9. ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՄԵԾ ՀԱՅՔԸ I ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Մեծ Հայքի թագավորությունը, որն այդ ժամանակվա աշխարհի` օյկումենայի 3-րդ խոշոր տերությունն էր Հռոմից և պարթևաստանից հետո: Այս եկու տերությունները փորձում էին ամեն գնով, եթե ոչ նվաճել, ապա գոնե իրենց ազդեցության տակ վերցնել Մեծ Հայքը:
Հռոմեական կայսրությունը 2 թ-ին Հայաստանում գահին է բարձրացնում Ատրպատականի թագավոր Արիոբարզանին:
Հայերը չեն հանդուրժում այս դրածոյին և թունավորում են նրան:
Սրան հաջորդում է որդին` Արտավազդը:
Հայկական ավագանին ապստամբություն է բարձրացնում և Մեծ Հայքի գահի վրա թվով 4 Արտավազդին սպանում են:
Հայերը կատաղի դիմադրություն են ցույց տալիս նաև այս դրածոյի թիկունքում կանգնած հռոմեացիներին:
Այսպես 2թ-ին Օգոստոս կայսեր որդեգիր Գայոս կեսարը Արտագես ամրոցի պարիսպների տակ դաշունահար է լինում հայ իշխան Ատոմի կողմից:
Արտավազդ IV-ից հետո Օգոստոս կայսրը Մեծ Հայքի գահին է բազմեցնում Հրեաստանի թագավորի թոռանը` Տիգրան V-ին: Սակայն այս թագավորը ևս շատ կարճ է գահակալում և Հայաստանից հեռացվում է 11թ-ին:
Հայկական ավագանին վերստին հայոց գահին է բազմեցնում Էրատո թագուհուն: Սակայն քանի որ թագուհին արդեն ծեր էր դժվար էր կառավարում, նա հեռացվեց իշխանությունից:
Հռոմեացիներըայս անգամ հայոց գահին նստեցնում են իրենց նվիրված պարթև արքայազն Վանոնին: Սակայն այս թագավորը ևս հայերի սրտով չէր և 16թ-ին նա էլ գահազրկվեց:
18թ-ին հայոց գահին հռոմեացիները նստեցրին փոքր Հայքի թագավոր Պոլեմոնի որդուն` Զենոնին, որին հայերն անվանեցին Արտաշես: Այս թագավորը սիրված էր հայ ժողովրդի կողմից և Հայաստանում իշխել է մինչև իր մահը` 34թ-ը:
Զենոն-Արտաշեսի մահից հետո Հայաստանում վերստին խառնակ վիճակ է ստեղծվում. պարթևական գահին տիրացած Արտավանը ուժեղ քաղաքական գործիչ էր և փորձում էր Հայաստանը իր վերահսկողության տակ վերցներ: Արտավանին հաջողվում է Հայաստանում գահ բարձրացնել իր որդի Արշակին: Հռոմի աջակցությամբ վրաց թագավոր Փարսմանը և նրա եղբայր Միհրդատը դավադրություն են նյութում Արշակի դեմ և սպանել տալիս նրան:
Վրաց թագավորի եղբայր Միհրդատը Արտաշատում սկսում է գահակալել(35թ.): Արտավան արքայից արքայի փորձը վրեժխնդիր լինել որդու սպանության համար չի հաջողվում:
Մի քանի տարի անց Տիբերիոս կայսեր կարգադրությամբ Միհրդատը հեռացվում է գահից:
Մեծ Հայքում սկսում է գահակալել Փոքր Հայքի թագավոր Կուրիսը:
Հայկական ավագանին օժանդակում է այս արքային և երբ հռոմեացիները Միհրդատին վերստին որոշում են գահ բարձրացնել, Հայաստանում ծագում է հզոր ապստամբություն:
Ապստամբությունները գլխավորում էր Գիսակ Դիմաքսյան իշխանը(42թ.):
Այս զարգացումները ցույց են տալիս.-«որ Արտաշեսյան Մեծ Հայքը ո'չ կործանվել էր, ո'չ էլ ուրիշի տիրապետության տակ ընկել, այլ հերոսաբար պայքարում էր սեփական անկախության համար»(Հ. Մանուկյան):
Վրաստանում իշխող Փարսամ թագավորը ուներ մի որդի Հռադամիզդ անունով:
Վերտինս ջանում էր հորը գահընկեց անել և որպեսզի զերծ լինի անհանգիստ որդու նկրտումներից Փարսմանը օժանդակում է Հռադամիզդին Հայաստանում Միհրդատին տապալել:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2485
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ (ՉՈՒԽԱՋՅԱՆ, ՉՈՒՀԱՃՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott