lilit.stepanyan
Logo

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐԸ

Article image Քանդակային արվեստի հարթությունը թերևս, խիստ տարբեր է կերպարվեստի մյուս ժանրերից` դիտողական, ընկալունակության և պերֆորմանսային աստիճաններով: Այն մեծ ու փոքր անկանոն ինտերվալներով, երբեմն կարող է զուգահեռվել շոշափելի ու զգայական գրաֆիկայի ու գծանկարի հետ:

Zoom Image

Գագիկ Ղազարյանի գրաֆիկաներում կա այս շոշափելիությունն է ակնհայտ, գծերի շղարշային, ձուլվող ու հյութեղ, երբեմն զանգվածների ակնհայտ բեկումները շեշտող կատարողականությունն ու զանգվածների բեկված ու բոլորաքանդակների նմանեցված ճեպանկարների ու գրաֆիկական արվեստի ինքնաբավարավածությունը: Նրա գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը` որպես գաղափարականի ու մատերիայի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված: Այս առեղծվածային միտումը ակնհայտ է ճեպանկարային ու էսքիզային որոնումներում (սֆինքսային, դիցաբանական, հեքիաթային առասպելական և այլ կերպարներ), ինչպես նաև ավարտուն աշխատանքներում` “Վիկտորիա” (2006), “Խաղամոլ սատիրը” (1972), “Նվագող Պանը” (1972), “Բազմադեմ մարդը” 1993, “Նեղոս” (1973): Բնորդների անսահմանափակ ու հարուստ այլազանությունը օգնել են նրան մարսել մարդու անատոմիան, հասկանալ ու կլանել ակադեմիզմի ողջ եզրերը…Նրա արվեստում հենց ակադեմիզմն ու գրագիտությունն է գերհաղթած: Գ. Ղազարյանի արվեստում կան ուղղությունների ներքին թեմատիկ բանավեճ, և արդյունքում բոլորն են հաղթող:

Zoom Image

Առասպելական ու ու դիցաբանական լակոնիկ ֆիգուրներին գալիս են փոխարինելու յուրահատուկ հարթաքանդակները` քարե, գիպսե, բազալտե, բրոնզե, խեցե, կավե “Տոնախմբություն” (1972 բազալտ, Մոսկվա), “Ոսկան Երևանցի”, “Սարդարաբադ” էսքիզ, “Հայաստանի մկրտությունը” (2001), “Երկնագույն ինտերիեր”:Այս աշխատանքներում նկատում են թեմատիկ, կոմպոզիցիոն և նյութերի ճկունություն:

Zoom Image

Բրոնզային քանդակները նկարչի համար կարծես լինեն առանցքային: Նրանց մեջ ամփոփված են ակորդային ճոխությունն ու կատարողական տոնիկան: Նյութերի տարբերականությունը ուղիղ համեմատական է տվյալ արվեստագետի վարպետությանը, անարատությանն ու աշխատանքային անհագ նկրտումներին ու բազմազանությանը, որն իհարկե, դատելով աշխատանքներից պերմանենտ է`այն չ’ի ավարտվի, այն կկրկնվի պարբերաբար, յուրաքանչյուրը` մեկնաբանված Գագիկ Ղազարյանի տվյալ ժամանակահատվածի, տվյալ հոգեբանության ու կենցաղի ցիտատումներով…

Zoom Image

ՀԵՂ. ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2170
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
03
Հոկտ
»17:12
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ
Article image ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Սեպուհի Խանջյանը Հայաստանի նկարիչների միջին սերնդի ամենաականավոր դեմքերից է: Ունի մեծ ավանդ կերպարվեստի ճկվող շրջանակներում` գրաֆիկայից մինչև գեղանկար, գրքային նկարազարդումներից դեպի դեկորատիվ արվեստի այլազան ճյուղեր: Խանջյանի արվեստում կարծես լինի տեսակային խաչասերում. գրաֆիկայից է սերել հենց նկարչի գեղանկարը, իսկ գեղանկարից` գրաֆիկան: Նրանք այնքան մեղեդայնորեն համակցված են, սակայն յուրաքանչյուրն` ավելի լոկալ ու ֆանտաստի...
Կարդալ
2012
30
Սեպտ
»11:46
ԲՐՈՆԶԱԳԾԱՅԻՆ ՍԻՄԲԻՈԶ
Article image Յուրատեսակ մի աշխարհ է Արտաշես Քեշիշյանի հարթաքանդակային ճոխ ելևէջներով հարուստ մոլորակը: Պղնձե, բրոնզե ձուլածոները կարծես լինեն երկնային: Դժվար է երբեմն ըմբռնել աշխատանքների երկնումը, երկրային էակի միջամտությունը: Քեշիշյանը ծնվել է 1958թ. Երևանում: Սերը դեպի կերպարվեստը նկատվել է դեռ վաղ մանկուց: Հաճախելով Հ. Կոջոյանի անվան արվեստ դպրոց` նկարչի մոտ ավելի է կարծրացել ուղու ընտրության հիմանվորումը: 13 տարեկանից ուսանելով Ղուկաս Չուբարյանի մոտ, թերևս, եղել է վստահելի ձեռքերում, գիտելիքների ստացմա...
Կարդալ
2012
16
Սեպտ
»14:05
ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ - նկարիչ
Article image Բազմազան է Ստեփան Մինասյանի ստեղծագործական աշխարհը` տարաբնույթ ժանրերը, ոճային տարբերություններն ու ոլորապտույտ թեմաները, որոնք լինելով անչափ վեհաշուք և ակնահաճո, ընդամենը մի նպատակի են միտված` ստիպել դիտողին ընկղմվել նրանցից յուրաքանչյուրի ներքին հոգեբանափիլիսոփայական և արտաքին գունագծանկարչական ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott