ. ֆաշիստական ամրությունն
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ				 
			 
			 Խորհրդային Միության հերոս (հետմահու, 16.05.1944), ավագ սերժանտ:Հերոսի կոչման է արժանացել Նովոռոսիյսկի մատույցներում, Վերխնեբականսկի մոտ, Դոլգայա լ. ֆաշիստական ամրությունն
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 