53. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1918 թ. մայիսի 28-ին հայոց ազգային խորհուրդը հռչակեց ՀՀ անկախությունը:
Ձևավորվեց Հայաստանի Խորհուրդը:
Այն բաղկացած էր 46 պատգամավորից:
Հայաստանի Խորհուրդը ձևավորվել էր ոչ ընտրությունների ճանապարհով, այլ Հայաց ազգային խորհուրդի կազմը եռապատկելու արդյունքում:
Հայաստանի Խարհրդի ղեկավարն էր Ավետիք Սահակյանը:
1918թ. հուլիսի 24-ին ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետն էր Հովհանես Թաջազնունին, ներքին գործերի նախարարն էր Արամ Մանուկյանը, արտաքին գործերի նախարարն էր` Ալեքսանդր Խատիսյանը, ֆինանսների նախարարն էր` Խաչատուր Կարճիկյանը, ռազմական նախարարը` Հովհանես Հախվերդյանը, արդարադատության նախարարն էր` Գրիգոր Տեր-Պետրոսյանը:
Որոշակի հապաղումից հետո ՀՀ կառավարությունը Թիֆլիսից ժամանեց Երևան:
1918թ. օգոստոսի 1-ին կառավարության անդամների հետ համատեղ տեղի ունեցավ Հայաստանի Խորհրդի անդրանիկ հանդիսավոր նիստը:
Հայաստանի Հանրապետությունը ստիպված էր դիմագրավել բազմաթիվ ծանր հարցերի:
Դրանցից ծանրագույնը սննդի պակասն էր:
1918թ. հոկտեմբերին ՀՀ-ում պարենի պաշարները սպառվեցին, ինչը հանգեցրեց սովի, որին զոհ գնաց 150.000 մարդ:
Վարչապետ Քաջազնունին պարեն ձեռք բերելու նպատակով մեկնեց Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ:
1919թ. մայիսին ստացվեց ամերիկյան ցորենի առաջին խմբաքանակը, սովը հաղթահարվեց:
ՀՀ-իբյուջեյի ծախսատար մասը կազմում էր 750 mln ռուբլի, եկամուտները` 300 մլն:
Մեծ մասշտաբների էր հասել սղաճը:
Որպեսզի քիչ թե շատ կայունացվի ֆինանսական դրությունը կառավարությունը պետական մենաշնորհ հայտարարեց արտարժույթ բերող տնտեսության ճյուղերը:
Դրանք էին բամբակի արդյունաբերությունը և Շուստովի գինիների և կոնյակի գործարանը:
ՀՀ-ն գտնվում էր թշնամական շրջափակման մեջ և ստիպված էր ունենալ թեև փոքր, բայց մարտունակ բանակ:
ՀՀ բանակը բաղկացած էր հետևակի 3, հեծելազորի 1 բրիգադից:
Ընդհանուր առմամբ 18.000 զինվոր:
Թուրք-հայկական պատերազմի ժամանակ բանակի թվաքանակը հասավ 40.000-ի:
Չնայած ՀՀ բարդ կացությանը` կառավարությունը մեծ ուշադրություն հատկացրեց կրթությանը:
Թերի միջնակարգ կրթություն էր ստանում 30.000 մարդ, ՀՀ տարածքում գոյություն ուներ նաև 25 միջնակարգ դպրոց 5.200 աշակերտներով:
1920թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում հիմնվեց պետական համալսարանը:
ՀՀ բաժանված էր 10 գավառների, որոնք 1920թ. թուրք-հայկական պատերազմի սկսվելուց հետո միավորվեցին ավելի մեծ տարածքային կառույցների` նահանգապետությունների մեջ:
Դրանք էին` Կարսի, Շիրակի, Արարատյան և Սյունիքի նահանգապետությունները:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 934
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott