ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ (որդի Եղիայի)
 
		Ծնվ. մոտ 14.20.1425թ., Ամասիա (Սեբաստիայի նահանգ):
Մահ. 08.12.1496թ., Բրուսա:
Բժշկություն հավանաբար սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: 
Տիրապետել է մի քանի օտար լեզուների, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտություն: 
Երկար տարիներ ապրել և աշխատել է Կ. Պոլսում: 
«Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության են առնվել մարդու անատոմիայի, սաղմնաբանության, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցեր: 
«Օգուտ բժշկութեան» (1469, հրտ.՝ 1940) աշխատությունը նախորդի վերամշակումն է, որտեղ մանրամասն նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումն ու խնամքը:
Դեղագործությանն ու դեղագիտությանն են նվիրված նրա «Ախրապատին» (1459), «Բառք այբուբենական ի վերայ ցաւոցն» (կազմված 1468-ին, ձեռագիր տարբերակները պահվում են Մատենադարանում), «Անգիտաց անպէտ» (1482, հրտ.՝ 1926, ռուս.՝ 1990, թրգմ. Ա. Վարդանյան) աշխատությունները:
 
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻն մեծ տեղ է տվել բուսաբուժությանը, որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել նաև կենդանիների օրգանները և հանքային ծագում ունեցող դեղանյութերը: 
Արաբերենից թարգմանել է «Գիրք ռամկականը» (1474): 
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑու «Վասն նշանաց հիւանդին, զկենաց և զմահուն» աշխատության միակ օրինակը գտնվում է Փարիզի Ազգային մատենադարանում:
Գրականություն
Սեպետճյան Հ., Դեղագործությունը Հայաստանում ըստ Ամիրդովլաթի, Ե., 1949:
Vardanian S., Amirdovlat Amasiatsi, A Fifteenth Century Armenia Natural Historian and Physician, Delmar, N.Y., 1999.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
 

 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 