62. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 1921-1923ԹԹ.: ԼՈԶԱՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայկական ԽՍՀ-ն և նրա թիկունքում կանգնած ԽՍՀՄ-ը հրաժարվեցին սատարել Հայկական հարցի արդարացի լուծմանը:
Այս պայմաններում հայկական հարցով զբաղվում էին միայն Սփյուռքի քաղաքական ու հասարակական կազմակերպությունները:
Դաշնակցությունը փորձեց արտասահմանում վտարանդիական կառավարություն ձևավորել, սակայն աշխարհի և ոչ մի պետություն այն չէր ճանաչում:
1922թ. նոյեմբերի 20-ին Թուրքիայի հետ հաշտություն կայացնելու նպատակով Անտանտի երկրները հրավիրեցին կոնֆերանս Շվեյցարիայի Լոզան քաղաքում:
Այս կոնֆերանս բացի Թուրքիայից հրավիրվեց նաև Խորհրդային Ռուսաստանը, որի ներկայացուցիչները մասնակցելու էին միայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներից օգտվելու հարցի քննարկմանը:
Այս կոնֆերանսին մասնակցող Անտանտի երկրների պատվիրակությունները հայտարարել էին, որ կոնֆերանսը իր աշխատանքները չի դադարեցնի մինչև Հայկական հարցին արդարացի լուծում չտրվի:
Այս կոնֆերանսին մասնակցում էին նաև դիտորդի կարգավիճակով ՀՀ ներկայացնող Ավետիս Ահարոնյանը և ազգային պատվիրակությունը, որը ղեկավարում էր Գաբրիել Նորատունկյանը:
Այս երկու պատվիրակությունները համատեղ Հայկական հարցի լուծումը 3 տարբերակ ներկայացրին կոնֆերանսում`
1. «Հայկական օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վիլսոն կողմից գծված սահմանների ներսում
2. «Երևանյան Հանրապետության» տարածքի ընդլայնում դեպի ծով ելքով և այս տարածքում գաղթականների բնակեցում
3. «Հայկական օջախի» ստեղծում Կիլիկիայում:
Թուրքական պատվիրակությունը լավ գիտակցում էր, որ Անտանտի երկրները Հայկական հարցը օգտագործում են որպես մանրադրամ իրենց հետ քաղաքական առևտրում:
Թուրքիայի պատվիրակության ղեկավարը` վարչապետ Ինենյուն, ցինիկաբար հայտարարեց. «Թոզ հայերը իրենց համար հայրենիք որոնեն այլուր, դրա համար ամենահարմար վայրը քիչ բնակեցված Ավստրալիան է»:
Լոզանի կոնֆերանսի վերաբերյալ ոչ մի բառ չկար Հայկական հարցի վերաբերյալ:
Անգլիացի վարչապետ և կոնֆերանսում անգլիական պատիրակության ղեկավար Լորդ Ջորջը ր հիշողություններում հետագայում գրեց. «Հայաստանը մեր զոհն էր»:
Լոզանի կոնֆերանսից հետո հայկական հարցը մինչև 1929թ. անպտուղ քննարկվում էր Ազգերի լիգայում:
Այս քննարկումների միակ դրական արդյոնքը 1929թ. Արևտմյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գոյատևող հայ գաղթականների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումն էր:
Այս փաստաթղթերը հայտնի են «Նանսենյան անձնագիր» անուով:
Ազգերի լիգայի փախստակաների կոմիսար Ֆրիտյոֆ Նանսենը 1929թ. այցելեց Հայաստան և Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի նախագահ Լուկաշինի կատարած բանակցություններում համաձայնություն տեղի ունցավ, որով 50.000 հայ գաղթականներ բնակեցվելու էին Սարդարապատ քաղաքում:
Դրա համար անհրաժեշտ էր 1 մլն ֆունտ ստերլինգ գումար:
Այդ գումարը պետք է հատկացնեին ազգերի Ազգերի լիգայի դոնոր երկրները:
Սակայն Անգլիայի կառավարությունը հայտարարեց, որ խորհրդային ոչ մի տերության փոխառություն չի տրամադրի:
Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները փաստացիորեն հայտարարեցին, որ նրանք սկզբունքային դեմ չեն փոխառության մասնակցելու, սակայն մեկ պայման էին առաջ քաշում. Անգլիան ևս պետք է մասնակից լինի փոխառության տրամադրմանը:
Անգլիայի կառավարությունը ի վերջո հայտարարեց, որ կտրամադրի այդ գումարը, եթե ՀՀ-ից ստանա անշարժ գույքով երաշխիք:
ՀՀ-ը և նրա ետևում կանգնած ԽՍՀՄ-ը մերժեցին այս պահանջը:
Ֆրիտյոֆ Նանսենը, համոզվելով, որ Ազգերի լիգայի բարձր ամբիոնը օգտագործում է զուտ շահարկման նպատակով, 1929թ. պահանջեց դադարեցնել Հայկական հարցի քննարկումները:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2859
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ Ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott