52. 1918թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

1918թ. հունվարին թուրքերը Կովկասյան ռազմաճակատում անցան հարձակման:
500կմ ձգվող այս ռազմաճակատը պահում էին միայն սակավաթիվ հայկական զորամասերը:
Դրանից օգտվելով թուրքերը գրավեցին Երզնկան:
Ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Անդրանիկը, որը մի փոքր վաղ ռուսական բանակի գեներալի աստիճան էր ստացել:
Թուրքերը զարգացնելով իրենց առաջին հարձակումը` 1918 թ-ի փետրվարի 27-ից մինչև մայիսի 15-ը գրավեցին Կարինը, Սարիղամիշը, Վանը, Կարսը և Ալեքսանդրապոլը:
Հայ ժողովրդի արևելյան հատվածի գլխին ևս կախվեց բնաջնջման վտանգը:
Թուրքական բանակի հրամանատարությունը Վեգիբ փաշայի գլխավորությամբ որոշում ընդունեց գրավել ամբողջ Անդրկովկասը:
Թուրքերը իրենց բանակը բաժանեցին մի քանի հատվածների:
36-րդ թուրքական դիվիզիան (9.000 զինվոր) Ալեքսանդրապոլից լանջով շարժվեց դեպի Արարարատյան դաշտ:
Մյուս խմբավորումը շարժվեց դեպի Ղարաքիլիսա (Վանաձոր):
Թուրքական հրամանատարությունը, նպատակ ունենալով աքցանի մեջ վերցնել Երևանը, իր 9-րդ դիվիզիան ներկայիս Սպիտակից ուղղեց դեպի Ապարանի սարահարթ:
Հայկական կողմի մոտ խուճապ սկսվեց, ինչը հաջողվեց հաղթահարել Երևանի Ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի ջանքերով:
Թուրքերը գրավեցին մայիսի 21-ին Սարդարապատը, ապա Մրգաշատ գյուղը:
Հայկական կազմավորումները բաժանվեցին երկու մասի:
Թուրքերին հաջողվեց ընդհուպ մոտենալ Եղեգնուտ կիսակայարանին:
Մայիսի 22-ին գեներալ Սիլիկյանի մշակած պլանով հայերն անցան հակահարձակման և թուրքերին 20 կմ ետ շպրտեցին:
Թուրքերը դիրքավորվեցին Արաքս կայարանի մոտ` բարձրունքների վրա:
Մայիսի 25-ին հայերի գրոհը թուրքերը ետ մղեցին:
Ստեղծվեց հարվածային գունդ, որը Արագած լեռան հարավային փեշին գտնվող Կոշ և ներկայիս Արագած գյուղից թիկունքային հարված հասցրեց թուրքերին:
Այդ գնդի հրամանատարը Կարապետ Հասան Փաշայանն էր:
Թուրքական հրամանատարությունը, 3.500 սպանված տալով, խուճապահար նահանջեց Ալեքսանդրապոլ:
Թուրքերի փորձը Ապարանի սարահարթով դեպի Երևան ուղղել մի այլ դիվիզիա ավարտվեց ձախողմամբ:
Դրոյի գլխավորությամբ շուրջ 6.000 հայեր Բաշ-Ապարանի ճակատամարտում պարտության մատնեցին թուրքերին, որոնք խուճապահար փախան ներկայիս Սպիտակ (Համամլու):
Թուրքերը Ղարաքիլիսայի ճակատարամրտում կենտրոնացրել էին 10.000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:
Հայերն այստեղ ունեին 6.000 զինվոր, 10 թնդանոթ և 20 գնդացիր:
Հայերը դիրքավորվել էին Մայմեխ լեռան լանջին, փակել էին Պուշկինի լեռնանցքը և արգելակում էին թուրքերի հարձակումը դեպի Ղարաքիլիսա:
Թուրքական բանակի գրոհները մայիսի 25-ին ավարտվեցին անհաջողությամբ և միայն մայիսի 27-ին համալրում ստանալուց հետո թուրքերին հաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունն ու գրավել Ղարաքիլիսան:
Սակայն թուրքերը Մայիսյան հերոսամարտերում այնպիսի ծանր հարված ստացան, որ միայն մի քանի ամսից գրավեցին Բաքուն և ստիպված էին ընդունել իրենց հայրենիքի մի պատառիկի վրա կենաց-մահու պայքար մղող հայ ժողովրդի ապրելու իրավունքը:
1918թ. օգոստոսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսրությունը առաջինը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1771
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ: Ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրը հայ գրականության մեջ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott