ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
Անուններ.քոմ հայագիտական կայքը ստեղծում է հոգաբարձուների ֆոնդ, որի նպատակն է նպաստել հայագիտության զարգացմանը և գոյացած ֆինանսական միջոցներով իրականացնել հայագիտական, մշակութա-հումանիտար, կրթա-լուսավորչական նախագծեր:
Մեր առաջնահերթ խնդիրներն են.
1. Կայքում ներկայացված Հայ նշանավոր մարդկանց կենսագրությունների, հայագիտական նյութերի և գիտական հոդվածների թարգմանությունը անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն լեզուներով:
2. Նոր փաստավավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի նկարահանումներ
3. Հայ նշանավոր դեմքերի գերեզմանների և արձանների խնամք
4. Գիտաժողովների և թեմատիկ միջոցառումների կազմակերպում
5. Հայագիտական հանդեսի տպագրություն
6. Նյութատեխնիկական միջոցների վերազինում, վարձակալություն և/կամ ձեռքբերում.
• արագագործ սերվերների վարձակալություն,
• տրանսպորտային միջոցների վարձակալություն
• գրասենյակ-դահլիճ-ստուդիայի վարձակալություն
• Նկարահանող տեխնիկայի և հարակից իրերի ձեռքբերում
Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել
• ՓեյՓալ առցանց դրամական փոխանցումների համակարգի միջոցով
• Առձեռն
• Փոխանցումով
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատելinfo@anunner.com էլ. փոստով, կամ զանգահարել (+374) 091 22 62 80 հեռախոսահամարով՝ Վահագն Նավասարդյանին:
Շնորհակալությամբ
Անուններ.քոմ-ի անձնակազմ









Arian AMU