19. ԱՐԱԲԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

632 թ. Մուհամադ մարգարեի մահից հետո, Իսլամի գաղափարախոսության շուրջը միավորված Արաբական թերակղզու բնիկները դիմեցին արտաքին լայնածավալ նվաճումների:
Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ միմյանց դեմ պատերազմող Բուզանդիան և Պարսկաստանը խիստ թուլացել էին:
636թ. Պաղեստինում տեղի ունեցավ ճակատամարտ արաբների և բյուզանդացիների միջև, վերջիններս պարտություն կրեցին:
Աֆրիկան, Պաղեստինը և Սիրիան անցավ արաբներին:
637թ. Պաղեստինում տեղի ունեցած ճակատամարտից հետո Սասանյան Պարսկաստանը դադարեց գոյություն ունենալ:
640թ. արաբական բանակը ներխուժեց Հայաստան և անակնկալ գրոհով գրավեց մայրաքաղաք Դվինը(640թ. հոկտեմբերի 6):
12.000 Դվինի բնակիչ սրի քաշվեց, 35.000-ը հերվեց:
Մինչ այդ Թեոդոս Ռշտունի Սպարապետին հաջողվեց միավորել Հայաստանի 2 հատվածները:
Հայ իշխանների խնդրանքով Բյուզանդիայի Կոնստանս կայսրը համաձայնեց ճանաչել Թեոդորոս Ռշտունուն Հայոց իշխան:
642թ. արաբները Ատրպատականի կողմից 2-րդ անգամ ներխուժեցին Հայաստան ու ավերեցին Նախճավանը և Գողթնը:
Թեոդորոս Ռշտունին խնդրեց Հայաստանում գտնվող Բյուզանդական բանակի հրամանատարին ճակատամարտ տալ արաբներին:
Սակայն գոռոզ բյուզանդացին հրաժարվեց:
Թեոդորոս իշխանը միայն փոքրաքանակ ուժերով զգալի հարվածներ հասցրեց արաբներին:
Հայերի հաջողությունից ոգևորված, բյուզանդացիների զորահրամանատարը ճակատամարտ տվեց արաբներին Մարդուցայքում և խայտառակ պարտություն կրեց:
650թ. Մասիսի հարավային լանջին Արծափ բերդի մոտ Թեոդորոս Ռշռունին ջախջախեց արաբական զորաբանակը:
Սակայն Թեոդորոսի համար պարզ էր, որ հայերը միայնակ չեն կարող երկար դիմադրել արաբներին:
Այս պատճառով էլ 652թ. Թեոդորոս Ռշտունու և Սիրիայի ու Իրաքի կուսակալ Մուավիայի միջև կնքվեց պայմանագիր:
Համաձայն դրա.
1.Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային:
2.Հայերը իրենց միջոցներով կազմավորելու էին 15.000-անոց հեծե;ազոր, որը մասնակցելու էր արաբների արշավանքներին:
3.Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու:
4.Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին:
Այս պայմանագիրը ներկայացնելով` Սեբեոս Եպիսկոպոս պատմիրը այն անվանում է դժողքի հետ պայմանագիր:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2750
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻԿՈԼԱՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ֆիզիոլոգ, տիեզերագիտկան բժշկության հիմնադիրներից: Էթնիկ. ֆիզիոլոգիա գիտ. նոր ուղղության հիմնադիրն է: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott