18. 572թ-ի ՀԱՅՈՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2-րդ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Նվարակի պայմանագրից հետո Հայաստանի մարզպանի պաշտոնը միայն 3 հայ նախարար վարեցին:
Խոսրով Անուշիրվանի գահակալության օրոք Հայաստանում մարզպան էր Սուրենի տոհմին պատկանող պարսիկ, որը վերականգնեց կրոնական հալածաներները Հայաստանում:
Մարզպանը Դվին մայրաքաղաքում խաղտելով Նվարակի հաշտության պայմանագիրը սկսեց ատրուշան կառուցել:
Հայաստանում դժգոհություն առաջացավ:
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը(Կարմիր Վարդան) և կաթողիկոս Հովհաննես Գաբեղենեցին դիմեցին մարզպանին պահանջելով դադարեցնել ատրուշանի շինարարությունը, սակայն շինարարությունը ոչ միայն չդադարեցվեց, այյլև մարզպետը հրամայեց շինարարության հրապարակը շրջապատել 2.000-ոց հեծելազորով:
Հայերի շրջանում դժգոհությունը ավելացավ:
Դվինում հավաքվեց դժգոհ և զինված 10.000-ոց բազմություն և կաթողիկոսի ու սպարապետի կրկնակի պահանջից հետո մարզպետը հեռացավ Տիզբոն` Խոսրով Անուշիրվանից հետագա հրահանգներ ստանալու նպատակով:
Տեղեկանալով Հայաստանում ծավալվող դեպքերի մասին արքայից արքան 15.000-անոց զորք տվեց մարզպանին, պահանջելով արյան մեջ խեղդել դժգոհությունները Հայաստանում:
Վարդան Մամիկոնյանին հաջողվեց 20.000-անոց զորք հավաքել և 572թ-ի փետրվարին Դվինում անակնկալ հարվածով ջախջախել պարսիկներին:
Մարզպանը սպանվեց:
Խոսրով արքայից արքան մի նոր բանակ է ուղարկում Հայաստան, որը Աղամախյա դաշտում ջախջախեց պարսկական բանակը:
Նմանատիպ ճակատագրի արժանացան պարսիկների ուղարկաց մի շարք այլ բանակներ:
Ապստամբները դիմեցին Բյուզանդական կայսերը` օգնության խնդրանքով:
Հուարիանոս I կայսերը շատ ձեռնտու էր հայերի ապստամբությունը և վերջինս Կ. Պոլիսում կայացած բանակցությունների ժամանակ պարտավորվեց չօժանդակել ապստամբներին բանակով, իսկ ապստամբության պարտության դեպքում չհանձնել ապստամբության պարագլուխներին պարսիկներին:
Պարսկական տիրապետության դեմ հայերի բարձրացրած ապստամբությունը վերաճեց կայսրության և Պարսկաստանի միջև 20-ամյա պատերազմի:
Պարսից Խոսրով արքայից արքան ջանում էր ամեն գնոց ճնշել հայերի ապստամբությունը:
Երբ նրա զորավարներին չհաջողվեց հաղթանակ տանել Վարդան Մամիկոնյանի նկատմամբ, 576թ-ին Խոսրով Անուշիրվանը անձամբ ներխուժեց Հայաստան:
Ապստամբների բանակը պարսկական մեծ զորքին չկարողացավ դիմադրել և սկսեց նահանջել դեպի Փոքր Հայք:
Այստեղ` Մալաթիա քաղաքի մոտ, Եփրատ գետի ափին տեղի ունեցավ ճակատամարտ հայ-հռոմեական միացյալ և պարսկական բանակների միջև:
Պարսիկները ծանր պարտություն կրեցին:
Խոսրովը ճողոպրեց մարտադաշտից` Եփրատ գետը անցնելով` փիղ նստած:
Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքից տեղափոխվեցին Միջագետք և շարունակվեցին փոփոխական հաջողությամբ:
Ռազմական գործողությունների մեջ փոփոխություն չմցվեց` 579թ-ին Խոսրով I-ին հաջորդած Որմիզդ III-ի օրոք:
Այս թագավորը ջանում էր սանձել պարսից մոգերին և ազնվականությանը, ինչպես նաև դաժանաբար պատժում էր պարտություն կրած զորահրամանատարներին:
Այս քաղաքավարությունը պարսից ավագանու շրջանում դժգոհություն առաջացրեց, ինչի արդյունքում 589թ-ին Որմիզդ III-ը տապալվեց:
Որմիզդ III-ի տապալումից հետո պարսից ավագանին գահ բարձրացրեց նրա որդուն` Խոսրով II-րդ Փարվեզին, սակայն ապստամբության բանակը` Վահրամ Չուբինի գլխավորությամբ չճանաչեց Խոսրով II-ին` թագավոր, վերջինս փախավ կայսրության տարածք և Մորիկ կայսրից օգնություն խնդրեց, ինչի դիմաց Խոսրով II-ը պարտավորվում էր տարածքային մեծ զիջումներ անել կայսրությանը:
Գահը զավթեց Վահրամ Չուբինը, որը դիմեց հայ նախարարներին առաջարկելով օժանդակել իրեն, ինչի դիմաց պարտավորվում էր վերականգնել Հայաստանի անկախությունը:
Հայ նախարարները հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահրամ Չուբինի բանակը փոքրականակ է մերժեցին այս առաջարկը:
590թ-ին Ատրպատականում տեղի է ունենում ճակատամարտ պարսկա-հռոմեական և Վահրամ Չուբինի գլխավորած բանակների միջև:
Վահրամը պարտություն է կրում ու քիչ անց սպանվում:
Մորի կայսեր օգնությամբ Խոսրով II-ը վերագրավում է պարսկական գահը:
Որպես վարձատրություն օգնության դիմաց Խոսրով II-ը կայսրությանը զիջում է պարսկաստանին նախկինում պատկանող զգալի տարածքներ:
2 տերությունների միջև սահմանը սկիզբ էր առնում Կովկասյան լեռներից` արևելյան Վրաստանը` Թիվլիս կենտրոնով մնում էր Պարսկաստանին, ապա սահմանը անցնում էր Հայաստան և հարավ էր շարժվում մոտավորապես այժմյան Լոռու և Տավուշի ադմենեստրատիվ սահմանագծով:
Հասնելով Սևանա լճի արևմտյան ափ, այն Ազատ և Հրազդան գետերի ջրբաժանով հասնում էր Արարատյան լեռան արևելյան լանջ բաժանելով Կոտայքի գավառը, որը հանձնվում էր կայսրությանը` Ոստանիկ գավառից Դվին կենտրոնով:

Այստեղից սահմանը հասնում էր Վանա լճի հյուսիսային ափ` անցնելով Առեստ ավանի մոտով:
Վանա լճի հարավային ափին սահմանն անցնում էր Ընձաքիսար լեռան լանջով և հեռանում էր Միջագետք:
Հայաստանի երկու հատվածներում էլ բռնությունների ալիք տարածվեց. Մարիկ կայսրը, որը ստիպված էր դիմագրավել Թրակիա ներխուժող բարբարոսներին, իր տիրապետության տակ գտնվող Հայաստանի հատվածի զինված ուժը տեղահան էր անում և տեղափոխում էր արևմուտք:
Կայսրը մի նամակ է գրում Խոսրով II-ին.-«Եկ ես իմ բաժին հայ զինվորներին ժողովեմ և արևմուտք տեղափոխեմ, դու քո բաժինը արևելք տար: Եթե սպանեն մեր թշնամիներին կսպանեն, եթե սպանվեն` մեր թշնամիները կսպանվեն: Այսպիսով երկուսս էլ խաղաղ կապրենք»:
Այս քաղաքականությունը մի շարք ապստամբությունների պատճառ դարձավ, Մորիկ կայսր հրամանով Սմբատ Բագրատունին` հայերի զորաբանակի գլուխն անցած պետք է շարժվեր դեպի Բալկանյան թերակղզի:
Սակայն Սմբատը ապստամբեց:
Կայսրությանը մեծ ջանքերի գնով հաջողվեց ճնշել այս ապստամբությունը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2338
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott