15. ՊԱՊ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ

Արշակ II-ի սպանությունից հետո պարսկական բանակը Հայր մարդպետ Գլակի և զինվորական Արտավանի առաջնորդությամբ ներխուժում է Մեծ Հայք և պաշարում Արտագես ամրոցը, որտեղ ապաստանել էին Փառանձեմ թագուհին և թագաժառանգ Պապը:
Այս անձիք դավաճանել էին իրենց թագավորին և անցել պարսիկների կողմը:
Նրանք գետնուղով ներթափանցում են բերդ և փորձում համոզել թագուհուն հանձնվել պարսիկների ողորմածությանը:
Սակայն տեսնելով թագուհու անելանելի կացությունը` անցնում են նրա կողմը և գիշերով բերդի 11.000-ոց կայազորը այս նախարարների առաջնորդությամբ հանկարծակի հարձակվում է պարսկական բանակի վրա և ցիրուցան անում այն:
Լսելով իր բանակի ջախջախման մասին` զայրացած Շապուհը ինքն է առաջնորդում մեծաքանակ պարսկական բանակը Հայաստան:
369թ-ի վերջին պարսիկները գրավում են Արտագեսը, գերում Փառանձեմին, իսկ վերադարձին Շապուհի հրամանով ավերում Հայաստանի մի շարք քաղաքները, այդ թվում` Արտաշատը, Նախիջևանը, Զարեհավանը և Վանը:
Այս վիճակը անհանդուրժելի էր Հտոմի համար, որի Վաղես կայերը օժանդակ զորք է տրամադրում Պապին, որը այդ բանակով մտնում է Հայաստան:
Հայ-հռոմեական և պարսկական բանակների միջև վճռական ճակատամարտը տեղի է ունենում 371թ-ին սրբազան Նպար լեռան հյուսիսային լանջին` Ձիրավի դաշտում, որտեղ հայ-հռոմեական բանակը հաղթանակ է տանում:
Պապը բազմում է հայոց գահին:
Պապին վիճակված էր մի շատ կարճ թագավորություն, բայց 18 ամյա գահակալը ցուցաբերում է փայլուն ունակություններ:
1.Պապի հրամանով հայոց բանակը 10.000-ից հասցվում է 90.000-ի:
2.Այս բանակով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը հայոց գահին է վերադաձնում Արշակ II-I սպանությունից հետո Մեծ Հայքի թագավորությունից անջատված ծայրամասային տարածքները:
3.Դեռևս Արշակ II-ի օրոք Ներսես Պարթևը հիմնել էր բազմաթիվ հիվանդանոցներ և բարեգործական հաստատություններ, որոնք ծանր բեռի նման նստած էին թագավորական գանձարանի վրա:
Պապի հրամանով այս հաստատությունները վերացվում են:
4.Պապի հրամանով եկեղեցուն պատկանող հողերի ¾-ը հարքունիս է գրավում:
Վանականների զգալի մասը զորակոչվում է:
Կույսերին հրամայվում է ամուսնանալ:

Պապի այս քաղաքականությունը առաջացնում է Հռոմի Վաղեշ կայսեր անհանգստությունը, մանավանդ, որ Պապը ցանկանում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Պարսկաստանի հետ:
Վաղեշը հրամայում է ասպարեզից հեռացնել Պապին:
Նրա դեմ առաջին մահափորձը ձախողվում է, սակայն 374թ-ին Բագրևանդում Մեծ Հայքի տարածքում գտնվող հտոմեական բանակի հրամանատար Տրայանոսի կազմակերպած մահափորձը հաջողությամբ է ավարտվում. Պապւ մահանում է:

Պապի փոխարեն Հայաստանում Վաղեշ կայսրը թագավոր է կարգում Պապի ազգական Վարազդատին:
Վերջինս ահտելի ուժի տեր էր, օլիմպիական խաղերում հաղթող, սակայն քաղաքականությունից անխելահաս էր:
Վարազդատը իշխել է 374-378թթ-ին:
Բատ Սահառունի նախարարը կարողանում է համոզել դյուրահավատ արքային, որ Պապի սպանությանը մեղսակից է Մուշեղ Մամիկոնյանը:
Վարազդատի հրամանով խնջույքի ժամանակ Մուշեղը սպանվում է:
Այս կացությունը շատ ձեռնտու էր Պարսկաստանին, որի արքայից արքան Հայաստան է ուղարկում Մամիկոնյանների տոհմին պատկանող Մանվելին:
Վերջինս, ժամանելով հայրենիք, մարտահրավեր է նետում թագավորին` պահանջելով լքել Մեծ Հայքի թագավորությունը:
Թագացորի և Մամիկոնյան տոհմի միջև ռազմական բախումը տեղի է ունենում 378թ-ին Կարին քաղաքի մոտ:
Թագավորը պարտություն է կրում և հեռանում է Հայաստանից:
Մանվել Մամիկանյանը Հայաստանում թագավոր է հաստատում Պապի անչափահաս որդուն` Արշակ III-ին (378-387թթ):
Անչափահաս թագավորի խնամակալներ դառնում են Մանվել Մամիկոնյանը և Պապի այրին` Զարմանդուխտ թագուհին:
Սասանյան Շապուհ III արքան ճանաչում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և Մանվելին, Զարմանդուխտ թագուհուն ու մանկահասակ թագավորին ընծաներ է ուղարկում:
Դրանք Հայաստան է բերում Սուրեն զորավարը, որը իր հետ 10.000-ոց հեծելազոր ուներ:
Մանվել Մամիկոնյանի համար պարզ է դառնում, որ Մեծ Հայքի կառավարիչ իր փոխարեն լինելու է պարսիկ Սուրնեը:
Մանվելը անցնում է հռոմեացիների կողմը, անակնկալ հարվածով ջախջախում է 10.000-ոց զորքը և ընդունում կայսրության հովանավորությունը:
Մանվելի մահից հետո(385թ.) հայ նախարարները հրաժարվում են ճանաչել Արշակ III-ին թագավոր և պարսից արքայից իրենց համար արքա են խնդրում:
Դա շատ ձեռնտու էր պարսիկներին, որոնք Հայաստանում թագավոր են նշանակում Խոսրով Արշակունուն(387-390թթ.):
Այս դեպքերիզ մի քանի տարի առաջ Հռոմի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի թագավորությունը միմյանց մեջ բաժանելու բանակցություններ էին սկսվել:
Դրանք ավարտվում են 387թ-ին Մեծ Հայքի թագավորության 1-ին բաժանմամբ:
Սակայն բաժանվում է միայն Հայաստանի Միջանաշխաչը` կենտրոնական նահանգները:
Հայաստանի ծայրամասային նահանգները Կայսրությունը և Պարսկաստանը միմյանց մեջ առանձին են բաժանում. ծայրամասային նահանգները կազմում էին 103 հզ. կմ. քառ., Միջնաշխարհը` 185 հզ. կմ. քառ., անհավասար բաժանվեց:
Կայսրությանն անցավ այս տարածքի 27%-ը, մնացած մասին տիրացավ Պարսկաստանը:
Հռոմեական մասում Արշակ III-ի մահից հետո թագավորական իշխանոիթյունը վերացվեց:
Հայաստանի պարսկական հատվածում այն շարունակվեց մինչև 428թ-ը:
Խոսրով IV-ը դիմեց Հռոմի կայսեր` խնդրելով Հռոմին անցած հատվածի կառավարումը հանձնել իրեն:
Այդ մասին տեղեկանալով` Շապուհ III-ը Խոսրով IV-րդ հայոց արքային բանտարկեց:
Նրա փոխարեն Հայաստանում թագավոր հաստատվեց Վռամշապուհը(390-414թթ.) մահից հետո Հայաստանում նախարարների խնդրանքով վերստին գահ է բարձրանում Խոսրով IV-ը, սակայն նրա առողջությունը քայքայված էր և 7 ամիս անց մահանում է:
Հազկերտ I-ին արքան Հայաստանի գահը տալիս է իր որդուն` Շապուհին(416-420թթ.):
Պարսիկ արքայազնը Հայաստանը չէր կարողանում նորմալ կառավարել: Ինչպես պատմիչն է նշում. «Կառավարում էր անարգավար» և 420թ-ին ստիպված էր հեռանալ Հայաստանից:
Երկու տարի շարունակ Հայաստանը մատնված էր անիշխանության ի վերջո հայ նախարարները խնդրում են պարսից Վռամ V-րդ արքայից արքային Հայաստանում գահ բարձրացնել Վռամշապուհի որդուն` Արտաշեսին, վերջինիս անվանում էին նաև Արտաշիր:
Այս թագավորը չէր կարող զսպել իր նախարարներին, առաջացչել էր համընդհանուր դժգոհություն, նախարարները դիմում են Սահակ Պարթև կաթողիկոսին և առաջարկում իրենց միանալ և պարսից Վռամ արքային խնդրել փոխել թագավորին:
Սահակ Պարթևը հրաժարվում է:
Մերժում ստանալով նախարարները առանց կաթողիկոսի են դիմում Վռամ V-ին, վերջինս Տիզբոն է կանչում Արտաշես Արշակունուն:
Այստեղ տեղի է ունենում թատերականացված դատ, որի ընթացքում հայոց թագավորը մեղադրվում է տարատեսակ հանցագործությունների մեջ:
Վռամը նրան հեռացնում է իշխանությունից և Հայաստանում պարսիկ մարզպան նշանակում:
Այսպիսով Արշակունիների դինաստիան դադարում է գոյություն ունենալուց:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1882
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՏԱՎԱԶԴ Բ Արտաշեսյան արքայատոհմի թագավոր (մ.թ.ա. 55-34), դիվանագետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott