42. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1877-1878 թթթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը:
Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը:

Արմենակյան կուսակցությունը:
Այս կուսակցության գաղափարական հիմնադիրը Մկրտիչ Փորթուգալյանն էր:
Փորթուգալյանը 1885թ-ի մարդին վտարվեց Վանից, որտեղ հիմնել էր Կեդրոնական վարժարանը:
Փորթուգալյանը հաստատվեց Մարսելում, որտեղ 1885թ-ի հուլիսից սկսեց հրապարակել «Արմենիա» թերթը:
Այս թերթի տպաքանակի 2/3 սպառվում էր Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում:
Փորթուգալյանի աշխատանքը տվեց իր պտուղները և 1885թ-ի աշնանը հիմնադրվեց Արմենական կուսակցությունը` Վան քաղաքում:
Հիմնադիրներն էին հանդիսանում Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները, Ռուբեն Խանջյանը:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Արմենակյանների համար ծրագիր է հանդիսացել Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» գրքույկը:
Այլ մասնագետներ գտնում են, որ կուսակցությունն ունեցել է իր ծրագիրը և այն գաղթնազերծվել է II համաշխարհային պատերազմից հետո:
Այս ծրագրով ի տարբերություն ավելի ուշ հանդես եկած Հնչակյանների և Դաշնակների, Արմենականները գտնում էին, որ ազատագրական պայքարում չարժե դաշնակցել օտար ազգերի հետ:
Ո'չ քրդերը, ո'չ թուրքերը միևնույն մշակութային-կրթական մակարդակի վրա չեն, քան հայերը և այս ժողովուրդները ունեն տրամագծօրեն հակառակ շահեր:
Արմենական կուսակցության ղեկավար Մկրտիչ Թերլեմեզյանը (Ավետիսյան) ճիշտ էր համարում կուսակցության գոյության առաջին շրջանում թուրքական իշխանությունների դեմ բացահայտ հանդես չգալ, այլ զենք կուտակել, ստեղծել զինված ջոկատներ և միայն հարմար պահին համընդհանուր ապստամբություն բարձրացնել:
Սակայն 19-րդ դարի 90-ական թթ-ին սկիզբ առած զանգվածային կոտորածները ստիպեցին Արմենականներին ժամանակից շուտ բացահայտ գործել:
1986թ-ի Վանի պաշտպանությունը գլխավորեցին արմենականները:
Վերջիններս նյութական և մարդկային ծանր կորուստեր կրեցին ու ստիպված էին ազատագրական պայքարում իրենց ղեկավար դերը զիջել հնչակյանների և Դաշնակների ցանկություններին:


Հնչակյան կուսակցությունը (Սոցիալ-դեմոկրատական):

Այս կուսակցությունը ստեղծել է 1887թ-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում:
Այս կուսակցության հիմնադիր անդամներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Գաբրիել Կաֆյանը և Ռուբեն Խանազարը:
Կուսակցությունն ուներ սոցիալական գաղափարախոսություն:
Նրա ծրագրի մեջ ներառված էին մոտակա և հեռավոր նպատակները:
Հնչակյանների մոտակա նպատակն էր համընդհանուր ապստամբությամբ Արևմտյան Հայաստանում անկախություն ձեռք բերել և այստեղ կառուցել դեմոկրատական պետություն:
Հնչակյանների հեռավոր նպատակն էր Ռուսահայաստանի, Թուրքահայաստանի և Պարսկահայաստանի միավորմամբ ստեղծել սոցիալիստական պետություն:
Կուսակցությունը կոչվել է Հնչակյան իր մամուլի օրգանի` «Հնչակ» թերթի անունով:
Կուսակցությունը գտնում էր, որ Արևմտյան Հայաստանում անկախություն ձեռք բերելու համար պետք է լուսավորություն տարածել ժողովուրդի շարքերում, քարոզչություն վարել, դավաճանների և հայկական ջարդերի մեջ մեղադրվող թուրք պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել:
Հնչակյանները նաև գտնում էին, որ «ատրճանակի մի կրակոցը Կ.Պոլսում ավելի մեծ արձագանք կունենա, քան հրանոթների որոտը Արևմտյան Հայաստանում»:
Այս դրույթին հետևելով հնչակյանը 1890 թ-ի հուլիսին իրականացրին Գում Գափուի (Կ. Պոլսի այն թաղամասը, որտեղ գտնվում էր հայոց պատրիարքարանը) ցույցը:
Ցույցը տրվեց թուրքական իշխանությունների կողմից:
1895թ-ին հնչակյանները ավելի մեծ ցույց կազմակերպեցին շուրջ 4.000 մարդ շարժվեց դեպի Օսմանյան կառավարության նստավայր հանդիսացող Բաբ Ալի թաղամաս:
Թուրքական կառավարությունը զենքի գործադրմամբ ցրեց ցույցը:
Ցույցին հաջորդող 2 օրերի ընթացքում Կ. Պոլսում հայկական կոտորած տեղի ունեցավ:
Հնչակյան կուսակցության նպատակները այդպես էլ չիրականացան, ինչը պառակտում առաջացրեց կուսակցության շարքերում:
1896թ-ին Լոնդոնում տեղի ունեցած համագումարում պատգամավորների մի մասը հանդես եկավ Հնչակյան կուսակցության ղեկավարների կողմից որդեգրված սոցիալիստական գաղափարախոսության դեմ:
Երկու տարի անց Հնչակյան կուսակցության պառակտումը փաստ դարձավ ստեղծվեց Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը:

Հայ հեղափոխական դաշնակցություն:

1889թ-ին Թիֆլիսում ազատագրական գաղափարներ ունեցող խմբակների միջև սկիզբ առան բանակցություններ, որոնք միտված էին այս խմբակների ուժերի միավորմանը:
Այս բանակցություններում առավել ակտիվ էին «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության ղեկավար ադամներ Քրիստափոր Միքայելյանը և Սիմոն Զավարյանը:
1890թ-ի ամռանը նրանց ջանքերի շնորհիվ «Երիտասարդ Հայաստան» Նացիոնալիստական հայացքներ ունեցող խմբակների և «մշակ» թերթի հետևորդների միջև կայացված համաձայնությամբ ստեղծվեց Հայ հեղափոխականների դաշնակցությունը:
Այս կուսակցությանը միացան նաև Հնչակյանները, սակայն Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի ձերբակալությամբ նորաստեղծ կուսակցությունը կանգնեց փլուզման եզրին:
Վերոհիշյալ կազմակերպությունները և Հնչակյանները առանձնացան:
Կուսակցության միջուկը հնարավոր եղավ փրկել աքսորից վերադարձած Ռոստամի (Ստեփան Զերյան) ջանքերի շնորհիվ:
1892թ-ի աշնանը խիստ աննպաստա պայմաննեում տեղի ունեցավ համագումար, որն ընդունեց կուսակցության ծրագիրը և կուսակցությունը վերանվանեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն:
Կուսակցության ծրագիրը բաղացած էր 3 բաժիններից`
1. Նպատակ
2. Միջոցները
3. Կանոնադրությունը:
Նպատակ բաժնում դաշնակցությունն որդեգրել էր Կ. Պոլիսի պատրիարք Ներսես Վարժապետյանի ինքնավարության ծրագիրը:
Միջոցները բաժնում նախատեսվում էր համընդհանուր ապստամբության ճանապարհով քարոզչությամբ և տեռորով հասնել Արևմտյան Հայաստանի ինքնավարությանը:
Կանոնադրություն բաժնում կուսակցությունը որդեգրել էր գաղափարական խիստ կենտրոնացվածություն և գործառնական ապակենտրոնացումը:
Ստեղծվեց Քյուրո-կենտրոնական կոմիտե-կոմիտե-խումբ շղթա:
Դաշնակցության ամենամեծ արձագանք ունեցած ակցիան 1896թ-ի օգոստոսին Օսմանյան բանկի գրավումն էր:
14 հոգուց բաղկացած զինված խումբը Բաբկեն Սյունու (Պետրոս Փատյան) գլխավորությամբ գրավեց Կ. Պոլսի Օսմանյան բանակը և պահանջեց Արևմտյան Հայաստանում անհապաղ ռեֆորմներ իրականացնել, հակառակ պարագայում խումբը սպառնում էր պայթեցնել բանկի շենքըԼ
Սուլթանը ստիպված էր դիմել եվրոպական երկրների միջնորդությանը:
Ռուսական դեսպանատան պաշտոնյա Մաքսիմովը բանակցություններ սկսեց դաշնակցականների հետ և հայտարարեց, որ բանկի պայթեցման դեպքում հայկական կոտորածների նոր ալիք կսկսվի, իսկ եթե դաշնակցականները համաձայնվեն չպայթեցնեն բանակը, ապա տերությունները կպարտադրեն սուլթանին իրականացնել ռեֆորմներ, իսկ դաշնակցական խումբը անարգել կհեռանա արտասահման:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 8579
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott