ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

1686թ թուրքական լծից Հունգարիայի հնագույն քաղաքի՝ Բուդայի ազատագրման կռիվներում աչքի է ընկել հայ դերձակ ԳԱԲՐԻԵԼ ԹՈԽԱԹԵՑԻՆ, որը մարտի վճռական պահին պայթեցրել է թուրքերի վառոդի պահեստը:Լեզվաբան ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԸ 21 տարեկան հասակում ընտրվել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ: Այդ մեծ պատվին նա արժանացել է 1893թ-ին իրանա-կովկասյան լեզվաընթանիքին պատկանող լազերենի կամ ճաներենի բառարան կազմելու, առաջին լազերեն ձեռնարկ ստեղծելու համար:ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատրոիան 1903 թ-ին ֆիլադելֆիայում հիմնադրել է ՄԻՀՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:Օսկարի մրցանակակիրների շարքում Առաջին հայը լուսային ինժեներ ԱՇՈՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ է, որն ապրում է ԱՄՆ-ում: Կինոլույսերի նշանավոր վարպետը և բազմաթիվ գյուտերի հեղինակն այդ բարձր կոչմանն արժանացել է 2002 թ-ին:Հայ ճանապարհորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԹԱՄԱՐԱՑԻՆ առաջինն է պարզել, որ Կապույտ Նեղոսը սկիզբ է առնում Թանա լճից:Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդի մայրը հայուհի է:Ընդամենը 50 դոլար ուներ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (1901-1996), երբ 1920 թ-ին ոտք դրեց ԱՄՆ: 1929թ. Հիմնեց ՄԱՍԿՕ ընկերությունը: 1995թ, նրա արտադրանքի տարեկան վաճառքը կազմում էր 7 մլրդ դոլար: 1953թ. Ընտրվել է Հայկական բարեգործական ընկերության նախագահ: Նույն թվականին Էջմիածնում կառուցել է իր և տիկնոջ՝ Մարիի անունը կրող գանձատունը:ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ղեկավարությամբ ստեղծված առաջին բարձրաթռիչք կործանից «Միգ-1»-ը 1940թ. ապրիլի 5-ին կատարեց առաջին թռիչքը և գրանցեց 650 կմ/ժ արագություն:Գյուտարար ՏԻԳՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ 1928 թ. ստեղծել է մի սարք, որը առանց մեքենավարի միջամտության, ամենափոքր վթարի դեպքում կանգնեցնում է գնացքը:Ամերիկահայ ԽԱՉԱՏՈՒՐ (Քրիս) ՋԻՀԱՆՅԱՆԸ հայտնի է որպես ներքին այրման շարժիչի նոր մոդելի գյուտարար:ՍԵՐԳԵՅ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ անուն-ազգանունը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր ծայերում, որովհետև նա՝ տարբեր երկրների լրագրողների կողմից «Իսկական ռոմանտիկ մարդ», «Ամենատարեց երիտասարդ», «Ամենաառողջ մարդ», «Ամենաջահել ծերունի», «Խաղաղության դեսպան», կոչվող հայորդին որոշել է աշխարհը ոտքով անցնել արևելքից-արևմուտք, հյուսիսից-հարավ: 2003 թ-ի վերջին նրա անցած ճանապարհը կազմել է 47 հզ. Կմ.: Նա քայլել է եվրոպական երկրներով, եղել է Հյուսիսային Աֆրիկայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Պերուում, Ուրուգվայում, Չիլիյում, Արգենտինայում... Շուտով նրան կտեսնեն Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում: Սերգեյ Մարտիրոսյանին ընդունել են գերմանական բունդեստագում, ՄԱԿ-ում, աշխարհի շատ պառլամենտներում:1848 թ. ֆրանսիական հեղափոխության ժամանակ, բարիկադների վրա կռվում էր նաև ՈՍԿԱՆՅԱՆ ազգանունով մի հայորդի:Թիֆլիսի համալսարանի առաջին ռեկտորը եղել է հայազգի քիմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ ՊՅՈՏՐ ՄԵԼԻՔԻՇՎԻԼԻՆ(Մելիքով):14-րդ դարի հայ մաթեմատիկոս ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՐՏԱՎԱԶԴԸ, որն աշխատում էր բյուզանդական կայսերական պալատում և կրում էր Ռաբդա(գավազանակիր) մականունը, գրել է մաթեմատիկական երկու աշխատություն: Նրա շնորհիվ մեզ է հասել ձեռքի մատների միջոցով 1-ից 9999 թվերը ներկայացնելու եղանակը:Ռուս գրող Վլ. Կորոլենկոն իր «Ութ ֆունտանոց ռեյդի կարանտինը» պատմվածքում կերտել է հայ բժիշկ ՄԱՐԳԱՐ ԱՌՈՒՍՏԱՄՈՎԻ Առուստամյան) կերպարը: Այդ նա է տվել բուտուլիզմի ընթացքի նկարագրությունը, հաստատել ձկան թույնի մանրէային բնույթը:Ամերիկահայ պետ-քաղ. գործիչ ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆԸ(1928) եղել է Կալիֆորնիայի նահանգապետ: 1985թ-ից ապրիլի 24-ը հայտարարել է Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր Կալիֆորնիայում, 1990թ. ապրիլին հատուկ հայտարարգրով ապրիլի 24-ը հռչակել է Հիշատակի պետական օր:800 տարվա ընթացքում Թիֆլիսն ունեցել է 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը եղել է հայ:Շախմատային կոմպոզիտոր ՀԵՆՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ շախմատի ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԽՍՀՄ սպորտի վարպետն է, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի 10-ակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն, շախմատային կոմպոզիցիայի ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն: Հեղինակ է 400-ից ավելի էտյուդների, որոնցից 80-ը արժանացել են 1-ին մրցանակների:ՓՈԼ ԻԳՆԱԹԻՈՍԸ (իսկական անունը՝ Պողոս Իգնատոսյան) 1967-69թթ. եղել է ԱՄՆ-ի նավատորմի քարտուղար, ռազմածովային ուժերի նախարար: Նշանակավել ԱՄՆ-ի պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ապա ԱՄՆ-ի նախագահի խորհրդական: Նախագծել է «F-111» ինքաթիռը: Մինչև 1995 թ. (մինչև թոշակի անցնելը) զբաղեցրել է «Վաշինգտոն պոստ» լրագրային ընկերության նախագահի պաշտոնը: 1992 թ. այցելել է Հայաստան:Գիտնական ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ (1911-1990) «Հիմնարար դաշտի տեսությունը» մեծարժեք աշխատությունը նոր խոսք է տիեզերագիտության բնագավառում: Հովհաննես Դավթյանն է հիմնավորել տիեզերքի գրավիտացիոն և իներցիալ դաշտի հավասարումների տեսությունը, որի միայն մոտավոր կամ մասնավոր մի դեպքն է Ալբերտ Էյնշտեյնի հանրահայտ հավասարումները:

Դիտումների քանակը: 34654
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott