21. ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ 9-րդ ԴԱՐԻ 2-րդ ԿԵՍԻՆ: ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ:

Հայկական բանակի համար անակնկալ Վանա լճի արևմտյան ափին գտնվող ափին նրանց սպասում էր Դիարբեքիրի Էմիրի զորքը: Հայերը ծանր պարտություն կրեցին: Լսելով այդ պարտության մասին Ատրպատականի Էմիր Ավշինը ներխուժում է վերստին Հայաստան: Քանի որ պարտությունից հետո Սմբատ I-ը հնարավորություն չուներ դիմադրել Ատրպատականի Էմիրին, այդ պատճառով նա հեռացավ Տայք:
Ավշինի զորքը հանկարծակի հայտնվեց Կարս քաղաքի պատերի տակ, որտեղ ապաստանել էին հայոց թագուհին և նրա հարսը:
Կայազորի ուժերը սահմանափակ էին և կայազորի հրամանատար` Հասան Գնթունին բերդը հանձնեց թագուհու և նրա հարսի անձի ապահովության երաշխիքներ ստանալուց հետո:
Սմբատ I-ը ստիպված էր ծանր հաշտություն կրել, որով Հայաստանը վճարում էր հսկայական ռազմատուգանք, ինչպես նաև Ավշինին Սմբատ I-ը պատանդ էր տալիս թագաժառանգ Աշոտին և իր եղբորորդի Մուշեղին:
Բացի դրանից պայմանագրի մեջ կա հայկական կողմի համար ստորացուցիր մի կետ` Ավշինին կնություն էր տրվում արքաեղբայր Շապուհի աղջիկը:
Ավշինը դրանով չսահմանափակվեց. Նա իր առջև նպատակ էր դրել վերջնականապես Հայաստանը հնազանդեցնել Ատրպատականին:
Հայաստան ներխուժելու առիթը վերստին ներկայացավ, երբ Սմբատ I-ը արքայական թագ պարգևեց վրաց իր ազգական Ատրներսեհին:
Պատճառաբանելով, որ թագ շնորհելու իրավունքը պատկանում է միայն խալիֆին` Ավշինը ներխուժեց Հայաստան:
Սմբատը ստիպված էր նորից հեռանալ Տայք և փաստորեն երկիրը հայտնվեց Ավշինի ձեռքում:
Հայերի համար բարեբախտություն էր, որ 898թ-ին Ատրպատականի զորքի մեջ սկիզբ առավ խոլերայի համաճարակ, որին զոհ գնաց նաև Ավշինը:
Ատրպատականի բանակը զրվեց:
902թ-ին Ավշինին Ատրպատականի կառավարչի գահի վրա հաջորդած նրա եղբայր` Յուսուֆը, որոշեց Հայաստանում իր տիրապետությունը հաստատելու համար պառակտում առաջ բերել` հայ իշխանների շարքերում:
Նա իր մոտ է հրավիրում Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Արծրունուն և 908թ. նրան արքայական թագ շնորհելով իր կողմը գրավեց:
Գագիկ Արծրունու Յուսուֆի կողմը անցնելու պատճառը Սմբատ I-ի անխոհեմ քաղաքականություն էր. վերջինս օժանդակության դիմեց Նախճավանը հանձնել էր Գագիկ Արծրունու հորը` Սարգիս-Աշոտին:
Ապա Սարգիս-Աշոտի մահից հետո Նածճավանը վերադարձրել էր Սյունյաց իշխան Սմբատին:
910թ. Յուսուֆը ներխուժեց Հայաստան և կանգ առավ Դվինում:
Նրա հրամանով Վասպուրականի բանակը նույն` 910թ-ին Նիգ գավառում, Ձկնավաճառ վայրում տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ արքունի բանակը ծանր պարտություն կրեց:
Այս բանակի հրամանատարներից` արքայազն Մուշեղը գերի ընկավ և քիր անց սպանվեց:
Սմբատ թագավորի տրամադրության տակ եղած ուժերը սպառվել էին: Նա ստիպված էր ամրանալ Կապույտ բերդի պատերի ետևում:
Հայաստանը սկսեց ավերվել արաբների և ատրպատականների կողմից:
Այս ավերածությունները դադարեցնելու նպատակով Սմբատ I-ը անձի ապահովության երաշխիքներ ստանալով հանձնվեց Յուսուֆին:
Վերջինս գերի ընկած թագավորին տարավ Երան ջուկ բերդի մոտ(այժմյան ՀՀ Սիսյանի ենթաշրջանի և Նախիջևանի ԻՄ-ը` Օդարբադի շրջանի սահմանին):
Սմբատը հրաժարվեց բերդի պաշտպաններին հանձնվելու պահանջով հանդես գալ, տանջանքներից հետո 914թ-ին Յուսուֆի հրամանով Սմբատ I-ը գլխատվեց, նրա մարմինը խաչ հանվեց Դվինի դարպասների վրա:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 993
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott