1. ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 1895-1896թթ.

1.1. ՀՅԴ մարտավարությանխնղիրներն ըստ 1895թ. «Ընդհանուր» ռայոնական ժողովի որշումնեբի

Մինչև 1895թ. Հ.Յ.Դաշնակցություն կուսակցությունն առաջնորդվելով 1892թ. գումարած 1-ին Ընդհանուր ժողովի կողմից հաստատված Ծրագիրկանոնագրում ամրագրված ծրագրային հիմնադրույթներով, այն է ' «.. .ապստամբութեան միջոցով Տաճկահայաստանում ձեռք բերել քաղաքական եւ տնտեսական ազատութիւն...», իր գործունեությունը գլխավորապես ծավալել է Արևմտյան ու Արևելյան Հայաստանի ինչպես նաև արտերկրի մի շարք հայաբնակ վայրերում կուսակցական կառույցներ հիմնելու և ազատագրական պայքարի գաղափարները հայության շրջանում քարոզելու ուղղությամբ:

Հ. Տասնապետյանի սահմանմամբ. «1892-95 տարիները ՀՅԴ համար, բիրեղացման, կազմակերպման, եւ ամրապնդման ժամանակաշրջան մը»1:

Այդ ժամանակահատվածում Հ.Յ. Դաշնակցության գործունեությունը հիմնականում նպատակաուղղված էր կենսագործելու հետևյալ խնղիրները.

1. Ապակենտրոն կազմակերպական կառույցների հիմնում: Այդ նպատակով Արևմտահայաստանի մի շարք շրջաններն են գործուղվում ՀՅԴ գործիչներ, որոնք պիտի կուսակցական մարմիններ (խումբ, ենթակոմիտե, կոմիտե, կենտրոնական կոմիտե) հիմնեին իրենց հանձնարարված շրջաններում: Համաձայն ՀՅԴ 1-ին Ընդհանուր ժողովի ընդունած որոշման, կուսակցական կառույցները պիտի գործեին ապակենտրոն սկզբունքով, իսկ «...գործող կոմիտէներին կապում, միացնում է Ընդհանուր ժողովը, որը մշակել է ներկայ ծրագիրը, որի վճիռները պարտաւորեցուցիչ են բոլորի համար...» 2:

Պիտի նշել, որ ի տարբերություն հայ ազգային մյուս կուսակցությունների' Արմենական ու Հնչակյան, որոնք գործում էին կենտրոնացման սկզբունքով, Դաշնակցությունը շնորհիվ հենց ապակենտրոն կառույցների, կարողացավ առավել դյուրին ամրապնդվել և գործել Արևմտյան Հայաստանում:

Մինչև 1895 թ. ՀՅԴ իր կառույցները հիմնել է Արևմտյան Հայաստանի Բիթյիսի (Տարոն, Սասան) Վասպորականի (ք. Վան, Հայոց Ձորի, Շատախի շրջաններում) և էրզրամի նահանգներում: Տարոնում ու Սասանում գործում էին ՀՅԴ «Դուրան ֊Բարձրավանդակ», իսկ Վասպուրականամ «Շամ» կենտրոնական կոմիտեները: էրզրամի նահանգում Դաշնակցությանը նույնպես հիմնել է կուսակցական կառույցներ, սկզբում «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության ղեկավարներից Հովհաննես Աստարյանի, ապա Տիգրան Օքոնյանի և Ռոսւաւմի գործուն մասնակցությամբ:

Այսուհանդերձ, ՀՅԴ գործունեությանը վերաբերող սկզբնաղբյուրներում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք ցույց տան, որ այդ նահանգում վերոհիշյալ գործիչները 1895-1908թթ. կարողացել են հիմնել Կենտրոնական կոմիտե կամ թեկուզ կոմիտե, որոնց գործունեությունը ինչար չափով համարժեք ւիներ Բիթյիսումու ՎասպուրակաԸի նահանգներում ՀՅԴ կառույցների ծավալած գործունեությանը:

Օրինակ, «Դրօշակ»-ին հասցեագրած նամակում (1895թ. 11/25 յունիս ), Ս Զավարյանը ընկերներին գրում է, որ շատ հարկավոր են մի քանի կնիքներ: Նամակում նշում է նաև այն կառույցների անունները, որոնք պետք է գրված իւնեին կնիքների վրա:

Ըստ Ս Զավարյանի «Ահա ում անունները պէտք է փնին' Կարին, տակը' Կարնոյ խումբ, Տարոնայ խումբ ( կամ կոմիտէ ), Խնուսի: Բիւրօ, կամ Ռուսաստանի Ա Բ. Գ. Դ. կոմիտէ»3:

Եթե այդ ժամանակ Էրզրումում (Կարին) կազմակերպված իներ ՀՅԴ կոմիտե, ապա Ս Զավարյանն անտարակույս կնշեր ոչ թե «Կարնոյիաւմբ», այլ «Տարօնայ կոմիտէ», կամ «Ռուսաստանի Ա. Բ. Գ. Դ. կոմիտէ» անվանման համանմանությամբ «Կարնոյ կոմիտէ»:

Ավելին, ինչպես արդեն նշվել է, եթե Դաշնակցությունը իր կազմակերպական կառույցը կենտրոնական կոմիտեի կարգավիճակով ունենար Արևմտահայաստանի այնպիսի կարևորագույն նշանակություն ունեցող նահանգում, որպիսին Էրզրումն էր ապա անպայմանորեն իր ներկայացուցիչները կունենար ՀՅԴ Ընդհանուր ժողովներում: Իրականում Էրզրումի նահանգի կուսակցական կառույցները, անգամ հրավիրյալի կարգավիճակով, չեն ունեցել իրենց ներկայացուցիչները ՀՅԴ 3-րդ և 4-րդ Ընդհանուր ժողովներում:

Ընդհանրացնելով կարելի է եզրակազնել որ սութան Աբդուլ Համիդի սանձազերծած կոտորածների ժամանակ, ճիշտ է, Էրզլաւմի նահանգում գործել են ՀՅԴ խմրեր, սակայն այդ ամենը բավարար չի եղել ձևավորելու կենտրոնական կոմիտե, կոմիտե, կամ նույնիսկ ենթակոմիտե:

2. Քարոզչական-կազմակերպական աշխատանքներ Հայտնի է, որ Հ.Յ. Դաշնակցությունը 1-ին Ընդհանուր ժողովում ընդունած ծրագրում ոչ միայն ամրագրել էր կուսակցության «Յեղափոխական նպատակը, այլև գործունեության 11 կետերից բաղկացած մարտավարությունը (Սիջոց-տաքտիկան), որոնց մեջ էին.

1. «Պրոպագանդա անել Դաշնակցութեան գւխաար սկզբունքների, նպատակի եւ գիտակցական վերաբերութեան համար դէպի յեղափոխական գործ...

3. Ամէն միջոց գործ դնել թե ’ խօսքով եւ թե ’ գործով բարձրացնելու ժողովրդի յեղափոխական գործն ու ոգին. ,.» 4: Առաջնորդվելով Ընդհանուր ժողովի ընդունած որոշումներով ՀՅԴ ապակենտրոն կուսակցական կառույցները և դրանցում ընդգրկված գործիչներն ու անդամները պիտի աշխատեին ժողովրդի մեջ տարածել ազատության և պայքարի գաղափարները, բարձրացնեին նրա մարտական ոգին ու պայքարի տրամադրվածությունը' այսինքն, գաղափարական, բարռյա-Խւգեբանական և մարտական պատրաստվածության առումով արևմտահայությանը նախապատրաստեին դիմագրավելու սպասվեիք արհավիրքներին:

3. ժողովրդի զինում, մարտական խմբերի կազմակերպում:

Իր ընդունած ծրագրում ամրագրելով կուսակցության «Յեղափոխական նպատակը>, Հ.Յ. Դաշնակցությունը բնականաբար պիտի մարտավարության հարցում առանձնահատուկ ուշադրություն դարձներ մարտական խմբերի ու ժողովրդի զինմանխնւլիրներին:

Ըստ կուսակցության որդեգրած մարտավարության, անհրաժեշտ էր. « 2. Կազմակերպել մարտական խմբեր...

4. Ամեն միջոց գործ դնել ժողովրւլին զինելու:

6 ՛ճանապարհներ հաստատել մարդիկ եւ զէնք տեղավտխելու համար..» 5:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկգբնեբի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունը ցույց է տայիս, որ թեպետ հայ ազգային կոաակցություները, մասնավորապես Հ.Յ. Դաշնակցությունը կարողացել էր պայքարի որոշակի փորձառություն ձեռք բերել ու մարտական խմբեր ուղարկել Արևմտյան Հայաստանի զանազան շրջանները, սակայն պիտի փաստել որ 1895թ. հայկական կոտորածների ժամանակ վերոհիշյալ մարտական խմբերի առաջնորդներից վտանգված շրջաններում եղել են' Վանի նահանգում Պետոն, Նիկոլ Դումանը, Վարդանը, իսկ Թաթուլն ու Հրայր Դժոխքը գործել են Բասենի և Խնուսի շրջաններում:

1895թ. Հ .3 Դաշնակցության գործունեությունում սկսվում է որակական մի նոր շրջան, երբ կուսակցությունը իր դեռևս նոր ձևավորված կազմակերպական կառույցներով պիտի կենսագործեր կենսական նշանակություն այնպիսի կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք պայմանավորված էին ժամանակաշրջանի առանձնահատկությամբ ու թելադրանքով, Արևմտյան Հայաստանի ու ընդհանրապես Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայության իրական կացությամբ:

Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերի հայությունը զինված ու կազմակերպված չէր , ինչն աներկբա նշանակում էր, որ կոտորածները շարունակվելու դեպքում պատրաստ չէր ինքնապաշտպանության: Սասանի 1894 թ. դեպքերից հետո, ճիշտ է, կատարվածը տեղում ուսումնասիրելու ու համապատասխան եզրահանգումներ կատարելու նպատակով եվրոպական տերությունների ներկայացուցիչներն այցելել էին կոտորածի վայրերը, սակայն անցել էին ամիսներ և Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակը ցույց էր տայիս, որ հայությանը դարձյալ սպառնամ էին անխաւսափեի կոտորածներ:

Համանման իրավիճակում Հ.Յ. Դաշնակցությանը ժամանակաշրջանի հրամայականի թելադրանքով, անհրաժեշտաբար իր ուշադրությունն ու կարեիությունը պիտի կենտրոնացներ հայության համար կարևորագույն ու հրատապ նշանակություն ունեցող խնդրի, այն է' հայության ինքնապաշտպանության կազմակերպման վրա, ընդսմին կյանքի կոչեր ժամանակաշրջանի պահանջներին համահունչ կենսունակ և գործող մարտավարություն:

Գործունեության ինչպի՞սի մարտավարություն պիտի ընտրեր Դաշնակցությունը, որ կարողանար իր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում կազմակերպեր արևմտահայության ինքնապաշտպանությունը և կանխեր ջարդերի սպաոնաիքը:

Մինչև 1895թ. ՀՅԴ չէր գումարել մեկ այլ Ընդհանուր ժողով և 1-ին Ընդհանուր ժողովում ընդունած մարտավարությանը վերաբերող 11 կետերը մնացել էին անփոփոխ: Քանի որ Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համխի քաղաքականության հետևանքով հայության գւխին ծառացել էր ջարդերի սպաոնաիքը, հետևաբար Դաշնակցությունը իր գործունեությունում պիտի առաջնորդվեր կամ 1-ին Ընդհանուր ժողովում ընդունած մարտավարությամբ, կամ կյանքի կոչեր նոր, ժամանակաշրջանի յուրահատկություններից բխող, առավել կենսունակ մարտավարություն:

Կուսակցության գործունեության առավել արմատական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առավել ևս մարտավարական, իրավասու էր որոշումներ կայացնել ՀՅԴ Ընդհանուր ժողովը կամ եթե ծրագրային հիմնարար դրույթներին չէր վերաբերվում' ՀՅԴ բյուրոն:

1895թ սկզբներին գումարվում է ՀՅԴ կոմիտեներ ներկայացուցիչների Ընդհանուր-ռայոնական ժողովը: Քանի որ Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով նպատակահարմար չէր, որ ՀՅԴ կառույցների ներկայացուցիչները հեռանային իրենց շրջաններից, ուստի ՀՅԴ բյուրոյի որոշմամբ Ընդհանուր-ռայոնական ժողովի աշխատանքներին մասնակցել են ընդամենը 12շրջանների ներկայացուցիչներ 6:

Ի դեպ, այդ ժողովը ժամանակին թեպետ կոչվել է «Ընդհանուր.>, բայց քանի որ նրա աշխատանքներին չեն մասնակցել կուսակցական բոլոր մարմինները, ապա այդ պատճառով մնում է որպես ռայոնական ժողով:

Չնայած հանգամանքների թելադրանքով այդ ժողովին մասնակցել են ՀՅԴ կովկասյան մարմիների ներկայացուցիչները, բայց հասկանաի պատճառներով ժողովականներն առավելապես քննարկել են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Հ.Յ. Դաշնակցության գործունեությանն ընդհանրապես և, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի խնդիրներին:

Թվում է, որ եթե Ընդհանուր-ռայոնական ժողովում քննարկվող հարցերն առավելապես վերաբերվելու էին ՀՅԴ ընդհանուր և մասնավորապես Արևմտյան Հայաստանում գործող կառույցների գործունեությանը, ապա ժողովի գումարման հիմնական նպատակը պիտի իներ ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրների քննարկումն ու համապատասխան վճիտների ընդունումը: Սակայն, ժողովի նյութերի և կայացրած որոշումների ուսումնասիրությունը ցույց է տայիս, որ այն, կարելի է ասել Դաշնակցու13 թյան վերջին երեք տարիների գործունեության յուրօրինակ հաշվետվությունն էր, վերլուծությունն ու գնահատականը, իսկ Հր. ՏասնապետյաԸի գնահատմամբ «1895-ի ժողովը յետադարձ ակնարկով մը գնահատանք կընէ 1892-էն-ի վեր կուսակցութեան ունեցած գործունեութիւնը...»7:

Հիմք ունենալով Ընդհանուր-ռայոնական ժողովի «ժողովի նպատակը» բաժնի արձանագրությունը, կարելի է ասել որ այդ ժողովը գումարվել է հետևյալ նպատակով.

1. Քանի որ շատ կարևոր էր կուսակցական կառույցների միջև առավել հստակ ու սերտ կապ ու փոխհարաբերության հաստատելու խնղիրը, այդ պատճառով ժողովի նպատակն էր. պարզել վերջին երեք տարիների ընթացքում կուսակցության մեջ ծագած մի քանի անորոշ հարցերը, կառույցների գործած սխալներն ու բացթողումները:

2. Անհրաժեշտ էր հաշվի առնել նախորդ տարիների փորձը, թույլ տված սխալներն ու կատարած ոչ օգտակար, ավելորդ գործողությունները' իրականացնել գւխավորը' «...գալ համաձայնութեան այն ընթացքի վերաբերմամբ, որ հարկաւոր է բռնել ներկայ բարդ հանգամանքներում, որպէսգի բոլոր խմբերի գործողութխնների մէջ լինի համերաշխութիւն' Դաշնակցութեան վերջնական նպատակն-Տաճկահայաստանում աւելի կատարելութեամբ հաստատելու համար»8:

Իհարկե, ժողովում արձանագրվում է Արևմտյան Հայաստանում տիրող ծանրագոյն ու տագնապաի կացության իրողությունը, բայց որոշակիորեն չի նշվում, թե ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկի կամ գործնականում ինչ կարող է կենսագործել Դաշնակցությունը, եթե Սասանի ողբերգական դեպքերը կրկնվեն հայկական մյուս բնակավայրերում:

Մարտավարության հարցում նույնպես չի կայացվում որևէ նոր որոշում: Կարեի է ասել, որ Դաշնակցության զինանոցում, որպես գործող մարտավարության (Սիջոց-տաքտիկան), մնում է 1-ին Ընդհանուր ժողովի կողմից ընդունած 11 կետից բաղկացած մարտավարությանը: Այսուհանդերձ, ժողովում ընդունվում են մի շարք որոշումներ, որոնցից Արևմտյան Հայաստանում գործող կուսակցական կառույցների «Յեղափոխական գործանէութիւնը ուժեղացնելու միջոցնեթ>-ից կարելի է առանձնացնել.

1. Կարևորելով Արևմտահայաստանում գործող կուսակցական գործիչների ներկայությունն ու գործունեությունը, ժողովը որոշում է. «Գործող ագենտների թիւը բազմացնել. ամենակարեւոր մր անելիքներից մեկն է շատացնել Տաճկաստանում ղեկավարող, կազմակերպող ուժերի քանակութիւնը...»9: 2. Տարբեր շրջաններում գործող ՀՅԴ կառույցների միջև սերտ կապ ու փոխհարաբերություն հաստատելու և հարկավոր պիտույքները, օրինակ զենք ու զինամթերք, մի վայրից մյուսը տեղափոխելու համար անհրաժեշտ էր հների կողքին ստեղծել նոր ճանապարհներ ու կայարաններ:

ժողովի որոշմամբ ամենակարևոր ճանապարհները պիտի ինեին. «1. դէպի Մաշ տանող, 2. Դէպի Վասպուրական, 3. դէպի Ալաշկերտ-Վան»:

3. Օրվա կարևորագույն հրամայականը արևմտահայությանը զինելու, զենք ու զինամթերք ձեռք բերելու խնւլիրն էր: Այդ նկատառումով ժողովի որոշումներից երրորդը' «Զէնքի եւ դրամական միջոցների հայթայթումթ> վերաբերում է հենց վերոհիշյալ խնդրին, որին ժողովը փոքր-ինչ ավեի մեծ ուշադրություն է դարձրել: Որպեսզի այս հարցի վերաբերյալ կայացվեր իրատեսական ու ավեի օգտակար որոշում, նախ պիտի քննարկվեր և հաշվի առնվեր այդ գործում կուսակցության անցած աղու փորձառությունը իր դրական ու բացասական արդյունքներով ու հետևանքներով:

Դաշնակցության հիմնած ապակենտրոն կառույցները, հատկապես Արևմտյան Հայաստանում գործող, օժտված էին մի կարևոր առանձնահատկությամբ: Նրանք, ըստ էության մարտական կառույցներ էին: Այս առումով Արևմտյան Հայաստանում կազմավորվող ՀՅԴ խմբերի առաջնահերթ գործը զինմանխնղիբի լուծումն էր: Այդ հարցը Դաշնակցության գործունեությունում առավել կարևոր ու հրատապ նշանակություն է ձեռք բերում հատկապես 1895 թ., երբ ողջ հայության ու նրա ազատագրական պայքարն առաջնորդող կուսակցությունների գերխնղիրն է դառնում կանխել Օսմանյան կայսրության բռնապետության տակ գտնվող հայ բնակչությանը սպառնացող ջարդերը:

Քանի որ 1-ին Ընդհանուր ժողովից հետո վերոհիշյալ ժողովը իր ընդգրկումով և նշանակությամբ ՀՅԴ գործունեությունում փաստորեն երկրորդն էր, հետևաբար պետք է լուրջ քննարկման առարկա դարձներ Արևմտայան Հայաստանում ձևավորված կուսակցական կառույցների և արևմտահայության զինման հարցը: Իսկ իրականում, այդ հարցում հավատարիմ գտնվելով ՀՅԴ 1-ին Ընդհանուր ժողովի ոգուն և հաշվի առնելով կուսակցության իրական հնարավորությունները Ընդհանուր-ռայոնական ժոժողովը փաստում է, որ ներկա պահին կուսակցությունը չի կարող զինել ղովթի մեկ տասներորդ մասն անգամ: Որպես պատճառաբանություն, ժողովը իր որոշման մեջ արձանագրում է հետևյալ փաստարկը. «Առաջին' ներկայ պայմաններում շատ դժուար է տեղացիների համար զէնք գնել մոլեռանդ մահմետական ներից: Երկրորդ' շատ անգամ գործին նուիյաւած մարդիկ աղքատ ինելռվ' անկարող են ձեռք գցել կռուելու պարագաներ»10:

Չնայած ժողովի որոշումների մեջ նշվում են զենք ձեռք բերելու դժվարություններն ու միաժամանակ նաև անհրաժեշտությունը, բայց չեն նշվում դրանց գնման նոր, առավել արդյունավետ միջոցները: Ամենայն հավանականությամբ այս կարևորագույն հարցի վերաբերյալ ՀՅԴ այդ ժամանակ կամ դեռևս չուներ հստակ դիրքորոշում և հնարավորություն, կամ դա այնպիսի գաղտնիք էր, որը ենթակա չէր հրապարակման:

Այսուհանդերձ, զինման, զենք ու զինամթերքի ձեռք բերման հարցում ժողովի որոշումների մեջ կան ուշագրավ տեսակետներ, որոնցից կարելի է առանձնացնել. Ո՞ւմ պետք է տրվեր զենքն ու զինամթերքը:

1. Համաձայն ժողովի որոշման կուսակցության անմիջական պարտականություն էր հեղափոխական խմբերին օգնեյր: Այս որոշումը կուսակցու15 թյան գործունեությունում այսուհետև ունենում է արմատական նշանակություն: Պիտի նշել, որ հեղափոխական խմբերին օգնելը կամ ավեի ստույգ մարտական ու զինատար խմբերի զինումն ու Արևմտյան Հայաստանի տարրեր շրջաներ ուղարկելու մարտավարությանը Դաշնակցութունը հավատարիմ է մնում մինչև 1904թ. Սասանի դեպքերի ավարտը:

2. Զենքի տարածման գործում, ինչքան էր համոզիչ չինի, ժողովի որոշմամբ ՀՅԴ պիտի ունենար օժանդակ դերակատարություն, բայց հնարավորության սահմաններում իրականացներ զենքի ձեռք բերումն ու տարածումը: Հարց է ծագում, եթե Դաշնակցությանը, որը ստանձնել էր հայության ազատագրական պայքարն առաջնորդողի առաքելությունը և զինման հարցում ունենալու էր օժանդակ դերակատարություն, ապա ո՞վ և ինչպե՞ս պիտի լուծեր արևմտահայության համար կենսական նշանակության ունեցող զինման հարցը:

Համաձայն ժողովի որոշման, եթե այս հարցում ՀՅԴ նույնիսկ օժանդակ դերակատարություն ունենար, ապա զենք տարածելով «...դրանով մեծ զարկ տուած կը լինենք եւ նրան, որ ժողովուրդը ինքը կը ձգտի զինուել ...»11:

ժողովրդի զինումը թեպետ չափազանց կարևոր էր, բայց քանի որ Դաշնակցության հնարավորությունները, ինչպես իրավացիորեն նշվում է 1-ին Ընդհանուր, ապա նաև վերոհիշյալ ժողովում, հեռու էին լուծելու զինման խնդիրը, ապա ժողովուրդը պիտի ձգտեր զենք ձեռք բերել ու զինվել իր միջոցներով: Այս հարցում, ՀՅԴ կառույցների պարտականությունն էր հնարավոր բոլոր միջոցներով օգնել ու աջակցել բնակչությանը:

3. Նկատի ունենալով անցյաի փորձը, ժողովը որոշում է, որ Երկրամ գործող կուսակցական գործիչները պետք է ձգտեն հնարավորության սահմաններում ձրի զենք չբաժանել, հատկապես գործին մոտ կանգնած մարդկանց: Ըստ այդ որոշման զենք ձեռք բերելը «...վերապահում է ամէն մի գործող խմբի, որ հարկաւ, հետամուտ կը ինի թեկուզ քիչ, բայց լաւ զէնքեր գնելու ձեռնահաս եւ փորձուած մարդկանց միջոցով.. ,»12:

4. Զենք ու զինամթերք ձեռք բերելու համար, ՀՅԴ խմբերը պիտի ձգտեն հաստատուն ու տևողական հիմքերի վրա դնել դրամի հարցը:

Քանի որ կուսակցության առջև ծառացած դժվարագայն խնդիրներից մեկն ֆինանսական միջոցների հայթայթումն էր, այդ պատճառով ՀՅԴ կառույցները պիտի աշխատեին այդ հարցը հնարավորության ների սահմաններում մասնակիորեն լուծել նաև տեղերամ: Համաձայն ժողովի որոշման, զենք և զինամթերքի գնման համար նախատեսվող գումարը նախևառաջ պիտի մածեին կուսակցության անդամագրվածները, ապա նոր միայն ժողովուրդը:

Այս առնչությամբ Ընդհանար-ռայոնական ժողովը իր որոշմամբ ՀՅԴ խմբերին զգուշացնում է, որ դրամ ժողովելու ժամանակ չպետք է դիմել այնպիսի միջոցների, որոնք կարող էին վիրավորել մարդկանց զգաց մանքների3:

Այս որոշումը շատ կարևոր էր և խորապես մտածված ու կշռադատված: Հաշվի առնելով հայ ազգային կուսակցությունների և սեփական փորձը, Դաշնակցության համար արդեն գաղտնիք չէր, որ Արևմտյան Հայաստանում կուսակցական կառույցներ հիմնելու ու նրանց գործունեության շրջանակներն ընդարձակելու, խորացնելու համար հարկավոր էր շահել ժողովրի համակրանքն ու վստահությունը: Այդ պատճառով կարևորելով ՀՅԴ խմբերի գործունեության մեջ բարոյա-հոգեբանական գործոնի դերն ու նշանակությունը' Ընդհանուր-ռայոնական ժողովը իր որոշումների մեջ ամրագրում է նաև վերոհիշյալ կետը:

5. Ընդհանուր-ռայոնական ժողովը կարևոր նշանակություն տալով քարոզչական աշխատանքներին, հրահանգում է ՀՅԴ խմբերին կազմել խմբագրական մասնաժողովներ ու Բյուրոյի միջոցով կուսակցության պաշտոնաթերթ «Դրօշակ»-ին մշտապես ուղարկել նյութեր և դրանցամբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք ունեն հեղափոխական նշանակություն14: Բացի դրանից «... տեղական խմբերը պիտի աշխատեն թռուցիկ թերթերով «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան այսինչ ճիւղ» ստորագրութեամբ վառ պահել հասարակութեան հետաքրքրութիւնը դէպի յեղափոխական գործթ>15:

Եթե նույնիսկ Ընդհանուր-ռայոնական ժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ ընդուներ համակողմանիորեն փաստարկված որոշումներ, ապա, այնուամենայնիվ, կարևորագույնը զուտ գործնական առումով այդ որոշումների կենսագործումն էր: Ի՞նչ կարող էր անել և ինչի՞ էր ընդունակ Դաշնակցությունը ոչ թե որոշումներ կայացնեիս, այլ գործնականում:

Դաշնակցությունը հիմք ունենալով նախորդ տարիների փորձառությունն և 1-ին Ընդհանուր ու 1895թ. Ընդհանուր-ռայոնական ժողովի որոշումները, պիտի իր գործունեությունը կենտրոնացներ կազմակերպելու արևմտահայության ինքնապաշտպանությունը, իսկ Հր. Տասնապետյանի սահմանմամբ «... կը նախապատրաստեր յետագայ 5-6 տարիներու յեղափոխական-մարտական գործունեութիւնը, յեղափոխական քարոզչութիւն, կազմակերպութեան ծաւալում, մարտււժի եւ զինամթերքի փոխադրութեան գիծերաւ հաստատում, ժողովրւի զինում, ֆէտայականթէ տեղական-մարտականխաւմբերու կազմութիւն, ինքնապաշտպանութեան կամ ժողովրւի պաշտպանութեան կռիւներ' յատկապէս 1895-96 թուականներու համիտեան կոտորածներու շրջանը»16:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տասնապետեսւն Հ., Հ.Յ . Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ ժ Ընդհ.ժողով(1890-1924, էջ 23:
2. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 1:
3. «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան», հ. 1, Պոսթըն, 1934, էջ181:
4. Նիւթեր Հ.Յ . Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ, էջ 15:
5. Նույն տեղում:
6. Տ ե ’ս Դիւան Հ. Դաշնակցութեան, հ. 1, էջ 161:
7. Հ. Տասնապետեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմաթանէն մինչեւ ժ . Ընդհ. ժողովը(1890-1924) էջ 39:
8. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հ. 1, էջ 161:
9. Նույն տեղում, էջ 164:
10. Նույն տեղամ, էջ 164:
11. Նույն տեղամ
12. Նայն տեղամ, էջ 164-165:
13. Նայն տեղամ, էջ 165:
14. Տ ե ’ս նույն տեղում:
15. Նայն տեղում:
16. Տասնապետեան Հր , Հ. Ց. Դաշնակցութեան յեղափռխական-մաբաական գործունեութիւնը, էջ 19-20:

ԱՂԲՅՈՒՐԸ
Համլետ Գևորգյան - «Ազատագրական պայքարի ռազմավարությունը և Էջեր նրա հերոսապատումից հերոսապատումից»

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1160
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊԱՈԼՈ ԱՆԱՆՅԱՆ Աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում՝ դառնալով նրա առաջին հայազգի երգիչը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott