2.2. ԽԱՍՏՈՒՐԻ ԿՌԻՎԸ, ԽԱՆ-ՊԵՏՐՈՍ (ԲԱՐՍԵՂ ԹԻՐԱՔՅԱՆ)

Մարտական և զինատար խմբերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Շանթ» մարտական խումբը, որի մղած ընդամենը միակ՝ «Խաստւրի կռիվը» անվանումը ստացած հերոսամարտը, իր հաղթական ավարտով և հակառակորդի վրա թողած բացառիկ ազդեցիկ տպավորությամբ, մեծ արձագանք գտավ հայ ազգային-ազատագրական պայքարին զինվոր ագրված մարտիկների շրջանում ու արժանիորեն անհաղթ ռազմիկի փառք շնորհեց կռվի մասնակից ֆիդայիններին:

Խաստուրի հերոսամարտում ցայտուն կերպով դրսեվորվել են ոչ միայն հա ֆիդայու մարտնչելու անզուգականվարպետությունն ու մարտական անընկճելի ոգին, այլ նաև մարտախմբի հրամանատարության ռազմագիտ ական տաղանդը և մարտի ամենաբախտորոշ պահին վճռական նշանակություն ունեցող, հակառակորդի համար անսպասելի, ճկուն մարտավարութույն կիրառելու կարողությունը:

Խաստուրի նշանավոր կռվում հաղթանակ տոնած «Շանթ» մարտական խմբի հրամանասարն էր Հայոց Ազատամարտի նշանավոր գործիչ Բարսեղ Թիրաքյանը, որը պատմությանն առավալապես հայտնի է Խան կամ Խան - Պետրոս անունով: Ո՞վ է Խանը և ինչպիսի մարտական ուղի է անցել: Բարսեղ Թիրաքյանը ծնվել է Կեսարիայի Դերեվենք գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում, 1863թ.: Բարսեղի ծննդավայրի բնակչության ճնշող մեծամասնությունը թուրքեր էին, իսկ փոքրագույն մասը՝հայեր և հույներ: Թուրքերը, օգտվելով իրենց մեծաքանակությունից ու միջոցների մեջ խտրականություն չդնելով, ամենավայրագ կերպով արգելել և խոչընդոտել են գյուղի այլազգի բնակչությ անը, այդ թվում նաև հայերին, խոսել իրենց մայրենի լեզվով: Նման իրավիճակում, բնական է, բացառվում է մայրենի լեզվով դասավանդվող դպրոցի գոյությունը: Ահա դա է եղել պատճառը, որ գյուղի փոքրամասնություն կազմող հայ բնակչությունը, ճնշումների ու հալածանքների ենթարկվելով, միմյանց հետ հաղորդակցվել է թուրքերեն լեզվով: Բարսեղը նույնպես եղել է թրքախոս, անուս ու բնավ չի տիրապետել հայերենին: Բնատուր մտավոր և ֆիզիկական բազմաշնորհ կարողւյուններով օժտված Բարսեղը, դեռևս մանուկ հասակում ականատես լինելով ու ճաշակելով իր արյունակիցների, համագյուղացիների նկատմամբ թուրքերի դրսևորած դաժան ու անմարդկային վերաբերմունքը, հասկանում է, որ իրենց թշվառության և հարստահարության գլխավոր մեղսագործը հայության ոչ ազատ, բռնադատված վիճ ակն է: Թուրքերը սպանել էին նրա հորը: Բարսեղի հոր սպանության մասին Հայոց Ազատամարտի մեկ այլ ականավոր գործիչ Սեպուհը (Արշակ Ներսիսյան) պատմում է հետևյալը. Օր մը իրենց հարեւան թուրքին ետվէի կը բռնուի: Մոլեռանդ թուրքը խաչ ու Քրիսսոս կը հայհոյէ ու կը յարձակի Թիրաքյանի վրայ: Թիրաքյանը, շատ ուժեղ մէկը լինելով, բռունցքով կը տապալէ գետին մէկ քանիսը...Խանի հայրը կը վիրաւորէ ուրիշ մըն ալ, բայց չդիմանալով անդադար հարուածներուն, ի վերջոյ ուշակորույս կիյն այ վար: Թուրքերը այնքան կը ծեծեն, որ թշուառ հայը կաւանդէ հոգին»1:

Հայի գազանաբար սպանությունը չի գոհացնում մարդասպաններին: Նրանք հարձակվում են Թիրաքյանների տան վրա, այրում ու կողոպտում են նրանց ողջ կարողությունը և բռնագրավածը հանձնում Բարսեղի հոր ձեռքով սպանված և վիրավոր թուրքերի ընտանիքներին: Թուրքերին չի բավարարում անգամ Թիրաքյանների ողջ կայքի ու ունեցվածքի հիմնահատակ կործանումն ու բռնազավթումը, նրանք «... կուզեն սպաննել նաև Թիրաքյանի կինն ու զաւակները: Բայց, բարեբախտաբար, ճարպիկ ու խելացի կինը իր երկու կորյունների հետ կը փախչի մօտակայ հայկական գիւղ մը եւ այդ կերպով կազատէ ինքզինքն ու իր անմեղ գառնուկները»2 :

Մի քանի ամիս անց նրանք վերադառնում են իրենց գյուղը: Պարզվում է, որ թուրքերը բնավ չէին հրաժարվել Թիրաքյաններին սպանելու մտադրությունից: Գյուղ վերադառնալու հենց առաջին օրը նրանց սպանելու մտադրությամբ թուրքերը հարձակվում են Բարսեղի, նրա մոր եւ եղբոր վրա: Բարեբախտաբար թուրքերի մեջ եղել են նաեւ խղճով մարդիկ «...Գյուղի նշանաւոր թուրքերեէն մէկուն խիղճը կը զարթնի: Ան կը նետուի խումբին առաջ ու կազատէ անպաշտպան հայ կինն ու իր զաւակները գազաններուն ձեռքէն»3:

Բարսեղն ու նրա եղբայրը՝ Միհրանը, դեռևս վաղ տարիքից են խորն ատելությամբ համակվում թուրքի նկատմամբ, շատ լավ հասկանալով, որիր ենց հոր սպանության, որբության, ինչպես նաև հայության դժբախտությունն երի գլխավոր մեղսագործը ՝ թուրքն է, որը միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ դաժանորեն արգելում է հայերին մայրենի լեզվով խոսելը: Ամուսնու եղերական սպանությունից հետո,նրա մայրը մեծամեծ տանջ անքների գնով կարողանում է մեծացնել իր զավակներին՝ Բարսեղին ու նրա կրտսեր եղբորը՝ Միհրանին:

Չգրված անխախտ օրենքի համաձայն` Հայոց Ազատամարտի անվանի դեմքերը, մեծամասամբ օժտված լինելով ֆիզիկական հզոր կարողությամբ, միաժամանակ աչքի են ընկել իրենց ըմբոստ, բռնության կապանքնեը շհանդուրժող բնավորությամբ ու կեցվածքով: Այդպիսին էր նաև Բարսեղը: Նրա կենսագիրներից Ս. Վրացյանը, ընդգծելով այդ իրողությունը, գրում է.«Առն ական յանդուգն եւ ըմբոստ՝ երիտասարդ Բարսեղը չի կարողանում հաշտւ ել թրքական անիրաւ կարգերի եւ հայութեան ճնշուած վիճակի հետ: Յաճախ կռուի է բռնւում հայերին անարգող, հարստահարող թուրքերի հետ»4:

Ընտանիքի հոգսը թեթևացնելու ու ապրուստը հոգալու նպատակով նա աշակերտում է Կեսարիա նահանգում իր վարպետությամբ հայտնի ոմն հյուսնատաղծագործի ու խորապես տիրապետելով այդ արհեստի նրբությունն երը, դառնում հմուտ վարպետ:

Աշխատանքի բերումով եղբոր՝ Միհրանի հետ բազմիցս շրջում է Կեսարիայի գյուղերը և հաճախակի շփվելով ու հաղորդակցվելով հայ ու թուրք բնակչությանը, առավել մոտիկից է ճանաչում և արժևորում նահանգում տիրող կացությունը:

Հայ ազգային-ազատագրական պայքարի վերելքի տարիներն էին, ազատագրական պայքարի գաղափարներն ու Արևմտահայաստանում ծավալվող դեպքերի արձագանքները տարածվելով հասել էին նաև Կեսարիա: Եւ ինչպես իրավմամբ նշում է Ս.Վրացյանը. «Յեղափոխական շարժումը մի հրաշագործ երեւոյթ եղաւ ազգային գիտակցութեան արթնացմ ան եւ ազգային միութեան վերականգման՝ մէկ հայութիւն ստեղծելու տեսակէտից: Ի սփիւռս աշխարհի ցրուած, տարբեր լեզուներ խօսող Հայկի զաւակները յանկարծ, սկսեցին զգալ ու գիտակցիլ, որ իրենք միեւնոյն ընտանիքի անդամներ են...

Յեղափոխութիւնը վառեց նրանց սրտերում ազգասիրութեան ու հայրենասիրութեան կրակը եւ համախմբեց ազատագրական պայքարի դրօշակի տակ՝ փոյթ չէ, թէ բաժան-բաժան գործելակերպով»5:

Բարսեղը թեև չէր տիրապետում հայերենին, բայց պտտվող լուրերից ու պատմություններից որոշակիորեն փոքր ինչ տեղյակ էր հայության կյանքում և մասնավորապես Երկրում ծավալվող հեղափոխական շարժումներին: Կեսարիա կատարած հերթական ուղևորություններից մեկի ժամանակ «... կը ծանոթանայ գաղտնի ընկերութեան մը հետ ու անոր անդամներէն շատ բաներ կիմանայ: Անոնք կըսեն, թէ իրենք Հնչակյան կուսակցութեան անդամներեն եւ զինքն ալ կարձանագրեն իրենց մարմնի մէջ Բարսեղ անունով: Երբ վրեժի ժամը հնչէ, ինքն ալ զէնքը ձեռքին պիտի նետուի դարաւոր թշնամու վրայ՝ իր հօր վրէժը լուծելու»6:

Հնչակների հետ ունեցած ծանոթությունն ու Հնչակյան կուսակցությանը անդամագրվելը նշանակալի ազդեցություն են գործում նրա համոզմունքն երի վրա և շրջադարձային նշանակություն ունենում հետագա գործունեությունում: Հայոց Ազատամարտին ընդմիշտ զինվորագրվելու տրամադրությ ամբ համակված՝ Բարսեղը ներկայանում է մորը և ամենայն հաստատակամությամբ հայտնում. «...ես արդէն ուխտեր եմ ամուսնանալ, բայց ոչ ընտրածդ Հոռոփիկի, այլ Հայաստանի հետ»7:

Նույն հաստատակամությամբ ու նույն ոգով մորն է դիմում նաև կրտսեր եղբայրը՝ Միհրանը: Հրաժեշտ տալով մորն ու ստանալով նրա օրհնությունը` եղբայրներն ընդմիշտ թողնում են հայրենի եզերքը և օրեր շարունակ ոտքով կտրելով հսկայական ճանապարհ, 1888թ. հասնում Պոլիս: Մինչև Օսմանյան կայսրության մայրաքազաքում հաստատվելը, Բարսեղը հասցնում է վրեժխնդիր լինել իրենց հորը սպանող թուրքից՝ նրան արժանացնելով մահվան դատաստանի :

Քանի որ անդամագրվել էր Հնչակյան կուսակցությանը, բնական է, որ համագործակցում է հնչակներին և մասնակցում նրանց նախաձեռնությամբ Պոլսում կազմակերպված Գում Գաբուի և Բաբը Ալիի ցույցերին 8:

Պոլսում նա բազմիցս հանդիպում է ՀՅԴ գործիչների, մասնավորապես Վռամյանի (Օնիկ Դերձակյան) հետ ու նրանց միջոցով ծանոթանում Հ.Յ.Դաշնակցությանը: Նրան չի գոհացնում Հնչակյան կուսակցության որդեգած աղա ցույցերի և առանց զենքի ու մարտական գործողությունների պայքարելու մարտավարությունը: Պոլսում գտնվելու օրերին նա, մերձենալով Հ.Յ.Դաշնակցությանը, հեռանում է Հնչակյան կուսակցությունից և 1896թ.-ին անդամագրվում Հ.Յ. Դաշնակցությանը: Համաձայն Գ. Լազյանի, նա «Դրօշակ»-ի համարներ եւ զենք է տեղափոխում Պոլիս ու մասնակցում ահաբեկչական գործողությունների»9:

Երկրում տեղի ունեցող իրադարձությունների արձագանքները, Տարոնի, Սասունի,Վասպուրականի հայ ֆիդայինների մարտական սխրանքների պատմությունները տարածվելով, ինչ խոսք, հասել էին նաև Օսմանյան կայսրության մայրաքաղաք: Բազմաթիվ հայորդիներ, ազատագրական պայքարի գաղափարներով համակված, ձգտում էին մեկնել Երկիրշ՝, միանալու Օսմանյան բռնակալության դեմ պայքարի դրոշը պարզած մարտիկ ներին: Երկրից Պոլիս հասնող լուրերին հաղորդակից էր նաև Խանը, որն իր համարձակությամբ ու վճռականությամբ արդեն աչքի էր ընկել հատկապես Գում Գաբուի և Բաբը Ալիի ցույցերի ժամանակ:

«Պոլիսը,- գրում է Ս.Վրացյանը,- սակայն, չի գոհացնում Բարսեղի երիտ ասարդ եւ բուռն խառնուածքին: Շարժում ու կռիւ էր տենչում նրա ըմբոստ ոգին: Երկրից հասնող լուրերը նրան քաշում են դէպի Հայաստանի լեռներն ու ձորերը՝ հայդուկային փոթորկահոյզ կեանքի»10:

Երկիր մեկնելու ու ֆիդայինների ընկերակցությամբ բռնության դեմ մարտնչելու նպատակադրությամբ տոգորված` նա թողնում է Պոլիսը եւ « ... եղբոր հետ կը մեկնի Ռումինիա, Վռամեանի տուած յանձնարարականով. կը լսէ, որ Պանք Օթթոմանի դէպքը պատահած է. միւս կողմէն Սերոբը, Անդրանիկը, Սեպուհը Սասունի մէջ կը կռուին, իսկ ինքը դեռ մասնակից չէ այդ զոհաբերութիւններուն եւ անհամբեր է»11:

ՀՅԴ Բալկանյան կենտր. կոմիտեի հանձնարարականով նա մեկնում է Սևաստոպոլ, ապա Թիֆլիս, որտեղ հանդիպում է Հայր Աբրահամին (Ավետիք Սահակյան) ու նրան հայտնում Մուշ գնալու իր դիտավորությունը12:

Նա հույսուներ ընգրվել որևէ մարտական խմբի կազմում և «...Գնալ Սերոբ Փաշայի մօտ՝ Սասուն: Ան այս րոպէին Սասուն է շատ մը անձնուեր քաջերու հետ»13:

Քանի որ այդ ժամանակ Կովկասի և մասնավորապես Կարսի ու Ալաշկ երտի տարածքից դեպի Երկիր տանող ուղիները, արգելափակված լինելու պատճառով, չէին գործում, ապա նա Հայր Աբրահամի խորհրդով նպատակադրվում է ընդգրկվել որևէ մարտական խմբի կազմում և ուղևորվել Պարսկ աստան (Սալմաստի շրջան), որտեղից գործում էր Երկիր տանող միակ ճանապարհը14:

Նրա երազանքը իրականանում է Վանի 1896 թ. հունիսյան արյունալի դեպքերից հետո, երբ Թիֆլիսում կայացած ՀՅԴ հանրահայտ «Ընդհանուր» ռայոնական ժողովի որոշմամբ պիտի ձեռնարկվեր «Մեծ արշավանք» -ը:

Եղբայրները՝ Բարսեղն ու Միհրանը, «Մեծ արշավանք»- ին մասնակցելու նպատակով մեկնում են Սալմաստի շրջան, Հավթվան գյուղ և ներկայանում «Մեծ արշավանք» ձեռնարկումի գլխավոր կազմակերպիչ Նիկոլ Դումանին: Բարսեղը իր արտաքին կեցվածքով եղել է գեղեցիկ, հմայիչ ու առնական տղամարդ: Այն պահին, երբ Բարսեղը նրան է ներկայացնում իր վկայականը, Դումանը, զգաստանալով եւ հիանալով նրա արտաքին տեսքով, փոխանակ նրա վկայականը նայելու, բացականչում է. «Քիւրտ, քեզ խրախուսող թուրքի հետ, դու ի՞նչպէս հրացան պիտի բանաս այսպիսի տղամարդու վրայ: Տղամարդ է եւ ազնուականի զաւակ, խանի նման է: Եվ այդ օրէն Բարսեղ Թիրաքեանի անունը կը մնայ Խան»15 :

Դումանն, անտեղյակ նրա հայերեն խոսել չիմանալու իրողությանը, նրան հարցեր է տալիս, սակայն Բարսեղը չկարողանալով պատասխանել իրեն ուղղված հարցերին՝ ասում է. «Պ. Նիկոլ, ես հայեերէն չգիտեմ, ես Կեսարացի եմ: Սակայն վստահ եղիր, որ լաւ եմ եւ եկեր եմ ազատութեան խոր անի վրայ ողջակէզ անելու իմ կեանքը: Երդուեր եմ տուն չվերադառնալ, մինչեւ հայրենիքս ազատ չտեսնեմ»16:

Դումանը, գոհունակությամբ ունկնդրելով Բարսեղին, նրան ընդգրկում է մարտախմբերից մեկի կազմում: Կամավորները խմբերով, իսկ երբեմն էլ միայն ակ, գալիս էին նախ Թավրիզ, ապա անցնում Փայաջուկ ու Ղալասար և նույնպես ներկայանում Դումանի շտաբը: Նրանց քանակը Սալմաստի շրջանում օր -օրե ավելի ու ավելի էր շատանում: Այդ իրողությունը արշավախմբի կազմակերպիչներին ոչ միայն ոգևորում էր ու ուրախություն պատճառում, այլ և մտահոգում և հարուցում բազում հոգսեր ու դժվարություններ17:

«Միայն,- նշում է Արամայիսը, որն այդ օրերին «Մեծ արշավանք»-ին մասնակցելու նպատակով նույնպես գտնվում էր Սալմաստի շրջանում,- Նիկօլի պէս փորձւած ու հեղինակաւոր մարդը կարող է օգնութեան հասնել, եւ նա հասնում էր. բոլորին բաժանեց գիւղերում...իւրաքանչիւր գիւղում մի կամ երկու վերահսկողներ նշանակեց, որ նրանք զինւոներին չը թողնեն անկ արգութիւններ անել...»18:

Կամավորներին տեղավորում էին Ղալասար, Փայաջուկ, Հավթվան, Մահլամ, Սառնա և Սավրա գյուղերում, որտեղ նրանց հայ գյուղացիներն ընդունում էին և վերաբերվում սիրով ո հոգատարությամբ19:

Խանը տեղավորվում է Փայաջուի գյուղացիներից մեկի տանը և մասն ակցում զինավարժություններին, իսկ նրա մասնակցությամբ կայացած մարզումներին, հետեվել է անձամբ Դումանը: Մինչև Խանասորի արշավանքի ձեռնարկելը, Խանը մասնակցում է զինվորական մարզումներին և կարճ ժամանակահատվածում կարողանում է ոչ միայն տիրապետել զենք երի ու մարտական որոշակի կանոնները գործածելու նրբություններին, այլև սովորել հայերեն խոսել, գրել ու կարդալ: Գնահատելով նրա վարպետությունը՝ Դումանը նրան հանձնարարում է մարզել Սալմաստում հավաքվ ած, բայց դեռևս մարտական որևէ փորձառություն չունեցող նորեկներին: Խանասորի արշավանքի ժամանակ Խանը ընտրվում է հիսնապետ և «...աչքի է ընկնում, որպէս անւախ և քաջ կռուող»20:

Արշավանքի ավարտից հետո Խանը Դումանի հանձնարարությամբ մեկնում է Բաքու: Նկատի ունենալով մարտական գործողությունների ժամանակ նրա դրսևորած անբասիր կարողություններն ու արիական կեցվածքը` նրան Դումանի միջնորդությամբ ընդունում են աշխատանքի Բաքվի նավթ ահանքերից մեկում: Քաջարի հայդուկը պետք է պաշտպաներ նավթահանքերն ավազակների ոտնձգություններից: Բնական է, որ այդ պաշտոնը չէր կարող գոհացնել հայրենիքի ազատագրական պայքարին անվերապահորեն զինվորագրված ազատատենչ հայդուկին, որի երազանքն էր «...երթ ալ հօն, ուր էր Սերոբը»:

Երկիր մեկնելու իր երազանքը իրականացնելու նպատակով նա բազմիցս դիմում է Նիկոլ Դումանին և ՀՅԴ Բաքվի «Ոսկանապատ» կենտր. կոմիտեին, խնդրելով ու պահանջելով, որ իրեն թուլատրեն և օգնեն` մեկնելու Երկիր: Ընկերներն ամեն անգամ խոստանում են կատարել նրա ցանկությունը և առաջին իսկ հնարավորության դեպքում ուղարկել Երկիր: Իսկ ժամանակն անցնում էր ու հայտնի չէր, թե վերջապես երբ է գալու այդ բաղձալի ժամանակը: Երկար սպասելուց հոգնած ու վրդովված՝ Խանը ներկ այանում է Դումանին և վճռականորեն ասում.« Դուք միշտ հանգստացուցիք զիս, որ երբ խումբ անցնի, քեզ կը ղրկենք: Ահա այսօր խումբը անցեր է եւ կռւուի բռնուեր ու խմբէն շատերն ալ սպանուեր են: Իսկ ես հոս այս գործ արանը կը պաշտպանեմ: Եւ իր սրտի բոլոր դառնութիւնը կը թափէ Նիկոլին առջեւ ու կը խնդրէ, որ րոպէ առաջ պէտք եղած կարգադրութիւնը ընէ»21:

Դումանի հետ կայացած երկխոսությունից հետո, նա Բաքվում այլևս երկ ար չի մնում: Հ.Յ. Դաշնակցության Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի պահանջով Խանը Բաքվից մեկնում է Կարս, ուր նույն օրերին Թիֆլիսից այնտեղ է գալիս նաև նրա եղբայր Միհրանը:

Կարսում Խանը ծանոթանում է բազմաթիվ անվանի գործիչների, որոնց թվում «Սուրբ չորրորդությանը»՝ Սեբաստացի Մուրադին, Սեպուհին, Կայծ ակ Առաքելին ու Ավոյին: Այդ օրերին Կարսի նահանգի տարածքում ՀՅԴ Արևելյան Բյուրոյի որոշմամբ կազմակերպվում էր մի նոր մարտախումբ, որը պետք է մեկներ Երկիր` միանալու Բիթլիսի նահանգում գործող Աղբյուր Սերոբի գլխավորած մարտական ուժերին: Համաձայն ՀՅԴ Արևելյան Բյուրոյի ու Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի որոշմանը` մարտախումբը Երկիր պիտի առաջնորդեր հայ ազատագրական պայքարում արդեն նշանակալի հեղինակություն ունեցող Ռուբեն Շիշմանյանը (Դերսիմի Քեռի), իսկ Խանը լինելու էր նրա օգնականը 22 :

Մինչև ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեության ընկերները կհասցնեին նախապատրաստել մարտախումբը, Խանը ժամանակն անտեղի չի վատն ել: Նա Սեբաստացի Մուրադի հետ զբաղվում է զենքերի փոխադրությ ամբ, իսկ երբեմն էլ մարզում է այն մարտիկներին, որոնք պիտի մեկնեին Երկիր: Այդ ամենին զուգընթաց, հայոց լեզվի դասեր առնելով «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի անդամների՝ Համազասպ Նորհատյանի և Բզնունի Խաչատուրի մոտ, ավելի է հարստացնում հայերենի իմացությունը23 :

Մարտախմբի Երկիր մեկնելու նախօրեին հայտնի է դառնում, որ Դերսիմի Քեռին, որը նախընտրում էր գործել Դերսիմի ու Երզնկայի շրջաններում, հրաժարվում է ստանձնել մարտախմբի հրամանատարությունը: Խանը նշանակվում է «Շանթ» մարտական խմբի հրամանատար: «Շանթ» մարտախումբը նույնպես կազմավորվել է Կարսի շրջանում, 1899թ.: Նրա կազմում ընդգրկվել են այնպիսի նշանավոր ռազմիկներ, ինչպիսիք են Սեբաստացի Մուրադը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, Գյումուշխ անցի Ավոն ու Մեշեդի Ավետիսը, բաբերդցի խմբապետ Միհրանը և այլոք: ՀՅԴ Արևելյան Բյուրոյի որոշմամբ, «Շանթ» մարտախումբը նույն տարում պետք է ուղևորվեր Երկիր՝ Կարս, Բագրևանդ (Ալաշկերտ)-Ախլաթ գծով: Այդ նույն երթուղով Ախլաթ էին անցել 1895թ. Աղբյուր Սերոբի, իսկ 1897թ. և 1898թ. նրա հորևբորորդու՝ Ճարտարի գլխավորած զինատար խմբերը: Արշավախմբի կազմակերպիչներն ու նրանում ընդգրկված ֆիդայինները լիահույս էին, որ իրենց ձեռնարկը նույնպես կպսակվի հաջողությամբ24:

1899թ. հոկտեմբերի 24-ին մարտախմբի բոլոր 83 անդամները հավաքվում են Բերնոց գյուղում, որտեղից պիտի անցնեին Բասեն: Մարտախմբին ճանապարհելու նպատակով Բերնոց գյուղ են գալիս ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի անդամներ Հ.Նորհատյանը, Արամայիս Ազնավուրյ անն ու Խաչատուր Բզնունին, որոնք ոգևորիչ խոսքերով բարի ճանապարհ են մաղթում մարտախմբի հայդուկներին:

«Ամենէն վերջը,- գրում է Սեպուհը,- իր նոր սորւած հայերէնով ճառ մը խօսեցաւ Խանը ու երդում ըրաւ հաւատարմօրէն ծառայելու ՀՅԴ եւ անոր դրօշին տակ առաջնորդելու իր քաջերը դէպի «Հայոց երազի աշխարհը»25:

Լուսադեմին ճանապարհ ընկնելով` մարտախումբը հասնում է Հոբուիր ան գյուղ և մեկ օր հանգրվանում է այդ գյուղում, ապա շարունակելով ուղևորությունը, հասնում Արաքսի ափին գտնվող Չորուք, իսկ հետո Այմ ալու գյուղերը, որտեղ Խանը Սեբաստացի Մուրադից ու Արամայիս Ազնավուրյանից ստանում է մարտախմբի անդամներին համար նախատեսվ ած զենքերը: Ստանալով զենքերը` մարտախումբն աննկատ անցնում է ռուս-թուրքական սահմանը և ցերեկը, մերձակա սարի խորշերից մեկում ապաստանելով, գիշերը շարունակում է ճանապարհը: Մարտախմբի երթուղու անվտանգությունն ապահովելու համար, Խանը, թեև ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները, բայց ամեն ինչ չէ, որ հայ մարտիկների համար դասավորվում է նպաստավոր:

«Ամբողջ գիշերը,- շարունակում է Սեպուհը,- առանց կանգ առնելու, կերթ ան, բայց դժբախտաբար չեն կարողանար հասնիլ Ալաշկերտ, որովհետեւ վալատը խիստ մթութեան պատճառով կը կորսնցնէ ճանապարհը, եւ խումբը երկու երեք անգամ կը դառնայ միեւնոյն լերան շուրջը»26:

Մարտախումբը վալադի շփոթության պատճառով կորցնում է թանկարժ եք ժամանակը և հայտնվում տհաճ իրավիճակում:

Արդեն լուսաբաց էր, առաջ շարժվելու դեպքում նրանք անպայմանորեն կնկավեին ամենուրեք հայտնվող քրդերի կոզմից և կարող էին հայտնվել անկանխատեսելի իրավրճակում:

Համաձայն ընդունված կարգի` մարտական և զինատար խմերը, գյուղ ացիներին վնաս չպատճառելու նկատառումով, իրավունք չունեին իջևանել որևէ հայկական գյուղում: Բայց այդ օրը հանդամանքների բերումով հայդուկները հարկագրված` խախտել են ընդունված կարգը: Արշալույսին Խանը իրենց հետագա քայլերն ու անելիքը ճշգրտելու նպատակով իր մոտ է կանչում օգնականին, տասնապետերին և նրանց հաղորդում մարտախմբի հետ կատարվածն ու վալադ Ղուկասի հետևյալ խորհուրդը .«...մնալ ցերեկը Խաստուր հայկական գյուղը մինչև երեկոյան և ապա շարունակել ճանապարհը: Կորոշեն շարժիլ այդ խորհուրդի համաձայն»27:

Մարտախումբը մտնում է Խաստուր և տեղավորվում գյուղի Խաչիկ վարժապետի գոմում: Քանի որ խմբի անդամները շատ հոգնած էին, անմիջապես իր ենց գլխների տակ են դնում ուսապարկերն ու քնում և «...միայն Խանն է, որ պահապան հրեշտակի նման կը հսկե քնացող ֆիդայիներուն»28:

Մատնիչների միջոցով տեղեկանալով գյուղում հանգրվանած ֆիդայինն երի մասին՝ թուրքական զորավաշտերն ու քրդական հեծելախմբերը արագորեն արշավում են գյուղ և չորս կողմից պաշարում գյուղն ու այնտեղ հանգրվանած ֆիդայիններին: Համաձայն Սեպուհի հավաստման` գյուղը պաշարվել է 400 թուրք զինվորն երի և հազարից ավելի քուրդ զինյալների կողմից 29:

Ըստ Ա. Նորյանի «Դրվագներ Հ.Յ.Դաշնակցութեան գործունեութիւնից» գրքում եղած տվյալների. «Կռուին մասնակցում էին ութ հարիւր հոգի հետևակ զօրք, երեք հարիւր հոգի կանոնաւոր հեծելազօրք և քրդական հինգ աշիրաթների մարդիկ»30:

Ա.Նորյանը, նշելով թուրք հեծյալ և հետևակ զինվորների քանակը, չի նշում, թե քանի՞ զինյալներից էին բաղկացած քրդական հինգ աշիրեթները: Իր հուշերում Խաստուրի կռվի մասին անդրադառնում է նաև Արամայիս Ազնավուրյանը, որը, այդ օրերին գտնվելով Կարսում, գործուն մասնակցություն է ունեցել Խանի գլխավորած մարտախմբի կազմավորմանը: Համաձայն նրա վկայության՝ «Կռուին մասնակցող թշնամի ոյժերի թիւը հասնւմէր օտ 3000-ի» 31:

Երեք վկայությունների դեպքում էլ հակառակորդի ուժերի գերազանցությունն ահռելի էր: Մինչև մարտական գործողությունների դիմելը, գյուղի աղա Դեվրիշ բեկը լուր է ուղարկում ֆիդայիններին և առաջարկում հանձնել զենքերը` խոստանալով ապահովել նրանց անվտանգ վերադարձը ռուսկան սահման: Դերվիշ բեկը միաժամանակ սպառնում է, որ չհնազանդվելու դեպքում բոլոր ֆիդայիներին կայրեն գոմում, իսկ գյուղն ու բնակիչները նրանց պատճառով կբնաջնջվեն: Ֆիդայինների պատասխանը միանշանակ էր. «Քանի ողջ ենք, մենք զէնք չենք տար և պիտի կռուենք»32:

Բնավ չկասկածելով, որ իրենց մերժողական պատասխանը ստանալուն պես թուրք զինվորներն ու քուրդ զինյալներն անմիջապես հարձակման կանցնեն, Խանը բոլոր տասնյակներին տալիս է համապատասխան հրահանգներ և ֆիդայիներին արագորեն դուրս բերելով Խաչիկ վարժապետի գոմից` առաջնորդում է մարտի: Հակառակորդը երկար սպասեցնել չի տալիս: Թուրք զինվորներն ու քրդերը, ապավինելով իրենց քանակական գերակշռությանը, վճռականորեն նետվում են գրոհի:

Չնայած հակառակորդի ուժերի անհամեմատ գերազանցությանը՝ ֆիդայինները ընդունում են մարտահրավերը և հարմար դիրքեր են գրավում գյուղի փողոցներում ու անկոտրում դիմադրությամբ կռվում են: Բայց քանի որ հակառակորդի ուժերն անհամեմատ գերակշռող էին, որոշում են սրընթաց գրոհով ճեղքել պաշարման շղթան և հեռանալ վտանգված շրջանից:

Որպեսզի ճեղքումը ֆիդայիններն իրականացնեն առավելագույն հաջողությ ամբ, անհրաժեշտ էր նախ գրավել գյուղի մերձակա բարձունքները ու թույլ չտալ, որ հակառակորդը տիրի այդ դիրքերը և բարձրից տեղացող հարվածներով խափանի իրենց ձեռնարկած գրոհը: Եթե ֆիդայիներին չհաջողվեր իրականացնել իրենց մտահղացումը, ապա չորս կողմից հարձ ակվող թուրք զինվորներն ու քրդերը, չնայած դրսևորած համառ դիմադրությանը, ի վերջո կփակեին գյուղի բոլոր ելքերն ու մուտքերը, և նրանք, հայտնվելով շրջափակման մեջ, դժվար թե կարողանային փրկության ելք գտնել: Ահա այդ պատճառով չափազանց կարևոր էր սրընթաց գրոհով գրավել Խաստուրի մերձակա բարձունքը և այնտեղից կրակ տեղալ գյուղը շրջափակող հակառակորդի զորաշարքերի վրա:

«Խմբի երկու տասնեակը,- գրում է Ա. Ազնավուրյանը,- ոչ միայն պիտի հարուածէր թշնամու կտուրների վրայ դիրք բռնած դիրքերը, այլ նաեւ պիտի պատռէր ու անցներ զօրքի պրկուած շղթան»33:

Մարտախմբի զինվորական խորհրդի և յուրաքանչյուր մարտիկի համար միանգամայն հասկանալի էր, որ չափազանց դժվարին այդ ձեռնարկն իրականացնելու համար անհրաժեշտ էր ունենալ խելահեղ քաջություն, անկոտրում կամք և վճռականություն: Ո՞ւմ պետք է վստահեին կենսագործ ելու այդ կարևորագույն առաջադրանքը, որի հաջողությունից էր կախված ողջ մարտախմբի փրկութունը:

«...Խումբը,- նշում է Ա.Ազնավուրյանը,- իր վերոյիշեալ յանդուգն որոշումն հանելիս գիտէր, թէ նրա գործադրութիւնը ո՞ւմ յանձնել: Սեբաստացի անզուգական հերոսը եւ Բայբուրդցի յեղափոխական վագրը՝ Մուրատն ու Սեպուհը, անմիջապէս անւարան ստանձնում են ծանր, պատասխանատու վճռի գործադրութիւնը եւ վայրկեանապէս կազմում իրենց երկու տասնեակի հերոսական կռուի ծրագիրը»34:

Որպեսզի ապակողմնորոշեն և շփոթության մեջ գցեն հակառակորդին, ֆիդայինները սկսում են չորս ուղղությամբ խաչաձև կրակ տեղալ, և մինչև թշնամին կփորձեր հասկանալ, թե որ ուղղությունից են սուրում գնդակները, Մուրադն ու Սեպուհը իրենց տասնյակներով դուրս են նետվում Խաչատուր վարժապետի գոմի հարևանությամբ գրավված դիրքերից ու սրընթաց գրոհ ձեռնարկում գյուղի տների կտուրներին դիրքավորված թուրքերի և քրդերի վրա, ճեղքում են պաշարմ ան շղթան և մեծ արագությամբ հասնում գյուղի եզերքը:

Որքան էլ սրընթաց և անակնկալ լիներ հայ մարտիկների գրոհը, այնուամենայնիվ «Քնած չէր նաև թշնամին: Բազմահազար քիւրտ ամբոխը և հազարի հասնող թուրք կանոնավոր զօրքը իրենց համազարկերն ուղղել էին քսաներկու հերոսների վրայ, որոնք, արհամարհելով մահը, իրենց ցեղի դիւց ազներգութեամբ ու արդար վրէժով գոտեպինդ, անշեղ, ընթանում էին դէպի Խաստուրի հարաւ- արեւմտեան բարձունքը»35:

Ավելի քան երկու ժամ է տևել այդ զարմանահրաշ մարտը: Հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը՝ Մուրադի և Սեպուհի մարտիկները ճեղքում են պաշարման շղթան, գրավում բարձունքը և դիրքավորվելով` սկսում բարձրից հարվածներ տեղալ թուրքերի ու քրդերի վրա:

Ա.Նորյանը, անդրադառնալով Խաստուրի կռվի` այդ վճռական և բախտորոշ պահի գնահատմանը, գրում է. «...տասնեակները արշաւում են դէպի մօտ ակա բլուրը, յաջողութեամբ անցնում են գետը, ու երեք քառորդ ժամից նրանք կարողանում են տիրանալ այդ կարեւոր դիրքերին»36:

Գրավելով բարձունքը` նրանք անմիջապես կրակ են տեղում գյուղի մատույցներում և տների կտուրների վրա խմբված հակառակորդի զինվորների վրա: Պարապության չէին մատնվում նաև գյուղում մնացած ֆիդայինները: Անցքեր բացելով իրենց պատսպարած տների պատերի մեջ՝ նրնքնույպես դիպուկ համազարկեր են տեղում թշնամու վրա և օգնում Մուրադի ու Սեպուհի տասնյակներին` իրականացնելու ճեղքումը:

«Երբ,- շարունակում է Ա. Ազնավուրյանը,- Սեպուհն ու Մուրատը իրենց խմբով գրաւում են Խաստուրի բարձունքը, անմիջապէս համազարկերի տակ են առնում գիւղի հարաւ-արևմտեան կտուրներին եւ գիւղի ծայրերին խմբված թշնամուն, որ խուճապահար փախուստի է դիմում: Խմբի՝ Խաչատուր Վարժապէտի տան մէջ եղած հատուածը նկատում է այդ եւ գալիս այն եզրակացութեան, որ Սեպուհը եւ Մուրատը գրաւել են Խաստուրի բարձունքը»37:

Կռիվը չթուլացող ուժգնությամբ շարունակվում է մինչև մութն ընկնելը: Մուրադի ֆիդայինների և մյուս տասնյակների գրոհը ու բարձունքներից, գյուղի մյուս հատվածներից տեղացող հարվածները խուճապ եւ շփոթություն են առաջ բերում թշնամու շարքերում: Մի փոքր հաղթահարելով իրենց շարքերում առաջացած խուճապային տրամադրությունները՝ թուրք երն ու քրդերը, օգտվելով իրենց քանակական ահռելի գերակշռությունից, սկսում են չորս ուղղությամբ անխնա կրակ տեղալ գյուղի վրա:

Ակնթարթորեն սթափ գնահատելով մարտադաշտում ծավալվող իրադարձությունն երի նրբությունները՝ Խանը կայացնում է միանգամայն կշռադատվ ած և շատ կարևոր որոշում, որը վերջնականապես վճռում է կռվի ելքը. «Յանկ արծ լսւում է հրամանատարի խրոխտ ձայնը՝... «պառկել», եւ բոլորն էլ իսկույն գետին են փռւում: Այժմ երկու կողմից բարձրացող թշնամիներն իրար դէմ էին կռւում եւ շատ ուշ հասկացան «պառկելու» ռազմագիտական նշանակութիւնը: Տղաներն էլ իրենց պառկած տեղերից էին կրակ տալիս եւ աջ ու ձախ թշնամին գետին էր գլորւում: Ջարդը կատարեալ էր: Թշնամու սխալւելը եւ հրամանատարի խելացի հրամանը՝ «պառկելը», փրկեց շատերին»38:

Հակառակորդի համար կատարյալ անակնկալ էր ֆիդայինների կիրառած մարտավարությունը: Թուրքերի ու քրդերի գործողություններում կատարվում է զարմանահրաշ դեպք. ստեղծված իրավիճակում չկարողանալով ճիշտ կողմնորոշվել ու մատնվելով շփոթության՝ նրանք սկսում են կրակ տեղալ իրար վրա: Մարտադաշտում ծավալվող գործողությունների արդյունքը ֆիդայինների համար ավելի քան գոհացուցիչ էր: Հենց իր իսկ համազարկերից զգալի կորուստներ կրելով՝ թշնամին խուճապի է մատնվում և այլևս անկարող լինելով շարունակել կռիվը, սարսափահար լքում է մարտ ադաշտը և դիմում փախուստի:

Ֆիդայիննր փայլուն հաղթանակ էին նվաճել, նրանք հանգիստ, առանց խոչըն դոտի դուրս են գալիս գյուղից և տեղափոխվում առավել ապահով վայր: Թշնամին շատ մեծ կորուստ էր տվել: «Հաստատ աղբյուրներից քաղած են, գրում է Ա. Ազնավուրյանը, որ 350-ի մօտ է, որոնց մեջ են Դարվիշ աղան, իր եղբայրը, երկու որդիները, երկու հատ շեյխ, Ալի փաշայի տղան, երեք հատ հազարապետ եւ շատ հարիւրապետեր ու պաշտոնեաներ»39:

Համաձայն Ա.Ազնավուրյանի վկայության` Խաստուրի կռվում հակառակորդի կորուստները կազմում են, բացի վերը հիշյալներից (նկատի ունի Դարվիշ աղային, նրա եղբորն ու երկու որդիներին, որոնք փորձել են խաբեությամբ զինաթափել ֆիդայիններին- Հ.Գ.), Բալուլ փաշայի թոռը, երկու սպայ, երկու հարիւր զինուորներ եւ համիդեաններից մոտ 150 հոգի»40:

Կռվի ընթացքում իրենց մարտախմբի հրամանատարի կողմից կիրառած այդ հնարամիտ և փրկարար մարտավարության իրողությունը մի փոքր այլ ձեւով է հավաստում Սեպուհը. «Կէս գիշերին քիւրտերը շուարացնելու համար Խանը կը հրամայէ կրակ բանալ հանդիպակաց լեռներու վրայ, ապա հակառակ կողմը: Ու պառկելով փորի վրայ՝ կը սկսի սողոսկել դեպի լեռան ստորոտը... Թշնամին իրարու դեմ կը կռուի. մի կողմը միւսին թշնամի կը կարծէ, որովհետեւ Խանը երկու կողմի վրայ ալ հրամայած է կրակ բանալ»41:

Խաստուրի կռվում մարտախմբի զոհերն էին տասնհինգ ֆիդայիններ: Չնայած անվիճելի հաղթանակին և մարտում ձեռք բերած փորձառությ անը, այնուամենայնիվ, այս անգամ չի իրականանում Երկիր մեկնելու Խանի ու նրա գլխավորած մարտիկների բուռն ցանկությունը: Խաստուրի կռվում հայ մարտիկներից կրած պարտությունը թուրքերն ու քրդերը, ինչ խոսք չէին կարող հանգիստ մարսել և մոռացության մատնել: Որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ նրանք հայ ֆիդայիններից կրած պարտությունը անպայմանորեն փոխհատուցելու էին` կոտորելով գյուղի բնակչությանը: Խաստուրի հայ բնակչությանը կոտորածից փրկելու ելքը միակն էր. մարտ ախումբը հարկադրված իր հետ վերցնում է Խաստուրի բնակիչների մի մասին և հեռանում 42:

Խաստուրի բնակիչներից շատերը, երկյուղելով թուրքերի և քրդերի վրեժխնդրությունից, լքում են գյուղը ու հեռանում տարբեր ուղղություններով: Գյուղում մնացած փոքրաթիվ խաստուրցիներին թուրքերն ու քրդերը սպանում են, իսկ Խաչատուր վարժապետին, որը հանդգնել էր իր տանն ընդունել ֆիդայիններին, տանում են Բայազետ և կախաղան բարձրացնում 43:

Քանի որ Երկիր մեկնել արդեն հնարավոր չէր, Խանը մարտախմբով վերադառնում է Կարս և ներկայանալով ՀՅԴ «Ջրաբերդ» կենտ. կոմիտեին, բացատրություն է տալիս Խաստուրում մարտախմբի մղած կռվի մասին ու նրա համաձայնությամբ ցրում մարտախումբը: Թեպետ չի իրականանում «Շանթ» մարտական խմբի մարտիկների երազանքը, սակայն նրանց մոտ չի մարում Երկիր մեկնելու ձգտումը: Մարտախմբի մի մասը հույս տածելով, որ իրենց ի վերջո կհաջողվի որևէ մարտական խմբի կազմում ուղևորվել Երկիր, մնում են Կարսի շրջանում ու Ալեքսան- դրապոլում և ժամանակավորապես բնակություն հաստատում հայկական սահմանամերձ գյուղերում:

Իր հուշերում «Խաստուրի» կռվից վերադարձած ֆիդայիների պահվածքի մասին ուշագրավ մանրամասներ է պատմում Վահան Փափազյանը, որն այդ օրերին կուսակցության հանձնարարությամբ գործում էր Ալեքսանդրապոլում: Որպես կանոն ֆիդայիների տրամադրությունը մեծապես պայմանավորված է եղել նրանց մղած կռվի արդյունքով: Եթե կռիվը հաղթական էր և նրա արդյունքը գոհացուցիչ, ապա ըստ Վ. Փափազյանի բնորոշման, մարտ ադաշտից վերադարձող հայդուկները իրենց դրսեվորում էին որպես համեստ, կարգապահ զինվորներ. «Ազգը սաղ մնայ, կուսակցութիւնը սաղ մնայ, մեր գլխից անպակաս անի»...կըսէին անոնք օրհնութեամբ մը 44»:

Եթե հայդուկը մարտադաշտից վերադառնում էր պարտված կամ ձախողվում էր առաջադրանքի կատարումը, ապա «Աստուած մի արասցէ,- գրում է Վ. Փափազյանը,- ան մը դառնար կոպիտ, գռեհիկ եւ անկարգապահ ու վերին աստիճանի գոռոզ ու պահանջկոտ. յարգանք դէպի կուսակցութիւն կը չքանար. անսանձ ու կատաղի կը դառնար: Անշուշտ, իր խղճի խայթն էր կեռար իր մէջ, պատւոյ զգացումը, ստորնացած տղամարդու «թասիբը» եւ ամոթը 45»:

Ճիշտ է, «Խաստուր»-ի կռվում հայդուկների դրսևորած քաջագործությունը վեր է որևէ գովասանքից, բայց, այնուամենայնիվ, կռվի արդյունքը չէր կարող գոհացուցիչ լինել: Ամենակարևորը. նրանց չի հաջողվում կատարել առաջադրանքն ու մեկնել Երկիր: Բնական է, որ համանման իրավիճակում հայդուկի համար, հասկանալի պատճառով , չափազանց դժվար էր խեղդել իր հոգում կուտակված ցավն ու դժգոհությունը և չարտահայտել այն: Վ. Փափազյանը պատմում է, թե ինչպես «Խաստուր»-ի կռվից հետո հայդուկներից մի քանիսը եկել են Ալեքսանդրապոլ և խուժելով ՀՅԴ գրասենյակը՝ շրջապատել ու նրա վրա տեղացել իրենց զայրույրթն ու վրդովմունքը. «- Դո՞ւն ես Վահանը... եւ առանց պատասխանի սպասելու, բուռն խօսքերու կարկուտ տեղացին վրաս.- Անօթի, ծարաւ սոխախներու մէջ ենք մնացեր, մէր ահարցնէ՞ք, չփնտռէ՞ք... Մեռնելու ճամբած ատեննիդ մեղր ու կարագ կուտեցնէիք, ապա ինչո՞ւ մեր սեւ տէրտին ատեն երեսնիդ կը պահէք... Չուր ե՞րբ... ազգութիւնը մեռա՞ւ,.. Ընկերութիւն չկա՞յ... յեղափոխութիւն Էսպէ՞ս կեղնի...46»:

Կարելի է հասկանալ հայդուկի ցավն ու տառապյալ վիճակը և նրա արտ ահայտած վրդովմունքն ու դժգոհությունը: Վ. Փափազյանին հաջողվում մեծ դժվարությամբ մեղմել հայդուկների վրդովմունքն ու դժգոհությունը և խաղաղությամբ ճանապարհել նրանց: Նույն օրը,՝ երեկոյան նրա գրասենյակն է ներխուժում պարթևահասակ հայդուկներից մեկը և սպառնալի ու զայրացած տոնով հարցնում. «-Մեզի դեռ շա՞տ պիտի պահէք հոս. եթե մեր երեսէն կշտացեր էք, մենք շատանց ձեր երեսէն կշտացեր ու կշտացեր ենք ...Միջոց տուէք գլուխներս առնենք կորսուենէ...
--Ինչո՞ւ էք մնացեր, ինչո՞ւ չէք երթար, ճամբան բաց է,..
--Ինչո՞վ երթանք, ոտքո՞վ...հրամմէ ինքդ գնայ անգամ մը... սորւած էք տաք օտաներու մէջ, փափուկ աթոռներու վրայ բազմել... բաւակա՞ն չէ մեր քաշածները... խիղճ չունի՞ք դուք...»47:

ՀՅԴ Ալեքսանդրապոլի «Քար» կենտր. կոմիտեի գրասենյակը ներխուժ ած հայդուկը եղել է Հայոց Ազատամարտի ականավոր գործիչ Սեպուհը: Ուշագրավ է Սեպուհի հարցադրմանը Վ. Փափազյանի տված պատասխա- նը.«--Բայց կուսակցութիւնը դրամ չունի, հասկացիր...48»:

Վ. Փափազյանի վերոհիշյալ պատասխանը ակնառու վկայությունն է այն իրողությանը, որ ուժերի կենտրոնացում և ապստամբական ձեռնարկն եր կենսագործելու որոշումը ընդունելու պահին ու նրանից հետո ՀՅԴ համար ամենադժվարինը եղել ու մնում էր ֆինանսական խնդիրների լուծումը: Չնայած Խանի առաջնորդած մարտախմբին չհաջողվեց կատարել առաջադրանքը, այնուամենայնիվ, «Խաստուրի կռիվ»-ը ունեցավ որոշակի նշանակություն: Վերադառնալով կարս և Ալեքսանդրապոլ Խանն ու նրա զինակիցները չեն մատնվում պարապուրդի: Խաստուրի կռվում, որի արձ ագանքները տարածվել էին Կարսի բովանդակ նահանգում և նրա սահմ աններից դուրս, հայ մարտիկների դրսևորած հերոսականությունը զուտ քարոզչության ու հայությանը մարտական ոգի ներարկելու նպատակով, պետք էր հնարավորության սահմաններում իրազեկել հանրությանը: Այդ նպատակով. «Շրջելով գաւառը. Խանը կը պատմէ Խաստուրի կռիւին մանր ամասնութիւնները, գիւղացիները մեծ յափշտակութեամբ կը լսեն հայ ֆէտայինի քաջագործութիւնները»49:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Հայրենիք», ամս., 1949, թիւ2, էջ11:
2. Գ. Լազեան, «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», Գահիրէ,1949, էջ 151:
3. Նույն տեղում:
4. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», էջ144:
5. Նույն տեղում:
6. «Հայրենիք», ամս., 1949, թիւ2, էջ11:
7. Նույն տեղում:
8. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», էջ144:
9. Գ. Լազեան, «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», 1949, էջ 151:
10. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», էջ144:11..Գ. Լազեան,
«Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», 1949, էջ 151:
12. Նույն տեղում:
13. «Հայրենիք», ամս., 1949, թիւ2, էջ11:
14. Տե’ս Գ. Լազեան, «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», էջ 151:
15. «Հայրենիք», ամս., 1949, թիւ2, էջ11:
16. Նույն տեղում:
17. ՀՀ ՊԿՊԱ, Ֆ.314, ց.2, գ.2, էջ190:
18.Նույն տեղում:
19.Նույն տեղում:
20. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», էջ144:
21. «Հայրենիք», ամս., 1949, թիւ2, էջ11:
22. Տե’ս, ՀՅԴ ԿԱ, թծ.712, գ.4, թ.1:
23. Նույն տեղում:
24. Նույն տեղում:
25.«Հայրենիք», ամս., 1949, թիւ,3, էջ24:
26. Նույն տեղում, էջ25
27. Նույն տեղում:
28. Նույն տեղում:
29. Նույն տեղում:
30. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 370:
31. «Հայրենիք», ամս., 1938, թիւ 4, էջ 163:
32. «Հայրենիք», ամս., 1949, թիւ,3, էջ25:
33. «Հայրենիք», ամս., 1938, թիւ4, էջ156:
34. Նույն տեղում, էջ 161:
35. Նույն տեղում:
36. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 368-369:
37. «Հայրենիք», ամս., 1938, թիւ 4, էջ 162:
38. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 368-369:
39. «Հայրենիք», ամս., 1938, թիւ 4, էջ 162:
40. Նույն տեղում :
41. «Հայրենիք», ամս., 1949, թիւ,3, էջ24:
42. ՀՅԴ ԿԱ, թծ.712, գ.4, թ.3:
43. Նույն տեղում :
44. Վ. Փափազեան, «Իմ յուշերը», 1950, Պոսթըն, էջ41:
45. Նույն տեղում :
46.Նույն տեղում :
47.Նույն տեղում :
48.Նույն տեղում :
49. Գ. Լազեան, «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», էջ 15:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2498
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆ (ՏԵՐ-ԳԱՍՊԱՐՅԱՆ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ Պետական գործիչ, հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1905-ից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott