4. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՐՏԱՇԵՍ I:

Մ.թ.ա 190 թ-ին Մագնեսի ճակատամարտում (այժմյան Թուրքիայի Իզմիր քաղաքից հարավ) Անտիոքոս III-ի բանակը ջախջախվեց Հռոմիացիների կողմից:
Դրանից հետո Զարեհը` Ծոփքում, իսկ Արտաշեսը` Մեծ Հայքում անկապություն հռչակեցին` մ.թ.ա. 189 թ-ին:
Արտաշես I-ը իր գահակալումը սկսեց նրանով, որ հետ վերդարձրեց Երվանդ IV-ի օրոք կորցրած տարածքները:
Ջախջախված Ատրպատականը Հայաստանին վերադարձրեց Փայտակարան նահանգը, ինչպես նաև Պարսպատունիք գավառը:
Վրաստանն էլ հարկադրված էր Մեծ Հայքին ետ վերադարձնել Գուգարք նահանգը:
Մ.թ.ա. մոտավորապես 180թ-ին այժմյան Մեծամոր և Արաքս գետերի միախառնման վայրում Արտաշես I-ը հիմնում է իր նոր մայրաքաղաք Արտաշատը:
Արտաշես I-ը ցուցաբերում է նաև դիվանագիտական տաղանդ:
Երբ մ.թ.ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պետությունների 2 խմբավորումների միջև պատերազմ սկսվեց, կողմերը այն դադարեցնելու համար դիմեցին Արտաշես I-ին:
Իր միջնորդության դիմաց Արտաշեսը առանց մարտական գործողությունների Մեծ Հայքին միացրեց հյուսիս-արևմուտքում գտնվող Եկեղյաց գավառի մի մասը:
Արտաշես I-ը իրականացրեց նաև մի շարք ռեֆորմներ.
Հողային ռեֆորմ-Արտաշեսը սահմանաբաժանեց ստրկատերերի և գյուղական համայնքների հողերը:
Սահմանի վրա տեղադրվեցին սահմանաքարեր:
Այս ռեֆորմի պատճառը կայանում էր նրանում, որ Հայոց բանակի մեծ մասը հանդիսացող հետևակի զինվորներին տրամադրում էր գյուղացիությունը, իսկ գյուղացու հողը զավթելու դեպքում նա ունակ չէր լինի զինվորագրվելու:
Արտաշես I-ը Հայաստանում առևտուրը զարգացնելու նպատակով բարեկարգեց ճանապարհները:
Հայկական բանակը ըստ աշխարհի կողմերի բաժանվեց:
Հայաստանի տարածքը բաժանվեց 120 ստրատեգիաների (գավառների):
Արտաշես I-ի մասին վերջին տեղեկությունները վերաբերվում են մ.թ.ա. 161 թ-ին:
Այս թվականին Արտաշես I-ը օժանդակում է Սելևկյան թագավորի դեմ Ատրպատականի ստրատեգի ապստամբությունը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1843
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ Ճարտարապետության պատմաբան։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott