ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման։
Ռուբեն Զարյան
***Մեր պատմութեան ընթացքում – գիտցէ՛ք եւ այդ – մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին – պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին – հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք… Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ:
Գ. Նժդեհ:
***Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի:Այդ չարիքի դեմ հնարավոր է պայքարել միայն ՑԵՂԱՅԻՆ արժեքների, ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ խոր ճանաչումով ու վերապրումով:
Գ. Նժդեհ
***«Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
Կոմիտաս
***Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը:
Գ. Նժդեհ
***Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Գ. Նժդեհ
***Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:
Գ. Նժդեհ
***Հայրենասիրութիւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա:
Գ. Նժդեհ
***- Ինչպիսի՞ Հայրենիք կ՚ունենանք վաղը:
- Ինչպիսին որ կառուցւում է այսօր մեր մտքի եւ հոգու մէջ: Երբ որ մեր սիրտը եւ ուղեղը լցնողը ապառաժահիմն ու յաղթական հայրենիքի գաղափարն է՝ վաղւայ Հայաստանը չի կարող աւազահիմն, ապազօր եւ դժբախտ լինել:
Գ.Նժդեհ:
***Անբարոյացուցիչ է վախը: Կեղծ է այն ամէնը, որ հիմնւած է վախի վրայ - կրօն, բարոյականութիւն, կարգապահութիւն, եւլն.:
Գ. Նժդեհ
***Վերջապէս, նա ընկերն է իր զինւորի: Զօրքը եթէ ոչ առաջին, ամենաուշը երկրորդ օրը բնազդաբար ճանաչում է իր առաջնորդներին:
Նա շատ շուտ է տարբերում «մեծ»-ը «փքւած»-ից: Նա յարգում է գիտակցական կարգապահութիւնը, բայց չի սիրում պաղ եւ անհոգի պաշտօնականութիւնը: Նա ուզում է, որ իր առաջնորդը լինի աւելի սրտի մարդ, եւ, ամենագլխաւորը, նաեւ զինւոր: Եւ այդպիսին է կատարեալ առաջնորդը. նրան պաշտում են, բայց չեն վախենում նրանից եւ պիտի չվախենան:
Գ.Նժդեհ
***Ցո՞ւրտ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին - յարձակւիր: Անձրեւո՞ւմ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին - յառաջացիր: Բո՞ւք է, մառախո՞ւղ - ուրախացի՛ր որպէս գայլը, եւ առա՜ջ: Իսկ երբ իջաւ եօթնիցս օրհնւած գիշերը - ցնծա՜, դու արդէն յաղթել ես: Դու չես կարող չյաղթել, որովհետեւ կռիւը տարւում է քո նւիրական հողի վրայ, քո երկրի սահմաններում, ուր ամէն ինչ քեզ հետ է, ուր ամէն ոք եւ ամէն ինչ կանչում են՝ «քեզ հե՛տ ենք, յառա՜ջ»:
Գ. Նժդեհ
***Ո՞վ է, սակայն, կատարեալ ղեկավարը:
Ո՛չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր «մեծերը», որոնք բանակի հետ շարժւում են դէպի կռւադաշտ:
Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զոյգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւում է վտանգի ժամանակ:
Եթէ չեն ծնւում, ապա՛ դառնո՛ւմ են առաջնորդներ:
Նա յաճախ սրտի եւ գործողութեան մարդ է, քան մտքի:

Նա գիտի, որ հաւատ ներշնչել զինւորին, կը նշանակի տասնապատկել նրա ոյժերը:
Քիչ անգամ է նա դիմում զինւորների բանականութեան, բայց միշտ էլ՝ սրտին: Նա սիրտ է դնում իր ամէն մի խօսքի մէջ, ահա' թէ ինչու եթէ կտրէք նրա խօսքերը՝ նրանցից արիւն կը կաթի:

Ահա' եւ թէ ինչու կատարեալ ղեկավարը երկրի ձեւական իշխանութիւնից զատ միշտ էլ ունի նաեւ մի այլ իշխանութիւն - իր ժողովրդի մեծ մեռելների բարոյական իշխանութիւնը, որը հարիւրապատկելով նրա ոյժերը, հարիւրապատիկ պահանջկոտ է եւ աններող:
Նրա համար միշտ էլ ճիշտ է հետեւեալը. մի բանակ, որն իր մէջ յաղթել է մահւան վախը՝ անպարտելի է եւ ամենակարող:

Թշնամուց աւելի վտանգաւոր է համարում իր բանակի շարքերում եղած վախկոտներին:
Գ. Նժդեհ
***«Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»
Գ. Նժդեհի նամակը Սովետական իշխանությանը
***Ուզում ես վերջ տալ Գողգոթայիդ,ուզում ես վերջ տալ գերմարդկային տառապանքիդ, որի վրա ամեն օր մեռնում ես: Ուզում ես փրկվել. Եղիր ուժեղ, քանի որ թույլերը բարեկամ չունեն աշխարհի վրա: Իսկ ուժիդ ապացույցը տալու համար, ցույց տուր երկու բան-առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն` կռվում, գործոն եւ իմաստալի մահով, երկրորդը` որ գիտես մեռցնել: Ապացուցեցի´ր այդ, ունեցա´ր այդ երկու առաքինությունները, մասնավորապես՝առաջինը - փրկված ես:
...Վառեցեք մեր ժողովրդի հոգու մեջ ինքնահարգանքի զգացումը եւ նա կարժանանա մարդկության հարգանքին:
Մարդկային պատմությունն այլ բան չէ, քան պատմությունն ազգերի արժանապատվության համար մղված պայքարի...
Գ. Նժդեհ
***Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:
Գարեգին Նժդեհ
***Հիշէ զանոնք, որ գերեզմանին մեջ ննջելով սուրն իրենց գլուխն ներքևը դրին: Քաջանց բարձն է սուրը:
Գարեգին Նժդեհ
***Զարգացումը(մտածելը) միշտ և անհրաժեշտաբար ենթադրում է նաև մարդու հուզաշխարհի հղկում, նրբացում, իսկ մտքի ու հույզի անթիվ, անհաշվարկելի շաղկապները չեն ծրագրավորվում, որի հետևանքով է, որ ՄԱՐԴԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ:
Դմիտրի Նազարյան:
***Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ:
Հ. Թումանյան
***Խեղճ գնչուհի. իր բախտը կորցրած, ուրիշինն է ման գալիս:
Ս. Փարաջանով
***

Դիտումների քանակը: 37796
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott