artem.ohandjanian
Logo

ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Article image (Artem Ohandjanian, „Armenien 1915, osterreichisch-ungarische Botschaftsberichte beweisen das Genozid" Wien 2007, S. 237-259)

Հայկական բարձրավանդակը վաղ ժամանակներից ի վեր հեւոաքրքրում էր գերմանացիներին: Դա ռազմավարական և տնտեսական այն կարևորագույն տարածքներից էր, ուր նրանք ձգտում էին մուտք գործել:

Գերմանիայի արևելյան քաղաքականության մասին պաստոր Ֆրիդրիխ Նաումանը 1913 թ. գրել է. Մեր քաղաքականությունը արևելքում պետք է երկարաժամկետ լինի, մենք դասվում ենք Թուրքիայի աջակիցների շարքը, դրա հետ ստիպված ենք հաշվի նստել... Մենք ստիպված ենք այդ երկիրը մեզանից տնտեսական կախվածության մեջ պահել, որպեսզի հետագայում կարողանանք այն վերահսկել նաև քաղաքականապես: [1]

Անատոլիական բարձրավանդակում, սակայն, հայերն էին ապրում, որոնք վերահսկում էին իրենց սեփական հայրենիքի տնտեսությունը, առևտուրն ու կապիտալը: Հետևաբար, նրանք խանգարիչ գործոն էին դեպի արևելք ձգտող գերմանացիների համար: Եվ այդ գործոնը պետք էր վերացնել: Այդ եզրակացությունների հիման վրա, համաձայն այդ և ըստ «պան գերմանական» ծրագրի, ձևավորվում է հայերի նկատմամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը:

Արևելագետ Ալֆրեդ Քյորթեն, որը գերմանական երկաթուղային ընկերության առաջադրանքով Թուրքիա էր մեկնել, գրում է. Թուրքիայում հայերի դիրքի թուլացումը օգուտ կբերեր գերմանական տնտեսությանը: [2]

Հայկական դիրքերի թուլացումը նշանակում էր հալածանքների և ջարդերի միջոցով հայ ժողովրդի խիստ նվազեցումն ու արտաքսումը Արևմտահայաստանից.

Ինչքան էլ որ բարկացած ենք արյունալի, մուսուլմանական բարբարոսության վրա, այդուհանդերձ, հավատում ենք, որ թուրքերը ստիպված են պաշտպանվել, քանի որ հայերի ջարդերն առաջին հերթին դիտում ենք որպես Թուրքիայի քաղաքականության ներքին խնդիր... Բոլոր դեպքերում «քրիստոնյաների հալածանքներ» արտահայտությունը պետք է սահմանափակվի միայն հայերով, քանի որ հանգիստ կարելի է քրիստոնյա լինել, միայն թե ուղղափառ հայ չլինել (!)[3] - գրում է պաստոր (!) Նաումանը:

Աշխարհագրագետ Էվալդ Բանգեն նույնպես գրել է հայկական խնդրի մասին.

Նրանց (թուրքերի Ա.Օ.) համար գոյություն ուներ միայն մեկ և ելնելով հանգամաքներից, ցավոք, ոչ անարդարացի սկզբունք, հայկական հարցը աշխարհից վերացնելու համար ստիպված են հենց հայերին աշխարհից վերացնել: [4]

Եվ ահա Առաջին համաշխարհային պատերազմի շնորհիվ հարմար առիթ էր ստեղծվել, համաձայն վերը նշված գաղափարների, վերջնականապես երկրի երեսից վերացնել հայկական հարցը:

Հայկական հարցի վերջնական լուծման մեջ դաշնակիցների մեղսակցությունը բխում էր այն փաստից, որ Թուրքիան ամբողջապես նրանց՝ հատկապես Գերմանիայի ազդեցության տակ էր գտնվում:

Այդ մասին գրել է Կոնստանդնուպոլսում Ավստրո-Հունգարիայի ռազմական կցորդ Պոմիանկովսկին. Պատերազմը սկսվելուն պես Թուրքիան իրապես հեղեղվեց գերմանացիներով: Քանի որ թուրքերը չունեին իրենց բանակի համար անհրաժեշտ, տեխնիկապես կրթված անձնակազմ, նրանք ակամա ստիպված եղան գլխավոր շտաբի, հրետանու, տեխնիկական զորքերի, ռազմական արդյունաբերության և ծովային գերատեսչության բոլոր կարևոր պաշտոնները հանձնել գերմանացիներին, և ոչ միայն, գերմանացիներ էին հրահանգիչները, մասնագետները և ընդհանրապես ծառայողական տարբեր ճյուղերի ղեկավարները, նաև ցածրաստիճան անձնակազմը (ենթասպաներ, վարպետներ, վերահսկիչներ և այլն): Գործարանների համար նույնիսկ բանվորների մեծ մասը բերվել էր Գերմանիայից: Դարդանելի և Բոսֆորի ողջ պաշտպանության իրականացումը՝ ծանր հրետանու սպասարկումը, ամրությունների ուժեղացումը, կապը, ծովային ականների տեղադրումը և այլն, ամբողջությամբ ստանձնեցին գերմանացիները իրենց անձնակազմով հանդերձ: [5]

1914թ. նոյեմբերի 19-ին Պալավիչինին, Ավստրո-Հունգարիաի դեսպանը նույնպես հաղորդել է Վիեննա. Ավստրո-Հունգարիան և Գերմանիան այսօր Թուրքիային պահում են իրենց ազդեցության տակ: Այն, որ Գերմանիայի ազդեցությունը ավելի մեծ է, բացատրվում է նրանով, որ թուրքական բանակն ու նավատորմը գտնվում են նրա ձեռքում, և բացի այդ գերմանական կառավարության կողմից տրամադրված զգալի կանխիկ միջոցները նրան հնարավորություն են տայիս այստեղ նույնպես իր կամքը գործի դնել... Արդեն իսկ այժմ բազմաթիվ առիթներից երևում է, որ գերմանացիները Թուրքիան դիտում են որպես իրենց գործունեության բացառիկ տարածք և ամեն ոք ամեն ինչում իրեն Թուրքիայի տերն է զգում: [6]

Թալեաթն և Էնվերը: Նա Վանի դրվագը գնահատեց որպես հակակառավարական հեղափոխություն: Իր աչքում հայերն դավաճան պարազիտներ էին. «Ես կօգնեմ սիոնիստներին, բայց ես ոչինչ չեմ անի հայերի համար»: [7]

Թե՛ գերմանացի, և թե՛ ավստրո-հունգարացի դեսպանները թուրք պետական այրերի մոտ հանդես են եկել հայերի օգտին, սակայն այդ միջնորդությունների ձևն ու կերպը ակնառու երևում են Կոնստանդնուպոլսից եկած ավստրո ֊հունգարական հետևյալ հաղորդագրությունից. Իշխան Հոհենլոհեն (Գերմանիայի դեսպանը Թուրքիայում 1916թ.-ից) թեև ստիպված էր լրջորեն խոսել հայերի հալածանքների մասին թուրքական կառավարության հետ, սակայն նա մի այնպիսի ձևով էր դա արել, որ թուրքերը գրեթե չեն զգացել, որ (երանք) դժգոհ են իրենց պահվածքից: [8]

Հայերի հալածանքների և ջարդերի պատասխանատու թուրք երկու հեղինակավոր պետական այրերն, Թալեաթն և Էնվերն, ամբողջապես կախված էին գերմանացիներից:

Այսպես ավստրիական մի հաղորդագրության մեջ Էնվերի և Թալեաթի մասին գրված է. Միանգամայն վստահելի են միայն Էնվերն ու Թալեաթը: Էնվերը գիտի, որ իր ճակատագիրը կապված է այս պատերազմի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ, և որ նա այլևս չի կարող տատանվել: [9]

Պալավիչինին նույնպես այն կարծիքին էր, որ երիտթուրքերի առաջնորդները ամբողջովին գերմանական ազդեցության տակ էին. Կոմիտեի ազդեցիկ անդամները և այդպիսով Թուրքիայի իսկական իշխանավորները Էնվերը, Ջեմալը և Թալեաթն են... Բոլոր երեքն էլ իրենց մասնագիտական իմացության պակասը լրացնում են մեծ էներգիայով, բիրտ կոպտությամբ և նույնիսկ վայրագությամբ... Առանց բավարար քննության նրանք հետևում են բեռլինյան կառավարության հաճախ եսասիրական խորհուրդներին և ցանկություններին՝ այդպիսով Թուրքիան տանելով դեպի կործանում: [10]

Կենտրոնական Եվրոպայի երկրների մեղսակցությունը խոսակցության նյութ էր Թուրքիաում: Ավստրո-հունգարական բանակի հրամանատարության լրատվական բաժնի 1915թ. հոկտեմբերի 8-ի հաղորդագրություններում գրված է նաև. Թուրքական շրջանակներում նկատելի է այն տեսակետը, որ թուրքական կառավարության ձեռնարկած քայլերը հայերի դեմ տեղի են ունենում Գերմանիայի համաձայնությամբ: [11]

1915թ. սեպտեմբերի 30-ին ավստրո-հունգարական դեսպանատան խորհրդական Թրաութմանսդորֆը հաղորդել է Վիեննա. Այնպես ինչպես հայերի հալածանքների մեղքը վերագրվում է կենտրոնական տերություններին և առաջին հերթին Գերմանիային, Անտանտի երկրները հոգ կտանեն... նաև այն մասին, որ ցանկացած քաղաքակրթություն ծաղրող թուրքերի այդ բիրտ տիրապետությունը նույնպես և գուցե ավելի մեծ չափով վերագրվի տեվտոնական (գերմանական Ա.Օ.) բարբարոսներին: [12]

Նույնիսկ Պալավիչինին հայերի հալածանքները վերագրում է գերմանացիների կողմից հայտարարված Սուրբ պատերազմին՝ Ջիհադին. Սուրբ պատերազմի սկիզբը և հատկապես գերմանացիների խիստ չափազանցված կոկետությունը իսլամի հետ այն հետևանքն ունեցավ, որ Թուրքիայի ղեկավար պետական այրերը և հատկապես խելացի, սակայն վերին աստիճանի անգրագետ մոլեռանդները, ինչպես Թալեաթը և նրանց համակիրները, ավելի տարվեցին ծայրահեղականությամբ և մղվեցին դեպի օտարատյաց ազգային մահմեդական քաղաքականությունը... Անկարգությունները հայկական տարրի դեմ առաջին քայլերն էին այդ ուղղությամբ: [13]

Ավստրիական երկու փաստաթուղթ, սակայն, հաստատում են գերմանացիների մեղսակցությունը. 1915թ. հոկտեմբերի 22-ին ավստրո-հունգարական հյուպատոս Կվիաթկովսկին գրել է Տրապիզոնից.

Գերմանական վստահելի աղբյուրից տեղեկանում եմ, որ հայերի վնասազերծման համար առաջին խթանը Գերմանիայից է եկել, ընդ որում, ոչ իրականացված ձևով. [14]

Այնուհետև ավստրո-հունգարական հյուպատոս Նադամլենցկին 1915թ. նոյեմբերի 10-ին Ադրիանապոլսից հաղորդում է. Դժբնախտաբար, մինչև օրս ինձ չի հաջողվել իմ երաշխիկ խոստովանողին ստիպել ասելու այն անձանց անունը կամ անունները, ովքեր անմիջականորեն հայտարարել են, թե Գերմանիան ցանկացել է հայերի հալածանքները: Նա կարողացավ ինձ միայն վստահեցնել, որ խոսքը մի ազդեցիկ անձնավորության մասին է, որը սերտ կապի մեջ է Կոմիտեի հետ և տեղյակ է բոլոր գաղտնիքներին: [15]

Թալեաթ փաշան ինքը Կոնստանդնուպոլսում գտնվող և հայերի օգտին հանդես եկող Լեփսիուսին տվել է հետևյալ պատասխանը. Մենք իրականացնում ենք ձեր ծրագիրը: [16]

Ուշադրության է արժանի Կոնստանդնուպոլսի գերմանական դեսպանատան աշխատակիցների հակակրանքը հայերի նկատմամբ: Պոմիանկովսկին այսպես է գրել Վանգենհայմի մասին. Բարոն Վանգենհայմը Սարայեվոյից դեռևս շատ առաջ բազմիցս ինձ ասել է, որ տերությունների բարեփոխական ողջ գործողությունները Հայաստանում միանգամայն սխալ և անօգուտ է համարում: Նրա կարծիքով հանգստի, ինչպես նաև կյանքի և սեփականության ապահովության հասնելու համար հայերը միայն մեկ միջոց ունեն' դավանափոխությունը: [17]

Գերմանացիներն այնուհետև արգելեցին Գերմանիայում հասարակական հավաքներ անցկացնել ի օգուտ տեղահանված հայերի: Երբ որևէ հանձնաժողով զգալի միջոցներ էր ուզում տրամադրել հայերին, կառավարությունը թույլ չէր տալիս: [18]

Գերմանական մամուլում արգելվում էր հայերի հալածանքների մասին որևէ հաղորդագրություն հրատարակել: 1915թ. դեկտեմբերի 23-ի մի կարգադրության մեջ ասվում է. Հայկական հարցի մասին պետք է լռել:

Երբ Ռուսաստանը հեղափոխությամբ դուրս եկավ պատերազմից, 1918 թ. մարտի 3-ին ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագիրը: Իսկ երբ Անդրկովկասն իրեն անկախ հայտարարեց Ռուսաստանից, դաշնակիցներն արշավեցին դեպի Կովկաս: Կրկին տեղի ունեցան հայերի կոտորածներ:

Ռուսաստանի սովետական կառավարությունը բողոքեց թուրքերի առաջխաղացման դեմ, որի մեջ տեսնում էր գերմանացիների աջակցությունը.

Կովկասյան ճակատում թուրքական զորքերի առաջխաղացմանը հաջորդում է հայ բնակչության մասսայական բնաջնջումը: Խաղաղ բնակչությունը՝ կանայք և երեխաները հազարներով սպանվում են, նրանց ողջ ունեցվածքը կողոպտվում է և հրդեհվում: Ոճրագործությունների պատասխանատվությունը ընկնում է գերմանական կառավարության վրա, որի օգնությամբ Թուրքիան այդ տարածքները իրենն է համարում: [20]

Սովետ-ռուսների այս կարծիքը նշանակություն է ստանում Պալավիչինիի հետևյալ հաղորդագրության միջոցով. Թալեաթ Փաշան, ինչպես նաև արտաքին գործերի նախարարը, հաստատում է, ... որ գերմանական զորքերի հրամանատարությունը համաձայն է եղել ճշգրտորեն որոշված «սահմաների կարգավորմանը»: Թուրքական բանակի առաջխաղացումը ևս տեղի է ունենում բանակի վերին ղեկավարության համաձայնությամբ և նույնիսկ նրա ցուցումների հիման վրա: [21]

Գերմանացիները արգելք չհանդիսացան նաև թուրքական զորքերի համար Բաքու մուտք գործելու ժամանակ, թեև գերմանա-ռուսական մի գաղտնի պայմանագրում հստակորեն դա էր պահանջվում: [22] Բաքուն նվաճելուց հետո թուրքական զորքերին երեք օր ազատ գործելու հնարավորություն տրվեց: Արդյունքը եղավ այն, որ նրանք 30 000 հայեր կոտորեցին:

Այն, որ ցանկության դեպքում, հնարավոր էր օգնել հայերին, ապացուցում են երկու իրադարձություն.

1914թ. դեկտեմբերի 14-ին Սիրիայում տեղակայված 4-րդ թուրքական բանակի հրամանատար Ջեմալ փաշան հրամայում է բոլոր թշնամի պետությունների հպատակ հրեաներին վտարել Պաղեստինից: Արդեն իսկ նույն օրը մոտ 800 հրեա բռնի ուժով տեղափոխվում է Եգիպտոս: Թուրքերն, առանց ընտրության, միմյանցից բաժանում էին ընտանիքի անդամներին և երեխաներին աքսորում էին առանց ծնողների:

Դեկտեմբերի 27-ին 500 հրեա իրենց կամքով հեռացան Պաղեստինից և Անտանտի մամուլին դրամատիկ հաղորդումներ ներկայացրեցին Պաղեստինի իրավիճակի մասին: 1915թ. հունվարի կեսերին ևս 1500 հրեաներ փախան Եգիպտոս: Գերմանական դեսպանատան բարձրաստիճան անձիք՝ բարոն Վանգենհայմի առաջնորդությամբ բագնիցս միջնորդում են թուրքական կառավարությանն ի օգուտ հրեաների: [23]

Վանգենհայմի եռանդուն քայլերի հետևանքով մի շաբաթ հետո ցուցումներ տրվեցին հրեաների դեմ բոլոր միջոցառումները դադարեցնելու մասին: [24]

Ձերբակալվածներին ազատ արձակելուց և բոլոր հրեաներին խնայելու հայտարարությունից հետո, 1915թ. փետրվարին լարվածությունը Պաղեստինում վերացավ:

1917թ. մարտի վերջերին Ջեմալ փաշան կարևորում էր Սիրիայի ափերին անգլիացիների վայրէջքի հնարավորությունը: Այդ պատճառով նա հրամայեց էվակուացիա կատարել Գազայի և Ջաֆայի տարածքներում: Անտանտի մամուլը ահագանգող հոդվածներով շտապ տեղեկացրեց, որ Պաղեստինում սկսվում է հրեաների ծրագրված բնաջնջումը:

1917թ. մայիսի 14-ին Ռայխսթագում հարցում արվեց, թե արդյո՞ք այն կարող է այնպես ներազդել Օսմանյան կառավարութան վրա, որպեսզի Պաղեստինում հաստատ բացառվի հայկական ջարդերի կրկնությունը: Եվ երբ Գերմանիայի Սոցիալիստական կուսակցության նախագահությունը Կոնստանդնուպոլսում դրա վերաբերյալ պաշտոնապես միջամտություն պահանջեց, Արտաքին գործերի նախարարությունը ճնշում գործադրեց Բարձր Դռան վրա: [25]

Լիխթհայմն իր «Գերմանիայի Սիոնիզմի պատմությունը» գրքում գրում է.

Կասկած չկա, որ Պաղեստինում հրեական բնակավայրը չէր դիմակայի պատերազմին, եթե գերմանական կառավարությունը պատրաստականություն չցուցաբերեր պաշտպանական միջոցառումներ ձեռք առնելու համար: [26]

Նույն կերպ պաշտպանության տակ առավ Գերմանիան Վրաստանը, երբ 1918 թվականին թուրքերն արշավեցին Թիֆլիսի ուղղությամբ: Գերմանական գումարտակները վրացիների հետ միասին կռվում էին առաջխաղացող թուրքական բանակի դեմ: Գերմանացիների մեջ կային զոհվածներ և գերիներ: [27] Զգալով գերմանացիների դիմադրությունը թե’ պատերազմի դաշտում, և թե’ քաղաքական մակարդակում` թուրքերը հրաժարվեցին Վրաստանը նվաճելու մտքից և նահանջեցին:

Նույնը կատարվեց Լիման ֆօն Սանդերզի, 1916թ. Նոյեմբերի, Սմիրնաից հայերի տեղահանումներն արգելելու ժամանակ. Թալեաթ Պաշան, որը գերմանացիների այդպիսի արաջարկներին միշտ դիմադրել էր, Լիման ֆօն Սամդերզի հրամանին խոնարհվեց: [28]

Այս օրինակները ցույց են տալիս ոմանց նկատմամբ ի հայտ բերած անկեղծ օգնությունը ի տարբերություն այն կեղծավոր միջամտությունների և բողոքի հեռագրերի, որոնցով պարծենում էին թուրքերի դաշնակիցները, կենտրոնական Եվրոպայի երկրները, պնդելով, թե ամեն ինչ արել են հայերի կոտորածների դեմն առնելու համար:

Հաճախ թուրք պետական այրերը զարմանում էին, որ իրենց դաշնակիցները հայերի դեմ ձեռնարկած միջոցառումներին հավանություն էին տալիս, իսկ հետո քննադատում իրենց:

Իսկ հայերին կարելի էր, շատ հանգիստ օգնել, եթե միայն ուզենաին: Երբ հայտնի դարձան հայերի նկատմամբ ջարդերն ու ոճրագործություններն, դրանք դրդողները պետք է տեղահանումերը դնեին իրենց զինվորների վերահսկողության տակ: Ճիշտ է, բոլոր տեղահանվածներին հնարավոր չէր լինի փրկել, բայց անհամեմատ փոքր կլիներ նահատակների թիվը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

S.=Seite=t2
ibid = նույն տեղում

1. Friedrich Naumann, “Asien”, Berlin 1913, S.140,164
2. Hilmar Kaiser, „Imperialism, Racism and Development Theories”, Michigan 1998, S. 11
3. Friedrich Naumann, “Asien”, S. 37
4. Ewald Banse, “Die Turkei”, Braunschweig 1915 (1919) S. 197
5. J.Pomiankowski, „Der Zusammenbruch der ottomanischen Reiches'1, Leipzig 1928, S. 53
6. Wien, HHStA PA 1521. Konstantinopel, 19.Nov.1914, Nr.68/P-B
7. Henry Morgenthau, „Ambassador Morgenthau's Story” New York 1915, S. 370
8. Wien, HHStA PA XL 274. Konstantinopel, 14.Janner 1916, Nr. 23
9. Wien, HHStA PA XL 272. Konstantinopel, 3.Marz 1915, Nr. 93
10. J.Pomiankowski, „Der Z usamm enbruch .S. 31f
11. Wien, КА AOK NA 1915,. Konstantinopel, 8.0kt. 1915, Nr. 619
12. Wien, HHStA PA XII 209. Konstantinopel, 30.Sept.1915, Nr. 79/P-A
13. Wien, HHStA PA 1944. Konstantinopel, 12. Nov. 1915, Nr. 95/P. A-B
14. Wien, HHStA PA XII 463. Trapezunt, 22.0kt. 1915, Nr. 70/P
15. Wien, HHStA PA XII 209. Adrianopel, 10. Nov. 1915, Z 100/P
16. J.Kirakossian, “Der Erste Weltkrieg und die Armenier in der T0rkei“, Yerewan, 1967, S. 415
17. J.Pomiankowski, „Der Z usamm enbruch .S. 163
18. J.Marquart, „Die Entstehung...“, S. 48
19. Heinrich Vierbucher, „Armenien 1915“, Hamburg 1930, S. 78
20. Wien, HHStA PA XII 463. Russ. Radionachrichten vom 12. April 1918
21. Wien, HHStA P A X 155. Pera, 30.Mai 1918, Nr. 340
22. W. Baumgart, „Deutsche Ostpolitik 1918“, MQnchen 1966, S. 201
23. E. Zechlin,“Die Deutsche Politik und die Juden im Ersten Weltkrieg", Gottingen 1969, S. 323-360
24. ibid
25. ibid
26. ibid
27. Wien, HHStA PA X 156. Konstantinopel, 29.Juni 1918, Beilage zu Nr.57/P-C
28. Wolfgang Gust, „Verstandnislose Auswiichse des Militarismus“, Historicum 97.pmd. S.25,

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1592
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:13
ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՀՈՒՇԻ ՄԱՆՐԱՆԿԱՐ
Article image Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձեւով եւ այդ պատճառովՙ շատերի համար անհասկանալի. ֆիլմի տեսարանները նման էին կտավների եւ կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային եւ խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը եւ մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա անհասկանալի էր սահմանափակ մտածողությամբ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդո...
Կարդալ
2013
22
Ապր
»12:48
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Article image Վիեննայի արվեստագետների հայտնի սրճարան «Հավելկա»-ի տիրոջՙ Լեոպոլդի հետ ծանոթներ էինք: Ես հաճախ էի գնում այնտեղ սուրճ խմելու կամ «բուխտելն» (ջեմով խմորագնդիկներ) ուտելու, Հավելկայի կինը շատ համեղ է պատրաստում: «Հավելկայի» սրճարանում հավաքվում էին ժամանակին դեռեւս անհայտ երիտասարդ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Նկարիչներ, որոնք հիմնել են «Վիեննայի ֆանտաստիկ- ռեալիստական դպրոցը»: Քանի որ նկարիչները հաճախ փող չեն ունեցել «Հավելկային» վարձատրելու, նրան նվիրել են իրենց աշխատանքներից: Այդպիսով ժաման...
Կարդալ
2013
16
Ապր
»15:27
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ...
Article image Հայտնաբերվել են զոհված հայ ռազմագերիների անհայտ անուններ Ավստրիայում, նաեւ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու աշխատանքներում անուրանալի դեր ունի Արտեմ Օհանջանյանը: Վիեննայի պետական արխիվներում տարիների իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ծնունդ տվեցին մի շարք կարեւոր հրատարակություններիՙ «Ավստրիա-Հայաստան» քառահատոր աշխատության, «Ավստրիա-Հայաստան. 1872-1936» 12 հատորյակի, «Հայաստան. թաքուն ցեղասպանություն», «1915. Անհերքելի վկայություններ», «Հայկական հա...
Կարդալ
2012
01
Դեկտ
»10:50
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է ավստրիահայ պատմաբան, ռեժիսոր, դոկտ, պրոֆ. ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» հեռուստատեսային կինոնկարը, որը 2001 թ-ին ԱՄՆ Չիկագոյի համաշխարհային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի...
Կարդալ
2012
04
Նոյեմ
»15:35
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ...
Article image Առաջին համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ աղետալի էր վերջինիս համար: Դա նշանակում էր 1,5 միլիոն հայերի եղեռն և նրանց հայրենիքի՝ պատմական Հայաստանի կորոատ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott