63. ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱՐԾԱՐԾՈՒՄԸ

1921թ. հուլիսի 5 որոշմամբ ԼՂՀ-ն տրվեց Ադրբեջանին: ԼՂՀ-ի տարածքում ստեղծվելու էր ինքնավար մարզ: Ադրբեջանը չէր ցանկանում նույնիսկ ինքնավարության այդ կարգավիճակը տրամադրել ԼՂՀ-ին: 1921թ. դիմելով Կոմկուսի կովկասյան Բյուրոյին` առաջարկեց ԼՂՀ-ին ինքնավարություն չտարմադրել: Կումունիստական խավի ներկայացուցիչները, վախենալով, որ Ադրբեջանի առաջարկով Հայկական ԽՍՀ-ում ապստամբություն կսկսվի, չբավարարեցին Ադրբեջանի առաջարկը:

1921թ. հուլիսի 7-ին Անդրկովկասի կոմիտեն պահանջեց մեկ ամսվա ընթացքում ԼՂՀ-ին Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տրամադրել: Նույն ամսին Ադրբեջանի կազմում ստեղծվեց ԼՂՀ-ն` որպես ինքնավար մարզ: Որպեսզի ԼՂՀ-ն և Հայաստանը ընդհանուր սահման չունենան հուլիսի 15-ին կազմավորվեց Կարմիր քուրդիստան գավառը, որը ընդգրկում էր Քելբաջարի, Քաշաթաղի, Կուբաթլուի շրջանները: Մինչև 1929թ. Քուրդիստանում ոչ մի քուրդ չմնաց: Գավառը վերացվեց: Խորհրդային միության ամբողջ ընթացքում Ադրբեջանը ԼՂՀ-ի նկատմամբ վարում էր բռնությունների քաղաքականություն:

1926թ. մարդահամարի տվյալներով հայերը կազմում էին ԼՂՀ բնակչության 94,4%: 1970թ. մարդահամարի տվյալներով` 75,5%: 1926-1970թթ. Ընկած ժամանակաշրջանում հայ բնակչությունը աճել էր 10,10%-ով` այն դեպքում, երբ Ադրբեջանի թուրքերի քանակը կրկնապատկվել էր: 1926-1979թթ. ԼՂՀ-ից հեռացել է տարեկան 2.000 հայ, այն դեպքում, երբ 20-րդ դարի 50-ական թթ-ին ԼՂՀ-ում տարեկան բնակություն էր հաստատում 1.000 թուրք:

Ադրբեջանը նաև տնտեսապես էր փորձում քայքայել. կապիտալ ներդումների ծավալով ԼՂՀ-ի մարզը Ադրբեջանի մնացած շրջանների համեմատ ամենաքիչ գումարն էր ստանում: Ակնհայտ է դառնում, որ ԼՂՀ-ի հայ բնակչությունը սպառնում է Նախիջևանի ճակատագիրը: 1917թ. տվյալներով Նախիջևանում հայերը կազմում էին բնակչության 40%-ը: 1926թ. հայերը Նախիջևանում 5 անգամ պակասեցին` կազմելով ընդամները 53.000 մարդ, իսկ 1979թ-ի տվյալներով հայերը կազմում էին Նախիջևանի բնակչության 1%-ից մի քիչ ավելին:

2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գրիգոր Հարությունյանը Ստալինի առջև հարց բարձրացրեց ԼՂՀ-ն վերամիավորել ՀՀ-ը:
Ստալինը հարցրեցԱդրբեջանի քարտուղար Բաղիրովի կարծիքը, որի պատասխանը լի էր ցինիզմով: Բաղիրովը համաձայն էր ԼՂՀ ինքնավար մարզը` Բացի Շուշիի շրջանից, հանձնել Հայկական ԽՍՀ-ին` դրա դիմաց Ադրբեջանին տալով Սիսիանը, Գորիսը, Կապանը և Մեղին:

Ադրբեջանի հայահալած քաղաքականությունը 1988թ. հանգեցրեց հայ ժողովրդի բողոքի հզոր պոռթկումին: 1988թ. հունվար-փետրվար ամիսներին ԼՂ-ի ինքնավար մարզի շրջաններում կայացան շրջանային խորհրդային ժողովներ, որոնցում ընդունվեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ կազմում ներգավվելու որոշումներ: Փետրվարի 20-ին ԼՂ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց վերամիավորվել Հայկական ԽՍՀ-ին և խնդրեց ԽՍՀՄ Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական Գերագույն խորհուրդներին թույլատրել ԼՂԻՄ-ը հանել Ադրբեջանական ԽՍՀ կազմից և ներգրավել Հայկական ԽՍՀ-ի կազմ: Փետրվարի 24-ին Երևանում ձևավորվեց Ղարաբաղյան շարժումը ղեկավարող կազմակերպչական կոմիտեն, որի պատվավոր համանախագահներ ընտրվեցին Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը: Ստեփանակերտում և Երևանում տեղի ունեցող բազմահազարանոց խաղաղ ցույցերին Ադրբեջանը պատասխանեց Բաքվի մոտ գտնվող Սումգաիթ քաղաքում փետրվարի երկրորդ կեսին տեղի հայերի կոտորածով: Միայն պաշտոնական տյալներով սպանել էր 32 հազ. հայ:

ԽՍՀՄ դատական իշխանությունների վերաբերմունքը Սումգաիթյան դեպքերին բացարձակ ծաղրական էր` ձերբակալվեց 2 մարդ: 1989թ. գարնանը Ադրբեջանը Հայկական ԽՍՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ շրջափակում իրականացրեց: Ադրբեջանական երկաթուղով էր Հայակական ԽՍՀ մտնում բեռնափոխադրումների 80%-ը: ԽՍՀՄ ղեկավարությունը շարունակում էր համառորեն չնդունել ԼՂՀ-ի հայության ինքնության իրավունը: Սակայն նույն ԽՍՀՄ ղեկավարությունը, փորձելով մեղմել հայ ժողովրդի զայրույթը, 1989թ. հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղում կազմավորեց հատուկ կառավարման կոմիտե Վլադիմիր Վոլսկու գլավորությամբ:
1990թ-ի հունվարին Ադրբեջանի ժողովրդական ճակատը Բաքվում իրականացրեց հայերի կոտորած:
ԽՍՀՄ իշխանությունները Բաքու զորք մցրեցին կոտորածը սկսվելուց միայն 3 օր անց, քանի որ սպառնալիք էր առաջացել ժողովրդական ճակատի կողմից իշխանությունը կոմունիստներից գրավելու: Հայկական ԽՍՀ ղեկավարությունը չնայած 1989թ. հունիսի 15-ին համաձայնվել էր ԼՂՀ-ն ընդգրկել Հայկական ԽՍՀ կազմում և Հայաստանի գերագույն խորհրդի նիստում որոշում էր ընդունել համապատասխան միջնորդություն անել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, սակայն Հայաստանի կոմկուսը Հայաստանում չէր վայելում հայ ժողովրդի վստահությունը և 1990թ. մայիսի Գերագույն խորհրդի ընտրություններում պարտվել էր Հայոց համազգային շարժմանը: ՀՀՇ ղեկավարությունը ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշում էր ընդունել:
Հայաստանում արգելվեցին Խորհրդային միության ամբողջ տարածքում անցկացվելիք ԽՍՀՄ պահպանության հանրաքվեն: ԽՍՀՄ ղեկավարությունը Հայաստանի անջատման ձգտմանը պատասխանեց Շահումյանի շրջանում և նրա հարակից տարածքներում հայկական գյուղերի հայաթափմամբ:
1991թ օգոստոսին իշխանության բռնազատման փորձի ձախողումից հետո ԽՍՀՄ-ը արագ փլուզվեց:
1991թ. հոկտեմբերին Ադրբեջանը գրավեց իր տարածքում տեղակայված 7-րդ խորհրդային բանակի զորքը և այն ուղղվեց Հայկական ԽՍՀ-ի և ԼՂՀ-ի բնակչության դեմ: 1991թ. նոյեմբերից Ադրբեջանը ռազմական գործողություններ կիրառեց հայերի դեմ:

1991-1994թթ. սկիզբ առավ Արցախյան պատերազմը: Այս պատերազմում Ադրբեջանը փորձում էր օգտագործել իր մարդկային ռեսուրսների և ռազմական տեխնիկայի գերակշռությունը Հայաստանի հանդեպ: Ադրբեջանի ղեկավարությունը Խոջալու ավանում իրականացրեց հայերի կոտորած, իսկ Շուշիից վտարեց հայերին: Բարձրադիր վայրում գտնվող Շուշին վերածվեց Ստեփանակերտը հրետանակոծելու կենտրոնի: 1992թ. մայիսի 9-ին այն ազատագրվեց հայերի ինքնապաշտպանական ուժերի կողմից:

1993-1994թթ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության բանակը ազատագրեց ԼՂՀ շուրջն ընկած հետևյալ շրջանները` Աղդամը, Ֆիզուլիի, Ջավրաիլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Լաչինի և Քարվաճառի շրջանները: Ղարաբաղյան ճակատում անընդմեջ պարտություններ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Մոսկվայում անժամկետ զինադադարի պայմանագիր ստորագրել ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ:
Այսպիսով, ԼՂՀ-ի հակամարտության փուլից անցավ բանակցային փուլի:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5261
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՅՈՆ ՔԱՋ Զորավար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572թ-ից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott