35. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 1722-1733թթ.: ԴԱՎԻԹ ԲԵԿ:

Հայաստանը և հայ ժողովուրդը վաղուց էին կորցրել իրենց անկապությունը:
Հայ ժողովուրդը 1375թ-ից զուրկ էր պետականությունից, սակայն Հայաստանի ու Կիլիկիայի մի քանի դժվարամատչելի լեռնային վայրերում տեղի հայերը պահպանել էին կիսանկախ վիճակ:
Այսպիսի լեռնային տարածություններից էր Սյունիքը:
Սյունիքում քննարկվող ժամանակահատվածում բնակություն էին հաստատել նաև թուրքեր և քրդեր:
Այս օտար տարրերի վրա էին հենվում Սյունիքի խաներն ու բեկերը, երբ բռնաճնշման էին ենթարկում տեղի հայերին:
1722թ-ին Սյունիքի մելիքների հրավերով այս տարածաշրջան է գալիս Վրաստանում զինվորական ծառայության անցած Դավիթ-Բեկը` իր զինակիցներով:
Ժամանելով Սյունիք Դավիթ-Բեկը 400 զինվորներով ոչնչացնում է Դարաչոռլուների թուրքական ցեղը:
Քիչ անց Ուչ-Թափալուրի բարձրունքում Դավիթ-Բեկը ոչնչացնում է Ջիվանաշիրների ցեղային միավորումը:
Այս հաղթանակները բարձրացնում են Դավիթ-Բեկի հեղինակությունը Սյունիքում և նրա ջոկատը արագ ստվարանում է:
Դավիթ-Բեկին են միանում Հալիձորի մելիք Փարսադանը և նրա փեսան` Տեր-Ավետիսը:
1723թ. Դավիթ-Բեկը հիմնում է Շինուհայերի բերդը` այն դարձնելով իր կենտրոնատեղին:
Նույն թվականին Դավիթ-Բեկի գլխավորած հայ մարտիկները գրավում են Գեղա և Հալիձորի գետերի միախառնման վայրում գտնվող Զեյվա բերդը:
Բերդը ռազմական խորամանակության շնորհիվ գրավվում է և 4.000-անոց բերդի կայազորը սրի քաշվում:
Դավիթ Բեկը վարում էր խիստ կենտրոնացման քաղաքականություն:
Դավաճանության և վախկոտության ցանկացած դեպք դաժանաբար պատժվում էր:
Օրինակ.
1.Դավիթ-Բեկի հրամանով Տաթևի մելիք Դավիթը, որը դավաճանել էր և ուրացել սեփական հավատը մահապատժի ենթարկվեց:
2.Դավիթ-Բելի հրամանոց նրա զորահրամանատարներից մեկը` Պապը մարտից փախուստի դիմելու համար գլխատվեց:
Դավիթ-Բեկը Սյունիքում իրականացնում էր էթնիկ զտման քաղաքականություն:
«Ընտիր պատմություն Դավիթ-Բեկի» գրքի հեղինակը հետևյալ տողերն է գրել. «հայ զինվորները շրջում էին Սյունիքում, որտեղ հանդիպում էին թուրքի` անխնա սպանում էին»: Այս քաղաքականության շնորհիվ օտար տարրերը վտարվեցին Սյունիքից:
1725թ. Սյունիքի ազատագրական շարժման համար սկսվեց ծանր ժամանակաշրջան. Թիֆլիսը, Գանձակն ու Երևանը գրավելուց հետո 100.000-ը հերազանցող թուրքական բանակը ներխուժեց Սյունիք:
Թուրքական բանակի Սյունիք մուտքից հետո հայ զինվորության շրջանում լքում տեղի ունեցավ:
Դավիթ-Բեկի շուրջը մինչև այդ համախմբված 5.000-անոց բանակը ցրվեց:
Թուրքերը պաշարեցին 1724թ-ին Դավիթ-Բեկի կողմից հիմնած Հալիձոր բերդը:
Դավիթ-Բեկի հրամանատարության տակ միայն 400 մարդ կար:
Բերդի 7 օրյա պաշարման ընթացքում թուրքերը ունենում էին միջինը 200-300 սպանված` մեկ հայ զոհի դիմաց:
Սակայն ուժերը անհավասար էին և Դավիթ-Բեկը հրամայեց Մխիթար Սպարապետին և Տեր-Ավետիսին 300 մարտիկներով արտագրոհ կատարել:
Թուրքերը այս գրոհից խուճապի մատնվեցին և 13.000 զոհ տալով փախուստի դիմեցին:
Հալիձորի հաղթանակից հետո Դավիթ-Բեկը ազատագրեց թուրքերի ձեռքում գտնվող Մեղրին:
Հայերի ձեռքն ընկան թուրքերի կազմած 32.000 հարկաթերթիկները:
Այս փայլուն հաղթանակները չափազանց բարձրացրին Դավիթ-Բեկի հեղինակությունը:
Պարսից շահը Դավիթ-Բեկի հետ կնքեց պայմանագիր, որով.
1.Դավիթ-Բեկը ճանաչվում էր Սյունիքի և շրջակա տարածքների կուսակալ:
2.Սյունիքի և այս տարածքի պարսկական խաները պետք է ենթարկվեին Դավիթ-Բեկին:
3.Դավիթ-Բեկը արտոնություններ էր ստանում դրամ հատելու:
Նմանատիպ հաջողությունների պարագայում Դավիթ-Բեկը 1728թ-ին մահացավ:
Դրան հաջորդեց պառակտումը նրա զորքի մեջ:
Երբ թուրքական բանակը նորից պաշարեց Հալիձորը Տեր-Ավետիսը բերդի դարպասները բացեց թուրքերի առջև:
Շարժումը գլխավորեց Մխիթար Սպարապետը, սակայն Խնձորեսկ գյուղի հայերը վախենալով, որ թուրքերը կմտնեն գյուղ ու կավերեն այն սպանեցին Մխիթար Սպարապետին, իսկ նրա գլուխը ուղարկեցին Թավրիզում նստող թուրք փաշային, որն ավելի ազնիվ գտնվեց և հայտարարելով, թե սեփական տիրոջը դավաճանածը կդավաճանի նաև օտարին` հրամայեց սպանել Մխիթարի գլուխը բերողներին:
1703թ. Մխիթար Սպարապետի մահվամբ Սյունիքում ազատագրական շարժումը պարտություն կրեց:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4947
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ ԻՎԱՆԻ Կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ Ժող. արտիստ (1935): Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott