ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Փիլիսոփա: 
Փիլ. գիտ. դ-ր (1985), պրոֆ. (1989): 
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2006): 
Ծնվ. 07.09.1940թ․, Բաքու։
Ավարտել է Բաքվի մանկավարժ, ինստ-ի հայկ. բաժանմունքը (1962): 
1992-2003-ին՝ ՀՀ ԳԱԱ փիլ-յան, 
2003-ից՝ ԵՊՀ տես. փիլ-յան և տրամաբանության ամբիոնների վարիչ: 
1988-91- ին՝ «Արցախ» հայրենակց. միության, 
1991-95-ին՝ «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան հաս. կազմակերպության հիմնադիր-նախագահ: 
Աշխատությունները վերաբերում են գիտության փիլ-յան ու մեթոդաբանության բնագավառին. գիտ. իմացության մեջ օբյեկտիվի և սուբյեկտիվի փոխհարաբերությանը, գիտելիքի օբյեկտիվության ներգիտ. սկզբունքներին (պատճառականություն, պարզություն, համաչափություն ևն): 
Զբաղվում է նաև Ղարաբաղյան հիմնահարցի պատմաքաղ. և միջազգ. իրավ, հիմքերի վերլուծությամբ: 
Երկեր. 
Գիտություն և աշխարհայացք, Ե., 1977: 
Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության հայելում, Ե., 2003: 
Ղարաբաղյան հիմնախնդիր: Փաստարկներ և փաստաթղթեր, Ե., 2004: 
Проблема развития научного знания, Е., 1973; 
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 