37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ:

Ռուսական կայսրությունը ձգտում էր նվաճել Մերձավոր Արևելքի երկրները և այդ նպատակով որպես ցատկահարթակ էր օգտագործելու Անդրկովկասի տարածքը:
Ռուսների այդ մտադրության մասին տեղյակ էին Ռուսաստանի հայկական գաղթօջախում և 1783թ-ին այս գաղթօջախի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանը հեղինակում է 20 հոդվածից բաղկացած Հայաստանի ազատագրության ծրագիր(Հայաստանի հյուսիսային ծրագիր պայմանական անունով):
Այս ծրագրով նախատեսվում էր ռուսական զենքի օժանդակությամբ ազատագրել Հայաստանը և անկախացած Հայաստանում ճորտատիրական կարգեր հաստատել:
Աղությանի ծրագրով Հայաստանում ճորտատիրական կարգերը շատ ավելի մեղմ էին լինելու, քան Ռուսաստանում և Վրաստանում. եթե Ռուսաստանում ճորտատերը իրավունք ուներ գյուղացիական ընտանիքը վաճառել առանց հողի, իսկ ընտանիքի անդամներին ցանկության դեպքում վաճառել առանձին-առանձին, ապա Արղությանի ծրագրով գյուղացիները պետք է վաճառվեին միասին և հողի հետ:
Հայաստանում գտնվելու էր մշտական ռուսական բանակ` գեներալի հրամանատարությամբ:
Այս ծրագրով նախաստեսվում էր Հայաստանը դարձնել միապետություն, որի գահակալը հաստատվելու էր ռուսաց կայսեր կողմից:
Հայաստանի գահակալը կարող էր լինել ինչպես հայ, այնպես էլ ռուս:
Սակայն երկու դեպքում էլ այդ անձը լինելու էր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:
Հայաստանը գտնվելու էր Ռուսաստանից վասալական կախվածուրթյան մեջ:
Հայերը ամեն տարի հարկ էին վճարելու Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի վարած պատերազմների ժամանակ զորաբանակ էին տրամադրելու:
18-րդ դարի 80-ական թվականներին Հնդկաստանում ի հայտ է գալիս Հայաստանի ազատագրության մեկ այլ ծրագիր(հայտնի է հարվային ծրագիր անունով):
Այս ծրագիրը Մադրասի հասարակական-քաղաքական խմբակի ղեկավար Շահամիր Շահամիրյանի ծրագիրն էր:
Այս ծրագրով նախատեսվում էր ռուսների աջակցությամբ Հայաստանի անկախացումից հետո այն հայտարարել հանրապետություն:
Հայաստանում իշխանության գերագույն մարմինը լինելու էր Հայաստանի խորհրդարանը, որը ծրագրում անվանվում էր Հայոց տուն:
Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու յուրաքանչյուր 3 տարին մեկ, երկաստիճան համակարգով:
Ամեն ընտրական տեղամասից ընտրվելու էր 2 անձ, որոնցից մեկը դառնալու էր տեղական գործադիր իշխանության ներկայացուցիչ, իսկ մյուսը` Հայոց տան պատգամավոր:
Խորհրդարանն ընտրելու էր Հայաստանի բարձրագույն գործադիր իշխանությանը` Հայոց նախարարին(համապատասխանում է այժմյան նախագահի պաշտոնին):
Շահամիրյանի ծրագրով ռուսական 6.000-անոց բանակը 20 տարվա ընթացքում մաս առ մաս դուրս էր գալու Հայաստանից:
Ռուսաստանը պատերազմի ժամանակ օգնելու էր հայերին, իսկ հայերը` ռուսներին:
Հայաստանում հաստատվելու էին ժողովրդավարական կարգեր, սակայն Շահամիրյանը նախատեսում էր ժողովրդավարության որոշակի սահմանափակում:
Հայաստանում բարձրագույն պաշտոն, ինչպես նաև հողի սեփականատերեր կարող էին լինել միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները:
Այս երկու ծրագրերից առավել իրատեսականը «հյուսիսային» ծրագիրն էր:
Քանի որ Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, որ Հայաստանում ի տարբերություն իրեն հաստատվեր հանրապետություն և ժողովրդավարական կարգեր:
Ո'չ «հյուսիսային» և ո'չ «հարավային» ծրագրերը իրականություն չդարձան:
Հովսեփ Արղությանի հետ հանդիպման ժամանակ ռուս բարձրաստիճան մի պաշտոնյա հետևյալը հայտարարեց. «Պետությունները դաշինք են կնքում պետությունների հետ, թագավորները` թագավորների, ո՞վ է ձեր երկրի թագավորը, որի հետ մենք պետք է դաշինք հաստատենք»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 7497
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՂԱՐՇԱԿ ԿՈՏՈՅԱՆ ԱՀԱՐՈՆԻ Կոմպոզիտոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott