ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է...
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետեւում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:
****Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել
****Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնւոմ է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
****Ասում են, որ մեր սիրելի Ֆրունզիկը երբ դեռ 12-13 տարեկան պատանի էր մի անգամ Լենինականում հետևում է ինչ-որ ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Հանկարծ նրան է մոտենուում ռեժիսորի օգնականն ու հարցնում, թե կուզի՞ նկարահանվել ֆիլմում: Ֆրունզիկը միանգամից համաձայնում է: Իսկ առաջադրանքը հետևյալն էր, նա պետք է մոտենար, վերցներ գետնից մի քար ու շպրտեր հեռու: Ֆրունզիկն ամեն ինչ անում է ինչպես հարկն է: Ամիսներ անց, երբ Լենինականում մեծ էկրանին առաջին անգամ ցուցադրում են այդ ֆիլմը /ցավոք չեմ հիշում, թե որ ֆիլմն էր/, Ֆրունզիկն իր ողջ ընկերներին ու բարեկամներին հայտարարում է որ ինքը նկարահանվել է այդ ֆիլմում, բնականաբար բոլորը գալիս են իրենց Ֆրունզիկին տեսնելու մեծ էկրանին: Երբ գալիս է հիշյալ էպիզոդի պահը, էկրանին երևում են Ֆրունզիկի ոտքերը, նրանք մոտենում են քարին, ապա 2 ձեռքերը, որոնք բարձրացնում են քարը, իսկ հաջորդ կադրում երկնքով սլացող քարն է....:
Ֆրունզիկը չկա: Ասում են, որ նրա ծանոթների հիասթափությունը շատ է ազդել պատանի Ֆրունզիկի վրա և նա կինոդահլիճից դուրս է եկել գլխիկոր:
****Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ Ազգային...»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»...
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը... Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր... Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է... Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։
****Շիրազը գնում է հրատարակչություն Սիփան որդու հետ: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում է նրան, ստեպ-ստեպ հոտ քաշելով գլխից.
-Ինչու՞ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
-Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
****Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչու՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
****Երբ Մոնթեի հայրը այցելություններից մեկի ժամանակ բարկացած հարցնում է տղային, թե այս ինչ քաշքշուկների և պատերազմների մեջ է երիտասարդ Մոնթեն, Ավոն պտտվում է հորը, հստակ ու հանգիստ տոնով ասում.
-Եթե դու և քո սերունդը անեիք սա, մենք հանգիստ կլինեինք, հիմա ես անում եմ որ գալիք սերունդները չտանջվեն...
****Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգեւատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
- Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:
****‎1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով.
- Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:
Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արեւոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել եր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերց, ու էլ չեր լսվում նրա ձայնը:
****Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես...
****

Դիտումների քանակը: 32119
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott