7. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԱՎԱԶԴ II-ի ՕՐՈՔ

Արտավազդ II-ը(մ.թ.ա. 55-31թթ.) իր հոր արժանի ժառանգն էր:
Նրա օրոք Հռոմը փորձեց նվաճել Պարթևական պետությունը:
Մ.թ.ա. 54թ-ին Հռոմի եռապետներից Կրասոսը 42.000-ոց բանակով ժամանեց Ասիրիայի նահանգ (Սիրիա):
Որպես Հռոմի դաշնակից` նրան այցելության եկավ Արտավազդ II-ը:
Հայոց արքան առաջարկեց Կրասոսին դեպի պարթևների մայրաքաղաք` Սելևկիա շարժվել ոչ թե Սիրիայի և Հյուսիսային Միջագետքի տափաստաններով, որտեղ շատ հզոր էր պարթևական հեծելազորը, այլ Հայաստանով:
Բացի դրանից Արտավազդ II-ը պարտավորվում էր Հռոմեական բանակին միացնել իր 6.000 թիկնազորը ինչպես նաև 40.000-անոց բանակը:
Իր գոռոզամտության մեջ քարացած Կրասոսը չնդունեց Արտավազդ II-ի առաջարկը և հայտարարեց, որ արշավելու է տափաստաններով, քանի որ դա ամենակարճ ճանապարհն էր:
Վերադառնալով Հայաստան Արտավազդ II-ը առկախեց իր խոստման կատարումը` օժանդակ բանակ չուղարկեց:
Քանի որ անձամբ համոզվեց, որ Կրասոսը անտաղանդ է և պատերազմը վարում է առանց Սենատի համաձայնության:
Պարթևական արքան` Օրոդեսը, իր բանակը բաժանեց երկու մասի:
Առաջին մասը տրամադրեց զորավար Սուրենեն, որը շարժվեց Կրասոսին ընդառաջ, իսկ մյուս մասով ինքը շարժվեց դեպի Հայաստան:
Տեղեկանալով այդ մասին Արտավազդ II-ը նամակ ուղարկեց Կրասոսին և հայտնեց, որ չի կարող օժանդակ զորք ուղարկել:
Պլուտարքոսի հավաստմամբ Կրասոսը բերանացի պատասխանեց. -«Այժմ ինքը ժամանակ չունի, երբ որ նվաճի պարթևներին, դաժանորեն կպատժի Արտավազդ II -ին»:
Նման պայմաններում հայերը և պարթևները արագ լեզու գտան:
Հայ և պարթև արքաները հակահռոմեական պայմանագիր կնքեցին:
Այս պայմանագիրը ամուր հիմքի վրա դնելու համար տեղի ունեցավ դինաստիական ամուսնություն` պարթև թագաժառանգ Բակուրը ամուսնացավ Արտավազդ II –ի քրոջ հետ:
Այս հարսանեական խնջույքի ժամանակ հայտնի դարձավ այժմյան Սիրիայի հյուսիս-արևմուտքում Կրասոսի բանակի պարտության և Կրասոսի զոհվելու մասին:
Հռոմեացիների դեմ կազմակերպվեց հայ-պարթևական միացյալ բանակ, որը գլխավորում էր թագաժառանգ Բակուրը: Սակայն բանակի իրական հրամանատարը հայոց իշխան Վասակն էր:
Հայ-պարթևական այս միացյալ բանակը մ.թ.ա. 51, 45 և 40 թթ-ին քարուքանդ արեց Հռոմի արևելյան պրովինցիաները:
Այս արշավանքներից մեկի ժամանակ Հայաստան բռնագաղթվեց հրեական մի հոծ բնակչություն իր քահանայապետի գլխավորությամբ: Այս բռնագաղթի նախաձեռնողը Ռշտունի իշխանն էր:
Մ.թ.ա. 38թ-ին ճակատամարտում հայերն ու պարթևները պարտություն կրեցին, թագաժառանգ Բակուրը սպանվեց:
Դա սառնություն մցրեց հայկական և պարսկական արքունիքների միջև:
Այս փաստից օգտվեց Հռոմի II-րդ Եռապետության անդամներից` Անտոնիոսը:
Անտոնիոսը 100.000-անոց բանակով, որի մեջ հռոմեական լեգեոնների թիվը հասնում էր 60.000-ի, մ.թ.ա. 36թ-ին հանկարծակի ներխուժեց Մեծ Հայք և անակնկալի եկած Արտավազդ II-ին հարկադրեց վերականգնել մ.թ.ա. 66թ-ի Արտաշատի պայմանագիրը:
Արտավազդ II-ը ստիպված էր 6.000-անոց հեծելազոր և 13.000 հետևակ տրամադրել Անտոնիոսին:
Անտոնիոսը կրկնեց Կրասոսի սխալը և իր բանակը շարժեց Հայաստանի տարածքով: Նա ծրագրում էր գրագել Ատրպատականի մայրաքաղաք` Փրասպան:
Սակայն հենց իր արշավանքի սկզբում Անտոնիոսը ճակատագրական սխալ կատարեց, նա Արտպատականի մայրաքաղաքի պարիսպները քանդելու համար կառուցած տեխնիկան, որը շատ դանդաղաշարժ էր, թողեց 2 լեգիոնի պահպանության տակ, իսկ ինքը ամբողջ բանակով շտապեց դեպի Փրասապա: Դրանից օգտվելով պարթևները ոչնչացրին ինչպես տեխնիկան, այնպես էլ նրան պահպանող 2 լեգիոնները: Ատրպատականի մայրաքաղաքը Անտոնիոսը այդպես էլ գրավել չկարողացավ: Անտոնիոսը խայտառակ պարտություն կրեց Ատրպատականի մայրաքաղաքի պատերի տակ և ստիպված էր վերադառնալ Հայաստան: Նահանջի 27 օրերի ընթացքում հռոմեացիները կորցրեցին 30.000-ից ավելի զինվոր և իրենց ապահով զգացին միայն Հայաստանի սահմանը հանդիսացող Արաքս գետն անցնելուց հետո: Արտավազդ II-ը ընդունեց բանակի բեկորները` ձմռանը նարնց ապահովեց սննդամթերքով: Վերադառնալով Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա, Անտոնիոսը փորձեց ամեն գնով ձեռք գցել Արտավազդ II-ին: Մ.թ.ա. 35թ-ին նա առաջարկեց Արտավազդ II-ին ժամանել Ալեքսանդրիա, որտեղ իբր քննարկվելու էր պարթևների դեմ համատեղ նոր արշավանքների ծրագրերը:
Արտավազդ II-ը մերժեց այդ հրավերը: Դրանից հետո Անտոնիոսը առաջարկեց ամուսնացնել Կլեոպատրայից ունեցած իր Ալեքսանդր որդուն Արտավազդ II –ի դստեր հետ:
Այս առաջարկը ևս Արտավազդ II –ը մերժեց:
Դրանից հետո մ.թ.ա. 34թ-ին Անտոնիոսը Արտավազդ II-ի համար անսպասելի ներխուժեց Մեծ Հայք և գերեց հայոց արքային: Հայկական արքայական ընտանիքը բացառությամբ թագաժառանգ Արտաշեսի, որը փախավ Պարթևների մոտ, գերեվարվեց Ալեքսանդրիա:
Անտոնիոսը տրիումֆ կազմակերպեց, որտեղ իր ռազմակարգի առջևից քայլում էր հայկական արքայական ընտանիքը: Մ.թ.ա. 31թ-ին Ակցիումի(Հունաստան) ճակատամրտում Օկտավիանոսի նավատորմը հաղթանակ տարավ:
Այս ճակատամարտից հետո մինչև իր ինքնասպանությունը Կլեոպատրան հրամայեց մահապատժի ենթարկել Արտավազդ II-ին:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2529
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԶԱՐՄԱՅՐ ԱՐՎԱՆՈՎ ՄԱՄԻԿՈՆԻ Խորհրդային բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտրադմիրալ) 1960-ից։ ԽՄԿԿ անդամ 1942-ից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott