ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ (ՄԱՆԹԱՇԵՎ, ՄԱՆԹԱՇՈՎ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գործարար
Բնակավայրը` Վրաստան
Հղումներ` ankakh.com
hy.wikipedia.org

Մեծահարուստ, բարեգործ, նավթարդյունաբերող:

Ծնվ. 03.03.1842թ., Թիֆլիս:
Մահ. 20.04.1911թ., Ս. Պետերբուրգ, ամփոփվել է Թիֆլիսի հայոց Վանքի եկեղեցու գավթում (այժմ՝ կործանված)]:

1887-ին վաճառական հոր մահից հետո թողել է մանուֆակտուրայի առևտուրը և Բաքվում զբաղվել նավթարդյունաբերությամբ:
Դառնալով Թիֆլիսի առևտրական բանկի (մասնաճյուղ է ունեցել Բաքվում ու Բաթումում) գլխ. բաժնետերը՝ 1889-ին հիմնել է «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1889- ին՝ 22 մլն, 1914-ին՝ 30 մլն ռուբլի):
Օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրաֆինանսական գործարքներ և ավելի հարստացել:
Ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում:
Հիմնադրել է Մանթաշյան առևտրական դպրոցը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑի գումարներով կառուցվել են եկեղեցիներ (Փարիզի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համար արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանի), Ներսիսյան դպրոցի Նոր շենքը, բազմաթիվ շինություններ Թիֆլիսում ու Բաքվում:
Նրա հովանավորությամբ են կրթություն ստացել բազմաթիվ հայ մտավորականներ՝ հաս-քաղաքական, հոգևոր գործիչներ, գրողներ (այդ թվում՝ Ն. Ադոնցը, Ա. և Կ. Խատիսյանները, Գարեգին Հովսեփյանը, Գևորգ Զ Չորեքչյւսնը, Ատ. Շահումյանը, Կոմիտասը, Ա. Շահնազարյանը, Աիամանթոն, Հ. Հ. Մանանդյանը և այլք):

1895-ին ընտրվել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության ցկյանս պատվո նախագահ:
1997-ին Թիֆլիսում տեղադրվել է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑի կիսանդրին:
2012թ-ին Երևանում, Աբովյան փողոցում կանգնեցվել է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑի արձանը:

Գրակ.
Սարուխան Ա., ՄանթաշԵանց Ալեքսանդր, մեծ վաճառականը եւ բարեգործը, Վնն., 1931:
Բալագյան Լ., Ալեքսանդր Մանթաշյանց (Ազգային բարերարը ն. գեղարվեստի մեկենասը), Ե., 2002:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6720
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=142537224059034541_alexsandr_manshayanc.jpg

    Մեծահարուստ, բարեգործ, նավթարդյունաբերող:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott