suren.grigor
Logo

Վճարովի թունավոր Մոմն ու անվճար Դոկտոր մոմիկը կամ Թեղուտը անցնում է Ալավերդու միջով Ինչպես Լեռնաձորը և Կապանի և Քաջարանի միջով

Article image Այսօր Հայաստանում առնչվելով ցանկացած ոլորտի հետ բախվում ենք ընդհանրական մի իրողության` իշխանության և ժողովրդի օտարացում: Թե ինչու է օտարանում իշխանությունը իր ժողովրդից, այլ քննության խնդիր է , բայց արձանագրենք ախտորոշումն միանգամից. Պետական պատասխանատվության և դրանից բխած պետության առաջ քաղաքացիական պատասխանատվության անտեսում: Անձի հոգևոր համակարգում քաղաքացիականության կորուստ: Օտարացման ախտանիշները թաղված է ընտրությունների ձևավորվածբարոյականությունից դեռ շատ առաջ` ժողովրդական կամքի և այն օրենքի աստիճանի հասցնելու կապի խզումից:Ետադարձ Կապի բնական օրենքի բացակայությունը օջախ է պետական գիտակցված և չգիտակցված, ճանաչված և չճանաչված հիվանդությունների:Իսկ այս ամենի աղբյուրը Հայաստանի անկախության Առաջին իշխանության ըստ էության իրականացրած Գռեհիկ Կապիտալիստական Հեղափոխությունն է , որի արդյունքում սեփականաշնորհման ճանապարհով նսեմացվեց ազգային տնտեսության պոտենցիալը, որը նրա իրական ազատության` աշխատանքային իրավունքի հնարավորության հիմքն էր::Այս հանգամանքը, իր պարզության պատճառով, անշուշտ, դժվար է գիտակցվում, իսկ Նորին գերազանցություն Իներցիան ժամանակի մեջ ձեռք է բերում անկասելի ընթացք, օրենքի ուժ և որևէ քաղաքական ուղղություն դեռևս անկարող է պետական կամք դրսևորել և նախորդ քաղաքական ուժերի քաղաքականության հետևանք հանդիսացող երևույթներին արմատական լուծում տալ:

Եթե այս , այսպես ասած, ձևաչափով ենք անգամ մոտենում մեր այսօրվա օրհասական խնդիրներին, ապա կրկին հուսահատեցուցիչ իրավիճակում ենք հայտնվում, քանի որ նույնիսկ բռնազավթման կամ օկուպացման ռեժիմներում տրվում են քաղաքացիական կողմնորոշիչներ,որի հիմնական բովանդակությունը շահ կորզելն է . ,,որքան շատ այնքան լավ,, ,, ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ,, և այլ ցածր սկզբունքներով: 1937 թվականի դահիճներին , երբ հարցնում էին, թե ինչու են անմեղ մարդկանց սպանել…. նրանք պատասխանել են . ,, Եթե իրենք չսպանեին, ապա միևնույն է մեկ ուրիշը կսպաներ: Եվ քանի որ սպանվողի համար կարևոր չէ թե իրեն ով է սպանում, ուստի իրենք իրենց հանցանքներով խղճի առաջ արդարացված են համարում: Ազգային միաբանող գաղափարների և պ-ետականության ծրագրերի բացակայությունը զինադադարի վիճակում գտնվող մեր պետության պատասխանատու իշխանությանը տանում է օրախնդիր հարցերի ետևից և այդ ընթացքում կորսվում են պետական ռազմավարական հիմքերը:Ինչպես արդարացիորեն իր մեկ տարվա աշխատանքը ամփոփելով եզրակացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը. ,,պետական կառույցները գործում են քաղաքացու դեմ,,:

Սահմանադրորեն սոցիալական պետություն հռչակված Հայաստանում, որ ունի իրավաբանական, օրենսդրական պետական , տնտեսական շինարարության պատմական այնպիսի փորձ , որից օգտվել են այսօրվա Եվրոպական շատ պետություններ, այսօր տեղի է ունենում ,այսպես ասած, գործընթացներ, որոնք հատուկ են քարանձավային ժողովուրդներին կամ ինքնասպանության գնացողին:Մեր առջև ունենալով ետպատերազմյան Եվրոպայի տնտեսական վերակազմակերպման պետական փորձերը , փլուզված Խորհրդային պետության հանրապետությունների փորձը, չինական, ճապոնական, իռլանդական ,,հրաշքները,,, հայկական սփյուռքյան ահռելի ճանաչողական ներուժը,բայց այսօր մենք հաղթական մարտադաշտերից հետո ունենք անհաջող սեփականաշնորհման վրա կառուցված հեղհեղուկ տնտեսություն, կամ հակատնտեսություն, հակաքաղաքացիական պետական մտածողություն, քաղաքացուն փետրահան անելու հակա քաղաքացիական հարկային օրնսդրական համակարգ, բենզակալոնկաներին կից գործող մշակութային համակարգ: Տնտեսագիտական տեսության մեջ այն կոչվում է բյուջետային կարգավորման պետություն. բայց կապիտալիստական տեսաբանների մռքով անգամ չէր անցնի, որ այն կկիրառվի նաև տնտեսական համակարգի բացակայության պայմաններում, հենվելով միայն բնակչության տարագիր մի մասի այն գումարների հաշվին, որոնք նախատեսված են հայրենիքում մնացածների դիմակայության համար: Այն ,վստահ եմ, գալիս է անկախության հում , չհռչակված կամ կիսահռչակված թեզիսներից, որտեղ ուրվագծվում էին պետության կառուցման , այսպես ասած, հայկական մոդելները, որը գործեց ինքնակողոպտչականության - անպատժելիության վրա :Ես , իհարկե, հեռու եմ այդ գործելակերպին դիտավորություն և դավաճանություն որակելուց և խուսափում եմ ավելի ծանր որակումներից, բայց ուզում եմ հիշեցնել մի քանիսը հիմնարար գաղափարներ. ,, Հայաստանի տնտեսական պոտենցիալը պետք է կուտակել հարյուր մարդու ձեռքում և նրանք կպահեն ժողովրդին,, կամ ,, մեր կարևոր գործարանները կվաճառենք հզոր պետությունների գործարարներին, որով կբարձրացնենք մեր վարկն ու կարևորությունը միջազգային ասպարեզում,, և այլ ևայլ: Այս գաղափարները , որպես հայեցակարգային հիմնավորումներ դրվել են Հայաստանում սեփականաշնորհման օրենսդրական կարգավորման հիմքում, և այն նախորդ իշխանությունից փոխանցվեց հաջորդին: Այս ընթացքում , իհարկե ,մոռացվեց սոցիալական գաղափարի անմիջական կապը սեփականաշնորհման գաղափարի հետ և այն, որ այդ օրենսդրական քաղաքականությամբ սոցիալական արդարության թաղումով սկսեցին սոցիալական խնդիրների թաղման ընթացքը , որը վերասծվեց ՆՈՐԻՆ մԵԾՈՒԹՅԱՆ Իներցիայի: Այդ իներցիայի մեջ հայտնված այսօրվա իշխանությունը ծանրաբեռնված ազգային անվտանգության, պաշտպանունակության ,սոցիալական պայթյունների վտանգի, արդարադատության ոլորտում վեճերի լուծման ,, մեռյալ շրջանակի,,մեթոդի արմատավորման խնդիրներով, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի հետևանքները վերացնելով , քաղաքական վիճակը հավասարակշռելով, դեռ ի վիճակի չէ արմատական լուծումների գնալ, մանավանդ ներքին հաղթահարումները նաև արտաքին համադրումների և այդ առումով պարտավորությունների կարծր զսպաշապիկի արդյունք եղան:Ես դեմ եմ մեռած պետական գաղափարների արտաշիրմումին, բայց չեմ կարող ընկալել նաև այսօրվա Իներցիային և այս բնագավառում կոսմետիկային: Կանգ առեք և մի պահ հիշեցեք Զորավար Անդրանիկի հայտնի պատգամը: Սա ինձ համար և իմ իշխանության համար ցավով ԵՄ ՆՇՈՒՄ ու այդ ցավից դուրս գալու տեսանելի ճանապարհի հաստատակամությամբ եմ արձանագրում, որ ամեն պահ մենք ունենք իրավիճակից դուրս գալու ԲԱԶՈՒՄ ելքեր….: Այս տեսական ընդհանրացումներին անդրադարձա կոնկրետ հուզող հարցերի պատասխանները տեսնելու և գտնելու պայմանների գիտակցման համար, մանավանդ , որ այն որևէ մեկի դեմ չէ և որևէ մեկին նսեմացնելու խնդիր չունի` դա լինի անհատ, թե պաշտոնյա ,թե պետական մարմին:

Վերը նշված , այսպես ասած, տնտեսական գաղափարների վրա կառուցված սեփականաշնորհումը թելադրեց ու թելադրում է այսօրվա քաղաքականությունը պետական բոլոր բնագավառներում, ինչպես նշեց օմբուսմենը, և դա անխուսափելի է: Այն ինչ արված է սեփականաշնորհման ոլորտում նախորդ էտապում և որը վերաբերում է երկրի վերգետնյա անշարժ և շարժական գույքին, թողնենք հանգիստ և անդրադառնանք ,,սեփականաշնորհման,, երկրորդ փուլին, որը վերաբերում է արդեն երկրի ընդերքին:Այս ոլորտը օրենսդրորեն ամբողջությամբ պետական սեփականություն է, ուստի և ավելի հեշտ է ենթակա պետական քաղաքականության:Արդյոք այս քաղաքականությամբ կամ նույնն է թե ազգային անվտանգության նպատակային քաղաքականության բացակայության պայմաններում Հայրենիք հասկացությունը չի վերածվում սեփականաշնորհված հողատարածքների և վարձակալված հանքաշերտերի գումար: Քանի որ այս քննարկելի ոլորտը իր հնարավորություններով և պետական ազգային նշանակությամբ անհամեմատ հզոր ներուժ ունի , ուստի և իր մեջ պարունակում է հնարավորություն, նախորդ էտապի տնտեսական քաղաքական իներցիայից ոչ միայն դուրս գալու , այլ դառնալու ազգային պետական հիմնարար տնտեսական ելակետ, ազգայի պետական տնտեսության հավասարակշռող գործոն, ազգային անվտանգության կառուցիկ ողնաշար:Ազգային անվտանգության հայեցակարգում այն ամրապնդվել է որպես որոշիչ:Այս էտապի հիմնական խնդիրը մինչ այդ ոլորտի քաղաքականության որոշակիացման անցնելը արդեն դրել է Հայստանի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը:Ինչպիսի իրական , իրավական ,կազմակերպական հոգեբանական և այլ բարեփոխումներ պետք է սկսենք,… ի՞նչ ծրագրով , որը հնարավորություն կտա առողջացնելու միջավայրը, այսինքն` կառուցելու Հայաստանի Հանրապետության Քաղաքացու արժանապատվություն` նույնն է թե ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ.Պետություն ասված կառույցը իր մտածողությամբ և ճյուղային գործելակերպով քաղաքացուն դիտում է ոչ թե գործակից,ոչ թե իրավունքների կրող,ոչ թե սուվերենության,ինքնիշխանության պետական անկախության աղբյուր,այլ խեղճության մարմնացում,,,հարկատու կատու,,որին դատական, բյուրոկրատական ճարպկությամբ կարելի է դարձնել խաղալիք, ընտրաձայն, անտարբեր, օտարական, հուսահատ, սանիտարական ահաբեկիչ , իրավունք վաճառող , ձայն վաճառող, աշխատանք մուրացող և ի վերջո հակաքաղաքացի, այն էլ այսօրվա զինադադարի պայմաններում:Այդ հակաքաղաքացին զինվոր է, հրամանատար, զինվորի հայր, հրամանատարի որդի , պետական պաշտոնյա, ազգային անվտանգության պատասխանատվություն կրող պաշտոնյա , հանրապետության նախագահ, դատավոր, եվրոդատարանի դատավոր, դեսպան և այլն:ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՐԿԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ:Խոսքի և գործի հակասություն: Սեփականի և ընդհանուրի հակասություն: Գնալու կամ մնալու հակասություն, հայերենով սովորելու, թե չսովորելու հակասություն:

Այս պահին խնդրո առարկան,որ հասարակական միտքն է ցնցել և մոտ ապագայում ավելի կցնցի … ոչ թե սպանություններն են քաղաքական,ոչ թե լաց լինելու աստիճան որպես մարդ ապրելու դժվարություններն են,ոչ թե տեսանելի և անտեսանելի վաղվա ձախողումներն են,այլ պարզ,անպաշտպան քաղաքացու ,բնության,վաղվա քաղաքացու առողջության վաճառքը,որպես օմբուսմենի եզրակացության արդյունք, որը այնպես թեթևորեն արտահայտվել է Թեղուտի ոսկու պղնձի մոլիբդենի հանքավայրի հետազոտական փաստաթղթերում:

Այս ամեն դժվարություններն ու թերությունները ախտորոշելով մեզ համար կարծում եմ ավելի հեշտ է դառնում իրական, կենսական , ռազմավարական պետական վարք կազմակերպելու համար:

Այս վերափոխվող աշխարհում մենք ականատես եղանք փլուզված համակարգերից հետո տարբեր ազգերի առանձնահատուկ,յուրահատուկ պետական մտածողությունների մարմնացումի`դա կկոչվի լեհական տարբերակ , բելոռուսական տարբերակ,իռլանդական, հունական, որոնք իրենց մեջ ունեն ընդհանուր մի խնդիր`ամեն մեկը իր ազգային խնդիրների քաղաքացիական մակարդակով կազմակերպելը և լուծելը համաժողովրդական իրողություններ են դիտել ,որոնք կարողանում են լուծել համախմբման,ընդհանուր նպատակների շուրջ քաղաքացիական համերաշխության և հասարակության գաղափարական բարոյական տոգորման արդյունքում: Եվ ունենք այն երկրների փորձը, որոնք այլ երկրների շահերի զոհ են դառնում:

Թվում է,թե այս գաղափարները քիչ կապ ունեն Թեղուտի հանքավայրի հետ:Բայց մեր այցելությունը Շնող, Թեղուտ անցնում էր Ալավերդու միջով:Մեկ օր Ալավերդիում:Մեկ ամբողջ թունավորված օր Ալավերդիում, որ գինզբեռգյան ընդվզում էր արթնացնում.

ԼԱԼՎԱՐ ԱՇԽԱՐՀ

/ նույնը Քաջարան, նույնը Ագարակ, Լեռնաձոր ,Արծվանիկ, Ախթալա…, նույնը կարող է դառնալ ՀԱՆՔԱՎԱՆԸ , Մթնաձորի ՄԱԶՐԱՆ, ՇՆՈՂԸ , ԹԵՂՈՒՏԸ/

Ով է քեզ կառավարում Լալվար …Սյունիք, Լեռնաձոր
Խրոխտ բարձունքի վրա խոյացող երկաթե սև խողովա՞կը,
որ թույն ու ծծումբ է թքում քո դեմքին:
Ծխի ծանրության տակ կուչ եկած եկեղեցի՞ն,
որ բռի մեջ սեղմել է աղոթքները որպես մի փունջ թունավոր կանաչի:
Գունատ երեխաների անհոգ ծիծա՞ղը,
որ հանկարծ ընդհատվում է ծեր հազի նոպայով:
Սև մամուռի տակ թաքնված լուսամուտներ՞ը շենքերի:
Հրանտ Մաթևոսյանի մեղադրող ժպի՞տը,
որ գյուղացիական զնգուն անցյալից ուղղված է
դեպի քաղաքային ապականվող ապագան
և անտարբեր կի՞նը, որ երեխայի ձեռքից բռնած աստճաններով բարձրանում է այնպես,
ասես իջնում է աստիճաններով
գերեզմանից դեպի գերեզման:
Իր երկրի անձնագիրը կորցրած գե՞տը,
ձկները՞ որոնց ուռած ականջներով խլությունն ու դուրս պըրծած աչքերով կուրությունն է մոլորվել խղճի պղտոր ջրերում
Գեղեցիկ սլացքով լանջն ի վար գահավիժող
աղբաջրերի գարշահոտ ջրվե՞ժը,
որ հեռվից ծածանվում է ճերմակ մետաքսե հարսնաքողի նման:

Դա Խորհրդային կայսրության քայքայումից,ազատագրական պայքարի ճանապարհով 17-18 տարիների ընթացքում կատարվածի ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ մեկ օր էր: Քաղաքի կենտրոնական մասում իշխելով ցածր և բարձրադիր բոլոր թաղամասերի, մոտակա բարձրադիր և ցածրադիր գյուղական համայքների վրա մխում է թունավոր մոմը,որը մերժված գործարանի վերագործարկման մի փաստ էր,իր աղաղակող մահվան տրամաբանությամբ:Գործարանի երկաթգծային մատույցներում, որպես նախորդ պետության մտածողության այսօրվա ծաղրավկա դեռևս մնացել էին ծծմբաթթվի ժանգոտած ցիստեռնները:Մտածողություն,որը մերժվեց,բայց որին հիմա ուզում ենք հասնել ու չենք կարողանում ու չենք ուզում ու չենք էլ գնահատում:Էկոլոգիական չլուծված հարցերը Հայաստան և խորհրդային պետություն ներմուծվեցին որպես պետական քայքայման հիմնական գործոն և այն Հայաստանում շատ արագ պարարտ հող գտավ ու ակտիվանալով ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ հարվածեց ազգային ազատագրական շարժմանը:Այն ավելի ուշ , իհարկե, գիտակցվեց և ի՞նչ գնով :Մարդու իրավունքների պաշտպանի ախտորոշումը դեռ այսօր գտնվում է հրապարակի վրա և ինքաբերաբար դատապարտում և հսկում է պետական իշխանության բոլոր օղակների ոչ միայն իներցիոն գործունեությունը, այլ կարծրացած քաղաքականությունը:Բյուջետային պետականության այսօրվա քաղաքական կառույցներից անցում կատարելը դեպի տնտեսակարգի վրա հիմնված բյուջետային հավասարակշիռ պետականության:Այս բացառիկ հնարավորության առկայության պայմաններում դիտարկելի է հանքարդյունաբերութան ոլորտի քաղաքակունությունը, որտեղ Գերշահույթների ակնկալությունը, գերշահույթների կազմակերպումը, գերշահույթների բաշխումը, գերշահույթների կեղծումը, թաքցնելը և այլ առավելություններ ու ախտահարումների օրինաչափ հետևանքները հայեցակարգային օրենսդրական լուծումներ են պահանջում, ոչ ձանձրույթի համար, անընդհատ հիմնվելով մարդու իրավունքների պաշտպանի ախտորոշման վրա :Խնդիրը ամենևին անհրաժեշտ տեղական և միջազգային իրավական հիմքերի պակասը չէ / ինչպես Օրհուսի կոնվենցիան , կլիմայի փոփոխությունների վերաբերյալ , Եվրոպական սոցիալան Խարտիան Աշխատանքի պաշտպանության միջազգային պայմանգրեր , հողի , ընդերքի , ջրերի, բնության պահպանության օրենքներ, և այլ ևայլ/ Բայց ……

Ալավերդի Քաղաքի կենտրոնական թաղամասում թույն մխացող երկաթե մոմը,որից ծծմբային ծուխը բարձրանում,տարածվում և կլանվում է քաղաքի վրա իջնող մառախուղի մեջ հետո դանդաղորեն իջնում է հագուստների թոքերի, երեխաների թոքերի , ապագայի ու խղճի վրա:

-Երեխաներ,-հարցնում էինք փողոցում խաղացող դպրոցականներին,-էդ ինչի եք հազում,մրսա՞ծ եք:

-Չէ,քեռի ջան,էդ ծուխից ենք հազում, էլի:

-Բա ի՞նչ եք անում, ո՞նց կլինի էդպես:

-Դե հազում ենք էլի ամբողջ ցերեկը … Մեր մամաներն էլ ամեն իրիկուն մեզ դոկտոր մոմիկ են տալիս, որ գիշերները չհազանք :

Ես չեմ ուզում որևէ կերպ հաշվարկների անդրադառնալ,դրանք անշուշտ կհիմնավորվեն պետական բյուջեի տրամաբանությամբ,բանակի ծախսերով, թոշակներով , առաջնակարգ հարկատուների կարգավիճակով………:Եվ չենք ուզում նաև,որ այս հազացող կամ չհազացող երեխաների տրամաբանությունը համարվի ուղղամիտ միամտության արդյունք:Հայրենիքի և պետության,հայրենասիրական և պետական մտածողություն կառուցողը կամ պատասխանատուն արդյոք պե՞տք է,պարտավո՞ր է մտածել առաջին հերթին այսօրվա - վաղվա քաղաքացու մասին,որ զինվոր է,զինվորի հայր,զինվորի որդի,.զինվորի մայր:

Իսկ ավելի տնտեսագիտորեն արտահայտվելու համար ինձ օգնության եմ հրավիրումկապիտալիզմի խոշորագույն տնտեսագետներից մեկին Ջոն Մեյնարդ Քեյսիին.

Հեղինակ -Մեծարգո, Ջոն Մեյնարդ ,ինչի՞ց է կախված մարդկային ցանկացած հասարակության բարեկեցությունը:

Ջոն Մեյնարդ - Թող ոսկու և արծաթի արժեքն ինչքան ուզում է բարձրանա կամ իջնի, մարդկային բոլոր հասարակությունների բարեկեցությունը միշտ կախված կլինի հողի տված պտուղներից և ժողովրդի աշխատանքից:Դրանք միասին հանդիսանում են առավել ՀՈՒՍԱԼԻ, ՉՆՎԱԶՈՂ և ԻՐԱԿԱՆ , քան Բրազիլիայի ամբողջ ոսկին և Պոնտոսի արծաթը:

Հեղինակ - Լավ, հարգելի Ջոն Մեյնարդ, ինչպես կարգավորել շուկայական տնտեսությունը

Ջոն Մեյնարդ - Հարգելիս, շուկայան տընտեսությունը չի կարող ինքնակարգավորվել, այդ իսկ պատճառով պետական միջամտությունը անխուսափելի է:

Մեր զրույցը այսքանով սահմանափակելուց հետո ուզում եմ մեջբերել Ալավերդու քաղաքային և Թումանյանի շրջանային խորհուրդների 1989թ մայիսի 12 –ի համատեղ որոշման մի հատվածը .

,,Խնդրել Հայկական ԽՍՀ դատախազությանը արագացնել 1989թ. մայիսի 7-ին տեղի ունեցած մասսայական թունավորումների և տեխնոլոգիական գործընթացների խախտման կապակցությամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը,,;Ինչպես ասում են ,,Ֆակտ դլյա ռազմըշլենիյա,,:

Հայաստանը մետաղամշակման հնագույն օրրաններից է, որով կառուցում ենք մեր հպարտությունը:Հայաստանը գիտական հզոր հնարավորություններ` հանքարդյունաբերության ոլորտում գյուտերի տեխնոլոգիաների հեղինակային երկիր է, որով կառուցում ենք մեր հպարտությունը:Հայաստանը ցեոլիտային հզոր և ամենահարուստ հանքավայրերի երկիր է : Խորհրդային միության Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի 1986-87թթ որոշումերում անդրադարձել են Ցեոլիտի Կոթիի հանքավայրին և պատվիրել են մինչև մեկ միլիոն տոննա աղացած քարանյութ Չեռնոբիլի մահացած հողերը կենդանացնելու համար:Հայաստանում մի քանի ջանադիրների համառությամբ ցեոլիտից պատրաստեցին անասնակեր ու պարարտանյութ ու պետական աջակցության բացակայության պայմաններում ձախողվեցին; ՍԱ ՆՈՒՅՆ ՊԵՍ ՖԱԿՏ ԴԼՅԱ ՌԱԶՄԸՇԼԵՆԻՅԱ ;

Հայաստանը այսօր ունի Քաջարանի, Կապանի, Ագարակի կոմբինատները իրենց չլուծված խնդիրներով / պոչամբարների վերամշակում ,բուսածածկույթ, բուսական և կենդանական մուտացիաներ հողի մեջ և ջրերում, մարդկանց առողջություն, նոր հիվանդությունների առաջացման անտարբերություն, այս ուղղությամբ անկախ վիճակագրական համակարգի բացակայություն/:

Այս ահռելի գիտաարտադրական փորձառությունը ասես կախարդական փայտիկով ջնջվում է հիշողությունից և խնդիրներին մոտեցվում է նախնադարյան ,,բարեխիղճ,, անգիտությամբ, բարբարոս անտարբերությամբ,կիսատ-պռատ, տհաս գիտակցականությամբ:Երբ ծանոթանում ես պետական լիազորված մարմինների գործելակերպին ու նրանց ներկայացրած փաստաթղթերին , այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք այլ պետության ներկայացուցիչներ են;Այսինքն ուղղակի դեմքիդ է հարվածում օմբուսմենի ախտորոշումը:Ասես մարդիկ մարտահրապարակ են նետված և պետք է պայքարեն հենց իրենց խղճի դեմ:Նրանք վճարվում են մարտահրապարակում լինելու համար:Եթե հրապարակ դուրս չգան սոված կսատկեն :Եթե հրապարակ դուրս գան պիտի սպանեն սեփական խիղճը: Իսկ անխիղճ վիճակը առաջանում է երբ ամեն պետական միջոցներով պայմաններ են ստեղծվում սեփական խիղճդ սպանելու համար:Հիշեցեք Օմբուսմենի ախտորոշումը:Պետությունը դեմ է իր Քաղաքացուն:

Ես մասնագիտական իրավասություն ինձ չեմ վերապահում այստեղ քննել կոնկրետ Թեղուտի վերաբերյալ փաստաթղթերը ՞ ԱՅՆ ԿՔՆՆԱՀՏՋ թերևս այդ թեմայով գիտա-գործնական ժողովը/և արդեն իսկ իրենց հերթին սպասող Մթնաձորի ոսկու հանքավայրի , Հանքավանի , Խոսրովի արգելավայրի , տասնյակ հազարավոր տարվա հնավայրերի տակ գտնվող զանազան հանքահարստությունների ծածուկ փաստաթղթերը, բայց ուզում եմ բարձրաձայնել.

ուր մնացին հայկական կապիտալ ներդրումները , հայկական միկրոբիոլոգիական ազգային բանկը,ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱՆԿԸ,հայակակն անտառային ֆոնդը , արդյունաբերությունից գանձվող գյուղհարկն ու գիտության հարկը,էկոլոգիական դատախազությունը, դրա նկատմամաբ պետական հոգածությունը ուր մնացին գյուղական կոոպերացիաները, ուր մնացին մեքենատրակտորային պարկերը , գյուղատնտեսական նախականխիչ միջոցառումների , հողօգտագործման արդյունավետության, գյուղ-քաղաք համադրության, ի վերջո սոցիալական սահմանադրության երազանքը, որը այսօր հասցվել է նվազագույն թոշակի և աշխատանք ունեցողին գոնե աշխատավարձ ապահովելու մակարդակի:

Իհարկե ծանր է եզրակացնել, որ այս ամենն ուղղված է քաղաքացու դեմ զինվորի դեմ հրամանատարի դեմ ,բանակի դեմ , ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Դեմ, պետության դեմ, պետականության դեմ,նախագահի դեմ,Հայ Դատի դեմ, Հայրենիքի դեմ: Եվ ինչպես Խորհրդային Միության պայմաններում մարդասիրական և պետական գաղափարների լույսի տակ իրականացվում էր 1937թ. և այլ թվականների հասարակական գիտակցության մաքրման քաղաքականությունը այսօր էլ իներցիայի , թե ինքնապաշտպանության բնազդային մղումով այդ ամենն արվում է հանուն պետականության, հանուն ազգային անվտանգության: Եվ դա այն պատճառով, որ այս հակոտնյա գաղափարների բաժանարար գիծը այնքան է բարակել, որ նույնիսկ չի երևում:

Ալավերդիում մեզ հյուրընկալած տատիկը մեզ համար առավոտյան ձվածեղ արեց խոհանոցում պահվող մի քանի հավերի թարմ ձվերից և ներողություն խնդրեց, որ սեղանին երշիկ չի դնում քանի որ արդեն երեք ամիս է մանկապարտեզում աշխատավարձ չեն տալիս:

Քաղաքից Թեղուտ գնալիս նկատեցինք, որ իմ բաճկոնի վրա երեկվա ծծմբային մառախուղից համատարած սև կետեր էին առաջացել , իսկ իմ ուղեկցի բարակ կաշվե բաճկոնի վրա առաջացել էին ասես ասեղահարումից առաջացած ցանցեր:Գյուղ բարձրանալիս պատահական դեղատուն մտա և Դոկտոր մոմիկ խնդրեցի կոկորդիս մռմտոցը անցկացնելու համար, բայց վաճառողը ասաց, որ դեղատներում չեմ գտնի:

Կոկորդիս մռմռալը անցավ միայն , երբ կանգնած էի անտառի այն հատվածում , որը պլանավորվել է ամբողջությամբ հատել Թեղուտի ոսկով, պղնձով, մոլիբդենով, բացառիկ մետաղներով հարուստ հանքավայրի բաց շահագործումը սկսելու համար, իսկ ինչպես հետախուզա-հետազոտական փաստաթղթերում է նշված վնասները կհաշվարկվեն շահագործման 25 տարիների ընթացքում:

ԼԱԼՎԱՐ ԱՇԽԱՐՀ

/նույնը Քաջարան, նույնը Ագարակ, Լեռնաձոր ,Արծվանիկ, Ախթալա…, նույնը կարող է դառնալ ՀԱՆՔԱՎԱՆԸ , Մթնաձորի ՄԱԶՐԱՆ, ՇՆՈՂԸ , ԹԵՂՈՒՏԸ/

Ով է քեզ կառավարում Լալավար …
Խրոխտ բարձունքի վրա խոյացող երկաթե սև խողովա՞կը,
որ թույն ու ծծումբ է թքում քո դեմքին:
Ծխի ծանրության տակ կուչ եկած եկեղեցի՞ն,
որ բռի մեջ սեղմել է աղոթքները որպես մի փունջ թունավոր կանաչի:
Գունատ երեխաների անհոգ ծիծա՞ղը,
որ հանկարծ ընդհատվում է ծեր հազի նոպայով:
Սև մամուռի տակ թաքնված լուսամուտներ՞ը շենքերի:
Հրանտ Մաթևոսյանի մեղադրող ժպի՞տը,
որ գյուղացիական զնգուն անցյալից ուղղված է
դեպի քաղաքային ապականվող ապագան
և անտարբեր կի՞նը, որ երեխայի ձեռքից բռնած աստճաններով բարձրանում է այնպես,
ասես իջնում է աստիճաններով
գերեզմանից դեպի գերեզման:
Իր երկրի անձնագիրը կորցրած գե՞տը,
ձկները՞ որոնց ուռած ականջներով խլությունն ու դուրս պըրծած աչքերով կուրությունն է մոլորվել խղճի պղտոր ջրերում
Գեղեցիկ սլացքով լանջն ի վար գահավիժող
աղբաջրերի գարշահոտ ջրվե՞ժը,
որ հեռվից ծածանվում է ճերմակ մետաքսե հասնաքողի նման:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 987
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott