32. ՀԱՅԱՍՏԱՆԸ 13-րդ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ 17-րդ ԴԱՐԻ ԿԵՍԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՄԵՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ:

Մոնղոլները 1220-1221թթ. առաջին անգամ մուտք գործեցին Հայաստան և 1221թ. հունվարին Կուրմանի դաշտում ջախջախեցին հայ-վրացական բանակը և հեռացան Հյուսիսային Կովկաս:
Դրանից հետո Հայաստանը ենթարկվեց Միջին Ասիական սուլթան Ջալալեդդինի ասպատակություններին(1225-1231թթ.):
Ջալալեդդւնին կրնկակոխ հետևող մոնղոլական բանակը ներխուժեց Հայաստան և մոնղոլները 1236-1245թթ-ին ամբողջովին գրավեցին Հայաստանը:
Հայաստանը գտնվում էր մոնղոլական 4 տերություններից Իլխանական կազմում:
Այս տերության հիմնադիր Հուլավույի մահից հետո Իլխանությունը սկսեց անկում ապրել և 14-րդ դարի կեսին բաժանվեց մոնղոլական 2 ցեղերի` Չոբանյանների և Ջելաիրյանների միջև:
Հյուսիսային Հայաստանը գտնվում էր Չոբանյանների տիրապետության ներքո, իսկ հարավային Հայաստանը` Ջելաիրյանների:
Քայքայվող այս պետության բեկորների վրա գլուխ բարձրացրեցին ակկոյունլու և կարակոյունլու թուրքմենական ցեղերը:
Սակայն Հայաստանում նրանց գերիշխանության հաստատելը ժամանակավորապես ընդհատվեց Լենկ Թեմուրի արշավանքների պատճառով:
Լենկ Թեմուրը 3 արշավանք է իրականացրել Հայաստան:
Առաջինը 1386-1387թթ-ին, այս արշավանքի ամենաողբերգական դրվագը Վանի աղետն էր. 1387թ-ին սեպտեմբերի 5-ին Լենկ Թեմուրը գրավեց Վանը և հրամայեց բնակչությանը ժայռից նետել ցած:
Այդ եղանակով սպանվեց 7.000 մարդ:
Պատմիրը հաղորդում է, որ սպանվածների քանակը այնքան շատ էր, որ վերջին ցած ներտվածները չէին մահանում:
Երկրորդ արշավանքը Լենկ Թեմուրն իրականացրեց 1394-1396թթ-ին:
Այս արշավանքի ժամանակ նա գրավեց Սեբաստիան և քանի որ խոստացել էր անձնատուր եղած քաղաքի բնակիչներին սրի չքաշել, հրամայեց նրանց կենդանի թաղել:
Վերջին արշավանքը Լենկ Թեմուրը Հայաստանում իրականացրեց 1400-1402թթ-ին:
Այս արշավանքի ժամանակ Լենկ Թեմուրը ջախջախեց Օսմանյան բանակը, սուլթան Բայազիդը գերի ընկավ:
Վերադարձին Լենկ Թեմուրը գրավեց Բաղդադը և քաղաքի բանակիչների գլուխներից մի քանի բարձր բուրգեր կառուցել տվեց:
Լենկ Թեմուրի արշավանքներից հետո Հայաստանում տիրապետություն հաստատեցին կարա-կոյունլուները:
Այս թուրքմենական ցեղը Հայաստանում իշխել է 1410-1467թթ:
Կարա-կոյունլու արքաներն են եղել Կարա-Յուսուֆը, Իսքանդարը և Ջհանշահը:
Վերջինիս օրոք Կարա-կոյունլիների ցեղը հասավ իր հզորության գագաթնակետին` տարածվում էր Եփրատից մինչև Աղղանստանի Հերաթ քաղաքը:
Ջհանշահը ձգտում էր զարկ տալ իր տերության տնտեսությանը և առևտրին:
Այդ պատճառով հովանավորում էր հայ առևտրականներին:
Ջհանշահը օժանդակել էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռանիստը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելուն:
Հայ ժողովրդի համար այս կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1441թ.:
Այդ գործում հայ հոգևորականներից առավել կարևոր դեր են ունեցել Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին:
Հայ խոշոր ֆեոդալներից Ռոստոմ Օրբելյանը մի քանի գյուղեր նվիրեց Էջմիածնի վանքին, ինչը հիմք դարձավ հետագա դարերում Էջմիածնի մեծածավալ հողային սեփականությանը:
1467թ. ակ-կոյունլուները ջախջախեցին կարա-կայունլուներին և Հայաստանում տիրապետություն հաստատեց ակ-կայունլուների գահակալ Ուզուն-Հասանը:
Ակ-կոյունլուները Հայաստանում իշխել են մինչև 1502թ:
1501թ. Շարուրի դաշտում(գտնվում է Արարատի այժմյան մարզին հարող Նախիջևանի ԻՀ տարածքում) տեղի ունեցավ ճակատամարտ ակ-կոյունլուների և Պարսկաստանը միավորած Սեֆյան Իսմայիլ շահի բանակների միջև:
Ակ-կոյունլուները ջախջախիչ պարտություն կրեցին:
Հաջորդ` 1502թ-ին Իսմայիլ շահը ջախջախեց ակ-կայունլուների հարավային խմբավորումը և այսպիսով ակ-կոյունլուների տիրապետությունը Հայաստանում վերացավ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2366
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott