45. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 20-րդ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

19-րդ դարի 90-ական թվականի հայկական կոտրոածներից հետո հայ ազգային ազատագրական պայքարը անկում ապրեց::
Դրանից օգտվելով սուլթանական վարչակարգը ամբողջ ճակատով սկսեց ոտնահարել հայերի կենսական շահերը:
Արևմտահայերի մոտ հուսահատությունը այնքան մեծ էր, որ Տարոնի հայերը մասսայաբար ուղղափառություն ընդունելու դիմումներ էին ներկայացնում ռուսական դիվանագիտական ներկայացուցիչներին:
Այս հուսալքությանը վերջ տալու նպատակով Անդրանիկը 1901թ-ի նոյեմբերի 2-ին 37 փորձառու ֆիդայինների և 20 գյուղացիների գլուխն անցած մտավ Մուշ քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ս. Առաքելով վանքը և հայտարերց, որ պատրաստվում է ձմեռել այստեղ:
Վանքը անմիջապես շրջափակվեց թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից:
Թուրքական բոլոր գրոհները հետ մղվեցին:
Թուրքերը ստիպված էին բանակցությունների մեջ մտնել Անդրանիկի հետ:
Անդրանիկը առաջ քաշեց քաղաքական պահանջները`
1. Ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին
2. Վերացնել հիմնական հարկը` տասնորդը, կապալով տալու սովորութությունը: Տասնորդը պետք է հավաքվեր գյուղացիների կողմից:
3. Հայ գյուղացիների հողերի բռնագրավումը դադարեցվելու էր
4. Կառավարությունը դադարեցնելու էր թուրքերի և քրդերի թալանը հայկական գյուղերում:
Այս պահանջներից մասնակիորեն բավարարվեց միայն առաջինը:
34 քաղբանտարկյալ ազատ արձակվեց:
Հայերի զինամթերքը սպառվելու վրա էր, այդ պատճառով նոյեմբերի 27-ին ֆիդայիները, սպիտակ սավաններ հագած, աննկատ դուրս եկան վանքից և հեռացան:
Այս իրադարձությունը ոգևորություն առաջացրեց արևմտահայերի շրջանում:
Արևմտյան Հայաստանում ազգային-ազատագրական պայքարի կենտրոններ էին Վասպուրականը և Սասունը:
Այս երկու կենտրոններն էլ զենքի ու զինամթերքի խիստ պահանջ էին զգում:
Հայակական կուսակցությունները այդ պահանջը բավարարելու համար փորձում էին զինատար խմբեր ուղարկել Արևմտյան Հայաստան, բայց այս զինատար խմբերի գերակշիռ մասը ջախջախվում էր:
Հաջողության հասան միայն Դաշնակցության «Մրրիկ» խումբը` Թորգոմի(Թուման Թումանյան) ղեկավարությամբ, ինչպես նաև հնչակյանների «Արծիվ» խումբը` Բաբկենի (Պողոս Ավագյան-Գրիգորյան) գլխավորությամբ:
Սութլան Աբդուլ Համիդ II-ը գիտակցում էր, որ Սասունում ու Վասպուրականում հայերը համընդհանուր ապստամբություն բարձացնելու համար ուժ են կուտակում:
Սուլթանը որոշեց նախահարձակ լինել և որպես թիրախ ընտրեց Սասունը:
1904թ-ի հունվարին 12.000-անոց թուրքական բանակը հարձակման անցավ:
Այս հսկայական բանակին դիմադրում էին 200 փորձառու ֆիդայիններ և կայծքարե հրացաններով զինված 800 գյուղացիներ:
1904թ-ի հունվարին թուրքերը ներժուժեցին Մուշի դաշտին հարող Հունան գյուղը և կոտորեցին հայ բնակչությանը:
Կանանց ու երեխաներին նետեցին կամ ջրհորները, կամ թաղեցին ձյան տակ:
Թուրքական բանակը իր հիմնական հարձակումը նախաձեռնեց 1904 թ-ի ապրիլին:
Ապրիլի 11-ին թուրքական բազմահազարանոց հեծելազորը հետ շպրտվեց Շենիկ գյուղի մատույղներից:
Ապրիլի 13-ին թուրքերը գրոհեցին Սեմալ և Ալխանք գյուղերը:
Այս գյուղերի բնակչությունը ստիպված էր տեղահանվել և շարժվել դեպի Սասունի կենտրոն Գելթեգուզան գյուղը:
Թուրքերը փորձեցին փակել փախստականների ճանապարհը և նրանց կոտորել Գելիեգուզան տանող Բարբարայի կիճում:
Դա նկատեց Սասունի կենտրոնական ճակատի հրամանատար Հրայրը, որը իր փոքրաթիվ մարտիկներով նետվեց մարտի և նահատակվեց:
Սակայն հայերի` Անդրանիկի գլխավորությամբ ուժերի գերագույն լարումով հաջողվեց ետ մղել թուրքերին:
Ապրիլի 19-ից 23-ը, թուրքական բանակը հարձակում ձեռնարկեց Գելիեգուզանի դեմ:
Թուրքական բանակը գյուղը հրետակոծում էր 14 թնդանոթներով:
Անդրանիկը խաղաղ բնակչության մեջ մեծաքանակ զոհեր թույլ չտալու նպատակով հրամայեց Սեբաստացի Մուրադին ժողովրդին իջեցնել Տարոնի դաշտը:
Անդրանիկի հրամանը իրականացվեց:
Սասունում պայքարը շարունակվեց մինչև մայիսի 14-ը:
Ֆիդայիները որոշեցին իջնել Սասունից և շարժվել դեպի Վասպուրական:
Նրանց նպատակն էր Վասպուրականի ազատագրական շարժման կենտրոնի ղեկավարների հետ քննարկել առաջիկա անելիքները:
140 հոգուց կազմված ֆիդայական ջոկատրը Սասունից շարժվեց դեպի Վասպուրական:
Հուլիս ամսին Կուրավու գյուղի մոտ ֆիդայիները ջախջախեցին Թուրքերին:
Դաշնակցությունը որոշեց վրեժխնդիր լինել Սասունի 8.000 զոհ խլած կոտրոածի համար:
Սոֆիայում տեղի ունեցած դաշնակցության 3-րդ համագուրմարում ստեղծվեց Ցուցական խումբ, որը գլխավորում էր Քրիստափոր Միքայելյանը:
Որոշում ընդունվեց սպանել սուլթանին, իսկ Իզմիրում գրավել կամ պայթեցնել կառավարչական նշանակություն ունեցող շենքերը:
Ըստ դաշնակցության այս ակցիները հանգեցնելու էին Օսմանյան կատավարության պարալիզացմանը և եվրոպական տերությունների միջամտությանը:
Քրիստափորին չհաջողվեց անձամբ իրականացնել մահափորրձը:
Բուլղարիայում ռումբի փորձարկման ժամանակ նա զոհվեց:
1905թ. հուլիսի 21-ին սուլթանի Յըլդիզ ապարանքի առջև կանգ առած արտակարգ շքեղ կառքը պայթեց. զոհվեց կամ վիրավորվեց 100 մարդ, սակայն սուլթանը կույր պատահականությամբ փրկվեց:
Նա հապաղել էր զրույցի բռնվել հոգևոր առաջնորդի հետ և փրկվեց:
Սուլթանը այնքան էր սարսափած, որ ձերբակալեց նաև թագաժառանգին:
Երբ հայտնի դարձավ, որ մահափորձը կազմակերպել են հայերը, սուլթանը, վախենալով եվրոպական միջամտությունից, ոչ միայն հայկական նոր կոտրոծներ չձեռնարկեց, այլև գաղտնի բանակցությունների մեջ մտավ հայկական կուսակցությունների հետ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3288
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵՐԳԵՅ ԱՂԱՎԵԼՅԱՆ ԴԱՎԹԻ Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ եղել է խորհրդա-ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» ավիագնդի հրամանատարի տեղակալ՝ ճարտարագիտաավիացիոն ծառայության գծով (1943-45), մասնակցել Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott