6. ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ Մ.Թ.Ա. 66 թ-ի ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հռոմի հզոր հանրապետությունը չէր կարող հանդուրժել իր արևելյան սահմանների վրա հայկական աշխարհակալ պետության գոյությունը:
Հռոմի սենատը զորավար Լուկոլլոսի գլխավորությամբ բանակ է ուղարկում դեպի Հայաստան:
Այս բանակը մ.թ.ա. 69թ-ին Տիգրան Մեծի համար անսպասելի ներժուժում է Մեծ Հայք:
Տիգրան Մեծը այդ ժամանակ գտնվում էր իր տերության հարավում և Հռոմեական բանակի անարգել երթը արգելակելու նպատակով Հտոմիացիներին ընդառաջ ուղարկում է 2.000 զորաջոկատ` Մերուժանի գլխավորությամբ:
Այս զորաջոկատը իր հրամանատարի գլխավորությամբ կատարեց հայրենիքի պարտքը թագավորի նկատմամբ. Ճակատամարտում բոլորը զոհվեցին:
Տիգրան Մեծը, իր հետ վերցնելով 6.000 թիկնապահ գունդը, շտապեց դեպի Հայաստան, սակայն հասավ այն ժամանակ, երբ Հռոմեական բանակը պաշարել էր մայրաքաղաք Տիվրանակերտը:
Տիգրան Մեծի հրամանով 6.000 թիկնագունդը ճեխքեց հռոմեացիների պաշարման շղթան, մտավ քաղաք և իր հետ վերցնելով արքայական ընտանիքն ու գանձարանը դուրս եկավ:
Մ.թ.ա. 68թ-ի հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մոտ տեղի ունեցավ ճակատարամրտ 25.000-անոց հռոմեական բանակի և 75.000-անոց հայկական բանակների միջև:
Հայկական բանակը պարտություն կրեց, հայերը կորցրեցին 5.000 զինվոր:
Ճակատամարտից հետո Տիգրանակերտի հունական վարձկան կայազորը քաղաքի դարպասները բացեց հռոմեացիների առջև:
Կայազորի հրամանատար` Մանկայոսը գերի ընկավ հռոմեացիներին:
Այս պարտությունը վճռորոշ չէր:
Տիգրան II Մեծին հաջողվում է 100.000 բանակ հավաքել, որի մի մասը տրամադրում է իր աներոջը` Միհրդատ VI-ին, մյուս մասի հրամանատարությունն ստանցնում է ինքը:
Այդ բանակով Տիգրան Մեծը վարում է լեռնային պատերազմ:
Մ.թ.ա. 68թ-ի գարնանը Հռոմեական բանակը Կորդուք նավահանգստից շարժվում է դեպի Արտաշատ:
Նուկուլոսը այս երթուղին ընտրել էր քանի որ համարում էր միակ ելքը հայերին վճռորոշ ճակատամարտ պարտադրելու:
Տիգրան Մեծը իր մայրաքաղաք Արտաշատի կորուստը հանդուրժել չէր կարող:
Այդ պատճառով մ.թ.ա. 68թ-ին աշնանամուտին հայկական բանակը փակում է հռոմիացիների ճանապարհը` Արտաշատից 250 կմ դեպի հարավ-արևմուտք, Արածանի գետի ափին:
Հռոմեական բանակը ջախջախվում է և նահանջում հյուսիսային Միջագետք, որտեղ Լուկոլիոսի բանակին հաջողվեց գրավել Մծբինը:
Այստեղ գերի ընկավ Տիգրան Մեծի եղբայր` Հյուսիսային Միջագետքի կուսակալ` Գուրասը(պարսկերենից` գայլ):
Տիգրան Մեծը օժանդակ զորք է տրամադրում Միհրդատ VI-ին, որը դրանով մտնում է իր թագավորություն` Պոնդոս և այս երկիրը սկսում է մաքրել հռոմիացիներից:
Այդ մասին տեղեկանալով Լուկոլիոսը փորձեց Մծբինից շարժվել դեպի Պոնդոս:
Սակայն նրա զինվորները հրաժարվում են կատարել հրամանը` պատճառաբանելով, թե ձմեռ է: Լուկոլիոսը անձամբ, մի կողմ թողնելով իր արժանապատվությունը մտնում է վրանից վրան և ծնկաչոք խնդրում, որպեսզի զինվորները կռվի ելնեն, սակայն զինվորները հարաժարվում են:
Գարնան գալու հետ, ի վերջո, հռոմեական բանակը դուրս եկավ Մծբինից, սակայն երբ հռոմիացիները մտան Պոնդոս Միհրդատ VI-ին հաջողվել էր այստեղ ջաղջախել երկու հռոմեական լեգենո(Հռոմեական հանրապետության ժամանակ մեկ լեգեոնը հավասար էր 4.500 զինվորի, իսկ հռոմեական կայսրության ժամանակ` 6.000 զինվորի):
Մտնելով Պոնդոս Լուկոլիոսի բանակը ցրվեց:
Հտոմի սենատը Արևելքում պատերազմը շարունակելու համար բանակի հրամանատար նշանակեց Հռոմեական եռապետներից` Պոմպեոսին:
Մ.թ.ա. 66թ-ին Պոմպեոսի բանակը մտավ Հայաստան և արագ երթով շարժվեց Արտաշատ, սակայն Տիգրան Մեծը այս անգամ չպատերազմեց:
Նա միայնակ եկավ Պոմպեոսի լեգեոնների ճամբարը և պայմանագիր կնքեց Պոմպեոսի հետ:
Տիգրան Մեծը գիտակցված արեց դա, քանի որ նրա կրտսեր որդին դավադրություն էր պատրաստում նրա դեմ և լավ իմանալով ինչպես Պոմպեոսի բնավորությունը, այնպես էլ իր կրտսեր որդուն, մտնելով Պոմպեոսի վրանը, նա իր թագը հանում է, որպեսզի դնի Պոմպեոսի ոտքերի առջև:
Դա տեսնելով Պոմպեոսը դնում է թագը թագացորի գլխին և գրկախառնվում նրա հետ:
Ինչից կրտսեր որդին, զգալով, որ այսպես կզրկվի իր գահից, հայտարարում է, որ մեկ ուրիշ հռոմեացու կգտնի իր մտահղացումը ի կատար ածելու համար: Պոմպեոսը նույն վայրկյանին սպանել է տալիս նրան:
Արտաշատի մ.թ.ա. 66թ-ի պայմանագրով.
Տիգրան Մեծը հրաժարվեց իր տարածքային բոլոր նվաճումներից:
Վճարեց 6.000 տաղանդ ռազմատուգանք` Ծոփքի գանձարանից:
Տիգրան Մեծը ճանաչվում էր «Հռոմեական սենատի և ժողովրդի բարեկամ»:
Սա նշանակում էր, որ արտաքին հարաբերություններում Տիգրանը որոշակի կախում էր ունենալու Հռոմից:
Տիգրան Մեծը Արտաշատի պայմանագիրը մի քանի տարի անց փայլուն կերպով օգտագործեց:
Երբ պարթևները մ.թ.ա. 64թ-ին գրավեցին Կորդուքը Տիգրան Մեծը ոչ թե ռազմերթի ելավ նրանց դեմ, այլ դիմեց Պոմպեոսի միջամտությանը:
Հռոմեացի զորավարը Կարդուք ուղարկեց 3 դատավորների, որոնք պարտադրեցին Պարթև թագավորին հեռանալ Կորդուքից:
Տիգրան II Մեծի վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանում ենք մ.թ.ա. 55 թ-ին Հռոմի սենատում նշանավոր պետական գործիչ և հռետոր Ցիցերոնի մի ճառից:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4248
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՐՏԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆԱԶԱՐԻ Ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-մայոր (2001)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott