1. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն պետություն ունեցող ժողովուրդներից մեկն է: Մ.թ.ա. 26-23-րդ դարերում, այժմյան Հալեպից (Սիրիա) 50 կմ. Հարավ գոյություն է ունեցել Էբլա քաղաք-պետությունը: Էբլայի սեպագիր-արխիվը տեղեկություններ է պարունակում այս պետության և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի մասին: Էբլայի արխիվներում Հայաստանը անվանվում է Արմանում:

Zoom Image

Հետաքրքիր է նշել, որ համաձայն հայ ժողովրդի առասպելական ծննդաբանության Հայկի և Բելի ճակատարամտը տեղի է ունցել մ.թ.ա. 2492թ-ին: Միջագետքում գերագույն աստվածներին տալիս էին Բել (թարգմանաբար` տիրակալ) տիտղոսը:

Մ.թ.ա. 16-րդ դարում Փոքր Ասիայում գոյություն ունեցած Խեթական տերության սեպագիր տարեգրությունը հաղորդում է, որ այս պետության բանակները մի քանի անգամ փորձել են գրավել այժյան Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքի շրջակայքը: Խեթական տարեգրությունը այս տարածքը անվանում է Թեգարամա: Այս տեղանունը բաղկացած է 2 արմատից` առաջինը «Թեգ»-ն է, երկրորդը «Արամա»-ն և թարգմանաբար խեթերենից նշանակում է Արամի տուն: Այս պարագայում հետաքրքիր է այն փաստը, որ հնում հայերն իրենց հայրենիքը կոչել են Հայոց տուն: Աստվածաշնչում Հայաստանը անվանվում է Թորգոմի տուն(Հայկի հոր անունը Թորգոմ էր): Նույն խեթական աղբյուրները մ.թ.ա. 15-13-րդ դարերում հիշատակում են Հայասա-Ազզի ցեղային միավորումը: Այս ցեղային միավորումը բնակվելիս է եղել ներկայիս Կարին (Էրզրում) քաղաքի շրջակայքում, որը Մեծ Հայքի թագավորության` Բարձր Հայք նահանգն է (Մեծ Հայքն ունցել է 15 նահանգ): Կարին քաղաքի անունը ծագում է Հայասական ցեղապետ Կարաննիսի անունից:

Zoom Image

Մեկ այլ ցեղապետ` Աննիասի անունից է ծագում Դուրանաղի գավառի (Գրիգոր Լուսավորչի ծննդավայրը) Անի ամրոցի անունը:
Մի շարք մասնագետներ գտնում են, որ Հայասա ցեղի անունից էլ գալիս է հայ ժողովրդի ինքնանվանումը` հայ: Հայասա-Ազզի ցեղային միավորման կենտրոններն էին Թիլ-Հայասան, որը միջնադարյան Թորդանն է և այստեղ էր գտնվում ողջախոհության աստվածուհու` Նանեի (Աթենայի հոմանիշը) տաճարը: Ազզիի կենտրոնը համանուն քաղաքն էր, որը ներկայիս Եռզնկան է:

Վանա լճի հարավում գոյություն է ունեցել Հայկական ծագումով մեկ այլ ցեղային միավորում` Նաիրին, թարգամանաբար` գետերի երկիր: Մ.թ.ա 8-րդ դարի հեղինակ Հոմերոսը իր «Իլլիական» պոեմում հիշատակում է Արիմ-Արմենների ցեղը, որը ապրում էր ներկայիս Թուրքիայի Կեսարի քաղաքից հարավ: Հոմերոսի այս հաղորդմանը հավելում է պատմիչ Մովսես Խորենացին: Համաձայն Խորենացու, հայերի նախահայր Արամը ջախջախելով թշնամուն ազատագրում է տարածքը, հանձնում է իր ազգականին, վերջինս հիմնում է քաղաք Մոժակ անունով (ներկայիս Կեսարիան): Մ.թ.ա. 1266 -1243 թթ-ին արմենները միավորվելով ռազմատենչ փռյուգների հետ ներխուժում են Ասորեստան: 3 տարի է պահանջվում հզոր Ասորեստանից այս արշավանքը ետ մղելու համար: Ասորեստանցիները փռյուգներին անվանում էին Մուշկեր:
Վրացիները հայերին անվանում են Սոմեխ: Այս անունից էլ ծագում է Մուշկ-Մեխ բառը:

Փաստորեն հարևան տարբեր ժողովուրդներ ու պետություններ հայոց երկիրն ու հայ ժողովրդին տարբեր անուններով են կոչում:

* * * *

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴԱՑ
Պ.Գ.Թ. ԼԵՌՆԻԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ:
2005թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5037
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ԱԲԵՂՅԱՆ Թատերագիր, դերասան Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott