ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Իտալացի մեծ կոմպոզիտոր Վիվալդիի երկերի հայտնաբերողը, խմբագիրը և լավագույն մեկանաբանը իտալահայ ջութակահար, դիրիժոր, երաժիշտ-հետազոտող ԱՆՋԵԼՈ (Վահան) ԷՖՐԻԿՅԱՆՆ է:«Ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ». այս խոսքերը պատկանում են Իգոր Նովիկովին՝ ԽՍՀՄ, աշխարհի, օլիմպիական խեղերի չեմպիոն, ժամանակակից հնգամարտի մեծ ասպետին:Միհրդատ Զ Պոնտացի թագավորի զորավարը, հայազգի ՆԱՅՄԱՆԵՍԸ (մ.թ. I դար), 88թ-ին պատերազմել է Մանիուսի և Նիկոմիդես Գ-ի դեմ, հաղթել հռոմայեցիների Աքվիլիոս զորավարին, որը թողնելով 10.000 զոհ և 300 գերի` փախել է Միտիլինե կղզի:Պոլսի Գեղարվեստի ակադեմիան և հնագիտական թանգարանը հիմնադրել է քանդակագործ ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆԸ 1914թ: Նա է նորոգել Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, պեղել Նեմրութ լեռը:Երկրագնդի բուսաբանական-աշխարհագրական գոտիավորման հեղինակը, օրգանական աշխարհի, ծաղկային և բարձրագույն բույսերի համակարգի ստեղծողը Ռուսաստանի և Հայաստանի Գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, բուսաբան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆՆ է:Նախկին Խորհրդային Միության ամենախոշոր՝ 6 մլրդ էլեկտրոն/վոլտ հզորությամբ էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը Երևանում գործարկվեց 1967թ.:Աշխարհում առաջին՝ 6 մետր տրամագծով աստղադիտակն ստեղծվել է Պուլկովոյի աստղադիտարանի աստղագիտական գործիքաշինության բաժնի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր, լենինյան մրցանակի դափնեկիր ԲԱԳՐԱՏ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ղեկավարությամբ:20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ ԳՐԻԳՈՐ ՇԼԴՅԱՆԸ (1900-1985) ձևավորել է Միլանի «Լա սկալա» օպերայի մի շարք ներկայացումներ, նկարազարդել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի 120 թերթեր: Նրա նկարները զարդարում են իտալական ամենախոշոր նավերից մեկի՝ «Ռաֆայելի» ինտերիերը: 1958թ. Նա այցելել է Հայաստան, Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայր» նկարը:Ծնունդով այնթափցի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, թափառական կյանք ապրելով և վերջապես հանգրվանելով Շվեցարիայում, գնել է ժամացույցի գործարան և կարճ ժամանակում այնքան է բարգավաճել, որ ստացել է պատվավոր «ժամացույցների արքա» տիտղոսը:Մոլդովայի իշխան, հայազգի ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՊԵԳԱՆ ուկրաինայի կազակների և Մոլդովայի գյուղացիների գլուխն անցած` 1578-ի փետրվարի 9-ին անցնում է Դնեստր գետը և մտնում Մոլդովայի մայրաքաղաք Յասսի, արտաքսելով թուրքամոլ Պետրու Կաղ իշխանին: Ալեքսանդր Սերպեգայի ավագ եղբայրը՝ Մոլդովայի իշխանական գահի թեկնածու Կոնստանտինը, նույնպես եռանդով պայքարում էր թուրքերի դեմ: Մուրադ III սուլթանը, սպառնալով Լեհաստանի թագավոր Ստեփան Բատորիին, պահանջում է լուրջ միջոցներ ձեռք առնել Սերպեգա եղբայրների դեմ: Շուտով Մոլդովա է ներխուժում թուրքական մեծաթիվ բանակը: Իշխան Սերպեգան 2 հազարանոց ջոկատով, զինապաշարից զրկված, շուրջ 2 ամիս պաշտպանել է մայրաքաղաք Յասսին: 1578-ի մարտի 12-ի գիշերը, իշխանը փորձում է ճեղքել թուրքերի պաշարումը, սակայն դավադրաբար ձերբակալվում է և յուրայինների հետ Կ. Պոլիս տարվելիս ճանապարհին ցցահան արվում:Նկարիչ ԶԱՔԱՐ ԶԱՔԱՐՅԱՆՆ այն եզակի արվեստագետներից էր, որի կտավը իր կենդանության օրոք տեղ գտավ Լուվրին կից Լյուքսեմբուրգյան թանգարանում: Հայ նկարիչը 1900թ. Գեղարվեստի համաշխարհային ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի:Կինոբեմադրիչ ՍԹԻՎԸՆ ԶԱՅԻԼՅԱՆԸ հեղինակել է «Փնտրելով Բոբի Ֆիշերին», «Անհնարին առաքելություն», «Արթնացումներ», «Շինդլերի ցուցակը» և այլ կինոնկարների սցենարները: Վերջինի համար 1994-ին արժանացել է «Օսքար» բարձրագույն մրցանակին:Օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր ԱՆԴՐԵՅ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԸ փորձարկել է 100-ից ավելի նոր տիպի ինքանաթիռներ: Յակովլևի, Միկոյանի, Սուխոյի, Տուպոլևի, Իլյուշենի ստեղծած ինքնաթիռները կյանքի ուղեգիր են ստացել հենց նրա շնորհիվ:Կինոբեմադրիչ ՄԱՐՏԻԿ ՄԱԻԹԻՆԸ (Martin)համագործակցել է անվանի բեմադրիչ Մարթին Սքորսեզեի հետ, գրել նրա «Մոլեգին ցուլը», «Նյու Յորք, Նյու Յորք» և այլ շարժանկարների բեմագրերը:Հայերը ռուսներից, ամերիկացիներից, չինացիներից և անգլիացիներից հետո 5-րդ ժողովուրդն են, որ արձակել են երկրի արհեստական արբանյակ: Դա իրականացրել է Բեյրութի Հայկազյան քոլեջի դասախոս Մանուկ Մանուկյանը 1960-ական թվականներին:Կատաղության վիրուսը 1923թ. հայտնաբերել է ֆրանսիահայ բժիշկ ԵՐՎԱՆԴ ՄԱՆՈՒԵԼՅԱՆԸ (1872-1948թթ):

Դիտումների քանակը: 23451
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՌՆՈԼԴ ԱՂԱԲԱԲՈՎ ՌՈՒԲԵՆԻ Սցենարիստ, կինոռեժիսոր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott