21. ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ԱՐԱԲՆԵՐԻ ԴԵՄ 8-րդ ԴԱՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ:

Արաբական տիրապետությունը Հայաստանում վերջնականապես հաստատվեց 701թ. Արբ ալ-Մալիք խալիֆի օրոք:
Արաբական ճնշումները Հայաստանում մեծացան, ինչը ստիպեց հայ մի շարք նախարարներին Սմբատ Բագրատունու գլխավորությամբ թողնել հայրենիքը և հեռանալ Բյուզանդիա:
Երբ այս նախարարները իրենց 2.000-անոց զորաջոկատներով հասան Մասիսի հյուսիսային լանջին գտնվող Ակոռի գյուղը, նրանց սկսեց հետապնդել Նախճավանի արաբական 8.000-անոց զորքը:
Հայերն անցան Արաքսը և հաստատվեցին Վարդանակերտ գյուղում(այժմյան Մարգարա գյուղի մոտ):
Հայ նախարարները դիմեցին արաբներին` խնդրելով թույլ տալ իրենց անարգել հեռանալ Հայաստանից:
Արաբները մերժեցին այդ խնդրանքը:
Հայերը գիշերը Վարդանակերտը ամրացրին:
Առավոտյան հայկական 2000-անոց ջոկատը հարձակվեց գիշերը ձյան վրա անցկացրած արաբների վրա և ջախջախեց նրանց:
Արաբների պարտված բանակի մնացորդները փորձեցին սառույցի վրայով անցնել Արաքսը, բայց սառույցը ջարդվեց և նրանք հեղձամահ եղան(703թ):
Արաբական մեկ այլ զորագնդի հետ ճակատամարտ տեղի ունեցավ Վանա լճի ափին գտնվող Գուկանք գյուղի մոտ:
Արաբները ջախջախվեցին. Նրանցից մոտ 300 հոգի ապաստանեց գյուղի եկեղեցում:
Նախարարները ցանկանում էին եկեղեղին հրկիզել, սակայն նրանց ղեկավարը` Սմբատ իշխանը թույլ չտվեց սրբապղծություն կատարել:
Արաբներին խաբեությամբ դուրս բերեցին և կոտորեցին:
Ապստամբները որոշակի հաջողության հասան նաև Վանանդ գավառում(Կարսի մարզ):
Արաբները մի մեծ բանակ ուղարկեցին Հայաստան ապստամբությունը ճնշելու:
Հայերը գիտակցելով, որ անկարող են դիմագրավել այս բանակին, նրան ընդառաջ ուղարկեցին Սահակ կաթողիկոսին, որը ձեռքի տակ ուներ հայ նախարարների նամակը, որի հեղինակները պատրաստակամություն էին հայտնում հնազանդվել արաբներին:
Չնայած Սահակ կաթողիկոսը Խառան քաղաքում մահացավ, սակայն նամակը հասավ արաբական զորքի հրամանատար Մուհամադին:
Վերջինս դաժանություն չգործադրեց Հայաստանում:
Արաբները 703թ. ապստամբության վրեժը լուծեցին 705թճին:
Նախճավանի կառավարիչ Կասիմը չվճարած հեծելազորի ռոճիկը տալու պատրվակով Նախճավան կանչեց հայ նախարարներին և խոշոր ազնվականներին:
Նախճավանում կուտակվեց 500 մարդ:
Արաբները նրանց բաժանեցին. Մի մասին լցրին Նախճավանի եկեղեցին, մյուս մասին Խրամի եկեղոցին:
Ապա եկեղեցիները հրկիզեցին:
Այս իրադարձությունը պատմության մեջ մտավ Կրակի տարի անունով:
Արաբական տիրակալությունը Հայաստանում հենվում էր իրենց նկատմամբ լոյալ նախարարների վրա:
Հայաստանում նախարարների երկու թև գոյություն ուներ:
Առաջին թևը գլխավորող Բարգրատունիները գտնում էին, որ հզոր Արաբական խալիֆաթի դեմ հանդես գալը հղի է ծանր հետևանքներով:
Մյուս խմվավորման առաջնորդները` Մամիկոնյանները ձգտում էին ապստամբության ճանապարհով անկախություն նվաճել` հենվելով Բյուզանդական կայսրության օժանդակության վրա:
Այս երկու տենդենցների ցայտուն արտահայտությունն էր 747-750թթ. Ապստամբությունները:
Այս ապստամբությունները գլխավորեց Գրիգոր Մամիկոնյանը:
Ապստամբները համոզեցին Հայոց իշխան Աշոտ Բագրատունուն միանալ իրենց:
Անմիջապես դրանից հետո նրանք հեռացան Բյուզանդիայի սահմանակից Տայք նահանգ:
Այստեղ ապստամբների շրջանում տարակուսություններ առաջացան և Աշոտ Բագրատունին վերադարձավ Բագրևանդի իրեն պատկանող Հազր գյուղը:
Գրիգորը, որը Աշոտ Բագրատունու անձնական թշնամին էր, հանկարծակի հարձակվեց Հազր գյուղի վրա և գերի ընկած Աշոտ Բագրատունուն հրամայեց կուրացնել:
Արաբական խալիֆաթը 8-րդ դարի կեսին սկսեց կառավարել Աբբասյան դինաստիան:
Այս խալիֆների օրեք հարկերը և կրոնական ճնշումները Հայաստանում իրենց գագաթնակետին հասան:
Այս դաժան սիստեմը հանգեցրեց 774-755թթ. մեծ ապստամբությանը:
Արտավազդ Մամիկոնյանը արաբների օգտին կռվելու պատրվակոց Դվինի ոստիկանից սպառազինություն ստացավ և այն անմիջապես ուղղեց արաբների դեմ:
Արտավազդը արաբ գլխավոր հարկահանից խլեց նրա հավաքած գումարը:
Արաբ ոստիկանը Արտավազդի դեմ զորք ուղարկեց:
Այս զորքը հասավ Արտավազդ Մամիկոնյանի գնդին Վրաստանի Սամցխե(Ախալցխա) գավառում:
Սակայն հաջողվեց ետ վերադարձնել հափշտակված գումարի միայն կեսը:
Արտավազդ Մամիկոնյանի կողմից սպանված արաբների հարազատները Արտավազդի ազգական Մուշեղ Մամիկոնյանից արյան գին պահանջեցին:
Մուշեղը հրամայեց սպանել այս արաբներին և դրանից անմիջապես հետո ամրացավ Արտագես ամրոցում:
Արաբ ոստիկանը Մուշեղի դեմ նետեց Դվինի կայազորը` 4.000 մարդ:
Այս բանակը Մուշեղին հաջողվեց ջախջախել Բագրևանդի Բագավան քաղաքի մոտ:
Մուշեղի այս հաջողությունը ոգևորություն առաջացրեց հայերի շրջանում և Մուշեղին իրենց ջոկատներով բազմաթիվ հայ իշխաններ միացան:
Ապստամբները պաշարեցին Հայաստանում արաբների հիմնական հենակետը` Կարին քաղաքը:
Քաղաքը պաշարվել էր 5.000-անոց ապստամբ բանակի կողմից:
Ապստամբները պատրաստ էին Կարինը հանձնել, սակայն 775թ-ի գարնանը Հայաստան մտավ արաբական 30.000-անոց բանակը:
Այն կանգ առավ Խլութ քաղաքի մոտ և առաջ էր շարժվում մեծ զգուշությամբ:
Ապստամբներին հայտնի չէր արաբ զորավար Ամրի հրամանատարության տակ եղած զորքի քանակը:
Այդ քանակի մասին Վասպուրականում ապստամբների հրամանատարին տեղյակ պահեց ապստամբությանը չմիացած Աշոտ Բագրատունին:
Այս տեղեկությանը ապստամբները հավատ չնծայեցին և նույնիսկ ծեծեցին լուրը բերողին:
Ամրը մի առանձին զորաբաժին ուղարկեց Վասպուրականի ապստամբների դեմ և Արճել քաղաքի մետ(Վանա լճի հյուսիսային ափ) տեղի ունեցած ճակատամարտում 775թ-ի ապրիլի 15-ին ջախջախեցին ապստամբներին:
Հայերից զոհվեց 1.500 մարդ:
Այս ճակատամարտից հետո ապստամբների համար պարզ էր, որ հաղթանակի հույս իրենք ունենալ չեն կարող:
Կարինը պաշարած ապստամբների հիմնական 5.000-անոց զորքին մնում էր կա'մ հեռանալ Բյուզանդական կայսրության տարածք, կա'մ գնալ հաստատ մահվան և ճակատամարտել արաբներին:
Ապստամբների բանակը վճռեց ընդունել 2-րդ տարբերակը:
775թ. ապրիլի 24-ին Բագրևանդ գավառի Արձնի գյուղի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում ապստամբության 5.000-անոց բանակը պարտություն կրեց. զոհվեց 3.000 հայ, այդ թվում ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը:
774-775թթ. ապստամբության պարտությունը ծանր հետևանք ունեցավ հայ ժողովրդի համար:
Քաղաքական ասպարեզից համարյա հեռացան Մամիկոնյանները, Ամատունիները, Գնունիները և Կամսարականները:
Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի օրոք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տարածքում սկսեցին վերաբնակեցվել օտար էթնիկական տարրեր:
Վանա լճի հյուսիս և հյուսիսարևմտյան ափին բնակեցվեցին արաբական կայսիկ և ութնամնից ցեղերը, իսկ հայերը սկսեցին լքել իրենց հայրենիքը. Բյուզանդական կայսրութուն էին տեղաձոխվում հիմնականում ազնվականությունը, ռազմիկ տարրը:
Այս փոփոխություններից օգտվեցին շատ ավելի շրջահայաց քաղաքականություն վարող Բագրատունիները, Արծրունիները և Սյունեցիները:
Այս վերջին թվարկած նախարարական տոհմերից առավել հաջողակը Բարգատունիներն էին. Աշոտ Մասկեր կամ Քաջ Բագրատունի նախարարը արաբներից ստացավ Հայոց իշխանի տիտղոսը և այդ պաշտոնը վարեց մոտ 804-826թթ.:
Օգտագործելով այն փաստը, որ իր մայրը Մամիկոնյան է` Աշոտ Մասկերը իր կալվածքին միացրեց նախկինում Մամիկոնյաններին պատկանող Տարոնը, ապա Կամսարական նախարարական տոհմի մնացորդից գնեց այդ տոհմին պատկանող Շիրակը և Արշատունիքը:
Հետագայում Աշոտին հաջողվեց իր տարածքները ավելացնել նաև Ալոցքի հաշվին:
Աշոտ Մասկերի դեմ հանդես եկավ կայսիկների ղեկավար Ջահապը, որը տարածքի նկրտումներ ուներ Հայաստանում, քանի որ ամուսնացած էր Մամիկոնյանների տոհմին պատկանող կնոջ հետ:
Աշոտ Մասկերի և Ջահապի միջև տեղի ունեցած զինված բախումը ավարտվեց հայ իշխանի հաղթանակով:
Դրանից հետո Աշոտը իր տիրապետությունը հաստատեղ նաև Աղիովիտ գավատում(Վանա լճի հյուսիսային աձին):
Աշոտ Մասկերից հետո հայոց իշխան դարձավ նրա Բագրատ որդին, իսկ սպարապետ` մյուս որդին Սմբատը:
Բագրատունիները բաժանվեցին 2 ճյուղի` հարավային(այս ճյուղը գլխավորում էր Բագարատը, կենտրոնը Տարոն էր) և հյուսիսային(այս ճյուղը գլխավորում էր Սմբատը, կենտրոնը Շիրակն էր):
Տոհմի 2 ճյուղերը արաբների տիրապետության նկատմամբ բացարձակապես տարբեր մոտեցում որդեգրեցին:
Բարգատ Բագրատունին կողմ էր զինված ճանապարհով դիմադրել արաբներին, իսկ Սմբատը արաբների հետ «լեզու գտնելու» կողմնակիցն էր:
850թ. Մուտավաքիլ խալիֆը Հայաստան ուղարկեց Աբու-Սաիդ ոստիկանին, որին հրահանգել էր ավելացնել հարկերը Հայաստանում:
Սակայն Աբու-Սաիդին չհաջողվեց մտնել Հայաստան:
Սահմանի վրա` Բաղեշից հարավ գտնվող Ջորա պահա լեռնանցքում, Բագարատի ներկայացուցիչները հանդիպեցին ոստիկանին և նրան հանձնելով հարկը` պահանջեցին Հայաստան չմտնել:
Աբու-Սաիդը նկատելով, որ հայ իշխանները միակամ են, Բագրատ Բագրատունու հասցեին բողոքներ վերցնելով կայսիներից` հեռաղավ խալիֆի նստավայր` Սամառա:
Սակայն ոստիկանը իր 2 պաշտոնյաններին` Ալային և Մուսային, հրամայեց ասպատակել Հայաստանը:
Ալան ներխուժեց Վասպուրական և այստեղ բախվեց Վասպուրականի գահերեց իշխան Աշոտ Արծրունու հետ:
Տեղի ունեցած ճակատամարտում Ալայի զորքը պարտություն կրեց. մի քանի հարյուր մարդկանցով Ալան փախավ:
Այս հաղթանակից հետո Աշոտ Արծրունին լուր ստացավ իր քեռուց` Բագրատ Բագրատունուց, որ Աղձնիքի կառավարիչ Մուսան ներխուժել է Տարոն:
Բագրատ Բագրատունին իր քրոջ որդուց օգնություն էր խնդրում:
Տարոնի կենտրոն Մուշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Բագրատի և Աշոտի միացյալ զորքը ջախջախեց Մուսային:
Լսելով այս պարտությունների մասին` Մուրավաքիլ խալիֆը Հայաստան է ուղարկում 851թ. Յուսուֆին:
Վերջինս, կաշառք ստանալով Աշոտ Արծրունոց, թողեց Վասպուրականը և շարժվեց Տարոն:
Այստեղ նա խաբեությամբ ձերբակալեց Բագրատ Բագրատունուն ու շղթայակապ ուղարկեց Սամառա:
Յուսուֆը որոշեց ձմեռել Տարոնի կենտրոն Մուշ քաղաքում` նպատակ ունենալով գարանանը ասպատակություններ սփռել ամբողջ Հայաստանով մեկ:
Սակայն Բագրատ Բագրատունու զավակները` Գրիգորը և Դավիթը, ոտքի հանեցին Սասունի լեռնականներին, որոնք իրենց իշխան Հովհան Խութեցու առաջնորդությամբ ձմռան կեսին անսպասելի մտան Մուշ, ջախջախեցին Յուսուֆի բանակը, իսկ Յուսուֆը, որը թաքնվել էր Մուշի Ս.Փրկիր եկեղեցու գմբեթի տակ, լեռնականներից մեկի աշտեի հարվածով սպանվեց:
Կատաղած խալիֆը մի մեծ բանակ ուղարկեց Հայաստան` իր թուրք զորահրամանատար Բուղայի գլխավորությամբ:
Վերջինս առաջին հարվածն ուղղեց Սասունի դեմ, ընկճեց լեռնականներին, ապա շարժվեց Վասպուրական:
Աշոտ Արծրունին ամրացավ Վանա լճից արևելք ընկած Նկան ամրոցում:
Սակայն ամրոցի պաշտպանների շարքերում դավաճանություն առաջ եկավ:
Նկատելով դա Աշոտ իշխանը ինքնակամ հանձնվեց:
Վասպուրականում դիմադրությունը ղեկավարեց Աշոտի եղբայր Գուրգեն Արծրունին:
Որսիրանք գավառում` Արյան լճի մոտ, տեղի ունեցած ճակատամարտում, Գուրգենի 3.000-անոց զորագունդը հաղթանակ տարավ Բուղայի ուղարկած 9.000-անոց զորքի նկատմամբ:
Բուղան դիմեց դավադրության. Նա տեղյակ պահեց Գուրգենին, որ խալիֆը հրամայել է վերջինիս հաստատել հայոց իշխան:
3 օր շարունակ Բուղան պատիվներ էր մատուցում իրեն հանդիպած Գուրգենին, ապա նրան ներկայացրեց մի կեղծ նամակ, որով իբր խալիֆը հրամայում է ձերբակալել Գուրգենին:
Գուրգենը շղթայակապ տարվեց Սամառա:
Վասպուրականը ընկճելուց հետո Բուղան ավերեց Սյունիքը, ապա հրկեզեց Թիֆլիսը:
Սակայն Կախեթի հյուսիսում ապրող ծանարացիներից ծանր պարտություն կրեց:
Վերադառնալով Հայաստան` Բուղայի բանակը մտավ Արցախ նահանգ և փորձեց գրավել այս նահանգի հարավում գտնվող Տող լեռան գագաթին տեղակայված Գտիչ ամրոցը, որը պատկանում էր Եսայի Աբու-Մուսային:
Արաբների 28 գրոհները ետ մղվեցին:
Տսենելով, որ զենքի ուժով Խիզախ արցախցիներին ընկճել հնարավոր չէ` Բուղան Եսայի Աբու-Մուսեի հետ բանակցություններ սկսեց:
Միայն խալիֆից անձնական երաշխավորություն ստանալուց հետո արցախցի իշխանը հանձնեց Գտիչ ամրոցը:
Ի տարբերություն մնացած գերի հայ իշխանների Եսայի Աբու-Մուսաեն Սամառա գնաց առանց կապանքների:
Բուղայի 852-855թթ. արշավանքը, չնայած ավերածությունների և մարդկային մեծ կորուստների պատճառ հանդիսացավ, սակայն ժողովրդի դիմադրության կորովը չէր ընկճվել և փաստորեն խալիֆատն իր հիմնական նպատակին չհասավ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3912
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՈՎ ԻՎԱՆԻ 1941-ից եղել Է ԽՍՀՄ ավիացիոն արտադրության մի շարք գործարանների (Մոսկվայում, Տագանրոգում, Թբիլիսիում, Գորկիում) տնօրեն: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott