samvel.shahinyan
Logo

ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈԹՈՂՆԵՐՈՒՄ ԶԱՐԴԱՐՎԵՍՏՈՒՄ

Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի որոշակի մակարդակի և ստեղծելով իր ժամանակաշրջանի համար բացարձակ, հաճախ եզակի կոթողներ, կտրուկ հրաժարվել է այդ ամենից ու անցել նախորդից արմատապես տարբերվող, նոր չափանիշների, մոտեցումների, ճարտարապետական ու շինարարական միանգամայն նոր որակների և արժեքների:

Ի տարբերություն Հռոմեական, Եգիպտական, Հունական, Չինական, Հնդկական ավանդապաշտական մշակույթների, որոնք հազարամյակներ շարունակ հիմնականում զերծ են մնացել գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխություններից, Հայկական ճարտարապետությունը և մշակույթը ունեցել են փուլեր,որոնց տարբերությունները ընդգծված ու ակնառու են : Այս հանգամանքը պատճառ է դարձել տարաբնույթ, հակասական, հաճախ անտրամաբանական, որոշ դեպքերում էլ վնասկար, շինծու վարկածների և նույնիսկ տեսությունների ի հայտ գալուն: Հայոց Մշակույթի փուլերը մեր և օտար գիտնականների կողմից, միանգամայն անարդացիորեն պիտակակավորվել են, որպես <<նախաուրարտական>>, <<ուրարտական>>, <պարսկական>>, <<հելլենական>>,<<արաբական>>, <<բյուզանդական>> գրեթե տեղ չթողնելով հայկականի համար: Եթե չլիներ քրիստոնեական շրջանի հուժկու, բազմաշերտ, բազմաբովանդակ մշակույթը իր քարեղեն և գրավոր կենդանի ապացույցներով, այսօրվա մեր գիտնականներից ոմանք, մանավանդ հնագետների շրջանում, Ս.Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանը հաստատ կպիտակավորեին, պատմությունից հայ, հայկական հասկացությունը օտարելու, իրենց բնորոշ գործելակերպով :

Ճարտարապետության տեսանկյունից կատարյալ և ճարտարագիտական առումով անբասիր շինությունների և հուշարձանների առկայությունը ինչպես օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը, որևէ հիմք չի տալիս որևէ մեկ հետազոտողի պնդել Հայաստանում հելլենական մշակույթային շրջանի մասին: Եթե հելլենական ասելով, ենթադրվեր, օտար մշակույթների լավագույն օրինակները ընդօրինակելու և մեզանում ճշգրտորեն, կամ յուրովի վերարտադրելու, հայ մշակույթին բնորոշ սովորությունը` խնդիրը քննարկման առարկա չէր դառնա: Սա մշակույթների ներթափանցման, հարստացման և զարգացման գործընթաց է, որը բնորոշ է մեր մշակույթի պատմությանը և կենսունակ քաղաքակրթությունների բնականոն ուղեկիցն է : Անվիճելի է,որ ինչպես Գառնիի տաճարը, այնպես էլ ցանկացած արտածին մշակույթային, ոճական, կամ գեղագիտական պատմա-նյութական արժեք, որոնց պատմական նախատիպերը նույն արմատներն են ունեցել, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ հիմա, հազարամյակներ հետո, հոգեհարազատ ու սրտամոտ է մեզ և տեղավորվում է մեր աշխարհընկալումների և հոգևոր ներհայեցումների տիրույթում: Այդ հուշարձանները` ընդելուզված հայկական պատմամշակութային ընդհանուր իրողությանը, երբևիցէ խորթ տարր չեն եղել և չեն խաթարել հայ մշակույթի նրբահույս, բայց և ներքին ամուր հոգևոր ու նյութական կապերով հարատևող ներդաշնակությունը :

Վստահաբար կարելի է պնդել, որ հոգևոր և մշակութային նույն դաշտում ի հայտ եկած արտահայտման տարբեր նյութական, կամ իռացիոնալ, ձևերը, եթե նույն սկզբանաղբյուրից են ծագել, ապա նույնիսկ այլածին լինելով, լրացնում, բայց երբևէ չեն խաթարում մշակույթային ընդհանրապատկերը: Ընդհանրապատկերի բաղադրիչը, կամ տարրը, կարող է որևէ կոնկրետ հուշարձանի համար լինել բնութագրիչ, բայց երբևէ չի կարող դիտարկվել որևէ քաղաքակրթություն, կամ մշակույթ ` ամբողջությամբ:

Zoom Image

Zoom Image

Արդյ՞ոք Հայոց Պատմության տարբեր փուլերը այն աստիճանի են տարանջատված, որ Հայ մշակույթի մի որևէ փուլի շերտերում հնարավոր չէ պեղել, գտնել և ներկայացնել անցյալի մասունքներ, բաղդրիչներ, որոնք նորի հետ օրգանական միասնություն են կազմում և վերահաստատում Հայ Մշակույթի ներքին ընդհանուր կապը իր գոյության ամբողջ ժամանակաշրջանում: Պարզվում է, որ դրանք բազմաթիվ են, կան, նույնիսկ գրանցված են բազմաթիվ գիտական հրատարակումներում, բայց հազվագյուտ են վերլուծվել և գիտական եզրակացությունների համար հիմք չեն ծառայել : Նման կռվան ունենալու առկայությամբ հակամերժ եզրակացությունների քանակը, մանավանդ դարասկզբի գիտնականների աշխատություններում, այնքան շատ է, որ ընդհանուր միտվածության տպավորություն է ստեղծում:

Անթրոպոգեն միջավայրի հոգևոր ու գաղափարական շերտերը գրեթե անփոփոխ թողնելով,մշակույթի նյութական արժեքային համակարգում գեղագիտական և ոճական նոր, օտարածին մոտեցումների ու դրսևորումների որդեգրման երևույթը բնորոշ չէ Հին ժողովրդներին և ազգերին: Հին աշխարհի ժողովրդների զարգացման պատմության մեջ, որպես նման երևույթ, թերևս կարելի դիտարկել Ք.ա. 1-ին և Ք.հ. 3-րդ դդ. հելլենական հետքի առկայությունը եգիպտական մշակույթում, որի կրողները հիմնականում ոչ թե եգիպտացիներն էին, այլ հույն և հռոմեացի մեծաքանակ եկվորները: Անթրոպոգեն միջավայրի մշակութի հոգևոր, գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխությունների հայկական օրինակը թերևս համեմատելի է կենդանի բնության խոշոր գեոէկոհամակարգերի էվոլյուցիոն, բնապատմական զարգացման հետ:

Մշակութը և նրա կարևոր մաս կազմող ճարտարապետությունը, գոյություն է ունենում այնքան ժամանակ քանի դեռ գոյություն ունի այդ մշակույթը կրող ժողովուրդը: Նույնիսկ, խոշոր միգրացիաների ժամանակ բիոտոպը փոխած ժողովրդները, դեռ երկար ժամանակ դիմադրում են նոր, բնական էկոմիջավայրի գործոնների ազդեցությանը և պահպանում հարազատ մշակույթը:

Zoom Image

Պատկեր 4. Նախաքրիստոնեական բազիլիկ կառույցների ճարտարապետության զարգացման ընթացքը ըստ նրանց հատակագծերի, կառուցման վայրի բնակլիմայական պայմանների և գործառույթային նշանակության : Ըստ` Թ.Թորամանյանի:

Նախնականից արմատապես տարբերվող բիոտոպում եկվորների մշակույթի փոփոխությունները և մետամորֆոզները անխուսափելի են: Դա ժամանակի հարց է, որը կարող է ձգձգվել միայն մայր մշակույթի հետ կապի անընդհատականության և ներազդեցության հետևանքում:

Մշակույթը կարող է, առանց արտաքին, կամ ներքին անթրոպոգեն միջամտության դանդաղ մարել ինչպես էտրուսկների դեպքում, կամ պատմական կարճ ժամանակում մահանալ, ինչպես մայանական մշակույթի հետ եղավ: Մաթեմատիկայի, ճարտարապետության և աստղագիտության բնագավառներում ժամանակին անհավատալի բարձրունքների հասած Չեչեն-Իտսանի, Տոլանի, Կալիգուլանի երբեմնի հզոր տիրակալների սերունդները արդեն 19-րդ դարում, լավագույն դեպքում կարող էին ճյուղերից և տերևներից հյուղակներ պատրաստել` Յուկատանի կլիմային բնորոշ, հորդառատ անձրևներից պասպարվելու համար:

Մշակույթը ունիվերսալ համակարգ է, որը կարող է գործել միայն այն բիոտոպում, որտեղ ծնվել և զարգացել է: Օժտված է ինքնավերականգնման և և ինքնազարգացման հատկանիշներով: Այն բաղկացած է բնական, սոցիալական, գեղագիտական, բարոյագիտական, տնտեսական, ռազմական, անհատական և այլ տարրերից, որոնց փոփոխությունները, ներքին, կամ արտաքին ազդեցությունների ներքո, առաջացնում են փոփոխություններ ամբողջ համակարգում: Համակարգի փոփոխության ժամանակ, եթե այդ տարրերը,կամ բաղադրիչները, կարողանում են իրենց գործառույթային հատկանիշները փոխանցել մեկ այլ տարրի,կամ կրել մեկ այլ տարրի գործառույթները, այսինքն, եթե մշակութը կարողանում է իրականացնել ֆունկցիոնալ տարրերի հատկանիշների ներհամակարգային փոխանցելիությունը, ապա այն, որպես նոր վերակազմավորված համակարգ շարունակում է գործել: Ընդ որում նոր ձևավորված մշակույթը պարտադիր պետք է ունենա համակարգը կազմող տարրերի ներդաշնակություն, այդ տարրերի փոխհարաբերությունների գործընթացում՝ գործառույթային ներդաշնակություն: Այս դեպքում մշակույթը ձեռք է բերում ինքնավերականգնման և ինքնազարգացման հատկանիշներ ու շարունակում ապրել: Ընդ որում նոր համակարգը կարող է լինել բաց ուրիշ համակարգերի համար, կամ՝ փակ :

Մշակութը գոյությունը լրջորեն վտանգվում է օտար մշակույթի զանգվածային, խոշորածավալ ներթափանցման հետ: Այս դեպքում ներթափանցած մշակույթի գերակայման հնարավորություննեը անհամեմատ քիչ են, հիմնականում այն պատճառով որ այն պիտի իրեն դրսևորի էկոլոգիական տեսանկյունից թշնամական միջավայրում : Արտաքին բռնազավթման գործոնի դեմ, ագրեսիայի ենթարկված մշակույթը ըմբոստանում է, զինվելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր և արդյունավետ պայքարի միջոցներով : Օգտագործվում է նույնիսկ ժամանակի գործոնը, ինչը տեղի ունեցավ Չինաստանում` թագավորող մոնղոլական տարրի հետ, որոնց մշակույթը չինական միջավայրում անզոր գտնվեց, լուծվեց նրա մեջ և անհետացավ պամության թատերաբեմից: Մշակութների ձուլման արդյունքում, որը տեղ է ունենում բռնի ներթափանցման հետևանքում, երկու մշակույթներն էլ կորուստներ են ունենում, ընդ որում քիչ չեն դեպքերը երբ երկու մշակույթներից որևէ մեկի գերակայության անհնարինության դեպքում, երկու մշակույթներն էլ անհետանում են, կամ էլ լավագույն դեպքում ձևավորվում է մի նոր մշակույթ, որը ինչ որ հատկանիշներով նախորդ մշակույթներին նման լինելով հանդերձ,միանգամայն նոր երևույթ է:

Հայոց մշակույթը ճկուն համակարգ է, որի կենսունակությունը երևի թե իր ներքին կառուցվածքի առանձնահատկությունից է բխում: Առանձնահատկություն, որի հիմնական բնութագիրը` հանդուրժողականությունն է, որի առկայությունը շատ հին հիմքեր ունի և երևի թէ պատճառաբանվում է հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների մայր բիոտոպում շարունակաբար ապրելու իրողությամբ: Հայոց մշակույթը ի զորու է սպունգի նման կլանել մշակույթային նորույթները, յուրովի հղկել, մշակել, հարմարեցնել իր հոգևոր, գեղագիտական ու սոցիալական պահանջներին, դարձնել կիրառական արժեք: Չնայաց սրան ավանդապաշտ է, կառչաց իր սովորություններից և արժեքներից: Ցանկացած օտար միջավայրում հարմարվելու, ստեղծագործելու, հասարակության մեջ արժանավոր տեղ զբաղեցնելու հայի հատկությունը վաղուց է հայտնի : Ընդորում օտար միջավայրին հարմարվելուն զուգնթաց նա միշտ էլ ձգտել իր սեփական մշակույթը տեղայնացնել, պաշպանել, որ ինքն էլ պաշպանված լինի:

Վերը շարադրվածը բավարար համարենք: Սա ընդհամենը, փոքր հավելումներով, աշխարհում ընդունված մեթոդաբանական մի քանի սկզբունքային դրույթների հպանցիկ շարադրանք է, ի հիշեցում այն կասկածամիտներին, որոնք Հայոց հողը պեղելիս հայտնաբերած գտածոների պատկանելությունը որոշելիս` սկսում են մտածածին ազգեր ու մշակույթներ որոնել և չեն ուզում հիմնվել առողջ բանականության և համաշխարհային գիտության ձեռքբերումների վրա: Ժամանակն է, որ հայ հետազոտողները փորձեն հասկանալ Հայկական Լեռնաշխարհի տեղաբնակների, այսինքն հայերի, մշակույթի զարգացման գործընթացները, գոնե վերջին 5-6000 տարիների տիրույթում: Մի բան որը ամենևին էլ դժվար չէ այսօրվա պեղածո նյութի ահռելի քանակության և Եվրոպական առաջադեմ գիտության ձեռքբերումների պայմաններում:

Ճարտարապետության մեջ մեզ հայտնի ոճերը, ձևերը ի հայտ եկան հասարակական պահանջի անընդհատական զարգացման արդյունքում: Որոշ տարրեր կաողացան հարատևել այդ ոճերի մեջ, ճարտարապետական կառույցների կառուցվածքում, կամ առանձին, բայց փոփոխվող պահանջարկին ականջալուր` հարստացած նոր մանրամասններով, նոր գեղագիտական ընկալումներն համահունչ: Դրանք քարեղեն առանձին հուշարձաններն են` մենհիրներ, քարակոթողներ, կրոմլեխներ ու կրոմլեխատիպ կառուցվածքներ, քարե դռներ, վիմաշար թունելներ և անցուղիներ, որոնց մի մասը դեռևս գործածական են, մյուսները պատմամշակութային հուշարձաններ: Դրանք նաև զարդարվեստի նմուշներն են, որոնցից մի մասը պահպանել է իր նախնական տեսքը, բայց կորցրել նախնական իմաստը և ձեռք բերել նոր իմաստավորում, կամ նմուշներն են` որոնք ձևափոխվել, ոճավորվել, բայց պահպանել են նախկինում վերագրված իմաստը` հարմարվելով նոր մեկնաբանությունների միջավայրին:

Թ.Թորամանյանի մեկնաբանությունները` հեթանոսական շրջանի տաճարաշինության ակունքների, հին աշխարհի ծիսական շինությունների ոճային առանձնահատկությունների բազմազանության կլիմայական ու սոցիալական պատճառների և բազիլիկ հատակագծով տաճարներից քրիստոնեական առաջին եկեղեցիների ի հայտ գալու նախադրյալների մասին` գիտական ամուր հիմք են ստեղծել հայկական ճարտարապետության անընդհատականության և Հայկական լեռնաշխարհում գիտելիքների ժառանգաբար և ավանդաբար փոխանցման տեսակետը հիմնավորելու համար: Կառուցման և կառուցապատման, ինչպես նաև շինարարական տեխնոլոգիաների առանձնահատկությունների վերաբերյալ վերջին 50 տարիների ընդացքում կատարված գիտական բազմաթիվ հետազոտությունները համոզիչ են: Սա նույնպես լուրջ հիմք է ստեղծել նախապատրաստել գիտական նյութի համահավաք և հրատարակել: Այսպիսի աշխատանքի իրականացումը հնարավոր է տարբեր մասնագիտությունների փորձառու մասնագետների համատեղ աշխատանքի դեպքում:Նմանատիպ գիտական համահավաք կոթողային աշխատանքի կարիքը չափազանց մեծ է ինչպես մեզանում, այնպես էլ օտարների համար:

Հայաստանի տարածքում պահպանված ճարտարապետական ամենահին նմուշների մեջ առանձնահատուկ են ստորգետնյա անցուղիները, որոնք ստորգետնյա լինելով,ամբողջությամբ ժայռափոր չեն:Սրանց բնորոշ առանձնահատկություններից են թունելներում(Պատկեր), տեղադրված քարե դռները(Պատկեր),որոնք ամբողջական ժայռաբեկորներից են տաշած :Շատ հնագետների և պատմաբանների մոտ տարածված տեսակետ կա,որ քարե դռներով քարանձավները և սրանց բաղադրիչ հանդիսացող թունելներն և քարե դռները,տարիքային առումով միջնադարյան կառույցներ են:Այստեսակետը, հավանաբար հիմնվում է միջնադարյան բազմաթիվ կառույցներում աճախ հանդիպող,նույն շինարարական սկզբունքով կառուցված,քարե դռներով ստորգետնյա անցուղիների բազմաթիվ օրինակների վրա : Սակայն մենք այլ տեսակետ ունենք,որի հիմնավորումները տեղ են գտել մի շարք միջազգային գիտաժողովների զեկույցներում :

Zoom Image

Zoom Image

Zoom Image

Քարե դռներով քարանձավները (Պատկեր) և նրանց թունելներն(Պատկեր) ունեցել են իրենց նախատիպերը Հայկական լեռնաշխարհում և այստեղից տարածվել են Եվրոպայում: Վյումի սառցապատումից հետո, սառույցներից ազատագրված տարածքներում, բնակության վայր որոնող գաղթականների խմբերը իրենց հետ տարել և տեղայնացրել են ոչ միայն ընտելացրած բեզուարյան այծի ընտանի տեսակները, գյուղատնտեսական մշակովի բուսատեսակները, այլև շինարարական մշակույթն ու մայր հայրենիքում ձևավորված սովորույթներն ու ծեսերը: Վյումից հետո առաջին գաղթօջախները Եվրոպայում սփռված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք` Բալկաններում, Իտալիայում. Ավստրիայում, հարավային և կենտրոնական Ֆրանսիայում, Բրիտանական կղզիներում: Առավել ամբողջական սրանք պահպանվել են Իռլանդիայում դամբարանների տեսքով

Քարե դռնավոր քարանձավները հրաբխային շերտերում փորված ժայռափոր կառուցվածքներ են որոնք բազմաֆունկցիոնալ կիրառություն են ունեցել: Սրանք հիմնականում տեղադրված են լանդշաՖտի թեք մասերում(Պատկեր), իսկ ավելի հաճախ ձորերում և ձորակներում(Պատկեր): Քարե դռնավոր քարանձավները փորված են շերտերի հպման մակերեսի ուղղությամբ` անդեզիտային և բազալտային լավային և լավատակ շերտերի կոնտակտներում:
Քարե դռնավոր քարանձավները բաղկացած են սրահից կամ սրահներից և դրսի հետ հաղորդակցվում են թունելով:Անվանումը ձեռք են բերել թունելի մեջ և սրահների միացման անցուղիներում տեղադրված քարե դռներից:

Հայաստանի տարածքում հայտնաբերված և հետազոտված մինչքրիստոնեական շրջանի քարակոթողների ընդհանուր քանակը ֆրանսիական Քառնակի մեգալիթային հուշարձանների թվաքանակի տասներորդ մասն իսկ չի կազմում, սակայն ձևի,տեսքի,վրայի զարդաքանդակների ու խորհրդանշանների, տարածման վայրի լանդշաֆտի առանձնահատկություններով այն ավելի <<ընթեռնելի>> է, այդ իսկ պատճառով, գիտական առումով, ավելի հրապուրիչ: Քարակոթողները` մենհիրները, դոլմենները, կրոմլեխները նախագրային, նախապատմական ժամանակներից մեզ հասած հուշարձաններ են, որոնց նշանակությունը, կառուցման և տեղադրման շարժառիթները հասկանալու համար, նվազագույն պետք է կարողանանք մտածել հնագույն շինարարների նման,պատկերացնենք միջավայրը, որում ձևավորվել այդ հուշարձանների հեղինակների աշխարհընկալման պատկերացումները,մոռանալով ժամանակակից մարդուն շրջապատող անթրոպոգեն միջավայրի առարկաները, հարաբերությունները,խնդիրները:Դա չափազանց բարդ, դժվար լուծելի խնիդիր է:Երևի թե այս է պատճառը ու այսոր շրջանառության մեջ եղած գիտական գրեթե բոլոր վարկածներն էլ, եթե նույնիսկ մասամբ համոզիչ են, միևնույնն է, սպառիչ և վերջնական չեն:

Քարակոթողային հնագույն հուշարձանների մի խումբ է առանձնանում Հայաստանում,որը պայմանական <<վիշապ>> անվանումով է հայտնի: Փոքր չափի ճարտարապետական այս կոթողները, ոճային և հավանաբար նաև ֆունքցիոնալ առումով էականորեն տարբերվում են Հայաստանում և Եվրոպայում տարածված մենհիրներից, ինչպես նաև նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի քառակողմ քարակոթողներից :Վիշապներին մենք դեռ կանդրադառնանք մեր այս քննական նյութի շրջանակներում, քանի որ այս եզակի կառույցների հորինվածքներում նույնպես առկա է կապը հնագույն անցյալի հետ, դիտարկվում է զարդանախշերի զարգացման որոշակի օրինաչափություն: Համանկարներում ձևը, զարդանախշերի և կերպարների սամանափակ քանակությունը, փոխադարձ համեմատականության մեջ չափերի ներդաշնակությունը, նրանց տեղադրման մակերեսի ու տեղի ընտրությունը` ենթարկվում են մտահաղացման կուռ տրամաբանությանը և ոչինչ դուրս չի մնում առաջադրված թեմայի ենթատեքստից: Լուսանցքային ավելորդաբանությունների բացակայությունը պատկերի ընդհանուր ընկալման եզրերը նեղացնում է մինչև ընկալման որոշակի, հեղինակի կողմից նախատեսված սահմանները:

Zoom Image

Zoom Image

Մեր կողմից քննարկվող նյութի համար չափազանց կարևոր է նաև Հայատանի Հանրապետության և հարակից պետությունների տարածքներում քարեղեն հուշարձանների`ժայռապատկերների, դիտարկումը:Սրանք մեծ տարածվածությամբ սփռված են ամբողջ Հայկական Լեռնաշխարհում, հասնում են մինչև Հորդանան և Կարմիր ծովի եգիպտական ափը: Սրանք առավել մեծ խտությամբ հայտնի են Ղարաբաղի բարձրավանդակում,Գեղամա լեռներում, Ճաղատ,Մուրադ, Սևասար, Արագած և Կապուտջիղ լեռների շրջաններում : Հայկական Լեռնաշխարհում դիտարկված և հետազոտված ժայռապատկերները շահեկանորեն տարբերվում են վաղ պալեոլիթից սկսած,գիտական շրջանակներին հայտնի քարանձավային որմնանկարներից (Caves Art) և ժայռերն ու ժայռաբեկորներին դաջված, կամ փորված, հիմնականում բնապաշտական ենթատեքստ ունեցող պատկերներից (Rock Art): Ժայռապատկերները իրենց պատկերմամբ և բովանդակային իմաստավորմամբ, մեծ վերապահումներով հավանաբար կարելի է նմանեցնել ժայռապատկերներում հանդիպող, գաղափարային նշանների տպավորություն ստեղծող պատկերներին (Petrogliphe), սակայն ավելի մոտ են նախահիերոգլիֆային մտածողությանը:

Zoom Image
Պատկեր 27-28. Հայկական ժայռապատկերների երկու օրինակ Գեղամա լեռներից և Ղարաբաղի բարձրավանդակից:

1.Ժողովուրդների մեծ արտագաղթը Վյուրմի վերջին սառցապատումից առաջ և հետո Հայկական Լեռնաշխարհից և Հայկական Միջագետքից

Չորրորդականի երկրաբանական զարգացման պատմությունը նշանավորվեց կլիմայական պայմանների անընդհատ ու կտրուկ փոփոխություններով,որը անընդհատ լարվածության մեջ էր պահում բոլոր օրգանիզմներին, սկսած պարզագույններից, վերջացրած բարձր նյարդային համակարգ ունեցողներին` ստիպելով ի մի բերել ներկենսական դիմադրողականության բոլոր հնարավորությունները, փոփոխվելով` նոր հատկանիշներ ձեռքբերել, դիմագրավել, հարմարվել նոր պայմաններին, կամ հեռանալ կյանքի բեմից, զիջելով էկոլոգիական իր խորշը, կամ դարակը ավելի կենսունակ առանձնյակներին ու տեսակներին: Վյուրմի երկրորդ սառցապատումից հետո, ժամանակակից բանական մարդը, չունենալով վայրի բնության միջավայրում գոյատևելու համար անհրաժեշտ մագիլներ, ժանիքներ,կոտոշներ, փշեր, բրդածածկույթ, արագ վազելու, լողալու, մագլցելու հատկություններ` կարողացավ պատվով դուրս գալ այս փորձությունից ևս, շնորհիվ բոլոր կենդանիներից միայն իրեն բնորոշ հատկության`բանականության:Կլիմայական դաժան փոփոխությունները, սննդի մեջ օգտագործվող բույսերի և կենդանիների վերանալը, բիոտոպի խորը ձևափոխությունները մարդուն ,,վերջնագիր,, ներկայացրին` գործել միայնակ, կամ փոքր խմբերով և մի քանի սերնդի ընթացքում վերանալ, կամ միավորվել, ստեղծել բազմաֆունկցոնալ հասարակական միավորում, որը ընդունակ կլիներ համաձայնեցված համատեղ ծրագրեր և գործողություններ իրականացնել:Մինչև Վյուրմի վերջին սառցապատումը ընկած երկրաբանական տեսանկյունից աննշան ժամանակահատվածում, ընդհամենը 10հազար տարում մարդը լուծեց իր առջև դրված գերխնդիրը,գերազանցելով ինքն իրեն:Վյուրմի վերջին սառցապատման նախօրեին Հայկական Լեռնաշխարհի հարավում, Հայկական Միջագետքում և Միջագետքի հյուսիսում Մարդը ստեղծեց կազմակեպված հասարակություն, որը ուներ պարզունակ քաղաքակրթության հատկանիշներ:

Վյուրմի վերջին սառցապատումը ձևափոխեց հյուսիսային կիսագնդի բիոցենոզի ամբողջ պատկերը: Բազմաթիվ օրգանիզմներ, որ դիմացել էին վերջին սառցապատումներին, չկարողացան դիմագրավել այս վերջինին և վերացան: Անհետացան մաստոդոնտները, մամոնտները, քարանձավային արջերը, թրատամ վագրերը,հսկա եղջերուները, կրծողների բազմաթիվ տեսակներ:Վյուրմի վերջին սառցապատումից առաջ միջագետքից արևելք, ներառյալ ամբողջ Զագրոսը,դեպի հյուսիս` ամբողջ Հայոց Միջագետքը,Հայկական Լեռնաշխարհի մեծ մասը,նրանից արևմուտք ընկած տարածքները բնութագրվում էին ստվարախիտ անտառներով:

Սահարայի անապատի հյուսիս-արևելյան ահռելի տարածքների վրա տարածված էին սավանաներ:

Հազարամյակների ընթացքում ձևավավորված էկոհամակարգերը բնական նորահայտ գործնների հսկայածավալ ազդեցությանը դիմագրավելու համար անհրաժեշտ ժամանակ և միջոցներ չունենալով այլևս անկարող էին իրականացնել ինքնավերականգնման գործընթացներ, այդ պատճառով էլ վերարտադրությունը գնալով նվազում էր: Էկոհամակարգերի վրա բացասական գործոնների անընդհատական, նախկինում չտեսնված չափերի հասնող ազդեցության հետևանքում, կենսագոյության համար անհրաժեշտ ներքին էներգետիկ, նյութական պաշարների դանդաղ, բայց հաստատուն նվազում էին, այս ամենի արդյունքում բոլոր օրգանիզմները ճգնաժամային գոտում էին և մոտենում էին տոլերանտության սահմանին: Շատ քիչ բացառությամբ, գրեթե բոլոր օրգանիզմները դատապարտված էին մահվան,ընդ որում ոչ միայն առանձնյակները, այլև ամբողջ տեսակներ, տիպեր, ընտանիքներ: Տեղեկատվական դաշտի մեծածավալ խաթարումները ապակողմնորոշում էին ոչ միայն բուսական և կենդանական բոլոր ներկայացուցիչներին,այլև մարդուն, որը օժտված լինելով բանականությամբ, այնուամենայնիվ չուներ գիտական տեղեկացվածության այն ծավալներն, որ հնարավորություն տար նրան դիմագրավեր ահագնացող աղետին:Մինչ մետաղի հայտնագործումը, բոլոր մշակույթները կապված էին բնությանը և մեծապես կախված էկոհամակարգերի հավասարակշռությունից , քանի ու այդ կապվածությունն էր կյանքի երաշխիքներ ապահովվում :

12500 տարի առաջ բնության հետ այդ խորը կապը այլևս սկսեց բացասականորեն հակադարձվել:

Սառցապատումը անճանաչելիորեն փոխեց Եվրոպայի գեոմորֆոլոգիական տեսքը: Սառույցների տակ մնացին ամբողջ Սկանդինավիան, որտեղ սառցավահանի հաստվածքը հասնում էր 3000, իսկ որոշ գիտնականներ կարծիքով մինչև 3500 մ: Վոլոգդայից հյուսիս ամբողջ տարածքը դեպի հյուսիս հաստացող սառույցների տակ էր առել լանդշաֆտրի բոլոր խորդուբորդությունները, իսկ այսօվա Փարիզի մոտ սառույցների հաստությունը 200 մ-ից ավելին էր: Հյուսիսային կիսագնդի բոլոր լեռ:

Zoom Image

2.Քարե դռներով քարանձավները և նրանց կառուցման սկզբունքների նույնությունը Իռլանդական դամբարանների հետ

Այս քարանձավների կառուցման համար օգտագործվել են արդեն գոյություն ունեցող բնական քարանձավները, որոնք ըստ էության դենուդացիոն խորշեր են` <<լիթոմարգեր>> :

Սկզբում իրականացվել են մակաբացման աշխատանքներ: Հեռացվել են լանջի վրա եղած թափվածքները, ապա փորվել են քարանձավները և հարթեցվել են սրահի հատակն ու պատերն, ապա առաստաղից պոկել են կախված և թույլ կապակցված բեկորներն: Այնուհետև շարվել է թունելը, տեղադրվել քարե դռները և այս ամենը ծածկվել տեղական թափվածքներով, որոնք բազալտի ժայռաբեկորներ են: Թունելի քողարկումը իրականացվել է լանդշաՖտի տարերին համահունչ, որի արդյունում նույնիսկ փորձված աչքը չի կարող տեսնել թափվածքի տակ թաքցրած կառույցը(Պատկեր 7;8;9;10;11):

Այս տիպի քարանձավներ դեռևս պահպանվել են Արագածի փեշերին և համեմատաբար մեծ խտությամբ տարածված են Բյուրականից Կոշ ընկած հատվածում :

Այս տիպի քարանձավների կառուցումն ու նպատակային շահագործումը 17-րդ դարի վերջում դադարեցված է եղել :Չնայած բացառված չէ, որ ավելի ուշ,19-20-րդ դդ. օգտագործման մասնակի դեպքեր եղած լինեն Ուջան,Կոշ և հարակից գյուղերում:Թե երբ է ձևավորվել քարե դռներով քարանձավների կառուցելու ճարտարապետական մշակույթը, ճշգրտորեն դժվար որոշել, սակայն այս հարցին մոտավոր պատասխանել կարելի է: Ք.ծ.ա. 2-1 հազարամյակների բազմաթիվ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայկական Լեռնաշխարհում , Կապադովկիայում, Հայկական Միջագետքում, պատմական Կոմոգենեի տարածքում, Իրանում և այլն , որոնք հաստատում են քարե դռների և դոլմենատիպ շարվածքով ստորգետնյա անցուղիների և գաղտնամուտքերի օգտագործման փաստը: Ավելի հին հուշարձանների, որոնց ճարտարապետության մեջ այս շինարարական կոնստրուցիաները ու տեխնոլոգիաները կարևոր բաղադրիչ և մաս են կազմում` մենք հանդիպում ենք Բրիտանական կղզիներում : Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, կենտրոնական և հարավային Ֆրանսիայում,Իսպանիայի հյուսիսում,Իտալիայում բազմաթիվ են քարակերտ ճարտարապետական այն հուշարձանները ,որոնց տարիքը 3-4 հազարամյակ է գնահատված: Այս հուշարձաններից մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Իռլանդական հնագույն դամբարանները, որոնց ճարտարապետթյունը այնպիսի մի ամբողջականություն են, որ Վերտրուվիի և Պալադիոյի, ներդաշնակության ու կատարելության պատկերացումների շրջանակներում, ի վիճակի են դիմանալ ցանկացած քննադատության:Դասական ճարտարապետության ծննունդից 3 հազար տարի առաջ ստեղծված այս կոթողային հուշարձաններից` դիտարկենք Բոյնե գետի ափին Նյուգրենջի(Newgrange) մոտ,, Դուբլինից 50կմ հյուսիս գտնվող գտնվոող Տարա (Tara) դամբարանը (Պատկեր Տառա1): Ճարտարապետական մտահաղացման կատարելությամբ, բազմաֆունկցիոնալությամբ, կոնստրուկցիաների ամրությամբ, ժամանակով հաստատված երկարակեցությամբ այս հուշարձանը շահեկանորեն տարբերվում է իր ժամանակի նմանատիպ կառույցներից:Դատելով հնագտական պեղածո նյութից, կառույցի գործառույթային օգտագործման համար նախատեսված ծավալներից և հատակագծից, համամիտ ենք այն հետազոտողների հետ, որոնք գտնում են,որ դամբարանը նաև ծիսակավայր է:Այս տեսակետի օգտին են խոսում նաև պատերին և առստաղին փորված խորհրդանիշերը, անկասկած ծիսական նպատակների համար պատրաստված, ներքին հարդարաքի տեսակյունից անթերի ձևավորմամբ, հատակագծին ներդաշնակ,հյուսիս-արևելյան խորշում,դամբարանի հատակից մի փոքր բարձրությամբ տեղադրված, քարից տաշված, կլոր, ափսեատիպ,երկու փոքր փոսորակներով առարկան: Դամբարանը իրենից ներկայացնում է երեք թևերը հավասար,առանցքային ներքևի թևը երկար , խաչաձև հատակագծով անթրոպոգեն քարանձավ(Պատկեր ), որը կառուցումից հետո քողարկվել է խճաքարերից,գետաքարերից և կրաքարի բեկորներց բաղկացած բոլորաձև, արհեստական բլրակի տակ:Դրսից այն բոլորաձև թումբ է(Պատկեր ), որը իր դիրքով իշխում է չորս բոլոր տարածվող խոտածածկ,տեղ-տեղ ծառածածկ` ցածր բլուրներով,գետահովտային լանդշաֆտի վրա և որի արևելյան լանջի ստորին մասում դոլմենատիպ մուտք է բացվում : Քարանձավային ծիսասենյակը արտաքին աշխարհի հետ կապված է մեծ, կոպտամշակ,ուղղանկյուն,երկայնական սալաքարերով կառուցված թունելով:Ըստ ,,Bru na Boinne,, թանգարանի վերակազմված մանրակերտի` նախապես կառուցվել է ծիսական սրահը,ապա դեպի վեր նեղացող առստաղը (հայկական <<հազարաշեն>> առստաղի կառուցման սկզբունքներով),ապա թունելը և վերջում ամբողջ համալիրը ծածկել են քարաբեկորներով, կառույցը քողարկելով արհեստական բլրի տակ:

Համեմատելով իռլանդական դամբարանների կառուցման շինարարական սկզբունքները, հայկական քարե դռներով անթրոպոգեն քարանձավների, Հայկական Լեռնաշխահի Ք.ծ.ա.4-1հազարամյակների դամբարանների և միջնադարյան ամրոցների գետնուղիների թունելների ճարտարապետության հետ` անհնար է չնկատել բազմաթիվ նմանությունները աշխարհագրական տեսակետից իրարից զգալի հեռու այս կառույցների միջև:Կարելի է պնդել որ գործ ունենք նույն շինարարական մշակույթի հետ,որոնց ճարտարապետական ակունքները նույնն են:Այս մշակույթի որոշ ձեռքբերումներ Իռլանդիայում, մասամբ նաև Շոտլանդիայում, գործնականում կիրառել են բավական երկար ժամանակ:Օրինակ` որպես շինանյութ քարի ավանդաբար կիրառումը, բնակելի գյուղական տների ճարտարապետության մեջ դոլմենատիպ մուտքերի տեղադրման և <<հազարաշեն>>-ի սկզբունքով խրճիթների կառուցման ավանդական ոճի կիրառումը մինչև 19-րդ դար:

Այս տիպի ճարտարապետական հնագույն կառույցների հետքը Իռլանդիայից հասնում է Հայկական Լեռնաշխահ: Այսպիսով գծագրվում է այն ուղին, որով Չորրորդականի վերջում, Վյուրմի սառցապատումից հետո, Հայկական Լեռնաշխահից դուրս եկած մարդկանց խմբերը, արտագաղթեցին Եվրոպայի լայնատարած ու կուսական տարածքները: Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանների արդյունքում մարդկանց պոպուլյցիայի անընդհատ գերաճ էր տեղի ունենում,որը խթանում էր արտագաղթի անընդհատական գործընթացները:Եթե ընդունենք նորագույն հեազոտությունների արդյունքները, ապա վստահ կարող ենք ասել, որ գաղթականները ոչ միայն որոշակի մշակույթ ունեին ճարտարապետության , շինարարության, գյուղատնտեսության ,օբսիդիանի մշակման բնագավառներում,այլև քաղաքակրթության կրողներ էին, քանի որ հայոց լեզուն արդեն կազմավորված էր :

Հայկական Լեռնաշխահում քարե դռներով քարանձավների ճարտարապետության տարրերը(թունելների պատերի շարվածքի և ծածկի ձևը,մուտքի դոլմենանման կառույցը, <<հազարաշեն>>-ի սկզբունքով առստաղի կառուցվածքը և այլն), փոխադրվելով գործառույթային տարբեր նշանակության կառույցների մեջ (ամրոցներ,բնակելի տներ, եկեղեցիներ,դամբարաններ,գաղտնուղիներ և այլն,), ներդաշնակորեն լուծվել են նրանց ճարտարապետությանը, դառնալով մտահաղացման անբաժանելի մաս :

Հայաստանում, քարե դռներով քարանձավների մշակույթի սկզբնավորման շրջանը, հիմնվելով արևմտյան Եվրոպայի նմանատիպ շինությունների գնահատումների վրա, կարելի է մոտավոր ճշտությամբ ընդունել 5-րդ հազարամյակի երկրորդ կեսը: Հայկական Լեռնաշխահում, ավելի քան վեց հազարամյակ, օգտագործվել են քարե դռներով քարանձավների ճարտարապետության սկզբունքները:Միայն այս ճարտարապետական հուշարձանների համեմատական վերլուծության և այդ մշակույթի տարածման պատմա-աշխարհագրական տիրույթները ճշտելով, պնդել թե մայր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, գիտական տեսանկյունից լիարժեք համարել` չի կարելի: Սակայն մեր բոլոր հետազոտություններում առկա է մի կարևոր փաստ`նախագրային հնագույն ճարտարապետական մշակույթը պատմական պատկառելի ժամանակ պահպանվելով իր հիմնական հատկանշական բնութագրերը հասել է մեր օրերը,իսկ մենք գիտենք, որ մշակույթը կա,կիրառվում է միայն այդ մշակույթը ստեղծած և կրող ծողովրդի գոյության դեպքում:Մեր օրերում բավականին հետազոտված և ուսումնասիրված հնագիտական նյութ կա, պահպանված են բավարար քանակությամբ նյութական մշակույթի արժեքներ, որոնց հետազոտություններ մեր կողմից դիտարկվող խնդրի ենթատեքստում ավելի հիմնավոր ու ծանրակշիռ կդարձնեն առաջ քաշված եզրահանգումները:

3.Ճարտարապետական և մշակույթային մի քանի հարցերի մասին

Գառնիի և Մուսասիրի տաճարների համեմատություը:Արաբական մշակութի Սիրիա,Իսպանիա,Հայաստան,Եգիպտոս և այլն ազդեցության բացառում:Գիլգամեշ և Սասունցի Դավիթ:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Մեր այս նյութի քննարկման ժամանակային տիրույթը ընդգրկում է հասարակական միավորումների կազմավորումից մինչև ուշ միջնադարը: Գլոբալիզացիայի գործընթացները, որոնք զարգացած գիտության, տեխնոլոգիաների արդյունք են և համաշխարհային ընդհանուր մշակույթային դաշտ ստեղծելու միտվածություն ունեն մեր վերլուծությունների հետ առնչությունը մասնակի է: Այստեղ բերված բոլոր վերլուծությունները վերաբերվում են հասարակության նախաարդյունաբերական շրջանին: Տես <<Գլոբալիզացիայի հակասությունները>> էջ 20-ից36

2.Հայոց պատմության և հայ ժողովրդի ծագման հարցերի նկատմամբ 19-րդ դարի երկրորդ կեսին ակադեմիական Եվրոպան միանգամից և բուռն գիտական հետաքրքրություն սկսեց ցուցաբերել:Այս երևույթը ավելի քան գովելի կլիներ, եթե գիտնականները, այդ թվում և հայ մտավորականները նախատրամադրվածություն չունենային բոլոր տիպի գիտական մեկնաբանությունների համար մեկնակետ դարձնել հայերի եկվոր լինելու անհեթեթ վարկածը: Այս վարկածի և սրա հիման վրա գիտականորեն շարադրված հարյուրավոր անհեթեթ եզրակացությունները, որոնք իրենց հերթին նոր ավելի անհեթեթ տեսությությունների համար պարարտ հող էին ստեղծում` հայագիտության բնականոն զարգացումները կասեցրին չափազանց երկար ժամանակ: Հենվելով նախապատմիչ Հերոդոտոսի ,,Պատմություն” քերթվածքի յոթերորդ գրքի 73-րդ գլխի տեղեկությունների վրա, գիտնականների մի ամբողջ աստղաբույլ` Լեհման-Հաուպտ, Մորգան, Դելիշ, Կիպերտ, Քրեյշմեր, Մյուլլեր, Թամաշեկ, Հրոզնի, Մարկվերտ և այլոք, մեկի մյուսից առաջ անցնելով, հիմնվելով չափազանց աղքատ գիտական նյութի վրա, հրաշալի տրամաբանությամբ,բայց մեկը մյուսից խախուտ, մեռլածին տեսություններ էին վերարտադրում: Կրեշմերը որպես ,,արմեն,, անվան կողքին, ,,հայ,, ինքնանվանման բացատրություն, հայտարարում է, որ մինչև արմենների գալը և Հայաստան պետության ստեղծումը` Հայկական Լեռնաշխարհում, Ուրարտուից առաջ ապրել են հայասա ոչ-հնդեվրոպական ցեղը, կամ պարզապես` հայերը, որոնցից էլ արմենները սեփականացրել են այդ ինքնանվանումը : Տես` ,,Der nationale Name der Armenier Haikh’’ Anzeiger der Akademie der Wissensschaften in Wien,philos-hist.Klasse,No1-7,1932.: Այս ամենը իսկապես ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցինիկ և վտանգավոր չլիներ ոչ միայն Հայոց Պատմության և հայագիտության համար: Բանը հասավ նրան, որ Գելցերը, Պատմահայր Խորենացու սքանչելի գործը համարել է անհաջող հորինվածքներ և <<գիտական կարկատաններ>>`տես` ,,Համառոտ պատմութիւն հայոց,, Վիեննա.1880.էջ 5: Սրանցից հետ չէին մնում հայ պատմաբաններ Խալաթյանցը, Գարագաշյանը և ուրիշները: Մանանդյանը, hայերի եկվոր լինելու վերաբերյալ վակածին իր զորակցությունը հիմնավորելու համար հղում է կատարում Մարկվերտին, վերջինս անհավատալի ճարպկություն էր դրսեվորել` երկու կասկածելի փռուգիական բառ հայտնաբերելով, և ապա մեծ ջանասիրությամբ գրաբարյան երկու բառերի հետ նույնացնելու անվարան փորձից հետո հայտարարելով իր դատավճիռը`քանի որ այս երկու բառերը գրեթե նման են, ուրեմն այս այս բառերով խոսացած ժողովուրդները իրար կողքի ապրած կլինեն,ուրեմն հայերը եկվոր են,Հայաստան են գաղթել Փռուգիայից: Տես` J.Markward ,,Le berceau des Armeniens’’ Revue des Edudes armeniens, t.7,fasc.2, 1928.Paris.p.211-232: Ինչպես տեսնում ենք, հայագետները կարողացել են տասնյակ տարիներ շարունակ սև կատու բռնել մութ սենյակում,որտեղ երբեք և որև գույնի կատու չի եղել:

3.Այս առումով հատկանշական է Ա.Մովսիսյսանի հետազոտությունները` նախամաշտոցյան Հայաստանում`այլ երկրներում,այլ ժողովրդների կողմից ստեղծված գրային համակարգերի լայնածավալ գործածության վերաբերյալ բերված բազմաթիվ փաստարկները: Տես <<Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը>> ԵՊՀ հրատ. 2003 Երևան

4.Սարգոն Բ-ի կողմից ավերված Մուսասիրի մեզ հասած հարթաքանդակ պատկերի, նույնիսկ հպանցիկ դիտարկումը, ի հայտ է բերում Գառնիի տաճարի ճարտարապետական բաղադրիչների միջև բազմաթիվ կոնցեպտուալ նմանություններ, որոնք չեն կարող պատահական լինել: Այստեղից ամենևին չի կարելի սխալ եզրակացություն կատարել, պնդելով թե սա նույն մշակույթն է, սակայն կարելի է վստահորեն ասել որ այս երկու հուշարձանների հնագույն նախատիպը հաստատ նույնն է եղել: Այսինքն այս երկու հուշարձանները, նախամշակութային նույն հիմքով, ընդհանուր հոգևոր, ներհայեցողական միջավայրի տարբեր զարգացումների որոշակի փուլի, յուրօրինակ և ավարտուն նյութական դրսևորումներն են: Բնական է, որ այս և նման հուշարձանների առկայությունը, զարգացման տարբեր ճանապարհներ անցած և կատարելապես ձևավորված մշակութային միջավայրերում, չի կարող խաթարել մյուս մշակույթի տարրերի ֆունկցիոնալ ներդաշնակությունը:

5.ԱՄՆ Յելի համալսարանի պրոֆեսոր Է.Հանթինգտոնը դեռևս 1945թ. ,,Քաղաքակրթության շարժիչ ուժը” գրքում կարևոր նշում է կատարում ,,Հիմնականում կարելի է ասել, որ քաղաքակրթությունը սկսում է այն պահից, երբ անցում է տեղի ունենում գյուղական տնտեսության,նստակյաց կյանքի, ներդրվում են կառավարման որոշակի համակարգեր և գիր են ձեռք բերում,,:
Մշակույթը,որը ի հայտ եկավ մարդկային առաջին պարզունակ համայքների կազմավորմանը զուգընթաց, քաղաքակրթության ծագման (Պատկեր) պահից դառնում է կարևորագույն հասարակական արժեք և զարգացման հիմնական կողմնորոշիչ:Նախաստեղծ մշակույթի որոշ տարրեր բավական կենսունակ և երկարակյաց են: Նախաստեղծ մշակույթը` կրող ժողովրդին, համամարդկային քաղաքակրթության արժեքների ընդունման, յուրացման և կիրառման հիմնական կողմնորոշիչն է հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ այդ մշակույթային արժեքները կրող ժողովուրդը ապրում է հարազատ բիոտոպում:Ապրելու վայրի պայմանների և բնական գործոնների կտրուկ ու արմատական փոփոխությունները, կամ նախաստեղծ մշակույթը կրող ժողովրդի արտագաղթը ` ծննդավայր հանդիսացող բիոտոպից հիմնավորապես տարբերվող մեկ այլ բիոտոպ` հիմնավորապես թուլացնում է նախաստեղծ մշակույթի ազդեցությունը:

6.Այս առումով անգնահատելի են Թ.Թորամանյանի գիտական հետազոտությունները (,,Հայկական ճարտարապետություն,,հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948; Երևան):Մեծ գիտնականը գերազանց գործիմացությամբ, առանց ավելորդաբանությունների, մատչելի լեզվով, եգիպտական, հունական, հռոմեական, պարսկական և այլ քաղաքակրթությունների տաճարաշինական ճարտարապետությունը և ոճերը համադրելով և վերլուծելով (էջ10-14), հիմնավորում է դրանց ծագման, զարգացման, գործածականության սկզբունքներն ու պատճառները:Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ վերլուծությունների հիմքում դնելով կառույցների ֆունկցիոնալությունը,նա ավելի համոզիչ է դարձնում իր տեսակետը (Պատկեր 1):Խոսելով քրիստոնեական տաճարների մասին նա իրավացիորեն կանգ է առնում եբրայական տաճարաշինության կառուցվածքային, ոճական, գործառույթային առանձնահատկությունների վրա,քանի որ, ինչպես ինքն է պնդում,<<…համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդական ծեսերու և պաշտամուքներու միջոցավ:>> (էջ 14): Ապա մեկնաբանելով հրեից նյութապաշտական և ոչ երկնային կրոնի բացասական ազդեցությունը արվեստի, ճարտարապետության և ընդհանրապես մշակույթի զարգացման վրա`գրում է.<<Մովսեսի վարդապետության մեջ տեղ չունեցավ հոգվո անմահությունը…Այս վարդապետության հետևանոք այնքան զարգացավ ագահությունը և ընչաքաղցությունը հրեից մեջ, որ մինչև քրիստոնեության ժամանակ Պաղեստինը` սեփականության կռիվներու պատճառով մեծ արյունահեղության ասպարեզ դարձավ: Ոչ արվեստ և ոչ գիտություն չզարգացան այնտեղ,այնպես որ Սողոմոն երբ իր հռչակավոր տաճարին շինության ձեռնարկեց, ստիպվեցավ Փյունիկիայեն բերել տալ թե’ ճարտարապետ և թե’ արհեստավոր:>>(էջ 15):Այնուհետև Թ.Թորամանյանը խոսելով Հայկական ճարտարապետության փոխազդեցության հարցերի շուրջը, վկայելով օտար մի շարք գիտնականների` Լայարդ, Շուազի, Ստրչիգովսկի, Դիել, որպես բյուզանդական քրիստոնեական ճարտարապետության նախատիպ մատնանշում է հայկական ճարտարապետությունը( էջ 25):

Ա. Տեր-Ղևոնդյանը ուղակիորեն չափազանցություն համարելով պատմիչ Ագաթանգեղոսի վկայությունները նախաքրիստոնեական տաճարների ավերման մասին,վկայակոչելով Ա. Սահինյանին և Բ.Առաքելյանին,վստահորեն պնդում է,որ նախաքրիստոնեական ճարտարապետական մշակույթը ժառանգաբար փոխանցվել է քրիստոնեականին ,,…Դ-Ե դարերի հայկական ճարտարապետությունը շատ բան ժառանգեց հեթանոսական ճարտարապետությունից … Բանն այն է,որ քանդում էին մեհյանների բագինները (զոհասեղան, արձան),իսկ շնքերը վերածվում էին եկեղեցիների:>>:Տես`<<Հայոց Պատմություն>> Ագաթանգեղոս,ԵՊՀ 1983,Երևան, էջ 517-518:
Ագաթանգեղոսի վկայություններին պետք է շատ զգույշ անդրադառնալ,քանի որ նրա ,,Հայոց Պատմությունը,, ավելի շուտ քաղաքական միտվածություն ունեցող, քան պատմական բացարձակ ճշմարտություններ պարունակող գործ է,սակայն ուրիշ ժամանակագրի և այլ սկզբնաղբյուրի բացակայության պատճառով,ստիպված ենք բավարարվել եղածով(Հեղ.)
.Բիոտոպը օրգանիզմների ապրելու վայրն է:Ապրելու միջավայրի նշանակությունը օրգանիզմների տեսականու և վարքի ձևավորման գործում առաջինը նկատել և նկարագրել է Արիստոտելը (Аристотель ”История животных”. изд.ПГГУ,1996. М.):Ամերիկացի Չ. Էլտոնը (Elton Ch.”Animal ecology,,Sid&Jack.1927.N.Y.,L.) 1958թ. իր‘’Ecological niche,, հոդվածում գրում է <<…եկվորը ցանկացած հնարավոր միջոցներով ճանապարհ է հարթում բնական բարդ համակարգում տեղավորվելու համար…կարճ ասած նա հանդիպում է լուրջ էկոլոգիական դիմադրության>>,իսկ մեկ այլ ամերիկացի բնագետ`Ջ.Գրինելլը(Grinnell J.,,The niche-relationships of the California thrusher” ,,Auk,,1917 Vol.34) <<…միևնույն կենսատարածքում,ժամանակային երկար տիրույթում, չեն կարող լինել օրգանիզմների երկու տարբեր տեսակներ,որոնք միաժամանակ զբաղեցնեն բացարձակապես նույնական էկոխորշ…>>: Բնական համակարգերի համար կատարված այս հետազոտությունները, հիմականում, կիրառելի են մարդկային հասարակության ամբողջ պատմական զարգացման համար` մինչև հետարդյունաբերական շրջանը:
.Տես`<<Գլոբալիզացիայի հակասությունները>>Զանգակ.2003.Երևան.էջ26-32 <<Բնական և մարդածին էկոհամակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները>>Ս.Մ.Շահինյան ,,Հայաստանի էկոլոգիական հանդես,, 2. Զանգակ 2003 Երևան.` էջ152-160;
. Այսօր դժվար է գտնել զուտ մոնղոլական հետքը `ռուսական ,կամ թուքականը` եգիպտական ու արաբական մյուս ժողովրդների մշակույթում,չնայած օտարների լծի տակ հարուրամյակներ բռնադատված լինելուն:Ավելին` այսորվա Թուրքիայում ձևավորված թուրքերը իրենց ձեռք բերովի, սինթետիկ,<<կոնգլոմերատ>> մշակույթով, խորապես տարբերվում են Ալթայի երկրամասի բնիկներից,որը վերջինների նախահայրենիքն էր:
.Այստեղ տեղին է հիշատակել Թորամանյանի տեսակետը այսպես կոչված <<արաբական ազդեցության >> մասին:Նա գրում է` ,,…արաբական զորեղ ազդեցություն կուզեն տեսնել ոմանք: Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին,Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հայաստանի վրա ներգործելու համար:…Արաբները չէին, որ արվեստ ստեղծեցին, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկրներուն բնիկ ժողովրդները ստեղծեցին տիրող տարրին հարմար, և այդ պատճառով ալ Սպանիա,Թունիս,Ալժիր,Սյուրիա,Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուր ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին : Տես`<<Հայկական ճարտարապետություն,,հԲ; էջ30.
. Гамкрелидзе Т. В., Иванов В. В.,,Индоевропейский язык и индоевропейцы’ т.1-2 Тб.1981 David Wengrow. .”The Archaeology of Early Egypt”. Cambridge Univesrity Press. 2006. Cambridge; p.13-30; ’’Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան”Հովիկ Ներսիսյան;Գլենդել.2006,Լոս Անջելոս, Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300. ,,ARCHITECTURAL PARTICULARS OF STONE-DOOR CAVES AND EXAMPLES OF THEIR USE IN PREHISTORIC IRELAND,, SAMVEL M. SHAHINYAN. UIS 15 Congrss 2009 Texas.USA
. Այս երևույթի վառ ապացույցը հայկական բազմաթիվ գաղթոջախներն են Եվրոպայում,Ասիայում,Հյս. Աֆրիկայում,Հրվ. և Հյս. Ամերիկաներում,Ավստրալիայում,իրենց եկեղեցիներով և դպրոցներով::Այս մասին շատերն են անդրադարձել` սկսած Քսենոֆոնից և Հերոդոտոսից մինչև մերօրյա հետազոտողները:Այս առումով անցած դարասկզբին հետաքրքիր տեսակետներ է հայտնել Լոուրենս Արաբացին,տես` "Armenians Are Impossible” An Interview with Lawrence of Arabia, ” Outlook and Independent” October 14, 1931, pp. 203, 223. ; տես նաև`,,Մարդու իրավունքների մեկնաբանուններն ու տեղայնացման խնդիրները էթնոգենեզի և գլոբալ գործընթացների տեսանկյունից” Ս. Շահինյան,Ա. Շահինյան,,,Մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնահարցեր”<<Լինգվա>> 2004 Երևան, էջ54-59:
. Բավական է նշել 2006-2008թթ. Քարատակի այրի /Վայք.Նորավանքի կամրջի մոտ:Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերված խաղողի ու գտածոների մնացորդների հիման վրա հնավայրի տարիքը գնահատվել է Ք.ա.4070-3970թ//հնագետ Բորիս / և Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան հատվածում կատարված/հնագետ Հակոբ Սիմոնյան / պեղումների արդյունքները : կիսատ է…
. Հենապատերի և պատերի ամրության ու կայունության համար թեթև լցանյութի,այդ թվում փքեցրած վանակատի կիրառման տեխնոլոգիաները:Կրաշաղախի օգտագործման եղանակները, որոնք ապահովում են ժամանակի ընթացքում, բնական քիմիական ճանապարհով կրի վերածվելը կրաքարի, որի շնորհիվ կառույցը ձեռք է բերում ամրություն և դառնում միաձույլ:Տեղական բնական շինանյութի ադսորբցիոն, ջրամերժ և ջրաթափանց հատկությունների օգտագործման բազմաթիվ օրի նակները քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության մեջ:Տեխնոլոգիական բազմաթիվ այլ հնարքների մասին, որոնց ներդրումը ապահովել է ճարտարապետական հուշարձանների ամրությունն ու երկարակեցությունը:
. Տես`,,Հայաստանի քարանձավները” հ.Ա; Ս.Մ.Շահինյան; Զանգակ.2005.Երևան
. Նման քարե դռնով գաղտնուղի կա Դաշտադեմի միջնաբերդում(Պատկեր 12),քարե դռներ`Ոսկեհատի և Փարփիի Ծիրանավոր (Պատկեր 13) եկեղեցիների աշտարակաձև պաշպանական կցակառույցի մուտքերին,Ամբերդի միջնաբերդի մուտքին, իսկ Ավանի 6-րդ դարի եկեղեցու բակում անփութորեն ընկած քարե դուռը հավանաբար նրա հյուսիսային պատի վրա գտնվող փոքր մուտք գոցելու նպատակով է օգտագործվել:
. Տես` Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300. Shahinyan S. M.;Gevorgyan A.A., ,,Cave dwellings vith Stone Doors”10 Interational Congress of Speleology.V2; 1989.Budapest;p.440-442; Shahinyan S. M. ,,About the seismic stability of ancient engenering constructions”14UIS Congress,V2;Hellas,Kalamos 2005,p.647-648
.Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html http:// dolmen1.free.fr/oc/ lozere_ html http://members.tripod.com/Menhirs/crwmiech.html
. Տես` Shahinyan S. M.,,Architectural particulars of Stone-Door Caves and examples of their use in prehistoric Ireland”, UIS 15 Congress,2009; Shahinyan S. M. Stepanyan O.,,The impact of changings ecological and public environments for Architecture of Anthropogenic caves and underground constructions”.UIS 15 Congress,2009.USA;USA Shahinyan S. M.,,Architectural particulars of Stone-Door Caves and examples of their use in prehistoric Ireland”,ՀՇՏ.2(138).2009.Երևան
. Այս վայրը պետք չէ շփոթել Եգիպտոսի Քառնաքի հետ:Մեր նշած վայրը Ֆրանսիայի հարավում է:Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html:
. Այս հուշարձանները համեմատաբար լայն ճանաչում ունեն շնորհիվ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն բազմաթիվ հրատարակումների: Քառակողմ այս հուշարձանների առանձնահատկություններից են չորս երկարուկ, սեղանաձև, հավասար նիստերը ,որոնք զարդարված են որմնաքանդակներով և տեղադրվում էին պատվանդանի վրա: Պատվանդանը լինում է քառակուսի մի կտորից, կամ քառակուսի հատակագծով բազմաստիճանանոց`մեկից հինգ հարթություն: Հանդիպում են նաև յոթ աստճան ունեցող պատվանդաններ, ընդ որում աստիճանները բարձր են` բարձրությունն ու խորությունները հավասար:
. Տես` Կ. Թոխաթյան ,,Հայկական Լեռնաշխարհը ժայռապատկերման հնագույն օջախ” ,,Հայկական Լեռնաշխարհը Հայոց և Համաշխարհային քաղաքակրթության բնօրրան,, ՀՀ ԳԱԱ ՊԻ 2004. Երևան. էջ 36-42
. Հայոց Միջագետք; Hayoc Mijagetk’,hАйоц Миджагетк’;Հայկական միջագետք, Հյուսիսային Միջագետք,-Երկրամաս, նահանգ Միջագետքում, նրա հս-արմ. Կողմում: Ընդգրկում էր Մասիուս լ-ան հր, մասմբ հս շրջանները Եփրատ գետի ձախ կողմում: Հս-ից սահմանակից էր Ծոփք ևԱղձնիք աշխ-ներին, հր-ից Ասորական Միջագետքին, արմ-ից Կոմագենեին, հր-արլ-ից Ադիաբենին: Ունի արգավանդ հողատարածություններ, որոնք ոռոքվում են Եփրատի, Տիգրիսի ու նրանց վտակների ջրերով: ՀՄ հայտնի էր խաղողի, տեսակ-տեսակ պտուղների, բամբակի, ու հացահատիկի մշակությամբ, փոշոր ու մանր անասնապահությամբ ու ձիաբուծությամբ: Հնում երկրամասի տարածքում եղել են նաև անտառներ: Ոմանք ՀՄ նույնացնում են Աղնձիքի և Չորրորդ Հայքի հր գավառների հետ, որ անընդունելի է: ՀՄ հնագույն ժամանակներից մտնում էր Մեշ Հայքի կազմի մեջ: 37 թ. մ.թ.ա. ՀՄ չնայած Մեծ Հայքից անջատվեց, բայց նրա հս գավառները մնացին Ծոփքի և Աղնձիքի կազմում:Թուրքական տիրապետության շրջ-ում երկրամասի տարածքը բաժանված էր Ուրֆայի, Ռաքքայի, Բիրեջիկի, Մոսուլի, Մարդինի և այլ շրջ-ների, որոնցում ապրող հայերը զանգվածաբար կոտորվեցին,կամ տարագրվեցին 1915-20 թթ: ,, Հայաստանի և հարակից շրձանների տեղանունների բառարան”հ.3.ԵՊՀ1991,Երևան.էջ 342-343(Dictionari of toponimy of A8menia and adjacent teretories.YSU.1991.Yerevan RA)
. Տերմինի հեղինակը Ս.Բալյանն է: Տես`Балян С.,,Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей” ЕГУ.1969.Ереван.ст.223
. Տես`,,Հայաստանի քարանձավները” հ.Ա; Ս.Մ.Շահինյան; Զանգակ.2005.Երևան
. Տես`,,Жизнь Артеми Араратского” АН Арм.ССР 1980,Ереван, ст.39-40
. Հայկական Լեռնաշխարհ: Ֆիզիկաաշխարհագրական ընդարձակ շրջան, որը փռված է Անատոլիական բարձրավանդակի, Իրանական սարահարթի, Կուռ-Արաքսյան դաշտավայրի և Միջագետքի միջև` բոլոր կողմերից սահմանափակված բարձրաբերձ լշ-ներով: Տարածքը շուրջ 320 հազար քառ. Կմ է, ամենաբարձր կետը Մեծ Մասիսն (Արարատ 5165մ) է: Հիմնական լ-ներն են Փոքր Կովկասն, Հայկական պարը, Բյուրակն-Մնձուրյանը,Ծաղկանցը, Արսիանն, Անտիպոնտականը, Անտիտավրոսը, Հայկական Տավրոսը, Կոտուր-Զագրոսյանը և ալն:..Երկրում կան մի քանի խոշոր և բազմաթիվ մանր լճեր Ուրմիա, Վան, Սևան, Արճակ, Նազիկ, Ծոպք, Գայլատու, Արփի, Փարվանա, և այլն:…Մեծ գետերն են Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը,Կուրը, Արաքսը: ,Տես` ,, Հայաստանի և հարակից շրձանների տեղանունների բառարան” հ.3.ԵՊՀ1991,Երևան.էջ 336
. Տես`,,Հայաստանի ժայռափոր կառույցների, քարակերտ դռներով քարանձավների ճարտարապետության առանձնահատկությունները” Ս.Մ.Շահինյան; գիտական ատենախոսություն ճարտարապետության թեկնածուի.2007.Երևան .
. Տես` C. O`Kelly,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com ;” Atlas of Irish History” G.E. Sean Duffy, Second Edition; Gill&Macmillan;2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie;
. Տես` Art as Metaphor: The Prehistorik Rock-Art of Britain. Mazel A. Mash G. Waddington C. Archaeopress 2007 Oxford p.256 ; Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London p.120
.Այս տիպի կառույցներ հանդիպում են ոչ միայն կենտրոնական Իռլանդիայում,այլև արևմտյան Իսպանիայում, Անգլիայի հարավում,Ֆրանսիայում:Տիպիկ օրինակներ են Մորբահանի(Morbihan) ծոցոմ, Լերմոր-Բադեն բնակավայրի (Բրետան)դիմաց գտնվող կղզու, դոլմենային մուտքով արհեստական դամբարանաբլուրը և Ռեյսից հարավ-արևմուտք գտնվող Լե Պտիտ Մոնթ(Le Ptit Mont) դամբարանաբլուրը :Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html:
.Հայկական գյուղական տների գլխատան գմբեթանման ծածկը Թորամանյանը անվանում է սողոմաքաշ,կամ ռամկական բառբառով` ղառնավուճ,իսկ գմբեթավոր սրահներին ղուպայի,կամ կուպպա:: Տես`,,Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության” հ.Բ էջ31-32: Տես նաև` Cuneo P., Zarian A., Uluhogian G., Thierry N., Thierry J.M., e altri, 1984, ANI/12, in Documenti di Architettura Armena, Facoltà di Architettura del Politecnico di Milano e Accademia delle Scienze dell’Armenia Sovietica,1985. edizioni Ares, Milano; Ս. Վարդանյան ,,Հայկական ճողովրդական բնակելի տների ճարտարապետությունը”1959.Երևան ; ”Ani: L’antica capitale armena. Campagna di Prospezioni Sotterranee’’ R. Bixio,V. Caloi. V. Castellani, M. Traverso, Centro Studi Sotterranei,2004,Genova, Italia.

.Այս տիպի կառույցներին բնորոշ է բոլորաձև, կամ թույլ արտահայտված անկյուններով քառակուսի հատակագիծը և թեք հենապատերը,որոնք սահուն անցում են կատարում դեպի շինության կտուրը , չսահմանազատելով պատերը կտուրից:
.Պատմական Եդեսիայի մոտակայքում, Գյոբեկլի Թեփե կոչվող վայրում գերմանացի գիտնական Կլաուս Շմիտդի (Klaus Schmidt) արշավախումբը (Deutsches Archäologisches Institut) 1994թ. հայտնաբերեց հնագույն քաղաքակրթության հետքեր, որի տարիքը ռադիոածխածնային մեթոդով գնահատվեց 12հազար տարի:Այս հայտնագործությունը ստիպում է ամբողջությամբ վերանայել պաշտոնական հնագիտության մինչ այսօր եղած տեսակետները: Տես` Schmidt, K., Zuerst kam der Tempel, dann die Stadt. Bericht zu den Grabungen am Gürcütepe und am Göbekli Tepe 1996-1999, Istanbuler Mitteilungen 50, 2000, 5-40; ders., Göbekli Tepe, Southeastern Turkey. A Preliminary Report on the 1995-1999 Excavations, Paléorient 26.1, 2001, 45-54; Schmidt, K., Sie bauten den ersten Tempel. Das rätselhafte Heiligtum der Steinzeitjäger. Die archäologische Entdeckung am Göbekli Tepe, C.H. Beck, München (2006); Jahren in Anatolien. Die ältesten Monumente der Menschheit. Theiss Verlag, Stuttgart (2007).
.Տես`Պատկեր 2, 3(Metall map) և Պատկեր Գյոբեկլիի մշակույթի քարտեզ
. “ Language-tree divergenece times support the Anatolian theory of Indo-European origin” Russell D. Gray& Quentin D. Atkinson;Nature[Vol. 426] 2003,November. p.435-439
. “ The Anderground Towns of Cappadocia” R.Bixsio,A.Bicchi and others; Erga Edizoni.1995.Genova;”Ani: L’antica capitale armena.Campagna di Prospezioni Sotterranee’’ R. Bixio,V. Caloi. V.castellani, M. Traverso,Centro Studi Sotterranei,2004,Genova,Italia

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4384
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
2012
20
Նոյեմ
»10:43
ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵ ...
Article image Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները: Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆու...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott