ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Մի անգամ Թիֆլիսում կինտոն, մայթի վրա կանգնած, հանկարծ նկատում է Մանթաշովի որդուն:
-Աղա՛ ջան, մի քիչ փողի կարիք ունեմ:
Մանթաշովի տղան ժիլետի գրպանից մի ոսկի տասանոց է հանում, տալիս կինտոյին: Քիչ անց երևում է ինքը' Մանթաշովը: Կինտոն ուրախացած մոտենում է, թե'
-Աղա՛ ջան, մի քիչ փողի կարիք ունեմ, չե՞ս օգնի:
Մանթաշովը գրպանից հանում է պղնձի մի հինգ կոպեկանոց ու տալիս է կինտոյին:
-Վու~ա, աղա' ջան, քո տղեն նոր ոսկի տասնոց տվեց, դու էս սև հինգ կոպեկանոցն ե՞ս տալիս:
-է-, նա միլիոնատեր Մանթաշովի տղեն ա, ե՞ս ում տղեն եմ...
****Ավետիք Իսահակյանը պատմում է.
-Սի երեկո անմոռանալի բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու ե. համբուրելու նրա աջը:
-Վեհափա՛ռ Հայրիկ, - ասացի ես, - մեծ բախտավորություն եմ զգում, որ ինձ վիճակվել է բերել Նահապետ Ալիշանի կարոտագին ողջույնները:
-Ա~հ, շատ շնորհակալ եմ: Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր
Ղևոնդը:
-Լավ է, վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի Ա պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ: Նա հիվանդոտ է և թույլ...
-Ափսո՜ս - ափսո-ս, - խոսքս ընդհատեց Հայրիկը, - մենք հասակակիցներ ենք, ես շատ եմ սիրում նրան: Նա անուշ գրիչ ունի,: Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել: Ասա'՝ ուրիշ ի՞նչ էր անում:
-Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, և ասում էր , թե բերկրանքով է լսում՝ իմանալով, որ հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի է գնում ...
-Միշտ նախանձում էր Ձեզ, վեհափա՛ռ Հայրիկ, - նկատեցի ես, - և ասում էր. «Հայրիկն ուրիշ է. նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքին ներքո է քնում, հայոց դաշտերի ծաղկանուշ հովն է շնչում, Սրւսքսի սառնորակ ջուրը խմում: Դա մեծ բախտավորություն է»:
-Այստեղ Հայրիկը ուրախ և սրտանց ծիծաղեց:
-Ես վաղը ևեթ կկարգադրեմ, որ նրա համար Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ:
Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղևոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածը, բայց մինչև հասնելը, դժբախտաբար, սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել (1901թ. նոյեմբերին):
****Խրիմյան Հայրիկը երբ անցնում է Բերայով, տեսնում է, որ 5-6 վանեցի երիտասարդներ, արյուն-քրտինքի մեջ, ապրանքների ծանր հակեր են տանում: Երբ նրանք տեսնում են Հայոց Հայրիկին, իրենց բեռները գետին կդնեն և ճանապարհի մի կողմ կշարվեն' նրա օրհնությունը ստանալու համար:
Հայոց Հայրիկը մոտենում է նրանց և հարցնում .
-Զավակնե՛րս, ինչպե՞ս եք,ի՞նչ եք անում:
-Սրբազա՛ն Հայրիկ,բեռնակրություն ենք անում, մի կտոր չոր հացի համար Պոլսի ճամփաները մեր քրտինքով կթրջենք, այլ շնորհքով չենք կարող ապրել:
Զավակնե՛րս, Պոլսի ճամփաները որքան էլ թրջեք ձեր քրտինքով, դրանք արդյունավետ չեն լինի: Գնացե՛ք ձեր երկիր, երբ այնտեղ ձեր պապերի հողին փարվեք Ա նրա մեջ խառնեք ձեր քրտինքը, այն ժամանակ արդյունավետ կլինի ձեր աշխատանքը:
****Երբ հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ մեկնելու էր Եվրոպա' Բեռլինի կոնգրեսին մասնակցելու, նրա շրջապատի մոտիկ մարդիկ նրան հարցնում են.
-Սիրելի՛ Հայրիկ, դու եվրոպական լեզուներ չգիտես, ինչպե՞ս ես արտահայտվելու, Հայկական հարցը եվրոպական տերությունների ղեկավարների առջև ինչպե՞ս ես բարձրացնելու:
-ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց կլինեմ, Լւ եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը:
Իհարկե, Խրիմյան Հայրիկին և նրա պատվիրակությանը ոչ միայն ձայն չտվին վեհաժողովում, այլև ներս չթողեցին:
Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը հուսախաբված վերադարձավ:
Երբ Խրիմյան Հայրիկին հարցնում էին Բեռլինի վեհաժողովի մասին, նա հուզված ասում էր, որ այնտեղ կաթսայով հարիսա էին բաժանում, և ուրիշ պետություններ եկել էին երկաթե շերեփով ու վերցրին իրենց հասանելիք հարիսան, իսկ մենք' հայերս, գնացել էինք թղթե շերեփով, և դրա համար մեզ հարիսա չհասավ:
****Անդրանիկի զորքը վնաս չի տվել թուրք անզեն մարդկանց, ծերերին, երեխաներին ու կանանց: Դա նրա համար չգրված օրենք էր, և խախտողին Անդրանիկը անձամբ էր պատժում: Մի անգամ Անդրանիկի զորքը անցնում էր իրենց խաղաղությամբ ու աղուհացով ընդունած թուրքի գյուղով: Վաշտապետերից մեկի ձիու ոտքը վնասվել էր: Նա թաքուն մտնում է թուրքերից մեկի ախոռը և իր ձին թողնելով այնտեղ' նրանն է վերցնում: Թուրք գյուղացին այդ մասին բողոքում է Անդրանիկին: Զորավարի դեմքը խոժոռվեց, բոլորին շարք կանգնեցրեց և թուրքին առաջարկեց գտնել իր ձին: Թուրքը ցույց տվեց Անդրանիկի ամենասիրած զորականին, որի երեսը գունատվել էր: Մոտեցավ Անդրանիկը, մի ապտակ տվեց և կարգադրեց ձին տիրոջը հանձնել, ապա մաուզերը դեմ արավ կարգը խախտողի ճակատին: Զորականը, աչքերը ցած խոնարհած, լուռ կանգնած էր: Անդրանիկը տեսավ՛ մեղավորը նույնիսկ աչքը չի թարթում, չի նվնվում, մաուզերը ետ քաշելով ասաց. «Տեսնում եմ' քաջ ես, կնկա նման լացուկոծդ չդրիր, ափսոս ես, երիտասարդ, կյանքդ քեզ եմ բաշխում»:****Անդրանիկը երեք տղաներով գալիս է Տաճկաստանի Սոլուխա կամրջի վրա կանգնում: Մի ձիավոր է գալիս անցնում: Անդրանիկը ձիավորի առաջը կտրում է,ասում. «Կգնաս Քոսա բինբաշուն կասես, որ պառավի տղան երեք մարդով Աոլուխա կամուրջի վրա կանգնած ծանր կռիվ կուգե:Տղամարդ է՜ թող գա մեյդան»: Ձիավորը, ճարը կտրած,գնում Քոսա բինբաշուն հայտնում է Անդրանիկի ասածը:Քոսա բինբաշին տեսնում է,որ էլ հնար չկա,հեռագրում է Սուլթանին,թե Անդրանիկն է եկել,Սոլուխա կամուրջը կտրել է, չի թողնում իսլամ անցնի: Սուլթանը հեռագրում է թե' «Դու ես հայի ղասաբը/դահիճը/,դու գնա մաքրի գորը: Քոսա բինբաշին ելնում ,հազար ձիավորով գալիս է Աոլուխա կամրջի մոտ:
Անդրանիկը ընկերներին թաքցնում է ճամփի մոտ' թփերի մեջ' մաուզերները ձեռներին, ինքը գալիս է կամրջի վրա' զույգ մաուզերը զույգ ձեռքերի մեջ, ձեռքերի հետևը դնում, չոքում է:
Քոսա բինբաշին ձին քշում, առաջ է գալիս. Անդրանիկն ասում է. «Շա՛ն որդի, այն ժամանակ եկար, որ ձեռք ու ոտքս կապած է. տղամարդ էիր, ուրիշ ժամանակ գայիր»: Քոսա բինբաշին այդ որ լսում է, ձին ուժեղ քշում է Անդրանիկի վրա: Հենց վրա քշելու ժամանակ Անդրանիկը քաշում է մաուզերը ու Քոսա բինբաշու ճակատին շարում: Տղերքն այն կողմից սկսում են մաուզերները շխկշխկացնել: էհ,թուրքերի ձեռքին սովորական, հասարակ հրացան, ւողերքի ձեռքին' մաուզեր:
Հայտնում են Սուլթանին, թե Անդրանիկ չաուշը Քոսա բինբաշուն սպանեց: Սուլթանն ասում է. «էլ Անդրանիկը չաուշ չէ, սրանից հետո Անդրանիկ փաշա է»: Այդ օրվանից Անդրանիկին Փաշա են ասում:
****Ասում են, թե երբ Անդրանիկը թողնում է Սասունն ու գնում Բուլղարիա, սասունցիք երկար ժամանակ պահում են նրա ճամփան: Տեսնելով,որ սիրելի զորավարը չի երևում,նրանցից մեկը որոշում է անպայման գտնել Անդրանիկին և ետ բերել Սասուն: Նա հասնում է Բուլղարիա ու մի խուլ գյուղում տեսնում է Անդրանիկին տուն շինելիս: Սաստիկ վրդովված՝ ուզում է թողնել, հեռանալ: Բայց Անդրանիկը ձեռքը դնում է նրա ուսին և ասում հայրաբար. «Լա՛վ իմացիր,բարեկա՛մ,մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մեկ օջախ»:****Պատմում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհին՝ փոսի մեջ, տեսնում է մի բարուր: Վերցնում է բարուրը և մոտենում գաղթողների առաջին խմբին: «Ո՞վ է այս բարուրը թողել», - արցնում է նա: Ոչ ոք չի ուզում հանձն առնել: «Եթե երեխան մայր չունի, թրատե՚լ նրան»,- վրդովված հրամայում է Անդրանիկը: Դրանից սարսափած մի կին ճչում է: «Վերցրու´,-դառնորեն ասում է Անդրանիկը և բարուրը մեկնում է նրան: - Եթե այս երեխան չլինի,վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պաշտպանի»:****Պատմում են, որ երբ նորածին Անդրանիկին քահանան ուզում էր կնքել, հանկարծ դրսում լսվում է ձիու պայտերի ձայն: Ներս է գալիս մի մարդ, խլում է քահանայի ձեռքից մանկանր, թաթախում սուրբ ջրի մեջ, հետո նորից տալիս քահանային, և ինքը անհայտանում: Մարդիկ նկատում են, որ երեխայի մեջքին մի խաչ է դաջվել, և գլխի են ընկնում, որ դա Սուրբ Գևորգն էր: Ասում են նաև, որ երբ հետո Անդրանիկը կռիվ էր գնում, գնդակները չէին խոցվում նրան: Ամեն անգամ կռվից վերադառնալիս նա թափ էր տալիս շորերը, և գնդակները թափվում էին գետին: Սուրբ Գևորգի խաչը պահում էր նրան:****Ասում են, թե երբ Աղա Մահմուդ խանի զորքերը մտնում են Թիֆլիս, Սայաթ - Նովան աղոթելիս է լինում բերդի եկեղեցում: Կողոպուտի համար բերդ խուժելով՝ խանի զինվորները պահանջում են Սայաթ - Նովայից անմիջապես դուրս գալ եկեղեցուց և ուրանալ իր հավատը: Սայաթ - Նովան չի համաձայնվում և պարսից զինվորների թրի տակ ավանդում է հոգին՝ ասելով. «Չեմ դուրս գալ եկեղեցուց, չեմ ուրանա Հիսոաին»:
Մի քանի օրից, երբ պարսիկները թողնում են Թիֆլիսը, քաղաքացիք Սայաթ - Նովայի մարմինը տանում և թաղում են Սեծ բերդի եկեղեցու հյուսիսային փոքր դռան առջև:
****Ասում են, թե Իրանի նշանավոր աշուղ Շահադին Իսպահանից գալիս է Գյուրջիստան (Վրաստան)` Սայաթ-Նովայի հետ մրցելու: Առաջինը սկսում է Շահադին, որի երեսուն հարցին Սայաթ-Նովան պատասխանում է ճշտորեն, ապա ինքն է սկսում հարցեր տալ:
Քսանհինգ հարցին ճիշտ պատասխանում է Շահադին, բայց քսանվեցերորդին կապ է ընկնում: Պայմանի համաձայն երեք հարցին չպատասխանողը համարվում է հաղթված: Սայաթ-Նովան երկրորդ ու երրորդ հարցերն է տալիս: Չկարողանալով պատասխանել՝ Շահադին ցած է դնում սազը:
Սայաթ-Նովան, ձեռքը դնելով նրա ուսին, ասում. «Աշուղի պատիվն ու պարծանքն իր սազն է. ես քեզ չեմ զրկի քո սազից, վերցրու՛ սազդ ու իմացի՛ր, որ տարբեր կրոնի եղբայրներ ենք»:
Շահադին տեղնուտեղը երգում է.
Շատ երկրներ եմ ման եկել,
Շատ մարդիկ եմ ես տեսել,
Շատ աշուղներ եմ հաղթել
Ոչ մեկն էլ Սայաթ-Նովին չի հասնի...
****Վիլյամ Սարոյանը Հայաստան կատարած իր այցելության ժամանակ՝ հայ գրողներին հանդիպելիս, ասել է. «Ես շատ կսիրեմ Մասիս, դուք ա՞լ կսիրեք, թե ձեզի համար ան սովորական է դարձեր»: Գրողներից մեկը պատասխանում է.
-Ի՞նչ օգուտ, որ մերը չէ:
-Ատիկա կարևոր չէ,- ասել է Սարոյանը և պատմել է հետևյալ զրույցը.
-Ատենոք, երիտասարդ մը կսիրահարի թագավորին աղջկան, բայց աղքատ կըլլա, դերվիշ, շորերը չլուտ, էրեսը աղտոտ: Ամբողջ օրը սազը ձեռքին թագավորի պալատի պատուհանին տակը կչալե: Մեկ օր, էրկու օր, իրեք օր... թագավորը դուրս կուգա, կասե.
-Տղա՛, աղվոր կչալես, բայց իմ աղջիկը քեզ չի սիրեր...
-է, թող չսիրե,- կպատասխանե տղան,- բայց ես անոր կսիրեմ: Հիմա՝ մենք ու Մասիսը...»:
****«նոր դար» - ի քարտուղարը՝ Մելքոն Դանագյոզյանը (հետագայում՝ Մուշեղ վարդապետ), մի օր դիմում է Նար - Դոսին, թե՝
-Արի՛ մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները կեղծանուններ ունեն:
Այնուհետև նա վերցնում է առձեռն բառագիրքը և երկար թերթում ու վերջը կանգ է առնում նարդոս բառի վրա, որը գեղեցիկ և հոտավետ ծաղկի անուն է:
-Լավ է չէ՞, - ասում է նա և գրողի համաձայնությունը ստանալով՝ «Նունե» վեպի տակ հեղինակը մակագրում է «Նար - Դոս», և այդ օրվանից գրող Միքայել Տեր - Հովհաննիսյանը ստանում է Նար - Դոս գրական կեղծանունը:
****Մի անգամ Շիրվանզադեն շատ էր զայրացել քննադատ Ցոլակ Խանզադյանի դեմ: Մեկը, չգիտեմ՝ ինչ առիթով, զրույցի ժամանակ հիշեց նրա անունը Շիրվանզադեի մոտ:
-Այդ անունն ինձ մոտ մի´ տվեք, - ասաց նա բարկացած:
Ուզեցինք իմանալ բարկության պատճառը.
-Ի՞նչ է պատահել:
-Ի՞նչ, նա համարձակվում է իմ ներկայությամբ ասել, որ «Պեպոն» առաջին պիեսն է հայոց, այն ժամանակ, երբ «Պատվի համար» - ը 300 անգամ խաղացել են Անդրկովկասում, իսկ «Պեպոն»՝ ընդամենը 250:
****Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում Է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում Է իմանալ, թե ինչով է Շիրվանզադեն զբաղվում:
-Գրող եմ, - ասում Է մեծ վիպասանը:
Հին ծանոթն ապշահար նայում Է Շիրվանզադեին ու ասում.
-Մարդ կա՜ դերձակ Է, մարդ կա՜ կոշկակար կամ պայտար, մի ուրիշը՝ գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ Է:
Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում Է.
-Վիպասան եմ:
-Վիպասանն ի՞նչ Է անում:
-Վիպասանն աղջկան սիրահարեցնում Է տղային, տղային՝ աղջկան: Հետո նրանց նշանում Է, պսակում: Չեն հավանում միմյանց՝ բաժանում Է, ուրիշի հետ պսակում: Եվ այդպես՝ Էլի շատ բաներ:
-Վա-յ, քո հոր տունը չքանդվի, բա Էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել,-ասում Է մարդը՝ համոզված լինելով, որ հին ծանոթը ընտրել Է ամենախայտառակ արհեստը:
****(ըստ Ն. Կիրակոսյանի պատմածի)
Շիրազը գիտեր, որ Շուգարովը (Վրաստանի հայաշատ Բոգդանովկա շրջանի շրջկոմի 1 - ին քարտուղարը) հայ էր, բայց հայերեն խոսել չգիտեր...:
Նամակը վերջացնելուց հետո մի տեսակ ամոթխածությամբ ասացի.
-Վարպե՛տ, ազգանունը փոքրատառով գրեցիք:
-Հըբը ի՞նչըղ պիտի գրեի:
-Ուղղագրական կանոնի համաձայն' մեծատառով:
-Ինչի՞ որ, համ հայ էղնի, համ հայերեն չգիտենա, համ էլ անունը մեծատառով գրե՞մ...
Փոքրատառն էլ շատ է... հըբը~:
****Հ. Շիրազը մի կարճ ժամանակով 1930- ական թվականներին ուսուցիչ է աշխատել Գյումրու մոտակայքում գտնվող մի գյուղում: Դասի ժամանակ Շիրազը նկատում է, որ վերջին նստարանին նստած մի տղա բոված կորեկ է ուտում: Շիրազը նրան հանդիմանում է և բացատրում, որ դասի ժամանակ չի կարելի ուտել ու տղայի գրպանի ամբողջ պարունակություը դատարկում, լցնում է իր գրպանը: Գրպանի բոված տաք կորեկի բուրմունքը գրգռում է սոված ուսուցչի ախորժակը: Եվ երեխաներին գրավոր աշխատանք տալով՝ Շիրազը, դասասենյակի վերջում շրջվելով, թաքուն մի բուռ կորեկ է գցում բերանը: Աշակերտները հետ են շրջվում և նկատում են ուսուցչի կորեկ ուտելն ու ծիծաղում:
Այդ օրվանից Շիրազը այլևս դասարան չի մտնում:
****Շիրազը մի անգամ մի ոգեշունչ բանաստեղծություն է գրում ու առավոտյան շուտ գնում Վարպետի մոտ' նրա կարծիքն իմանալու: Իսահակյանը նրան ուշադիր ունկնդրելուց հետո անցնում է մյուս սենյակը և, մի թուղթ ձեռքին, վերադառնում է ու սկսում բարձրաձայն կարդալ. նույն միտքն էր արտահայտված, համարյա նույն բառապատկերներն ու համեմատությունները: Շիրազը զարմացած, քարացած կարկամել էր: Լռությունը խախտեց Վարպետը.
Բա, Շիրա՚զ ջան, եթե ուրիշը պատմեր, չէինք հավատա, կասեին մեկը մյուսից արտագրել է կամ ազդվել, հիմա դու համոզվեցի՞ր, որ մեզ երկուսիս էլ նույն մտքերն ու խոհերն են հուզել և գտել արտա՜հայտման նույն բանաստեղծական ձևը: Դա այն երևույթն է, որը կոչվում է հոգեկան կապ կամ հոգեհարազատություն:
****Պատմում է Հ. Շիրազը
-Տպագրվեց առաջին գիրքս: Գնեցի կապույտ կոստյում և կանաչ փողկապ: Վազեցի խմբագրություն, դռան արանքից մի քանի անգամ գլուխս ներս մտցնելուց հետո վերջապես հրավիրվեցի. «Օհո~, - հեգնեց խմբագիրը, - կանաչ փողկապ ես կապել, չե՞ս վախենում, որ ավանակը կուտի»: «Շատ կվախնամ, - վրա տվի ես, -ըշտը իդոր համար վախվխելով ներս կուգամ ...»:
****(Գ. Մահարու հուշերից Չարենցի մասին)
Մռայլ էր. ինչպես նրա տխրությունը, այնպես էլ ուրախությունը վարակիչ էր. երբ մի քիչ զվարթացավ, վեր- ջապես հարցրեց.
-Տեսնես մեզնից ո՞վ շուտ կմեռնի, հը՞մ...
-Այդ մասի՞ն էիր մտածում,- զարմացավ Ակսելը: - Իմ պապը 98 տարի է ապրել, իսկ հայրս մինչև հիմա ատամներով է ընկույզը ջարդում:
Ակնհայտ չարությամբ հարցրեց.
-Ուզում ես ասել, որ դու հարիր տարի՞ պիտի ապրես...
Ժպտաց իր խորամանկ ժպիտով, հետո մերկացրեց աջ ձեռքը մինչև արմունկը, մերկ արմունկով մի քանի անգամ խփեց սեղանին՝ ապացուցելու համար ուժը, բացականչեց.
֊Տո´, փչացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել, ո՛ւժ, ես հազար տարի պիտի ապրեմ...
****

Դիտումների քանակը: 32122
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ (Ոսկանյան) ՄԱՐԿՈՍԻ ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1962) ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott